Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Ֆիդայական

Ինչու՞ Անդրանիկը ձախողվեց Էրզրումում և Կարսում

Մի հատված Իլյիչ Բեգլարյանի «Զորավար Անդրանիկ. Դյուցազնավեպ» գրքից


1918 թվա­կա­նի սկզբ­նե­րին Արևմտա­հա­յաս­տա­նը ազա­տագ­րած դաշ­նա­կից­նե­րը, հատ­կա­պես ռու­սա­կան զոր­քե­րը, զանգ­վա­ծա­բար լքում են այդ տա­րածք­նե­րը: Ամե­նու­րեք անիշ­խա­նու­թյուն ու քա­ոս էր տի­րում: Դրու­թյու­նը ծանր էր հատ­կա­պես Էրզ­րու­մում և Կա­րի­նում, որը հա­մար­վում էր Արևմտա­հա­յաս­տա­նի սիր­տը, որ­պես բեր­դա­քա­ղաք՝ Էրզ­րու­մում կա­յին ան­հա­մար իշ­խա­նու­թյուն­ներ և զին­յալ խմ­բեր:
Առա­ջի­նը և ամե­նավ­տան­գա­վո­րը դա­վա­ճան Աղա­մալ­յանն էր: Նա նշա­նակ­ված էր հայ զին­վո­րա­կան մի­ու­թյան նա­խա­գահ, ռու­սա­հայ ազ­գա­յին խորհր­դի մաս­նաճ­յու­ղի տնօ­րենն ու ընդ­հա­նուր կա­ռա­վա­րի­չը, որի իրա­վա­սու­թյան տակ էին Էրզ­րու­մի զին­վո­րա­կան մթե­րա­նոց­նե­րը, նրան էին են­թարկ­վում ռու­սա­կան բա­նա­կի 4.600 զին­վոր­ներ:
Տիգ­րան Աղա­մալ­յանն իր օգ­նա­կան­նե­րի հետ Էրզ­րու­մի ողջ զին­վո­րա­կան պա­հեստ­նե­րը տնօ­րի­նե­լով հան­դերձ, մեծ ազ­դե­ցու­թյուն ու­ներ տե­ղա­ցի­նե­րի վրա, որոնց մթերք էին վա­ճա­ռում: Բա­ցի տե­ղա­ցի­նե­րից նրանք յուղ, շա­քար, ալ­յուր, հրա­ցան լց­նե­լով կառ­քե­րը, տա­նում էին Կով­կաս, վա­ճա­ռում և գու­մար­նե­րը յու­րաց­նե­լով՝ կաշ­ա­ռում նաև իրենց վե­­րա­դաս­նե­րին:
Այդ ժա­մա­նա­կներում լր­տե­սու­թյու­նը շատ էր տա­րած­ված: Թուր­քերն ամեն ինչ անում էին, որ­պես­զի տեղ­յակ լի­նեն այդ տա­րած­քի իրադ­րու­թյա­նը: 
Օգտ­վե­լով դրա­նից, դա­վա­ճան Աղա­մալ­յա­նը գտել էր հարս­տա­նա­լու ևս մեկ ճա­նա­պարհ: Նրա մար­դիկ հա­ճախ էին թուրք լր­տես­ներ բռ­նում և բե­րում Աղա­մալ­յա­նի մոտ, որն էլ կաշ­առք առ­նե­լով՝ նրանց բաց էր թող­նում։ Այս­պի­սով, Աղա­մալ­յա­նը և իր նման մի քա­նի ստա­հակ­ներ, մո­ռա­ցած, ու­րա­ցած ազ­գա­յին շա­հը, մինչև կո­կորդ­նե­րը խր­վել էին թա­լա­նից ու կաշ­առ­քից ստաց­ված հա­զա­րա­վոր ռուբ­լի­նե­րով ահ­ռե­լի հարս­տության մեջ: Բա­նը հա­սել էր նրան, որ այդ տա­կանք­նե­րը Էրզ­րու­մի պա­­հեստ­նե­րից թուր­քե­րին էին վա­ճա­ռել 75 արկղ մո­սին հրա­ցան` 60 հազար փամ­փուշտ­նե­րով: Այդ ժա­մա­նա­կ խոսք էր գնում նաև այն մա­սին, որ Աղա­մալ­յա­նը գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյան էր եկել թուր­քերի հետ, որ­պես­զի 20.000 օս­ման­յան ոս­կու դի­մաց թուր­քե­րին թողնի Էրզ­րու­մը: Վա­վաշ­ոտ կր­քե­րին ու ան­հագ հա­ճույ­քին ծախ­ված այս ստոր տա­կանք­նե­րը ոչ մի­այն դա­վա­դիր ու դա­վա­ճան էին, այլ նաև լկ­տի արա­րած­ներ, որոնք իրենց ազ­գա­դավ ու պիղծ հո­գու կեղտը չէ­ին թաքց­նում նաև խու­ճա­պա­հար ժո­ղովր­դից: Երբ որևէ մե­կն ինչ­-որ հար­ցով դի­մում էր նրանց, լկ­տի­ա­բար պա­տաս­խա­նում էին. 
- Դուք սատ­կե­լու եք և իրա­վունք չու­նիք ապ­րե­լու, քա­նի որ ձեր վս­տա­հու­թյամբ չկր­ցաք ապ­րիլ թուր­քե­րին հետ: Թուր­քե­րը ձեզ­մե շատ ավե­լի կրթ­ված ու ազ­նիվ են:
Աղա­մալ­յանն ու նրա ար­բան­յակ­նե­րը կա­տա­րում էին Ազ­գա­յին խորհր­դի որոշ­ու­մը, որում աս­ված էր, որ պետք է ներդ­նել ճա­կա­տը` 1914 թվա­կա­նի սահ­մա­նագ­լու­խը քաշ­ե­լով զոր­քը: Այդ ստոր դա­վա­ճանն էլ, լի­նե­լով տե­ղի Ազ­գա­յին խորհր­դի տե­ղա­կան նա­խա­գա­հը, այն հար­մա­րեց­րել էր իր անձ­նա­կան շա­հե­րին, իսկ այդ գն­դե­րը ար­դեն թու­նա­վոր­ված էին Էրզ­րու­մից դե­պի Կարս հետ քաշ­վե­լու գա­ղա­փա­րով:
Բա­ցի դա­վա­ճան Աղա­մալ­յա­նից Էրզ­րու­մում կա­յին նաև.

1. Մոսկ­վա­յի հայ­կա­կան կո­մի­տե­ի լի­ա­զոր ներ­կա­յա­ցու­ցի­չը, որն իր զորքն ու­ներ և են­թարկ­վում էր Մա­մի­կոն­յա­նին, որն ան­բար­յա­ցա­կամ էր վե­րա­բեր­վում Անդրանիկին,
2. Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան խոր­հուրդն ու Արևմտա­հայ խոր­հուրդն ու­նե­ին մի­աս­նա­կան մար­մին՝ հա­տուկ առա­քե­լու­թյամբ և ինք­նու­րույ­նու­թյամբ,
3. Զո­րա­վար Օդեշ­ե­լի­ձե­ի սպա­յա­կույ­տն իր իրա­վունք­նե­րով ու առան­ձին գն­դով,
4. Զո­րա­վար Թոր­գո­մի վաշ­տը, 
5. Մու­րա­դի սպա­յա­կույ­տը,
6. Քղի հա­տուկ գուն­դը,
7. Խար­բեր­դի գուն­դը:
8. Կար նաև Էրզ­րու­մում ծպտ­ված օս­ման­յան բա­նա­կի 4-րդ գուն­դը, որի զին­վոր­նե­րը ռու­սա­կան զոր­քե­րի կող­մից Էրզ­րու­մի գրավ­ման օր­վա­նից քա­ղա­քա­ցի­ա­կան հա­գուս­տով մնա­ցել էին Էրզ­րու­մում, որոնց մա­սին տեղ­յակ էր դա­վա­ճան Աղա­մալ­յա­նը և հո­վա­նա­վո­րում էր նրանց: Սա ավե­լի վտան­գա­վոր էր, քան հենց դա­վա­ճան Աղա­մալ­յա­նը, քա­նի որ ծպտ­ված զին­վոր­ներն ամեն պա­հի կա­րող էին ակա­նի պես պայ­թել:
Այս պայ­ման­նե­րում էլ Անդրանիկը նշա­նակ­ված էր Էրզ­րու­մի հայ­կա­կան զո­րա­մա­սի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար, սա­կայն նրան իրա­վունք չէր տր­ված ազատ գոր­ծե­լու։ Որ­պես ռազ­մա­կան իրա­վի­ճակ­նե­րի տա­րած­քա­յին ղե­կա­վա­ր, նա իրա­վունք չու­ներ ոչ Աղա­մալ­յա­նի, ոչ Օդեշ­ե­լի­ձե­ի սպա­յա­կույ­տի, ոչ Քղի հատուկ գնդի, ոչ Բա­բեր­դի գն­դի և ոչ էլ Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան խորհր­դի վրա որևէ ազ­դե­ցու­թյուն գոր­ծե­լու: Սա­կայն վ­տան­գա­վո­րը ոչ մի­այն Աղա­մալ­յանն էր, այլ նաև վրա­ցի Օդեշ­ե­լի­ձեն, ով Վե­հիբ Փաշ­ա­յի անե­րոջ որ­դին էր և ծախ­ված էր Օս­ման­յան կա­ռա­վա­րու­թյա­նը, և ամե­նա­կարևորը՝ այս Օդեշ­ե­լի­ձե կոչ­վածը Էրզ­րու­մի ընդ­հա­նուր ճա­կա­տի հրա­մա­նա­տա­րն էր: Օդեշ­ե­լի­ձե­ի իշ­խա­նու­թյու­նը Էրզ­րու­մում թու­լաց­նե­լու նպա­տա­կով գն­դա­պետ Թոր­գո­մը խի­զախ քայլ էր արել` ինք­նագ­լուխ հայ­տա­րա­րե­լով «Թր­քա­հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյու­նը»: Սա­կայն Օդեշ­ե­լի­ձեն կա­րո­ղա­ցել էր Թոր­գո­մին աք­սո­րել տալ Թիֆ­լիս:

