Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Ֆիդայական

Անդրանիկի ժամանումը Վեդի


Մի հատված Իլյիչ Բեգլարյանի «Զորավար Անդրանիկ. Դյուցազնավեպ» գրքից



ՎԵԴԻ ԳՅՈՒՂԻ ՔՅՈԽՎԻ ՄԵԾ ՎԻՇՏՆ 
ՈՒ ՊԱՇՏԵԼԻ ԶՈՐԱՎԱՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՎԵԴԻ 



Ասում են, թե 1919 թվա­կա­նի գար­նա­նը, երբ մեծ զո­րա­վա­րը Սի­սի­ա­նից շարժ­վում էր դե­պի Էջ­մի­ա­ծին, որոշ­ում է ճա­նա­պար­հին կանգ առ­նել Վե­դի (այժմ` Արա­րատ) գյու­ղում։ Հենց այդ օրե­րին Վե­դի գյու­ղի քյոխ­վի որ­դին դժ­բախտ պա­տա­հա­րի զոհ էր դար­ձել: Գյու­ղա­ցիք քյոխ­վի հետ մի­ա­սին սգում էին նրա որ­դու կորուս­տը և պատ­րաստ­վում այդ օրն անց­կաց­նել հո­գե­հանգս­տի արա­րո­ղու­թյուն: Քյոխ­վի որ­դու դին դր­ված էր նրա երկ­հար­կա­նի տան երկ­րորդ հար­կում: Օր­վա երկ­րորդ կե­սից սկս­վեց Վե­դու և մո­տա­կա գյու­ղե­րի գյու­ղա­ցի­նե­րի հոս­քը դե­պի քյոխ­վի տուն: Քյոխ­վեն վշ­տա­հար նս­տել էր իր երի­տա­սարդ որ­դու աճ­յու­նի կող­քին, սպի­տա­կա­հեր գլու­խը դրել դա­գա­ղին և թվում էր, թե ոչ մե­կին ոչ տես­նում, ոչ լսում է. նրա վիշ­տը շատ ծանր էր: Բո­լո­րը դա լավ էին հաս­կա­նում: Քյոխ­վի մտե­րիմ­նե­րից մե­կն անընդ­հատ ներս ու դուրս էր անում, և ամեն անգամ տուն մտ­նե­լիս՝ նա­յում էր նրան ու չէր հա­մար­ձակ­վում մո­տե­նալ. մտ­նում էր տուն, կանգ­նում քյոխ­վա­յի դի­մաց և սպա­սում, որ նա գլու­խը բարձ­րաց­նի ու նա­յի իր կող­մը, որ ին­քը կա­րո­ղա­նա մտ­քի­նն ասել նրան: Վեր­ջա­պես քյոխ­վեն գլու­խը բարձ­րաց­նում է ու, շուրջը նա­յե­լով, նկա­տում իր բա­րե­կա­մին ու հաս­կանում, որ նա կարևոր բան ու­նի ասե­լու: Գլ­խով մոտենալու նշան է անում: Բարեկամը քյոխ­վի ական­ջին ինչ­ որ բան է շշ­ջում: Քյոխ­վեն մի պահ կար­ծես մո­ռա­նում է իր ծանր վի­ճակն ու, տե­ղից վեր ելնելով, իսկույն դուրս է գալիս սեն­յա­կից, մտնում նն­ջա­սեն­յակն ու բա­րե­կա­մին ասում.
