Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » ՍՍ-ի ձախողումն անխուսափելի է
06:28
ՍՍ-ի ձախողումն անխուսափելի է
Ալիս Դուրյան. 
«Շատ շուտով բոլորն են համոզվելու, անգամ ձախողված իշխանությունը, որ երկրի փրկությունը և հասարակությունը համախմբելու, արհավիրքը կանխելու միակ միջոցը խնդրել, ազգովին խնդրել պարոն Նախագահին՝ 
Լևոն Տեր Պետրոսյանին ստանձնել իշխանության ղեկը»



Ես կանխազգում եմ, որ այս ընթացքով Հայաստանը գնում է վերջնական խորտակման, որքան էլ լաւատես լինես, այսօրվա Հայաստանի պատկերը խիստ տագնապալի ու խռովահույզ է: Կարծես ծաղր է բոլորիս. «դեպի ապահով Հայաստան»: Եթե Սերժիկի «առաջ-ը» սա էր, ապա «ապահովից» սարսափում եմ:
Այս ի՛նչ ապահով Հայաստան է որտեղից բոլորը ձգտում են հեռանալ, երևի հեռանում են խիստ ապահովվածությունից: Ամենա ապահովվածը և ապահովը ինքն է երևի, քանզի աթոռին սպառնացող վտանգը այլևս չկա. առաջին նախագահը որոշեց թեկնածությունը չառաջադրել, Գագիկ Ծառուկյանին վախեցրին, մնացածներն էլ ծախվեցին ու դավաճանեցին:

Շատ շուտով 70-ից 80 տոկոս (ցանկության դեպքում անգամ 90 տոկոս գրանցած պարոն Ս.Ս.-ն իր ողջ «մերկությամբ», տված խոստումները կատարելու անկարողությամբ, կանգնելու է ողջ հայության, Արևմուտքի և Ռուսաստանի առջև):
Կարճ ժամանակ հետո անհապահով Հայաստանի ամենաանապահովը դառնալու է ինքը: 
Հիշում եմ և ուզում եմ սիրելի ժողովրդին հիշեցնել մաեստրոյի խօսքերը` «իմ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է, այսպիսի նախագահ այսօր ոչ մի երկիր չունի, իր խոսքը ադամանդ է»: Որքա՛ն երջանիկ է պարոն նախագահը, որ անթիվ նվիրյալներ ու երկրպագուներ, սիրող ու հարգող քաղաքացիներ կան, դրանց թվում ես եմ և մաեստրոյին հարգող մեր ողջ շրջապատը: Շատ շուտով բոլորն են համոզվելու, անգամ ձախողված իշխանությունը, որ երկրի փրկությունը և հասարակությունը համախմբելու, արհավիրքը կանխելու միակ միջոցը խնդրել, ազգովին խնդրել պարոն Նախագահին ստանձնել իշխանության ղեկը: Ես վստահ եմ որ շուտով, Ս.Ս.-ի լիակատար ձախողմամբ, ինչը անխուսափելի է, հասարակությունը միայն ու միայն Լևոն Տեր Պետրոսյանի հետ է կապելու իր Հույսը:

Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 934 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Ալիս Դուրյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Օհան Դուրյան | - Վարկանիշ -: 5.0/1