Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 27 » ՍՍ-ի դավաճանական վարքագիծը
11:52
ՍՍ-ի դավաճանական վարքագիծը
Երջանիկ Աբգարյան

Երեւում է, որ ոմանք պատրաստ են Ղարաբաղի անվտանգության դիմաց «ծախել Հայաստանի սուվերենությունը»: Սա կատարյալ քաղաքական անհեթեթություն, տխմարամտություն եւ ինքնախաբեություն է: Այսպիսի բան չի լինում եւ ոչ մի մաքսային միություն որեւէ հակամարտության կողմին որեւէ քաղաքական երաշխիք տրամադրելու խնդիր չի դնում իր առջեւ ոչ միայն բանավոր փսփսոցով, այլեւ արձանագրային որեւէ տեքստով: 

Միմիայն ռուսական Մաքսային միությունն է, որ ակնհայտորեն ձեւավորվում է քաղաքական թելադրանքի հիման վրա: Բայց սա բերել եւ լրջորեն կապել Ղարաբաղի անվտանգության հետ առնվազն մանկամտություն է: Պուտինին Ղարաբաղի հակամարտությունը հետաքրքրում է այնքանով, թե ինչքան այն կարելի է ձգձգել ու օգտագործել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված լինեն ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը: 

ՍՍ-ական Հայաստանը դա անմիջապես ընդունեց եւ մտավ ռուսական թրի տակը, իսկ Ադրբեջանը մերժեց: Դրանից Ղարաբաղի հարցում ոչինչ չի փոխվում եւ ոչ մեկը չի կարող ասել, թե այսօր կամ վաղը այն ավելի անվտանգ է լինելու, քան երեկ էր: 

Իրականում Ղարաբաղի հարցը օգտագործվում է ընդամենը արդարացնելու համար ՍՍ-ի դավաճանական վարքագիծը` Ղարաբաղի անվտանգության հարցի շահարկումով Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը կորստյան մատնելը:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 3551 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Պուտին, Սերժ Սարգսյան, Երջանիկ Աբգարյան | - Վարկանիշ -: 0.0/0