Այս­պի­սի անիշ­խա­նա­կան և խառ­նաշ­փոթ վի­ճա­կի մեջ Անդրանիկը Թիֆ­լի­սի Ազ­գա­յին խորհր­դի որոշ­մամբ Ալեք­սանդ­րա­պո­լից ճա­նա­պարհ է ընկ­նում դե­պի Էրզ­րում: Ճա­նա­պար­հին, որն անց­նում էր Կար­սով, հե­րո­սը հյու­րըն­կալ­վում է վաշ­տա­պետ Նի­կո­լի տա­նը: Ծո­վա­ծա­վալ բազ­մու­թյուն էր հա­վաք­վել, որոնք իմա­ցել էին հե­րո­սի գա­լուս­տի մա­սին։ Իրար հրմշ­տե­լով, հե­ղե­ղի նման շարժ­վում էին դե­պի Նի­կո­լի տուն՝ ցան­կու­թյուն ու­նե­նա­լով տես­նե­լու լեգենդար հերոսին։ Մի քա­նի րո­պե­ում ողջ փո­ղո­ցը և հա­րա­կից տարածք­նե­րը լի էին և բազ­մու­թյու­նը հան­դի­պում էր պա­հան­ջում Անդրանիկի հետ, ով կեց­ցե­նե­րի տա­րա­փի տակ խոսք է առ­նում. 
- Ես ծեր զին­վոր մըն եմ, կեր­թամ մեր հայ­րե­նի եր­կի­րը պաշտ­պա­նե­լու. ձեզ­մե ո՞վ կը մի­ա­նա ին­ձի:
Ակա­նա­տես­նե­րի պատ­մե­լով, մոտ 2.000 հո­գի շար­ք են կանգ­նում և ցան­կու­թյուն հայտ­նում զո­րակ­ցե­լու հայ դյու­ցազ­նին, սա­կայն, երբ նրանց փորձում են ու­ղեկ­ցել զո­րա­նոց­նե­րը, բո­լո­րը ցր­վում են, մնում են մի­այն 25 հո­գի:
Հա­ջորդ օրն Անդրանիկը Կար­սից ան­ցնում է Սա­րի­ղա­միշ, այն­տե­ղից էլ եր­կու ինք­նաշ­ար­ժե­րով և իր հետևորդ­նե­րով ճամ­փա ելնում դե­պի Էրզ­րում (Կա­րին): 
Անդրանիկի հետ էին բժիշկ Զա­վերևը, գն­դա­պետ Թոր­գո­մը, գն­դա­պետ Զենկևիչը, Վա­հան Թո­թո­վեն­ցը և իր թիկ­նա­պահ­նե­րը: Զոր­քը պետք է Էրզ­րում գնար հե­տի­ոտն: Անդրանիկը շտա­պում էր, քա­նի որ լու­րեր էին տա­րած­վել, որ հա­յե­րը լքում են Էրզ­րու­մը:
Դե­պի Էրզ­րում տա­նող ճա­նա­պար­հին թուր­քե­րով բնա­կեց­ված գյու­ղեր կա­յին, որոնք որոշ­ել էին աղ ու հա­ցով դի­մա­վո­րել հե­րո­սին: Սա­կայն Անդրանիկը նպա­տա­կա­հար­մար չի գտնում հան­դի­պել թուրք բնակ­չու­թյան հետ, քա­նի որ ոչ ցան­կու­թյուն ուներ, ոչ էլ ժա­մա­նակ:
Էրզ­րու­մում էլ զգա­լի թվով թուրք բնակ­չու­թյուն կար, ու երբ հե­րո­սը 1918 թվի փետր­վա­րի 16-ի երե­կո­յան մտավ Էրզ­րում, թուր­քե­րը փա­կում են իրենց պատ­կա­նող բո­լոր խա­նութ­ները և քաշ­վում տնե­րը:
Էրզ­րու­մում էլ, ինչ­պես Կար­սում, Անդրանիկին «կեց­ցե­նե­րով» ըն­դու­նե­ցին: Հոծ բազ­մու­թյուն էր հա­վաք­վել, ան­գամ թուր­քեր էին եկել` տես­նե­լու և լսե­լու Անդրանիկին: Երբ հայ դյու­ցազ­նը երևաց իր Աս­լա­նին հե­ծած, բո­լո­րը գո­չե­ցին. 
- Կեց­ցե՛ Անդ­րա­նի­կը:
Անդրանիկը շատ լավ էր հաս­կա­նում այդ «Կեց­ցե­նե­րի» իմաս­տը, և դառ­նա­լով ժո­ղովր­դին` ասաց.
- Մի ծա­փա­հա­րեք ինձ, այլ մտիկ ըրեք իմ խոս­քին, ամեն մարդ թող ան­մի­ջա­պես մտ­նե զո­րա­նոց և գիշ­ե­րը մեկ­նի ճա­կատ, ահա ծա­փա­հա­րու­թյան գե­ղե­ցիկ և օգ­տա­կա­ր տե­սա­կը:
Ահա թե ինչ է գրում այս մա­սին էրզ­րում­ցի Ղա­զար Զար­գը. «Երբ Անդ­րա­նիկն Էրզ­րում մտավ, ժո­ղովր­դի խան­դա­վա­ռու­թյունն անն­կա­րագ­րե­լի հա­մե­մա­տու­թյուն­նե­րի հա­սավ: Հե­րո­սը դի­մա­վո­րած, եկած էին հայ զոր­քը, հայ ժո­ղո­վուրդն ու թուրք ազ­գաբ­նակ­չու­թյուն­նե­ր են հե­տաքրքր­վող­ներ: Իր նժույ­գին նս­տած զո­րա­վար Անդ­րա­նի­կը զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով ու ու­սա­դիր­նե­րով ար­քա­յա­կան ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նա­ցավ: Ժո­ղո­վուր­դը խե­լա­հեղ խան­դա­վա­ռու­թյամբ ու «Կեց­ցե Անդ­րա­նի­կը» կա­ղա­ղա­կեր: Զո­րա­վա­րը ող­ջու­նեց Ժո­ղովր­դին և խոսքն ուղ­ղե­լով հայ զոր­քին ըսավ՝ Ող­ջո՛ւյն քա­ջաց: Հայ զին­վոր­նե­րը պա­տաս­խա­նե­ցին՝ «Ող­ջո՛ւյն քա­ջին»: Խե­լա­հեղ ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով և խլա­ցու­ցիչ հրաձ­գու­թյամբ զո­րա­վա­րը հառա­ջե­ցավ դե­պի իր պաշ­տո­նա­տե­ղի՝ Շա­պանեան­նե­րու տու­նը: Հայ հրա­մա­նա­տա­րին կըն­կե­րակ­ցե­ին եր­կու անգ­լի­ա­ցի սպա­ներ՝ Թիֆ­լի­սի անգ­լի­ա­կան զին­վո­րա­կան Մի­սի­ո­նեն Մեյ­ճը­աղ Կոլտ­ս­միթ և Քեփթն նեշ»: 
Սրանք եկել էին օգ­նե­լու Անդրանիկին: Նրանք ուշ­ա­դիր ու­սում­նա­սի­րել էին կռ­վի ճա­կա­տա­յին մա­սը: Հա­մոզ­ված էին, որ եթե հայ զին­վոր­նե­րը կռ­վեն, թուր­քե­րը հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­նա ճեղ­քել ճա­կա­տը: Գն­դա­պետ Կոլտս­մի­թը դառ­նա­լով Ար­սեն Մար­մար­յա­նին` ասում է. 
- Անդ­րա­նի­կին հոգ տա­րեք, նա մեծ մարդ է:
Անգ­լի­ա­ցի­ներն Անդրանիկի հետ մի­ա­սին զին­վո­րա­կան պի­տույք­նե­րի խոշ­որ ցանկ են կազ­մում, մեկ­նում են Թիֆ­լիս, որ­պես­զի այն­տե­ղից էլ այդ օգ­նու­թյու­նը բե­րեն: Սա­կայն այդ­պես էլ նրանք չեն վե­րա­դառ­նում:
Էրզ­րու­մի հիմ­նա­կան բնակ­չու­թյու­նը, մինչև ռու­սա­կան զոր­քե­րի մտ­նե­լը, ար­դեն լքել էր քա­ղա­քը, սա­կայն, երբ ռու­սա­կան զոր­քե­րը գրա­վե­ցին քա­ղա­քը, բո­լոր տե­ղե­րից մոտ 25.000 հա­յեր եկան: Այս­տեղ էին գա­լիս ճա­կա­տը լքած զին­վոր­նե­րը, որոնց դա­սա­լիք­ներ էին ան­վա­նում և որոնց տրա­մադ­րու­թյու­նը ոչ թե քա­ղա­քում հիմ­նա­կան մնալն էր կամ կր­կին ճա­կատ մեկ­նե­լը, այլ ալան-­թա­լանն ու անա­ռա­կու­թյու­նը:
Անդրանիկի առա­ջին գոր­ծը եղավ ստեղ­ծե­լու հա­կալր­տե­սա­կան ցանց, քա­նի որ քա­ղա­քը լիքն էր նաև լր­տես­նե­րով ու դա­վա­ճան­նե­րով: Շու­տով քա­ղա­քում բռն­վեց մի ռուս զին­վոր, որի գր­պա­նի մեջ լր­տե­սա­կան նա­մակ կար` հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ. «Ստա­ցա տվածդ տե­ղե­կու­թյուն­նե­րը Անդ­րա­նիկ փաշ­ա­յի մա­սին: Շու­տով տե­ղե­կաց­րու, թե Անդ­րա­նիկ Փաշ­ան որ­քան զորք է բե­րե­լու»:
Հայտ­նի դար­ձավ նաև, որ քա­ղա­քը լի է դա­վա­ճան­նե­րով, որոնք ոչ մի­այն նա­մա­կագ­րու­թյամբ էին տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դում Օս­ման­յան զոր­քե­րի ղե­կա­վար­նե­րին, այլ նաև ու­ղիղ հե­ռա­խո­սա­կապ ու­նե­ին թուրք հրա­մա­նա­տա­րու­թյան հետ: Անդրանիկը հրա­մա­յեց կտ­րա­տել բո­լոր հե­ռա­խո­սա­յին գծե­րը:
Աղա­մալ­յա­նի մոտ, որ­պես օգ­նա­կան, աշ­խա­տում էր մի թուրք` Սե­յի­դով ազ­գա­նու­նով: Հայտ­նի դար­ձավ, որ այդ Սե­յի­դո­վը սուր­հան­դակ­ներ է ու­ղար­կում Օս­ման­յան զոր­քե­րի հրա­մա­նա­տար Վե­հիբ Փաշ­ա­յի մոտ: Սուր­հան­դակ­նե­րից մե­կը շու­տով բռն­վում է և հայտ­նում, որ իրեն Վե­հիբ փաշ­ա­յի մոտ է ու­ղար­կել Սե­յի­դո­վը: Այդ էին վկա­յում նաև նրա մոտ եղած նա­մակ­նե­րը` ուղղ­ված Վե­հիբ փաշ­ա­յին: 
Այս ամենը հիմք էր ձեր­բա­կա­լե­լու Սե­յի­դո­վին: Սա­կայն, երբ զին­վոր­նե­րը գնա­ցին նրան ձեր­բա­կա­լե­լու, պարզ­վեց, որ նա փա­խել է Թիֆ­լիս: Ամեն ինչ պարզ էր՝ Սե­յի­դո­վին փախց­րել էր դա­վա­ճան Աղա­մալ­յա­նը: 
Հե­տա­գա­յում պարզվեց, որ դոկ­տոր Զա­վերևն ու Աղա­մալ­յանն իմա­նա­լով, որ Սե­յի­դո­վին ցան­կա­նում են ձեր­բա­կա­լել, նրան իրենց հետ ծպտ­ված տա­նում են Սա­րի­ղա­միշ, հանձ­նում Օդեշ­ե­լի­ձե­ին: Վեր­ջինս էլ նրան տե­ղա­փո­խում է Թիֆ­լիս: 