- Ի՞նչ ասա­ցիր, ապա կրկ­նիր:
- Անդ­րա­նի­կն իր զո­րախմ­բով մո­տե­նում է մեր գյու­ղին: Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, պետք է կարճ ժա­մա­նա­կով կանգ առ­նի մեր գյու­ղում:
- Իսկ դա ճշ­մա­րի՞տ տե­ղե­կու­թյուն է,– շփոթ­ված, քիչ էլ հուզ­ված հարց­րեց քյոխ­վեն:
- Այո, ճշտ­ված տե­ղե­կու­թյուն է: Մի ձի­ա­վոր էր եկել: Նա բե­րեց այդ լու­րը: 
Քյոխ­վեն մի պահ լուռ մտած­մուն­քի մեջ է ըն­կնում, և մեկ էլ կար­ծես մի սա­ռը քա­մի դի­պչում է նրա դեմ­քին: Կար­ծես ամեն ինչ փոխ­վեց, փոխ­վեց ան­գամ քյոխ­վի դեմ­քի ար­տա­հայ­տու­թյու­նը: Աչ­քե­րի թա­խիծն էլ վե­րա­ցավ:
- Դու գնա և ինձ մոտ կան­չիր տղեր­քին: Ասա թող եր­կու-­ե­րեք հատ անա­սուն մոր­թեն, մի տա­սը հատ էլ ոչ­խար: Ինչ­քան սև կտոր կա, հա­նեք սե­ղան­նե­րից, սփ­ռոց­ներն էլ փո­խեք, այն բո­լոր պատ­րաս­տու­թյուն­նե­րը, որոնք տե­սել եք հո­գե­հա­ցի հա­մար, պետք է ծա­ռա­յի խն­ջույ­քին` ի պա­տիվ մեծ Զո­րա­վա­րի: Տղեր­քին ասա, թող տղա­յիս աճ­յու­նը տե­ղա­փո­խեն առա­ջին հար­կի ներ­սի սեն­յակ­նե­րից մե­կը: Մենք պետք է հա­վուր պատ­շա­ճի դի­մա­վո­րենք մեր մեծ Զո­րա­վա­րին:
Ամեն ինչ շատ արագ կա­տար­վեց: Հան­գուց­յա­լի աճ­յու­նն իս­կույն տե­ղա­փո­խում են ներք­նա­հարկ և տե­ղա­վո­րում ներ­սի սեն­յակ­նե­րից մե­կում, այն­պես որ ոչ­-ոք ոչինչ չն­կա­տի: Քյոխ­վի կինն ու հա­րա­զատ­նե­րը զար­ման­քից քա­րա­ցել էին և չէ­ին հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում: Մի պահ շա­տե­րի մտ­քով ան­ցավ, թե քյոխ­վեն խել­քը թռց­րել է:
- Էս ի՞նչ ես անում, այ մարդ,- հանդիմանում է վշ­տա­հար կի­նը:
- Մեծ Զո­րա­վարն է գա­լիս, այ կնիկ, Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րը: Դու հաս­կա­նու՞մ ես, թե սա ինչ եր­ջան­կու­թյուն է:
- Ի՞նչ եր­ջան­կու­թյան մա­սին ես խո­սում, այ մարդ, դու խելքդ թռց­րե՞լ ես, ի՞նչ է, մո­ռա­ցե՞լ ես, որ որ­դի ես կորց­րել:
- Ի՞նչ ես խո­սում, այ կնիկ, մեր կորց­րա­ծը էլ հետ չես բե­րի, մեր ցա­վին դար­ման չկա, բայց մենք պետք է ժա­մա­նա­կա­վո­րա­պես մո­ռա­նանք մեր մեծ վիշ­տը: Ես քեզ խնդ­րում եմ, փո­խիր հա­գուստդ և մի քա­նի ժա­մով մո­ռա­ցիր մեր ցա­վը: Մենք պետք է մեծ Զո­րա­վա­րին ինչ­պես կարգն է ըն­դու­նենք:
Լսե­լով ամուս­նուն` որ­դե­կո­րուս մայ­րը լուռ ու մունջ հե­ռա­ցավ: Մի քա­նի ժա­մում ամեն ինչ փոխ­վեց և գյու­ղում մեծ իրա­րան­ցում սկս­վեց: Կենտ­­րո­նա­կան փո­ղո­ցը մաքր­վում էր: Ամե­նուր դրոշ­ներ ու պաս­տառ­ներ հայտն­վե­ցին. «Կեց­ցե Մեծ Զո­րա­վա­րը», «Կեց­ցե քաջ Անդ­րա­նի­կը»:
Օր­վա երկ­րորդ կե­սին եր­կու ձի­ա­վոր­ներ մտան գյուղ, և մո­տե­նա­լով քյոխ­վի տա­նը` իջան ձի­ե­րից և մտան տուն:
Քյոխ­վեն, որը նս­տել էր տո­նա­կա­նո­րեն զար­դար­ված սե­ղա­նի շուր­ջը, վեր կա­ցավ և եկ­վոր­նե­րին ժպ­տա­դեմ ներս հրա­վի­րեց:
- Մենք Զո­րա­վար Անդ­րա­նի­կի զին­վոր­նե­րից ենք, եկել ենք Ձեզ տե­ղե­կաց­նե­լու, որ Զո­րա­վարն իր զոր­քով ար­դեն մտ­նում է Վե­դի:
- Շատ ու­րախ եմ, միշտ բա­րի լու­րով գաք, ինձ հա­մար մեծ պա­տիվ է մեր գյու­ղում տես­նել պաշ­տե­լի Զո­րա­վա­րին: Ես հենց հի­մա ձեզ հետ կգամ նրան դի­մա­վո­րե­լու,- այս ասե­լով` քյոխ­վեն մտավ հա­րա­կից սեն­յակն ու հա­գած-­կա­պած ասաց եկ­վոր­նե­րին:
- Դե գնա­ցինք, դր­սում ամեն ինչ պատ­րաստ է: Մենք գ­նանք գյու­ղի սահ­մա­նին դի­մա­վո­րենք հա­յոց մեծ Զո­րա­վա­րին:
Քյոխ­վեն եր­կու զին­վոր­նե­րի հետ դուրս եկավ տա­նից: Դր­սում հա­վաք­վածների հետ շարժ­վե­ցին դե­պի եր­կաթգ­ծի կա­յա­րան, ուր պետք է ժա­մա­ներ Անդրանիկն՝ իր քա­ջե­րով:
Դա­վա­լու­ի կա­յա­րա­նում ար­դեն տո­նախմ­բու­թյուն էր: Շու­տով գնաց­քը ժա­մա­նեց, և գնաց­քի կանգ­նե­լուն պես մի քա­նի զին­վոր­ներ վա­զե­ցին վա­գոն­նե­րից մե­կի մոտ ու զգաստ շար­վե­ցին: Վա­գո­նի դու­ռը բաց­վեց, իսկ դռ­նե­րի մի­ջից դուրս եկավ մեծ Զո­րա­վարն ու, իջ­նե­լով վա­գո­նից, մո­տե­ցավ հա­վաք­ված­նե­րին:
- Կեց­ցե Անդ­րա­նիկ զո­րա­վա­րը, կեց­ցեն մեր հայ քա­ջե­րը,– բա­ցա­կան­չու­թյուն­նե­րով լց­վեց ողջ կա­յա­րա­նը:
Քյոխ­վեն իր շքախմ­բով մո­տե­ցավ Զո­րա­վա­րին և խո­րը գլուխ տա­լով` ասաց.
- Բա­րով է եկել մեր ազ­գի պար­ծան­քը, մեր մեծ Զո­րա­վա­րը,- և մո­տե­նա­լով զո­րա­վա­րին` ու­զեց համ­բու­րել նրա աջը:
- Սպա­սիր, քյոխ­վա, արի եղ­բայ­րա­բար գր­կեմ քեզ,– ասաց Զո­րա­վարն ու մո­տե­նա­լով հա­րա­զա­տի պես գր­կեց քյոխ­վին, ու նրանք ող­ջա­գուր­վե­ցին:
- Խնդ­րում եմ, Զո­րա­վար, մի քա­նի ժա­մով մեզ հյուր լի­նեք Ձեր քա­ջե­րով,– ասաց քյոխ­վեն:
Զո­րա­վա­րը նա­յեց քյոխ­վի աչ­քե­րին ու ինչ որ բան զգաց: Մեծ ջեր­մու­թյուն կար նրա աչ­քե­րում, սա­կայն նաև մեծ թա­խիծ, որը չվ­րի­պեց հե­ռա­տես ու ամեն ինչ կան­խազ­գա­ցող փոր­ձա­ռու Զո­րա­վա­րից: Մի բան պարզ էր, որ քյոխ­վեն ազ­նիվ ու նվիր­ված մարդ է, և նրան մեր­ժե­լը ճիշտ չի լի­նի, ոչ էլ ար­դար, իսկ Անդրանիկը միշտ էլ ար­դա­րա­միտ է եղել՝ ճշ­տի պա­հա­պան:
- Մենք պետք է շարժ­վենք Էջ­մի­ա­ծին, էն­տեղ մեզ սպա­սում են, սա­կայն մեկ ժա­մը ոչինչ չի փո­խի,- պա­տաս­խա­նեց հե­րոսն ու կար­գադ­րեց իր զի­նա­կից­նե­րին կազ­մա­կերպ­ված կեր­պով մտ­նել գյուղ: 
Ամեն ինչ մի քա­նի րո­պե­ում կա­տար­վեց, և զո­րաս­յու­նը շարժ­վեց Վե­դի: Մեծ շու­քով ըն­դու­նե­ցին Անդրանիկին ու նրա զի­նա­կից­նե­րին: Ամե­նուր հն­չում էին կեց­ցե­նե­րի բա­ցա­կան­չու­թյուն­նե­րը, իսկ երբ հե­րոսն իջավ իր Աս­լա­նի թամ­բից, բո­լո­րը վա­զե­ցին նրա կող­մը, ամեն ոք աշ­խա­տում էր գո­նե մատ­նե­րով շփ­վել նրա հա­գուս­տին, իսկ ավե­լի հա­մար­ձակ­նե­րը մո­տե­նում և, չո­քե­լով նրա առջև, համ­բու­րում էին նրա առաս­պե­լա­կան սու­րը: 
