Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Ճշմարտության սուտ մարտիկները
00:43
Ճշմարտության սուտ մարտիկները



«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Լիզա Ճաղարյանն իր էջում գրում է.

Եթե Կոնգրեսը հիմա նույնքան ուժեղ չէ, որքան նախկինում, ապա դրանում մեղավոր են ոչ թե նրանք, ովքեր շարունակում են մնալ Կոնգրեսում ու պաշտպանել Կոնգրեսն առավել թուլանալուց, այլ հենց Կոնգրեսից թռածները: Իսկ կյանքը ցույց տվեց, որ սրանք Կոնգրեսից թռել են ոչ թե գորՁ անելու համար, ոչ թե որովհետեւ Կոնգրեսում սխալներ էին անում, իսկ իրենք էլ դու սուս ազնիվ մեռնում էին, այլ որովհետեւ մեկը նեղացել էր, որ ՀՀՇ վարչության անդամ չի դարձել, մյուսը` որ դեպուտատ չի դառել, երրորդը` որ համակարգող չի դառել... Ու մեկ էլ մեղավոր են նրանք, ովքեր, իբր, ճշմարտության մարտիկներ են ու չեն կարող ալամ աշխարհին չհայտարարել, թե իրենք ինչքան «ճշտով» տղերք են: Ծափուծիծաղ, ուռա, կեցցե, մալադեսսսսսսսսսս, արա, էս ինչ տղա յա, ցավը տանեմ... Այ, սրա համար, ընդամենը: Ու սրանց թվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի խելքը չէր հասնում, իրենց նման սողոմոն իմաստուն չէր, որ մի հատ հանրահավաք աներ, մի հատ էլ ճռճռան կենաց ասեր բարիկադների վրա զոհվելու բարեմասնությունների մասին ու ժողովրդի թեւերի վրա գնար իրենց տուն: Պետք չէ ձեւեր թափել` իբր գիշերները դարդից չեք քնում, որ Կոնգրեսը թուլացել է: Զզվելի է: Եթե թուլացել է, ձեր ուզածը հենց դա էր: Միայն թե մի հարցում չարաչար սխալվել եք` կթուլանա էլ, կուժեղանա էլ, դուք ձեր դարդը քաշեք, որ դարձել եք զրո: Կամ` զրոյին գումարած զրո: Պրծ:
Կատեգորիա: Մեջբերումներ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: armenlur | - Վարկանիշ -: 0.0/0