Այս­պի­սով, դա­վադ­րու­թյունն ու դա­վա­ճա­նու­թյու­նը սահ­ման չու­նեին: Դա­վա­ճան Աղա­մալ­յա­նի կողմն էր ան­ցել նաև գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վը և ցա­վա­լին այն էր, որ այս մա­սին Անդրանիկը տեղ­յակ չէր, դեռ վս­տա­հում էր Բե­ժան­բե­կո­վին, ով շատ կարևոր հանձ­նա­րա­րու­թյուն էր կա­տա­րում և դրա կա­տա­րու­մից էր կախ­ված Էրզ­րու­մի ճա­կա­տի պահ­պան­ման խն­դի­րը: Այս դա­վա­դիր­նե­րի կող­քին էր նաև Անդրանիկի վս­տա­հու­թյու­նը վա­յե­լող դոկ­տոր Զա­վերևը: Եվ հենց նրա միջ­նոր­դու­թյամբ էլ Անդրանիկն առա­ջին ան­գամ Աղա­մալ­յա­նին տվել էր 100.000 ռուբ­լի, որն այն ժա­մա­նակ մեծ գումար էր և պետք է օգ­տա­գործ­վեր գաղ­թա­կան­նե­րի և որ­բե­րի հա­մար։ Աղա­մալ­յանն այն պետք է հանձ­ներ Թիֆ­լիսի Հա­յոց Ազ­գա­յին Խորհր­դին: Դա­վա­ճան Աղա­մալ­յա­նը հայ­տա­րա­րեց, որ այդ գու­մա­րը կառ­քից ան­հե­տա­ցել է: 
Քա­ղա­քում գտնվող ոչ մի խմ­բակ­ցու­թյուն կամ կու­սակ­ցա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ոչ մի­այն չէր օգ­նում Անդրանիկին, այլ գաղտ­նի կամ բա­ցե­ի­բաց խան­գա­րում էին նրան: Բո­լո­րը զբաղ­ված էին մի­այն թա­լա­նով, ռու­սա­կան բա­նա­կի թողած զեն­ք ու զի­նամ­թեր­քի վա­ճառ­քով: Եվ այս ամե­նի հա­մար որևէ մե­կին պատ­ժե­լու իրա­վունքն Անդրանիկին տր­ված չէր: Ահա թե ինչ է գրում այս մա­սին ակա­նա­տես­նե­րից մե­կը` Վար­դի­թեր Կո­ճո­լուլ­յան-Հով­հան­նիս­յա­նը. «Այս խառ­նաշ­փոթ և ան­կազ­մա­կերպ վի­ճա­կին մեջ ամե­նեն ցա­վա­լին այն էր, որ Թիֆ­լի­սի Հա­յոց Ազ­գա­յին խոր­հուր­դը մեր­ժած էր զո­րա­վա­րին մա­հա­պատ­ժի իրա­վունք շնոր­հել` կա­րե­նալ պատ­ժե­լու հա­մար դա­սա­լիք­ներն ու դա­վա­ճան­նե­րին: Հայ­կա­կան բա­նա­կի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տարն ան­զոր զո­րա­վա­րի մը վե­րած­ված էր»: 
Անդրանիկի ստեղծ­ած հա­կալր­տե­սա­յին ցան­ցը կա­րո­ղա­ցավ ձեռք բերել դա­վա­դիր­նե­րի լրիվ ցու­ցա­կը: Նրանց գլ­խա­վոր կազ­մա­կեր­պիչը Հա­զեր փաշ­ան էր: Ամ­բողջ ցան­ցը հնա­րա­վոր եղավ բա­ցա­հայ­տել և բոլորին ձեր­բա­կա­լել ու բան­տար­կել:
Սրա­նից հե­տո էլ լի­ո­վին չէր հա­ջող­վել վերջ դնել դա­վադ­րու­թյանն ու դա­վա­ճա­նու­թյա­նը, որոնք ոչ թե հա­տուկ մար­դիկ էին, այլ Աղա­մալ­յա­նի, Բե­ժան­բե­կո­վի նման վատ ղե­կա­վար­ներ, որոնք ուղ­ղա­կի են­թարկ­վում էին Թիֆ­լի­սին, ոչ թե գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րին: 
Այս ամենից տեղ­յակ էր նաև Օս­ման­յան բա­նա­կի և Էրզ­րու­մի ճա­կա­տի վրա հար­ձակ­ման պատ­րաստ­վող զոր­քե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տար Վե­հիբ փաշ­ան: Ահա ինչ է գրում նա 1918 թվի փետր­վա­րի 25-ին Անդրանիկին և Էրզ­րու­մի ղե­կա­վա­րու­թյա­նը. 

«Անդ­րա­նիկ փա­շա­յին և Էրզ­րու­մի ղե­կա­վա­րու­թյա­նը: 
Օս­ման­յան հաղ­թա­կան զոր­քե­րը շարժ­վում են գրա­վե­լու հա­մար հայ­րե­նի հո­ղե­րը. ըստ Բրեստ­-Լի­տովս­կու դաշ­նագ­րին ռուս­նե­րը մե­զի ձգե­ցին Պա­թու­մը, Կար­սը, Ար­դա­հա­նը, Օթ­լին և Արդ­վե­նը: Ու­րեմն ես կա­ռա­ջար­կեմ, որ ան­մի­ջա­պես սահ­ման­նե­րեն ան­դին եր­թաք, այ­լա­պես խիստ կեր­պով պի­տի պատժ­վիք օրեն­քի հա­մե­մատ: Ար­դեն մեր զոր­քե­րը Բա­թու­մում են, կա­ռա­ջա­նան դե­պի Կարս»:

Պա­տա­հա­կան չէ, որ Վե­հիբ փաշ­ան այս մասին գրում է ոչ միայն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին, այլ նաև Էրզ­րու­մի ղե­կա­վա­րու­թյա­նը: Սա էլ գա­լիս է ապա­ցու­ցե­լու, որ իրա­կա­նում Էրզ­րու­մում բազ­միշ­խա­նու­թյուն էր, որից էլ ու­զում էր օգտ­վել օս­ման­ցին:
Հայտ­նի չէ, թե ինչ էին պա­տաս­խա­նել նրան Էրզ­րու­մի մյուս ղե­կա­վար­նե­րը, սա­կայն Անդրանիկը գրեց հետևյալ պա­տաս­խա­նը. 

«Օս­ման­յան բա­նա­կի զո­րա­վա­րին` եթե Բրեստ-­Լի­տովս­կի դաշ­նա­գի­րը ձե­զի Կարսն ու Պա­թու­մին հանձ­նեց, մե­զի ալ ամեն տե­սա­կի ռազ­մամ­թերք տվավ պաշտ­պա­նե­լու հա­մար Էրզ­րու­մը, Վա­նը, Պիթ­լի­սը և մնաց­յալ 4 վի­լա­յեթ­նե­րը, որոնք դեռ բռ­նա­կա­լու­թյան տակ կը տվ­յա­տեն: Ռու­սա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը մե­զի զենք տվավ և մենք այդ զեն­քե­րով եկած ենք հոս։ Զեն­քի ու­ժը պի­տի որոշ­ե, թե այս հայ­րե­նի­քը մերն է, թե ձե­րը: Եթե քե­զի պես շատ փաշ­ա­ներ տե­սած եմ, քե­զի հետ էլ պի­տի տեսն­վիմ: Հա­յաս­տա­նի երկ­րորդ զո­րա­բա­նա­կի հրա­մա­նա­տար Զոր. Անդ­րա­նիկ»: 

Ավաղ, դա­վա­ճա­նու­թյունն ու դա­վադ­րու­թյու­նը, դա­սալ­քու­թյունն ու վերևնե­րի հետ Անդրանիկի տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը թույլ չտ­վե­ցին նրան իրա­կա­նաց­նե­լու իր առա­քե­լու­թյու­նը: 
1918 թվա­կա­նի փետր­վա­րի 10-ին թուր­քե­րը գրե­թե առանց դի­մադ­րու­թյան գրա­վե­ցին Տրա­պի­զո­նը՝ իր առաս­պե­լա­կան հարս­տու­թյամբ: Ամեն ինչ ավե­լի դժ­վա­րա­ցավ ու ստեղծ­վեց մի խառ­նաշ­փոթ վի­ճակ, որի մա­սին Անդրանիկը մի տե­ղե­կանք ու­ղար­կեց Թիֆ­լի­սի Ազ­գա­յին Խորհր­դին: 

«Ապա­հո­վու­թյան խորհր­դին 
Քա­ոս բա­ռին իմաս­տի բո­լոր եր­կայ­նու­թյամբ, բո­լոր լայ­նու­թյամբ Օդոշ­ե­լի­ձեն (ճա­կա­տի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րը) կը հրա­մա­յե, Ազ­գա­յին խոր­հուր­դը կը հրա­մա­յե, դաշ­նակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը կը հրա­մա­յե, առ­տուն կա­նուխ ել­նո­ղը կը հրա­մա­յե, չհ­րա­մա­յող մը չը­կայ, որ­պես­զի ես ալ անոնց հրա­մա­յեմ: Չորս հա­զար կա­նո­նա­վոր, նույն­քան էլ ան­կա­նոն հետևակ զորք ու­նինք, հինգ հար­յուր կա­նո­նա­վոր, նույն­քան ան­կա­նոն ձի­ա­վոր, թեև ամ­րու­թե­անց 400 թն­դա­նոթ­նե­րեն 200-ին բա­նա­լի­նե­րը չկան մեջ­տեղ, 100-ը ձյու­նե­րի մեջ թաղ­ված են, 100-ը ան­գոր­ծա­ծե­լի, բայց ու­նինք լավ վի­ճա­կի մեջ լեռ­նա­յին, դաշ­տա­յին տասն­յակ թն­դա­նոթ­ներ, իսկ զոր­քե­րու տրա­մադ­րու­թյու­նը սքան­չե­լի է»:

Այս բո­լո­րին գու­մա­րած, ռու­սա­կան բա­նակ­ի ան­փա­ռու­նակ նա­հան­ջը պա­տե­րազ­մի ճա­կա­տից, Լե­նի­նի շե­փո­րած «Կոր­չի պա­տե­րազ­մը» լո­զուն­գը, Թիֆ­լի­սի Արևմտա­հա­յոց ազ­գա­յին խորհր­դի անվճ­ռա­կան ու թույլ կեց­ված­քը, Թուր­քա­հա­յաս­տա­նի ազ­գաբ­նակ­չու­թյան նկատ­մամբ մա­հա­պատ­ժի չգո­յու­թյու­նը հա­յոց զին­վո­րա­կան շար­քե­րի մեջ:
Անդրանիկը, այս բո­լո­րը նա­խօ­րոք կան­խա­տե­սե­լով, որոշ մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քում առա­ջին հեր­թին դր­ված էր դա­սա­լիք­նե­րի և դա­վա­ճան­նե­րի նկատ­մամբ մա­հա­պա­տիժ կի­րա­ռե­լու հար­ցը: Այս հար­ցով զբաղ­վում էին գե­նե­րալ Նա­զար­բե­կո­վը, Անդրանիկը և Արեշ­ո­վը։ Նրանք եկել էին Թիֆ­լի­սի Ազ­գա­յին խորհր­դի ժո­ղով, որ­պես­զի խնդ­րեն մա­հա­պատ­ժի իրա­վունք:
Խոսք առ­նե­լով՝ Նա­զար­բե­կովն ասում է, որ «Հա­յերն ու­նեն զին­վոր, սպա, մաս­նա­գետ, զի­նամ­թերք պա­րե­նա­վո­րու­մի ան­հատ­նում պաշ­ար, որ թուր­քը չու­նի բա­վա­կան զորք, սպա մաս­նա­գետ և որ սահ­մա­նա­փակ է նաև թուր­քե­րի զեն­քի պա­հես­տը, իսկ պա­րե­նա­վո­րու­մի պաշ­ա­րը՝ զրո։ Բայց թուրքն ու­նի բան մը,- շա­րու­նա­կում է զո­րա­վա­րը,- որ մենք չու­նինք, այդ պատ­ճա­ռով ան մեզ պի­տի հաղ­թե: Այդ բա­նը կար­գա­պա­հու­թյունն է, իսկ բա­նա­կի մեջ կար­գա­պա­հու­թյու­նը մի­այն մա­հա­պատ­ժով կըլ­լայ»: 