Վեր­ջա­պես հա­սան քյոխ­վի տուն: Տան բա­կում մեծ և առատ սե­ղան­ներ էին բաց­ված: Տան շեմ­քին կանգ­նած էին քյոխ­վի կինն ու նրա հա­րա­զատ­նե­րը, որոնք, հե­րո­սին տես­նե­լով, մոտ եկան և խո­նար­հա­բար բարևեցին:
- Սա իմ կինն է, զո­րա­վար ջան,– հե­րո­սին դի­մե­լով` ասաց քյոխ­վեն: 
Հե­րո­սը մո­տե­ցավ և իր առջև հե­զա­բար և խո­նար­հա­բար կանգ­նած տիկ­նոջ ձեռ­քը բռ­նեց ու հա­րա­զա­տո­րեն աս­պե­տի նման համ­բու­րեց: Բո­լորն, ինչ­պես կարգն է, տե­ղա­վոր­վե­ցին: Ամեն ինչ ջերմ ու հա­րա­զատ էր, սա­կայն ինչ­-որ մի բան այն­պես չէր և դա զգում էր Անդրանիկը, զգում էր, բայց չէր կա­րո­ղա­նում ճշ­տել: 
Գնա­լով խն­ջույ­քը թափ էր հավաքում: Կե­նաց­ներ ու ճա­ռեր, գո­վա­սանք­ներ, ջերմ ու սի­րա­լի խոս­քեր Անդրանիկի հաս­ցե­ին: Մի­այն քյոխ­վեն էր, որ թա­մա­դա­յի դեր կա­տա­րե­լով, հեր­թով խոս­քի իրա­վունք էր տա­լիս ցան­կա­ցող­նե­րին, իսկ ցան­կա­ցող­նե­րը շատ-­շատ էին: Քյոխ­վեն չէր խո­սում, մի­այն մեկ-­մեկ, ոտ­քի կանգ­նե­լով, ինքն էլ էր ըմ­պում առա­ջարկ­ված կե­նացն ու անընդ­հատ, Անդրանիկին նա­յե­լով, ջեր­մո­րեն ժպ­տում:
«Չէ, այս­տեղ ինչ­ որ բան կա»– քյոխ­վին ու նրա կնո­ջը նա­յե­լով` մտա­ծում էր հե­րո­սը:
Վեր­ջա­պես խոս­քի իրա­վունք խնդ­րեց ին­քը` Անդրանիկը, և տե­ղից վեր կե­նա­լով` ասաց.
- Սի­րե­լի քյոխ­վա, սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ես և իմ զի­նա­կից­նե­րը շատ զգաց­ված ու շոյ­ված ենք ձեր ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար: Մեզ հա­մար ամե­նա­կարևորը ձեր ջերմ ըն­դու­նե­լու­թյունն ու ան­սահ­ման սերն է հայ­րե­նի­քի ու նրա զին­վոր­նե­րի հան­դեպ, շատ շնոր­հա­կալ ենք, սա­կայն պետք է շարժ­վենք, դեռ անե­լիք­ներ շատ ու­նենք: 
Բո­լո­րը ոտ­քի կանգ­նե­ցին` բա­ցա­կան­չե­լով. 
- Կեց­ցե Անդ­րա­նի­կը, կեց­ցե հայ զին­վո­րը, կեց­ցե հայ ժո­ղո­վուր­դը: 
Ինչ­պես հարկն է՝ Անդրանիկին մինչև եր­կաթգ­ծի կա­յա­րան ճա­նա­պար­հե­ցին, և մնաք բա­րով ասե­լով` քյոխ­վան իր շքախմ­բով վե­րա­դար­ձավ տուն և, ներք­նա­հար­կից վերևի սրահ տե­ղա­փո­խե­լով որ­դու աճ­յու­նը, շա­րու­նա­կեց հո­գե­հանգս­տի արա­րո­ղու­թյու­նը:
Քյոխ­վի հե­ռա­նա­լուց հե­տո Անդրանիկն սկ­սեց ավե­լի ան­հանգս­տա­նալ: Նրա իմաս­տուն սիր­տը ինչ­-որ բան էր հուշ­ում, իսկ անա­ղարտ հո­գին փո­թորկ­վել էր:
«Չէ, պետք է ճշ­տեմ, թե ինչ էր կա­տար­վում գյու­ղում, որ ինչ­ որ բան այն­պես չէ»– ինքն իր մեջ այս­պես խոր­հե­լով` Անդրանիկը կան­չում է համ­հար­զին և հանձ­նա­րա­րում, որ հետ դառ­նա և ինչ­ որ պատր­վա­կով մտ­նի քյոխ­վի տուն ու իմա­նա ճշ­մար­տու­թյու­նը:
Համ­հարզն իս­կույն հաս­նում է գյուղ և, այ քեզ զար­մանք, քյոխ­վի տան առջև մար­դիկ հերթ էին կանգ­նել, իսկ տան ներ­սից ող­բի ու նվա­գի ձայն էր գա­լիս: Համ­հարզն իջ­նում է ձի­ուց և հենց առա­ջին պա­տա­հա­ծին մո­տե­նա­լով` հարց­նում.