Մա­հա­պատ­ժի հար­ցը եր­կու ան­գամ դր­վում է քվե­ար­կու­թյան, առա­ջին ան­գամ մեկ ձայ­նով հաղ­թում է մա­հա­պա­տի­ժը բա­նա­կում կի­րա­ռե­լու հար­ցը, երկ­րորդ ան­գամ, երբ ժո­ղո­վին մաս­նակ­ցում է բան­վո­րագ­յու­ղա­ցի­ա­կան խորհր­դի ան­դամ, այն ժա­մա­նակ­վա դաշ­նակ­ցա­կան շե­ֆե­րից մե­կը` Ար­շակ Ջա­մալ­յա­նը, ով կոչ է անում չք­վե­ար­կել այդ հար­ցի օգ­տին և հար­ցը տա­պալ­վում է: Խո­սե­լով կար­գա­պա­հու­թյան մա­սին` Ջա­մալ­յանն ասում է.- «Մեր զին­վո­րա­կան կար­գա­պա­հու­թյու­նը պետք է հիմն­ված ըլ­լայ դե­մոկ­րա­տիկ եր­կըր­նե­րու դե­մոկ­րա­տիկ սկզ­բունք­նե­րուն վրայ»:
Այս մար­դը չէր հաս­կա­նում ժա­մա­նա­կի ոգին և այն պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ ռուս զին­վո­րը այլևս կռ­վել չէր ու­զում, այլ ամե­նուր գո­չում էր.- «Սա մեր եր­կի­րը չէ, մենք մեր եր­կի­րը պի­տի գնանք, թող կոր­չի պա­տե­րազ­մը, թող թր­քա­հա­յե­րը իրենք իրենց սահ­ման­նե­րը պաշտ­պա­նեն»:

Սա էր Թիֆ­լի­սի կով­կա­սա­հայ ղե­կա­վար­նե­րի կար­ծի­քը: Նրանց թվում էր, թե դե­մոկ­րա­տի­ա կո­չե­լով ամեն ինչ իր տեղն է ընկ­նե­լու: Եվ ահա նրանց ցան­կու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մի դաշ­տում սկ­սե­ցին ծի­լեր տալ` ավե­լաց­նե­լով դա­սալ­քու­թյու­նը: Սակայն Անդրանիկը չընկր­կեց, այլ որո­շեց իր փոք­րա­թիվ հետևորդ­նե­րով հա­կա­հար­ձակ­ման անց­նել Օս­ման­յան բա­նա­կի դեմ` հա­մոզ­ված լի­նե­լով, որ եթե տե­ղում եղած փոք­րա­թիվ բա­նա­կը ամուր կանգ­նի հայ հո­ղի վրա, թշ­նա­մին առաջ գալ չի կա­րող: Ավա՜ղ, մեծ Զո­րա­վա­րի ծրագիրն այս անգամ չիրականացավ: Ամեն ինչ վա­ղուց ծախ­ված էր: Ծախ­ված էր գեր­տե­րու­թյուն­նե­րի կող­մից, հատ­կա­պես Ռուսա­սա­անի, որ­պի­սին հենց հան­դի­սա­նում էր Բրեստ-­Լի­տովս­կու պայ­մա­նա­գի­րը: Այն դառ­նում էր իրա­կա­նու­թյուն և այդ իրա­կա­նու­թյան հիմ­քում ըն­կած էր դա­վադ­րու­թյունն ու դա­վա­ճա­նու­թյունը: Ահա դրա վառ օրի­նակ­նե­րից մե­կը: 1918 թվա­կա­նի փետր­վա­րի 25-ին Անդրանիկը գի­շե­­րով հա­վա­քում է իր հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մին և կար­գադ­րու­թյուն­ներ անում, որ հա­ջորդ օրն առա­վոտ­յան հար­ձակ­ման անց­նեն: Ամ­բողջ գիշ­եր հե­րո­սը ծրագ­րեր է մշա­կում՝ հա­մոզ­ված, որ հա­ջո­ղու­թյուն է ու­նե­նա­լու, եթե դա­վա­ճա­նու­թյուն ու դա­վադ­րու­թյուն չլի­նի: Նույն երե­կո­յան Ա և Դ ռու­սա­հայ եր­կու գն­դե­րի հրա­մա­նա­տար գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վը հե­ռա­խո­սով կապ­վում է Անդրանիկի հետ և հա­մո­զում, որ «ճա­կա­տը լա­վա­գույն վի­ճա­կի մեջ է, իսկ զոր­քի կռ­վե­լու տրա­մադ­րու­թյու­նը` բարձր»:

Պետք է նշեմ, որ այս եր­կու գն­դերն էլ հիմ­նա­կա­նում կազմ­ված էին ռու­սա­հա­յե­րից և յու­րա­քանչ­յուրն ու­ներ 4.600 զին­վոր, լավ զին­ված և ամեն ին­չով ապա­հով­ված: Սա­կայն դժ­բախ­տու­թյու­նը նրա­նում էր, որ եր­կու գն­դերն էլ են­թարկ­վում էին Թիֆ­լի­սի Հա­յոց Ազ­գա­յին խորհր­դին: Այս գն­դե­րի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տարը գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վն էր, ում Անդրանիկը ճա­նա­չում էր որ­պես կար­գա­պահ և լավ համ­բավ ու­նե­ցող հրա­մա­նա­տա­րի, ուս­տի նպա­տա­կա­հար­մար գտավ, որ Բե­ժան­բե­կո­վը գլ­խա­վո­րի այդ եր­կու գն­դե­րը:
Բե­ժան­բե­կո­վը ստանձ­նում է գն­դե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը. նրանց է հանձ­նա­րա­րվում պաշտ­պա­նել ճա­կա­տի կենտ­րո­նա­կան մա­սը, իսկ աջ և ձախ թևերը պետք է պաշտ­պա­նե­ին Սե­պուհն ու գնդապետ Թոր­գո­մը, դրանից բա­ցի Մու­րադն էլ իր ջո­կա­տով ձախ կող­մից պետք է շր­ջա­պա­տեր թշ­նա­մուն և հան­կար­ծա­կի­ի բե­րե­լով` խու­ճա­պի մատ­ներ:
Ամեն ինչ շատ լավ էր ծրագր­ված, մնում էր մի­այն իրա­կա­նաց­նել:
Հար­ձա­կու­մը նոր էր սկ­սել, երբ լուր հա­սավ Անդրանիկին, թե Ա և Դ գն­դե­րը՝ Բե­ժան­բե­կո­վի գլ­խա­վո­րու­թյամբ առանց մեկ գն­դակ ան­գամ բաց թող­նե­լու լքե­լ են դիր­քերն ու հե­ռա­նում են: Պարզ դար­ձավ, որ սրի­կա Բե­ժան­բե­կո­վը խա­բել էր Անդրանիկին` նրան ներ­քաշ­ե­լով կեղ­տոտ խա­ղի մեջ:
Անդրանիկն, իս­կույն հեծ­նե­լով ձի­ն, սլա­նում է դե­պի այն դիր­քե­րը, որ­տե­ղից նա­հան­ջում էին Բե­ժան­բե­կո­վի գլ­խա­վո­րած գն­դի զին­վոր­նե­րը, սա­կայն նրանց ճա­կատ տա­նե­լը չի հա­ջող­վում: Ամեն կող­մից գո­ռում-­գո­չում էին. 
- Մենք կռ­վիր հոս չենք, չենք ...
- Եթե հոս չկռ­վեք, ու­րիշ տեղ ալ պի­տի չկռ­վիք,- պա­տաս­խա­նում է Ան­դ­րանիկն ու սու­րը քաշ­ած սլանում առաջ։ 
Մի քա­նի զին­վոր­ներ հետևում են նրան: Տես­նե­լով սպի­տակ ձի­ա­վո­րին` թշ­նա­մին դա­դա­րում է առաջ­խա­ղա­ցու­մը և դիր­քեր բռ­նե­լով սկ­սում կրակ տե­ղալ Անդրանիկի ուղ­ղու­թյամբ: Գն­դակ­նե­րի տա­րա­փը ձի­ու ոտ­քե­րի տակ քան­դում են սպի­տակ ձյան շեր­տը, սա­կայն ոչ մի գն­դակ հե­րո­սին չի դի­պչում:
Այս տես­նե­լով՝ հե­րո­սի թիկունքի կա­զակ­նե­րը զար­մա­ցած իրար են նա­յում: Նրան­ցից մե­կը չի համ­բե­րում և բա­ցա­կան­չում է.
- Սուրբ է նա, սուրբ, նրան գն­դակ չի դիպ­չում:
Ասում են, որ կռ­վի դուրս գա­լուց առաջ Անդրանիկն իր օգ­նա­կան­նե­րին ասել էր, որ ինքն այդ օրը ընկ­նե­լու է կռ­վի դաշ­տում և ավե­լաց­րել. 
- Պատ­մե­ցեք սե­րունդ­նե­րուն, թե մի­ակն եմ, և ես ին­կայ մի­նակ Կար­նոյ պա­րիսպ­նե­րուն:
Սա­կայն, իրոք, որ նա Սուրբ էր, նրան գն­դակ չէր դիպ­չում, սա ան­հեր­քե­լի փաստ էր և ապա­ցուց­ված այն բազ­մա­թիվ ճա­կա­տա­մար­տե­րով, որը տվել էր Անդրանիկն իր պայ­քա­րի 34 տա­րի­նե­րի ըն­թաց­քում:
Անդրանիկը, տես­նե­լով, որ վի­ճա­կն օր­հա­սա­կան է, հե­ռա­գիր է ու­ղար­կում Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան Խորհր­դի նա­խա­գահ Վա­հան Փա­փազյա­նին և խնդ­րում, որ արա­գաց­նեն երկ­րա­պահ զո­րա­մա­սի ժա­մա­նու­մը Էրզ­րում։ Սա­կայն այս հե­ռագ­րին էլ պա­տաս­խան չի լինում: 
Ճա­կա­տից քա­ղաք տա­նող ճա­նա­պար­հին Անդրանիկը հան­դի­պում է դա­սա­լիք զին­վոր­նե­րի և հա­մո­զում նրանց, որ մտ­նեն խրա­մատ­նե­րը և փշա­լա­րե­րի հետևը մնան, մինչև կա­մա­վոր երկ­րա­պահ զո­րա­մա­սի ժա­մա­նու­մը` խոս­տա­նա­լով, որ ժա­մա­նու­մից հե­տո նրանց ազատ կար­­ձա­կի: Զին­վոր­նե­րը հա­մոզ­վում են և դիր­քավորվում քա­ղա­քի սահ­մա­նա­մերձ տա­րած­քում: Անդրանիկն էլ շարժ­վում է դե­պի քա­ղա­քի դռ­նե­րը և Սր­բեր կոչ­վող դռան առջև հան­դի­պում է Բե­ժան­բե­կո­վին: Դառ­նա­լով նրան խիստ տո­նով հան­դի­մա­նում է` ասե­լով, որ ինքն է ճա­կա­տի փլուզ­ման հիմ­նա­կան պա­տաս­խա­նա­տուն:
- Ի՞նչ կր­նամ ընել, զոր­քը սրի­կա է:
- Մե­ծա­գույն սրի­կան դուն ես,- զայ­րա­ցած հան­դի­մա­նում է Անդ­րա­նի­կը: 
Այդ նույն գիշ­ե­րը հա­սան երկ­րա­պահ զոր­քե­րի առա­ջին 600 զին­վոր­նե­րը, ովքեր մոկե­ցի­ներ էին: Եր­կու ժամ հե­տո Անդրանիկը զին­վո­րա­կան խոր­հուրդ է գու­մա­րում, որին մաս­նակ­ցում են գնդապետներ Մու­րե­յը և Զենկևիչը, Բե­ժան­բե­կո­վը և կո­մի­սար դոկ­տոր Յա­կոբ Զա­վերևը: Հիմ­նա­կան առա­ջար­կը լինում է թող­նել Էրզ­րու­մը և քաշ­վել դե­պի Կով­կաս: Անդրանիկը կանգ­նում և ձեռ­քը սե­ղա­նին զար­կե­լով գո­չում է. 
- Ո՛չ, Կա­րի­նը չենք կր­նար լքել, եթե զին­վո­րը կռ­վի, ես ձե­զի ցույց կտամ, թե ինչ կա­րե­լի է ընել: Զին­վո­րը կռ­վե­լու ալ պետք չու­նի, մի­այն թե մնա խրա­մատ­նե­րու մեջ մինչև առա­վոտ: Բա­վա­կան է կրակ բա­նալ եր­կու ան­գամ:
Անդրանիկը հույ­սը դրել էր 600 մշե­ցի­նե­րի վրա, որոնց հա­վա­տար­մու­թյա­նը վս­տա­հում էր: Սա­կայն այլ տրա­մադ­րու­թյան էին գնդապետ Զենկևիչը, Բե­ժան­բե­կո­վը և Զա­վերևը:
- Բեր­դա­քա­ղա­քը պաշտ­պա­նե­լու բո­լոր մի­ջոց­նե­րն սպառ­ված են և պի­տի քա­ղա­քը լքել ու նա­հան­ջել,- կար­ծիք է հայտ­նում Զենկևիչը: 
Նրան մի­անում են Բե­ժան­բե­կովն ու Զա­վերևը: Մի­այն գնդապետ Մու­րելն էր, որ հա­վա­տա­րիմ մնաց Անդրանիկին:
- Դեռ երեք օր հոս ենք, եթե նույ­նիսկ գն­դակ մը չար­ձա­կենք,- այս խոս­քե­րով ժո­ղովն ավար­տեց Անդրանիկը: 
Բե­ժան­բե­կովն առա­ջի­նը տե­ղից վեր կա­ցավ և ցան­կա­ցավ դուրս գալ սեն­յա­կից: Անդրանիկը նա­յեց նրան: Երբ բո­լորն ար­դեն գնա­ցել էին, Անդ­րա­նի­կը նրան ասաց.
- Եթե մինչև լու­սա­բաց Թոր­գո­մը հոս չհաս­նի, ատր­ճա­նա­կի մեկ հար­վա­ծով պի­տի սպա­նեմ քեզ:
Այս ասե­լով հե­րո­սը շրջ­վում և գնում է իր նն­ջա­սեն­յա­կը՝ օգ­նա­կա­նին պատ­վի­րե­լով մեկ ու կես ժա­մից արթ­նաց­նել իրեն: 
Կեսգիշ­եր­վա ժա­մը 3-ին գն­դա­պետ Թոր­գո­մը ար­յան մեջ կո­րած մտնում է Անդրանիկի սեն­յա­կը: Նրա 170 զին­վոր­նե­րից մի­այն 31-ն էին ողջ մնա­ցել: Թոր­գո­մին ըն­դու­նեց Թո­թո­վեն­ցը և նրանք եր­կու­սով մտան Անդրանիկի նն­ջա­սեն­յա­կը:
- Սրի­կա Բե­ժան­բե­կո­վը նա­հան­ջեց` առանց ինձ լուր տա­լու,- գան­գատ­վեց Թոր­գոմն ու մո­տե­ցավ Դյու­ցազ­նին, ով Թոր­գո­մի ձայ­նը լսե­լով՝ տե­ղից վեր էր կա­ցել և ըն­դա­ռաջ եկել նրան: 
Դյու­ցազ­նը շատ ու­րա­խա­ցավ, երբ ողջ ու առողջ տե­սավ Թոր­գո­մին: Այդ օրը Թորգո­մը երեք ձի էր փո­խել, երեքին էլ խփ­ել էր թշ­նա­մին, իսկ ին­քը հրաշ­քով էր փրկ­վել։
Մտեր­միկ զրույ­ցից հե­տո Թոր­գո­մը Անդրանիկից ցան­կա­ցավ իմա­նալ հե­տա­գա ծրագ­րե­րի մա­սին:
- Թոր­գոմ,- ա­սաց Անդրանիկը,- քե­զի հայտ­նեմ գաղտ­նիքս, թող մարդ չի­մա­նայ: Ես որոշ­ել եմ պաշտ­պան­վիլ այս բո­լոր դա­սա­լիք երի­տա­սարդ­նե­րով, Կար­նոյ պա­րիսպ­նե­րուն մեջ: Այս ատեն կտես­նես, թե ինչ­պես կը կռ­վին՝ ու­զեն-չու­զեն, մենք հոս վեց ամս­վան դի­մա­նա­լու չափ պաշ­ար ու­նինք: Կար­նե­ցի­նե­րը հար­ցու­փոր­ձե­ր եմ, կը­սեն թե ջու­րը լե­ռան տա­կեն կու­գա և եր­բեք չի դա­դա­րիր: Եկո­ղը գա­րուն է: Ռազ­մամ­թերքն այն­քան առատ է, որ եթե մեր զին­վոր­նե­րը գիշ­եր-ցե­րեկ անընդ­հատ կրա­կեն չորս տա­րի, դարձ­յալ չի հատնի: Հա­յի վրայ հա­կակ­շիռ կը հաս­տա­տենք, ու­տե­լիքն այդ պա­րա­գա­յում կբա­վի մեկ տար­վան: Քա­ղա­քեն ժա­մա­նակ առաջ հե­ռաց­րած եմ ծե­րե­րը, կի­նե­րը, երե­խա­նե­րը: Այս ծրա­գի­րը կա­յա­ցած է մտ­քիս մեջ, կա­ցու­թյու­նը հաս­կա­նա­լեն ի վեր հոս պա­հե­ցի մի­այն երի­տա­սարդ­նե­րը, ճա­կատ գա­ցին կր­կին Ա գուն­դի զին­վոր­ները, ինձ վրա կրակ բա­նա­լեն հե­տոյ կր­կին ան­գամ հա­մո­զե­ցի զին­վոր­նե­րը գո­նե եր­կու օր ևս պա­հել դիր­քե­րը: Եր­կու օր մի­այն և ես գի­տեմ, թե ինչ­պես կը հա­ջո­ղեմ թուր­քե­րը նե­ղել, որ քա­ղա­քը պաշ­ա­րեն...: Ի՜նչ հոգ, թե մեր զոր­քը կու­զե հե­ռա­նա­լ, զա­նոնք կս­տի­պեմ առ­յու­ծի պես կռ­վիր, երբ տես­նեն, թե պաշ­ար­ված են և փա­խուս­տի ճամ­բայ չկա:
Անդրանիկը լռեց մի պահ: Թոր­գո­մը ժպ­տաց:
- Այս պա­տե­րազ­մը,- շա­րու­նա­կեց դյու­ցազ­նը,- կմո­տե­նա իր վախ­ճա­նին: Վեց ամ­սեն ավե­լի չի տևիր: Գեր­մա­նա­ցիք սպա­ռած են: Ընդ­հա­նուր զի­նա­դա­դա­րը վրայ կու­գայ: Այն ատեն ամ­բողջ աշ­խար­հը կտես­նե Կա­րի­նի պա­րիսպ­նե­րուն վրայ մեր դրոշ­ակ­նե­րը:
Թոր­գո­մը հի­ա­ցած Անդրանիկին էր նա­յում: Նրա հա­մար նո­րու­թյուն չէր Անդրանիկի պայ­ծա­ռա­տե­սու­թյունն ու ռազ­մա­գի­տու­թյան անն­ման իմա­ցու­թյու­նը:
- Ես քե­զի հետ եմ, Անդ­րա­նիկ,- ոգևոր­ված, վեր­քերն ու տա­ռա­պանք­նե­րը մո­ռա­ցած, ասաց Թոր­գո­մը:
Դու­ռը թա­կե­ցին։ Վա­հան Թո­թո­վեն­ցը գնաց դու­ռը բա­ցե­լու: Մի զին­վոր ներս մտավ և երկ­տող հանձ­նեց Անդրանիկին: Անդ­րա­նի­կը բա­ցեց երկ­տողն ու կար­դաց. «Թուրք զին­վոր­նե­րը մեր աջ թևի վրա քայ­լում են ձո­րի մի­ջով: Ի՞նչ է ձեր հրա­մա­նը»:
Ազգա­յին հե­րո­սը զայ­րույ­թից գու­նատ­վեց: Թոր­գո­մը ան­հանգս­տա­ցած մի շար­ժում արեց և քա­նի որ երկ­տո­ղը լսե­լի ձայ­նով էր կար­դաց­վել, զար­մա­ցած ու հար­ցա­կան նա­յեց դյու­ցազ­նին:
- Թո­ղեք անց­նին,- ա­սաց Անդ­րա­նի­կը: 
Զին­վո­րը պատ­վի առավ և դուրս գնաց: Փոր­ձա­ռու հայ­դու­կա­պե­տին, հրա­մա­նա­տա­րին ու բնա­տուր ռազ­մա­գե­տին չի խա­բում իր հա­տուկ ներ­գի­տակ­ցու­թյան զգա­ցու­մը, թե ով­քեր են այդ ձո­րի մի­ջով անց­նող­նե­րը: Նա դառ­նա­լով իր մտե­րիմ­նե­րին` ասաց.
- Թուր­քե­րը չեն, մեր խոս­տում­նադ­րուժ զին­վոր­ներն են, որ այդ ձո­րո­վը կփախ­չին: Վա՜յ, սրի­կա­ներ:
Գիշ­եր­վա ժա­մը 4-ին Անդ­րա­նի­կը դուրս եկավ դիր­քե­րն ստու­գե­լու։ Առա­ջին հեր­թին ան­ցավ խրա­մատ­նե­րի կող­մը: Նրա կան­խազ­գա­ցու­մը ճիշտ էր, խրա­մատ­նե­րում հա­մար­յա զին­վոր չէր մնա­ցել, բո­լո­րը փա­խել էին, իսկ դիր­քե­րի վրա մնա­ցել էին մի քա­նի մշե­ցի­ներ և շա­պին-­գա­րա­հի­սար­ցի­նե­րը: Երբ տե­սավ իր հա­րա­զատ շա­պին-­գա­րա­հի­սար­ցի­նե­րին, հե­րո­սը շատ հուզ­վեց և կար­գադ­րեց, որ նրանք էլ թող­նեն դիր­քերն ու քաշ­վեն քա­ղաք:

Այս­պի­սով, վերջ­նա­կա­նա­պես փուլ եկավ դա­վադ­րու­թյան ու դա­վա­ճա­նու­թյան զո­հը դար­ձած հայ Դյու­ցազ­նի հան­ճա­րեղ ծրա­գի­րը, որով նա որոշ­ել էր պա­հել Էրզ­րու­մը: Եվ Անդրանիկը չէր սխալ­վել, որ դա­սա­լիք­նե­րը դա­վա­ճան Բե­ժան­բե­կո­վի գն­դի զին­վոր­ներն են: Այդ ստոր դա­վա­ճա­նը մեկ գիշ­եր էլ չէր սպա­սել ապա­հով ապաս­տա­նած խրա­մատ­նե­րի մեջ` փշա­լա­րե­րի հետևը: Ռու­սա­կան բա­նա­կի հայտ­նի սպա­յի փա­խուս­տը մեծ իրա­րան­ցում գցեց Էրզ­րու­մում և ամեն ինչ մի քա­նի ժա­մում խոր­տակ­վեց՝ բո­լո­րը սկ­սե­ցին փախ­չել քա­ղա­քից: Այլ բան չէր մնում անե­լու Անդրանիկին, քան կազ­մա­կեր­պել և ինչ­պես որ կարգն է նա­հան­ջել՝ ապա­հո­վե­լով նա­հան­ջող գաղ­թա­կան­նե­րի անվ­տան­գու­թյու­նը: Ամեն ինչ ար­վեց, որ­պես­զի Էրզ­րու­մում ապաս­տա­նած­ 25.000-ից ավել հայե­րը կազ­մա­կերպ­ված ձևով նա­հան­ջեն դե­պի Սա­րի­ղա­միշ: 
Նա­հան­ջի ճա­նա­պար­հին Անդրանիկը մտ­նում է կար­միր խա­չի փոք­րիկ խր­ճի­թը, որ­տեղ օգ­նու­թյուն էին ցու­ցա­բե­րում վի­րա­վոր­նե­րին և հի­վանդ­նե­րին: Անդրանիկը մի փոք­րիկ աթո­ռն նս­տած, մտած­կոտ, տխուր ու հու­սա­հատ, թրջ­ված ոտ­քերն էր տա­քաց­նում, իսկ նրա կող­քին նս­տել էր Թոր­գոմն ու սր­տաճմ­լիկ հա­յաց­քով Անդրանիկին էր նա­յում: Նա եր­բեք այս վի­ճա­կում չէր տե­սել Անդրանիկին և նրա մտ­քե­րը ցրե­լու հա­մար ասաց.
- Ի՞նչ կմ­տա­ծես, Զո­րա­վար:
- Շատ բան կմ­տա­ծեմ, սի­րե­լիս: Թուր­քե­րը գրա­վե­ցին Կա­րի­նը, բայց անոնք պի­տի պարտ­վեն: Հա­յոց բեր­դա­քա­ղա­քը գնաց, բայց թուր­քերն ալ պի­տի կորց­նեն իրենց հաղ­թա­նա­կը: Ես չէի կար­ծեր, թե թուր­քերն այդ­քան ան­խելք կգտն­վին, որ փչաց­նեն իրենց Մի­ջա­գետ­քի և Պա­ղես­տի­նի ճա­կատ­նե­րը և զոր­քեր թա­փեն այն­տեղ` Կով­կա­սում, ար­կա­ծախնդ­րու­թյան մը հա­մար: Թուր­քե­րը պի­տի առա­ջա­նան, պի­տի առա­ջա­նան մինչև Բա­քու, բայց հե­տո պի­տի սկ­սին նա­հան­ջիլ, որով­հետև անգ­լի­ա­կան և ֆրան­սի­ա­կան բա­նակ­նե­րը պի­տի մտ­նեն Թուր­քի­ո սիր­տը և պիտ դադ­րի պա­տե­րազ­մը, մինչև թուր­քա­կան Կով­կաս­յան ար­կա­ծախնդ­րու­թյան թևը պի­տի մնայ թա­թար­նե­րու մեջ պարտ­ված:
- Անդ­րա­նիկ, մենք պի­տի կր­նանք պաշտ­պա­նել Կար­սը: 
- Բա­ցար­ձա­կա­պես ոչ,- պա­տաս­խա­նում է Անդրանիկը` կտ­րուկ ու վճ­ռա­կան ավե­լաց­նե­լով,- պի­տի կո­տոր­վինք, բայց զոհ­վե­լով և կո­տո­րե­լով պի­տի կո­տոր­վինք:
Եվ իրա­կա­նա­ցավ Մոսկ­վա­յի հայ­կա­կան կո­մի­տե­ի նա­խա­գահ Ստե­փան Մա­մի­կոն­յա­նի այն կան­խատեսու­մը, որ Անդրանիկը Էրզ­րու­մ գնա­լով պի­տի վտան­գեր ոչ մի­այն իր ան­ձը, այլ նաև իր վաս­տա­կած համ­բավն ու փառ­քը: Նա պն­դում էր և լի­ո­վին ըն­դու­նում, որ Անդրանիկի անձ­նա­զո­հու­թյու­նը բխում էր նրա հայ­րե­նա­սի­րու­թյու­նից, մի բան, որ սո­վո­րա­կան ան­հատ­նե­րի մոտ չի լի­նում: Եվ մի առի­թով Թիֆ­լի­սի Ազ­գա­յին խորհր­դի ժո­ղո­վում, դեմ լի­նե­լով Անդրանիկի Էրզ­րում գնա­լուն, ժո­ղո­վա­կան­նե­րին դի­մե­լով` Մա­մի­կոն­յանն ասում է,
- Ես ձեզ­մե նվազ չեմ հի­ա­ցած Անդ­րա­նի­կի հե­րո­սա­կան մարտն­չում­նե­րուն վրայ:
Լի­նե­լով Մոսկ­վա­յի Հայ­կա­կան Կո­մի­տե­ի նա­խա­գա­հը և մոտ լի­նե­լով ռու­սա­կան վեր­նա­խա­վին ու, որ­պես իրա­վա­բան, լա­վա­տեղ­յակ լի­նե­լով գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հա­մոլ նպա­տակ­նե­րին` վաս­տա­կաշ­ատ իրա­վա­բա­նը լավ գի­տեր, որ ոչ մի­այն ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյունն էր խան­գա­րել հայ­կա­կան հար­ցին, այլ նաև ռուս­նե­րի այդ ժա­մա­նակ­վա մտադ­րու­թյուն­նե­րը, որով հե­ղա­փո­խա­կան առաջ­նորդ­նե­րը պատ­րաստ էին ամեն ինչ զո­հա­բե­րել իրենց նպա­տակ­նե­րը իրա­կա­նաց­նե­լու հա­մար: Ան­ձամբ պրո­լե­տա­րի­ա­տի առաջ­նոր­դին հե­տաքրք­րում էր մի­այն հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կը, ինչ գնով էլ լի­նի, թե­կուզ մի ազ­գի ոչն­չաց­ման գնով: Եվ սա ոչ մե­կից գաղտ­նի չէր, ուր մնաց որ գաղտ­նի լի­ներ Մա­մի­կոն­յա­նի նման գի­տուն մար­դուց: Գու­ցե և Անդրանիկն էլ էր սա գի­տակ­ցում, սա­կայն նա դա ըն­դու­նել չէր կա­րող, և ոչ մի­այն չէր կա­րող, այլ իր մտ­քով էլ չէր անց­նում, քան­զի հայ­րե­նա­սի­րու­թյան վեհ զգա­ցու­մը անձ­նա­զո­հու­թյան էր մղում Անդրանիկին: Նա չէր կա­րող հա­վա­տալ, որ այդ­քան դժ­վար, կյան­քի գնով, այն էլ հա­զա­րա­վոր և մեծ մա­սամբ հայ կա­մա­վոր­նե­րի անձ­նա­զո­հու­թյամբ ձեռք բեր­ված հաղ­թա­նա­կը կա­րող է շատ հեշ­տու­թյամբ ի չիք դարձ­վել: Ահա թե ինչ է գրում Էրզ­րու­մի անկ­ման մա­սին Ավե­տիս Թեր­զի­բաշ­յա­նը. «Ռու­սը, որ Լի­տովս­կի մեջ թուր­քին ձգած էր Էրզ­րու­մը, ռու­սը, որուն հո­գը չէր բնավ, թե Էրզ­րու­մը թուր­քին պի­տի ըլ­լար, թե հա­յուն: Վրա­ցին, որ իր սահ­ման­նե­րը փր­կե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը հայ­կա­կան հո­ղա­մա­սե­րեն (թուր­քին) զի­ջո­ղու­թյուն­ներ ընե­լու մեջ կը գտ­ներ: Թա­թա­րը, որ գիր­կը բաց թուր­քին գա­լուս­տը կը սպա­սեր: Հա­յը, որ ռու­սա­հայ էր և թր­քա­հայ, հա­յը, որ և մի­ջազ­գայ­նա­կան է և ազ­գայ­նա­կան, հա­յը, որ Անդ­րա­նիկ­յան և հա­կա­Անդ­րա­նիկ­յան, հա­յը, որուն վրայ դա­րե­րու ստր­կու­թյու­նը նրանց հետ­քի չէր մնա­ցած»:
Ահա թե ին­չու Անդրանիկը իր հա­վա­տա­րիմ­նե­րով, խու­ճա­պա­հար ժո­ղովր­դին Սա­րի­ղա­միշ ու­ղեկ­ցե­լով, հա­սավ Կարս և քա­նի որ Սա­րի­ղա­մի­շից նա ար­դեն հե­ռա­գիր էր ու­ղար­կել Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան խորհր­դին, թե դա­վա­ճան­նե­րով շր­ջա­պատ­ված լի­նե­լով՝ հրա­ժար­վում է Հա­յաս­տա­նի երկ­րա­պահ զո­րա­բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նից:

Հե­տա­գա­յում Մի­քա­յել Վար­դան­յա­նը պետք է հայ­տա­րա­րեր. 

«Այս­պի­սի պայ­ման­նե­րու մեջ Անդ­րա­նի­կի տեղ Նա­պո­լե­ոն Բո­նա­պարտն էլ ան­գամ լի­ներ հայ­կա­կան բա­նա­կի գլուխ, հա­վա­նա­կա­նո­րեն պի­տի չկր­նար փրկ­չի դեր խա­ղալ, պաշտ­պա­նել հա­յոց բեր­դա­քա­ղաքը: Ոչ Էրզ­րու­մը և ոչ ալ հե­տա­գա­յում Կար­սը» (Մի­քա­յել Վար­դան­յան «Մու­րատ» էջ 314): 

Ազ­գա­յին խորհր­դի նա­խա­գահ Ա. Ահա­րոն­յա­նը, լսե­լով Էրզ­րու­մի անկ­ման մա­սին, ող­բա­լով ասում է. 

«Ու՞ր էին հայ սպա­նե­րը, այժմ Էրզ­րու­մի շր­ջա­նի գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը ծպտ­յալ տա­ջիկ զին­վոր­ներ են եղել, Էրզ­րու­մը այս վի­ճա­կի մեջ է եղած, երբ հա­սել է Անդ­րա­նի­կը, մի մարդ, որ գն­դա­կի հետ կար­ծես դա­շինք կն­քած էր, որ իրան չդիպ­չի, մի մարդ, որ միշտ ապ­րել է հե­րո­սա­կան կյան­քով, որն ար­հա­մար­հել է մա­հը, որի գլ­խից առաջ սիրտն է մղում և չի վա­խե­նում մա­հից»:

Իր դա­վա­ճա­նու­թյունն ու Աղա­մալ­յա­նի կազ­մա­կեր­պած դա­վադ­րու­թյու­նը քո­ղար­կե­լու նպա­տա­կով, բա­ցի այն, որ գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վը ստո­րա­բար փա­խավ Էրզ­րու­մից, հաս­նե­լով Սա­րի­ղա­միշ, այդ ստոր տա­կան­քը մի հե­ռա­գիր է ու­ղար­կում Թիֆ­լիս «Մշակ» և «Հո­րի­զոն» թեր­թե­րին, և իր դա­վա­ճա­նու­թյու­նը քո­ղար­կե­լով ու ար­դա­րաց­նե­լով, ցան­կա­նում է նսե­մաց­նել Անդրանիկին:
Ահա թե ինչ է գրում այդ ստա­հա­կը. «Կա­րի­նը ին­կավ, հա­կա­ռակ Ա և Դ գն­դե­րուն հե­րո­սա­կան դի­մադ­րու­թյան»: 

Այս մա­սին իմա­նա­լով` Անդրանիկը դա­վա­ճա­նի սու­տը քո­ղար­կե­լու նպա­տա­կով էլ մի նա­մակ է գրում «Հայ­կաշ­են» ամ­սագ­րին, հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ. 