- Կա­սեք` ի՞նչ է կա­տար­վում այս­տեղ:
- Քյոխ­վի ջահել որդին է մա­հա­ցել, այ­սօր պետք է հո­գե­հան­գիս­տը լի­ներ, սա­կայն մեծ Զո­րա­վարն էր եկել, և քյոխ­վեն հե­տաձ­գել էր արա­րո­ղու­թյու­նն ու տղա­յի դի­ա­կը թաքց­րել Անդ­րա­նի­կից:
Համhար­զը, այս լսե­լով, իս­կույն hեծ­նում է ձին և սրըն­թաց հետ գա­լիս Անդրանիկի մոտ: Տեղ հաս­նե­լով` նա իր տե­սա­ծի մա­սին իս­կույն զե­կու­ցում է Անդրանիկին:
- Ես գի­տե­ի, որ ինչ­-որ բան է կա­տար­վում, այ քեզ բան, այդ ինչ­պե՞ս է քյոխ­վեն ին­ձա­նից թաքց­րել տղա­յի մա­հը,– իր զի­նա­կից­նե­րին նա­յե­լով ասաց Անդրանիկն ու հրա­մա­յեց, որ հրա­մա­նա­տար­նե­րն իրենց տե­ղա­կալ­նե­րին կար­գադ­րու­թյուն­ներ անեն տե­ղում մնա­լու և զոր­քին հս­կե­լու, իսկ իրենք պետք է իր հետ գնան գյուղ: 
Անդրանիկը իր քաջ հրա­մա­նա­տար­նե­րով շարժ­վեց դե­պի Դա­վա­լու գյու­ղը և, հաս­նե­լով քյոխ­վի տուն, հա­նեց գլ­խարկն ու ներս մտավ այն սեն­յա­կը, որ­տեղ դր­ված էր հան­գուց­յա­լի աճ­յու­նը:
Քյոխ­վեն, տես­նե­լով զո­րա­վա­րին` տե­ղից վեր թռավ, մի քա­նի քայլ անե­լով ու­զեց կռա­նալ համ­բու­րել հե­րո­սի աջը, սա­կայն հե­րո­սն ամուր գր­կեց քյոխ­վին և ական­ջին ինչ­ որ բան շշն­ջաց: Հե­րո­սի աչ­քե­րում ար­ցունք­ներ երևացին: Բո­լո­րը քա­րա­ցել էին. հե­րո­սը մո­տե­ցավ քյոխ­վի կնո­ջը, որը նս­տել էր գլու­խը հե­նած որ­դու դա­գա­ղին: Կի­նն ու­զեց կանգ­նել, հե­րո­սը չթո­ղեց և բռ­նեց նրա ալե­հեր գլուխն ու համ­բու­րեց՝ ասե­լով. 
- Մայ­րա­կան վիշ­տը սահ­ման չու­նի, ես խո­նարհ­վում եմ...
Այս­պես էլ Անդրանիկը հրա­ժեշտ տվեց բո­լո­րին ու հե­ռա­ցավ: Նրան մի բան էր տան­ջում` մի ­թե՞ պաշ­տա­մուն­քը վեր է ամեն ին­չից, ան­գամ սե­փա­կան որ­դու կորս­տից:


Կատեգորիա: Ֆիդայական | Ավելացրեց: armenlur (03.02.2013)
Դիտումներ: 3038 | Տեգեր: Իլյիչ Բեգլարյան, Վեդի գյուղի քյոխվեն, Անդրանիկ, գրքեր | - Վարկանիշ -: 0.0/0