«Հար­գե­լի խմ­բագ­րու­թյուն, «Հայ­կաշ­ե­նի», «Հո­րի­զոն» և «Մշա­կի» մար­տի 10-ի թեր­թե­րուն մեջ կար­դա­ցի գնդ. Բե­ժան­բե­կո­վի Սա­րի­ղա­միշ­են գրած մար­տի 8-ի հե­ռա­գի­րը հայ­կա­կան առա­ջին հրա­ձիգ գն­դի մա­սին: Ես պատ­րաստ եմ հրա­պա­րա­կով հայտ­նե­լու, որ ատոնք ծայ­րե­ի­ծայր սուտ են: Գնդ, Բե­ժան­բե­կո­վը առանց խղ­ճա­հա­րու­թյան կը խե­ղա­թյու­րե բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյու­նը: Ման­րա­մաս­նու­թյուն­նե­րը թող­նե­լով մո­տիկ ապա­գա­յին` առայժմ կհայտ­նեմ հետևյա­լը. Փետր­վա­րի 25-ին, Իլի­ճա գյու­ղին մեջ առա­ջին գն­դի իմ վրա կա­տա­րած հրաձ­գու­թյուն­նե­րեն հե­տոյ, Իլի­ճա­յի առա­ջա­պահ դիր­քը հանձ­նե­ցի գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վի ղե­կա­վա­րու­թյա­նը: Փետր­վա­րի 26-ին` առա­վոտ­յան, առա­ջին գուն­դը առանց կռ­վե­լու Իլի­ճա­յեն փա­խավ մինչև Կա­րո­նոց Տրա­պի­զո­նի դրած տա­իպ­կաշ են տա­նե­րու մոտ, նույ­նիսկ առանց դիրք բռ­նե­լու ճա­նա­պար­հին վրայ եղող Կեզ գյու­ղին մեջ: Գուն­դը թո­ղեց Իլի­ճա­յի մեջ 300-ի չափ ռում­բեր, մեծ քա­նա­կու­թյամբ փամ­փուշտ և այլ առարկա­ներ: Փետր­վա­րի 26-ին առա­վո­տը գն­դա­պետ Բե­ժան­բե­կո­վը հե­ռա­խո­սով հայտ­նած էր մեր շտա­բի նա­չալ­նիկ գն­դա­պետ Զենկևիչին Էրզ­րու­մի առա­ջին պրի­կա­տի պետ գնդ. Մո­րե­լին, որ զոր­քե­րը առանց կռ­վե­լու ձգե­ցին-­հե­ռա­ցան Իլի­ճա­յեն: Փետր­վա­րի 26-ին, ցե­րեկ­վա ժա­մը 12-ին Խո­ճալն առա­ջինն առ­նե­լու հա­մար մեկ­նե­ցավ դե­պի Կեզ գյու­ղը և Կար­նո­ պա­րիսպ­նե­րեն դուրս գտավ գնդ. Պե­ժան­բե­կո­վը, որը դառ­նա­պես սկ­սավ գան­գատ­վիլ իրո­ղու­թյան մա­սին: Այ­նու­հետև մենք բուռն ջան­քե­րով հար­ձակ­վե­ցանք թշ­նա­մույն վրայ և եթե մեր զոր­քե­րը 15-20 րո­պե ևս դի­մա­նա­յին, մենք հաղ­թու­թյուն տա­րած կըլ­լա­յինք: Պատ­մա­կան իրո­ղու­թյուն­նե­րը խե­ղա­թյու­րե­լով` չէ կա­րե­լի ծած­կել սար­սա­փե­լի ման­րա­մաս­նու­թյուն­ներ, որոնք ան­պատ­ճառ պի­տի հայտն­վին ապա­գա­յեն: Անդ­րա­նիկ»: (Լևոն Թու­թունջ­յան «Կար­նոյ ան­կու­մին ող­բեր­գու­թյու­նը» տես` Հուշ­ա­մատ­յան մեծ Եղեռ­նի էջ 827):

Երբ Նա­զար­բե­կո­վը Սա­րի­ղա­միշ­ը թուր­քե­րին հանձ­նեց, Ալեք­սանդ­րա­պոլ (Գյում­րի) եկավ Անդրանիկը, իրեն հա­տուկ մար­գա­րե­ու­թյամբ նրան ասաց.
- Ռուս­նե­րը Բրեստ-­Լի­տովս­կի դաշ­նագ­րով թուր­քե­րուն տված են մինչև Ար­փա­չա­յը: Բայց թուր­քե­րը հոն կանգ պի­տի չառ­նեն: Պի­տի գրա­վեն Ալեք­սանդ­րա­պոլն ալ, որ­պես­զի եր­թան մինչև Բա­քու: Եկուր Ալեք­սանդ­րա­պո­լի հս­կայ պա­հեստ­նե­րը փո­խադ­րենք Լո­ռու լեռ­նե­րը, հոն դիրք բռ­նենք: 
Գե­նե­րալ Նա­զար­բե­կո­վը, լի­նե­լով պար­կեշտ, կրթ­ված և խոս­քի տեր մարդ, չէր կա­րող հա­վա­տալ, որ թուր­քը ստոր խա­բե­բա է: Եվ ահա թե ինչ է նա պա­տաս­խա­նում Անդրանիկին.
- Այդ­պի­սի բան կա­րե­լի՞ է: Թուր­քե­րը պետք է հար­գեն, իրենց ստո­րագ­րու­թյու­նը կա... 
Անդրանիկի մար­գա­րե­ա­կան կան­խա­գուշ­ա­կու­մը իրա­կա­նա­ցավ: Թուր­քե­րը գրա­վե­ցին Կար­սը, ան­ցան Ար­փա­չա­յը, գրա­վե­ցին ոչ մի­այն Ալեք­սանդ­րա­պո­լը, այլ նաև Ղա­րա­քի­լի­սան` այժմ­յան Վա­նա­ձո­րը` սրի քաշ­ե­լով հա­զա­րա­վոր ան­մեղ հա­յե­րի:
Թիֆ­լի­սի Հա­յոց Ազ­գա­յին խորհր­դի և Ապա­հո­վու­թյան խորհր­դի ան­դամ­նե­րը Էրզ­րու­մի ան­կու­մից հե­տո կար­ծես թե սթափ­վե­ցին և զգա­ցին, որ Թուր­քա­հա­յաս­տա­նի կո­րուս­տը բե­րե­լու է նաև Ռու­սա­հա­յաս­տա­նի կորստ­յան վտան­գին:
Եր­կար-­բա­րակ մտա­ծե­լուց և խորհր­դակ­ցե­լուց հե­տո որոշ­ե­ցին դի­մել Անդրանիկին՝ խնդ­րան­քով, որ նաև Ռու­սա­հա­յաս­տա­նը փր­կե­լու հա­մար մի բա­նակ կազ­մի: Հանձ­նա­րար­վեց Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան խորհր­դի կող­մից, որ Պա­րույր Լևոն­յա­նը նա­մակ գրի Անդրանիկին:
1918 թվի մար­տի 26-ին Լևոն­յա­նը հետևյալ նա­մա­կը գրեց. 

«Զո­րա­վար Անդ­րա­նիկ, Հա­յաս­տա­նի Ապա­հո­վու­թյան խոր­հուր­դը, ի նկա­տի առ­նե­լով Էրզ­րու­մի ան­կու­մեն հե­տոյ ստեղծ­ված ճա­կա­տի ծանր դրու­թյու­նը, ինչ­պես նաև ձեր հրա­ժա­րա­կա­նեն առա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը, երկ­րա­պահ զո­րա­մա­սի ան­մի­ջա­կան վե­րա­կազ­մու­թյան գոր­ծին մեջ և մի­ա­ժա­մա­նակ խո­րը գնա­հա­տե­լով ներ­կայ ճգ­նա­ժա­մա­յին օրե­րուն ձեր զին­վո­րա­կան փոր­ձա­ռու­թյու­նեն և հմայ­քեն օգտ­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որոշ­եց խնդ­րել ձեզ­մե, որ շու­տա­փույթ ձեռ­նար­կեք մեր զո­րա­մա­սի կազ­մու­թյան ձեր հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քոյ մարզ­ված և անձն­վեր ու­ժե­րը և փու­թաք ճա­կա­տի պահ­պա­նու­թյան»:

Անդրանիկը այս խնդ­րա­գի­րը ստա­նա­լուն պես, ան­մի­ջա­պես մեկ­նում է Ալեք­սանդ­րա­պոլ: Երբ Անդրանիկը զբաղ­ված էր իր բա­նա­կի կազ­մա­կերպ­ման հար­ցե­րով, ահա­վոր լու­րեր և տա­րա­ձայ­նու­թյուն­ներ սկ­սե­ցին շր­ջել Թիֆ­լի­սի մեջ, թե Անդ­րա­նի­կը գնա­ցել է Կարս՝ առանց ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րի` Նա­զար­բե­կո­վի հրա­մա­նի` թուր­քա­հայ զին­վոր­ներ բե­րե­լու: Հա­վա­քել և իր հետ ցան­կա­ցել է տա­նել, երբ տե­ղի է ու­նե­ցել ահա­վոր բա­խում­ներ, որի հետևան­քով մեծ ար­յու­նա­հե­ղու­թյուն է տե­ղի ու­նե­ցել թուր­քա­հայ և ռու­սա­հայ զին­վոր­նե­րի միջև և նման ստա­հոդ լու­րեր: Եվ զար­մա­նա­լին այն է, որ Թիֆ­լի­սի Ազ­գա­յին խոր­հուր­դը եր­կու հե­ռա­գիր է ստա­ցել` Անդ­րա­նի­կը, իբրև թե ու­ղարկ­վել է զո­րա­վար Նա­զար­բեկ­յա­նի կող­մից, որի բո­վան­դա­կու­թյու­նը` «Զոր. Անդ­րա­նիկ, առանց իմ հրա­մա­նիս իրեն հետ առ­նե­լով սի­բիր­յան գուն­դը և 700.000 փամ­փուշտ մեկ­նե­ցավ Կարս»: Երկ­րորդ հե­ռա­գի­րը գր­ված էր, իբրև թե` գնդապետ Մո­րե­լի և զոր­քի կո­մի­սար Միշ­ա Ար­զու­ման­յա­նի խմ­բագ­րու­թյամբ. «Անդ­րա­նիկ, սի­բիր­յան գն­դի հետ հա­սավ Կարս: Թր­քա­հայ զոր­քը ապս­տամ­բե­ցավ, դիր­քե­րը լքեց: Պա­տաս­խա­նա­տու չենք Կար­սի պաշտ­պա­նու­թյան»:

Այս հար­ցը պար­զե­լու հա­մար Ապա­հո­վու­թյան խոր­հուր­դը իր վս­տա­հե­լի և հե­ղի­նա­կա­վոր ան­դամ­նե­րից կազմ­ված մի հանձ­նա­ժո­ղով ու­ղար­կեց Ալեք­սանդ­րա­պոլ, որի մեջ էին Լևոն Թու­թունջ­յա­նը, Վա­հան Թո­թո­վեն­ցը և Ներ­սես Դժ­խո­յա­նը:
Այս հանձ­նա­ժո­ղո­վին խիստ պատ­վիր­ված էր Ալեք­սանդ­րա­պո­լից անց­նել Կարս և վերջ տալ եղ­բայ­րաս­պան ար­յու­նա­հե­ղու­թյա­նը: Սա­կայն մեծ եղավ հանձ­նա­ժո­ղո­վի զար­ման­քը, երբ Ալեք­սանդ­րա­պոլ գա­լով այս­տեղ տե­սան Անդրանիկին, ով զբաղ­ված էր իր զոր­քի կազ­մա­վոր­ման հար­ցե­րով: Ալեք­սանղ­րա­պո­լից ան­մի­ջա­պես շտապ հե­ռա­գիր ու­ղարկ­վեց Թիֆ­լիս` Ապա­հո­վու­թյան խորհր­դին, հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ. «Զո­րա­վա­րը եր­բեք Կարս չէ գա­ցած: Եղա­ծը զր­պար­տու­թյուն է: Անդ­րա­նի­կը մնաց գե­նե­րալ Նա­զար­բե­կո­վի հրա­մա­նով` իր բա­նա­կը կազ­մա­կեր­պե­լու և զի­նե­լու»:

Իրա­կա­նու­թյու­նը պար­զե­լուց հե­տո, կաս­կած առա­ջա­ցավ, որ Անդ­րա­նի­կին զր­պար­տող­ներ կա­յին Ազ­գա­յին խորհր­դի կազ­մում: Երբ Ներ­սես Դժ­խո­յա­նը Ալեք­սանդ­րա­պո­լից վե­րա­դառ­նա­լուց հե­տո Ավե­տիս Ահա­րոն­յա­նից պա­հան­ջում է այդ 2 գրե­րի իս­կա­կան օրի­նակ­նե­րը, Ահա­րոն­յա­նը պա­տաս­խա­նում է, որ այդ եր­կու գրերն էլ իս­կա­կան օրի­նակ­ներ չու­նեն և ան­թել էին, դրա հա­մար էլ կրկ­նօ­րի­նակ­ներ էլ չու­նեն:
Հե­տա­գա­յում պարզ­վում է, որ եր­կու հե­ռագ­րերն էլ տվել է դա­վա­ճան Բե­ժան­բե­կո­վը: Երբ Անդրանիկի թշ­նա­մի­նե­րը տեսա­ն, որ այդ եր­կու հե­ռագ­րե­րի կեղծ լինելը հաստատվեցին, որոշ­ե­ցին մեկ այլ կերպ զր­պար­տել Անդրանիկին, թե նրա Ալեք­սանդ­րա­պո­լում մնա­լը ձեռք չի տա­լիս Ազ­գա­յին խորհր­դին և որ պետք է Անդրանիկն իր զոր­քով մեկ­նի Ախալ­քա­լակ` լքե­լով Ալեք­սանդ­րա­պո­լը: Այս լուրն Անդրանիկին Ազ­գա­յին խորհր­դի ա­նու­­նից հա­ղոր­դում է Պա­րույր Լևոն­յա­նը:
Ահա թե ինչ է պա­տաս­խա­նում Անդրանիկը Պա­րույր Լևոն­յա­նին. 
- Ախալ­քա­լակ եր­թամ,- քար­տե­զին նա­յե­լով ասում է հե­րո­սը,- տե­սեք ճա­նա­պար­հը, Ալեք­սանդ­րա­պո­լեն մինչև Ախալ­քա­լակ հայ բնակ­չու­թյուն չկայ, հոն կը վխ­տան ազատ ար­ձակ­ված թուրք նախ­կին գե­րի սպա­ներ և զին­վոր­ներ: Ասոնց մի­ջեն անց­նե­լով Ախալ­քա­լակ հաս­նիլ, այն ալ 1000 հո­գով, ին­չը որ կը նշա­նա­կե 600-700 հրա­ցան, այդ­քան ուժ ան­բա­վա­րար է իմ ետևես ստեղծ­վե­լիք թի­կուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար: Եթե հա­ջո­ղիմ իսկ ճեղ­քե­լով անց­նիլ, ուր մնաց հայ­կա­կան զոր­քին թի­կուն­քը պաշտ­պա­նել և հե­տոյ կը մոռ­նաք, որ իմ այս­քան տա­րի­նե­րու հա­ջո­ղու­թյուն­նե­րուս գլ­խա­վոր գաղտ­նիք­նե­րեն մին տե­ղագ­րա­կան ճա­նա­չո­ղու­թյունն է: Ես աչ­քերս գոց քար­տե­զին վրայ երևացող եր­կի­րը ինձ ան­ծա­նոթ է: Ձեր նպա­տա­կը զիս ձա­խոր­դու­թյան մատ­նելն է: 
Այս խոս­քե­րի վրա Պա­րույր Լևոն­յա­նը քիչ վա­խե­ցած, քիչ էլ զար­մա­ցած հարց­նում է: 
- Խնդ­րեմ, Անդ­րա­նիկ, ինչ­պե՞ս ինձ­մե կը սպա­սես այդ­պի­սի դի­տում­ներ:
- Ես քեզ­մե չեմ սպա­սեր, Պա­րույր, խելքդ գլուխդ ժո­ղո­վե, իսկ քեզ հոս ղր­կող­նե­րուց ամեն բան կս­պա­սեմ, որոնց նպա­տա­կը զիս ձա­խո­ղելն ու կոր­ծա­նելն է: Զիս խա­ղա­լիք կը կար­ծեն:

Իմաս­տուն ու հե­ռա­տես Անդրանիկը Էրզ­րու­մի ան­կու­մից հե­տո, երբ հրա­վի­րվեց Ալեք­սանդ­րա­պոլ՝ նոր կա­մա­վո­րա­կան գունդ կագ­մա­կեր­պե­լու, մի առի­թով Նա­զար­բեկ­յա­նին ասել էր. 
- 15 օր ետք պի­տի թո­ղուք Կար­սը, այն­պի­սի պայ­ման­նե­րով պի­տի թո­ղուք, կա­րե­լի­ու­թյուն չպի­տի ու­նե­նաք շիվղ մը իսկ ազա­տել, հի­մա կո­նե պար­պե­ցեք մթերքնե­րը, բե­րեք Ալեք­սանդ­րա­պոլ, գո­նե գաղ­թա­կան­նե­րու պետք ըլ­լայ... Ռազ­մամ­թեր­քը հե­ռաց­րեք, գո­նե թշ­նա­մին ձեռ­քը չիյ­նայ:
Ներ­կա­նե­րը ծի­ծա­ղում են....
Հեգ­նե­ցին և չօգ­տա­գոր­ծե­ցին այդ մեծ հա­յի, պայ­ծա­ռա­տես ռազ­մա­գե­տի խոր­հուր­դը: Նրանք մի­այն մի բան մտա­ծե­ցին, որ Անդրանիկը, Էրզ­րու­մից հե­տո Կար­սում չմ­նա­լով, ցան­կա­ցել է ապա­ցու­ցել, որ եթե ին­քը Կար­սում չի կռ­վում, Կար­սը պետք է ընկ­նի: Իրա­կա­նում Անդրանիկը, Էրզ­րու­մի դա­վա­դիր ու դա­վա­ճան ղե­կա­վար­նե­րի մտադ­րու­թյու­նը տես­նե­լով, և զգա­լով նաև, թե ինչ­պես Ապա­հո­վու­թյան խորհր­դում, այն­պես էլ Ազ­գա­յին խորհր­դում դյու­րա­հա­վատ­նե­րի թի­վը չա­փա­զանց մեծ է, հրա­ժար­վեց ամ­րա­նալ Կար­սում և մեկ ան­գամ էլ ձա­խող­վել: Սա­կայն, երբ իրա­կա­նա­ցավ Անդրանիկի կան­խա­տե­սու­մը, Կար­սը, որի զի­նա­պա­հեստ­նե­րում մեծ ռազ­մա­կան հարս­տու­թյուն կար, ամ­բող­ջու­թյամբ հանձն­վեց թշ­նա­մուն: Հանձն­վեց հատ­կա­պես զի­նամ­թերքն ու այն ամե­նը, ին­չի կարքն ու­ներ ար­դեն ու­ժաս­պառ ու տկ­լոր օս­ման­յան բա­նա­կը։ Եվ այն, ինչ թո­ղե­ցին թշ­նա­մուն, օգ­տա­գործ­վեց հենց հա­յե­րի դեմ։ Հենց այդ զենք ու զի­նամ­թեր­քով թշ­նա­մին ավե­րա­կի վե­րա­ծեց Ալեք­սանդ­րա­պոլն ու Ղա­րա­քի­լի­սան՝ հաս­նե­լով մինչև Դի­լի­ջան։
Ժողովրդի մեջ տարածված են խոսակցություններ այն մասին, իբրև Զորավար Անդրանիկն անձնական նախաձեռնությամբ 1918 թվականին իր ջոկատով Ալեքսանդրապոլից հեռացել է Լոռի, որի հետևանքով էլ թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ և կոտորած սարքել։ Իրականում Զորավար Անդրանիկը դեմ է եղել Ալեքսանդրապոլն առանց դի­մա­դրու­թյան թողնելը և թույլ տալ խարդավանքի սովոր թուրքերին Ալեք­սանդ­րա­պոլով անցնել Բաքու. սա է ճշմարտությունը և դրա ապացույցն է սույն հրամանը.

ՀՐԱ­ՄԱՆ 
ՀԱ­ՅՈՑ ԱՌԱ­ՋԻՆ ԿՈՐ­ՊՈՒ­ՍԻ
1918 թ. մա­յի­սի 16, Ղա­րա­քի­լի­սա

  1. Թուր­քե­րը, խախ­տե­լով զի­նա­դա­դա­րը, սույն մա­յի­սի 15-ին ան­ցան հար­ձակ­ման և ետ մղե­ցին մեր զո­րա­մա­սե­րին, որոնք կանգ­նած էին Չա­ջու­ռի լեռ­նանց­քում:
  2. ՀՐԱ­ՄԱ­ՅՈՒՄ ԵՄ՝ Չաչակ-Գյո­կե­ղուշք, Մեծ Բաշ­քենդ­-Ավ­դի­բեդ գծով մեր դիր­քե­րը պահ­պա­նել՝ Ալեք­սանդ­րա­պո­լի ջո­կա­տին՝ իմ պա­հես­տի զո­րա­մա­սե­րի կազ­մով (կոր­պու­սի N15 գաղտ­նի հրա­ման), նրան տրա­մադ­րե­լով նաև 7-րդ, 8-րդ հայ­կա­կան հրաձ­գա­յին, Ղար­սի բեր­դա­պահ հետևակ ու հեծ­յալ գն­դե­րը և Խա­նա­սու­րի առան­ձին գու­մար­տա­կը` հայ­կա­կան 1-ին հրաձ­գա­յին դի­վի­զի­ա­յի հրա­մա­նա­տար գե­նե­րալ-­մա­յոր Արեշ­յա­նի ընդ­հա­նուր ղե­կա­վա­րու­թյամբ:
  3. N15-րդ գաղտ­նի հրա­մա­նի հա­մա­ձայն Ալեք­սանդ­րա­պո­լի ամ­րաց­ված դիր­քե­րի կազ­մում ընդգրկ­ված մնա­ցած զոր­ա­մա­սերին. շարժ­վել դե­պի Ղա­րա­քի­լի­սա, որ­տեղ նրանց կտրվեն նոր ցուցումներ։ Երևան­յան ջո­կա­տին. շա­րու­նա­կել Երևանի շր­ջա­նի պաշտ­պա­նու­թյան իր առջև դր­ված խն­դ­րի կատարումը։
  4. Ալագ­յա­զի ջո­կա­տին. մտ­նել Երևանի ջո­կա­տի կազ­մի մեջ և թուր­քե­րի գե­րա­զան­ցող ու­ժե­րի հար­ձակ­ման դեպ­քում ետ քաշ­վել դե­պի Երևան:
  5. Գե­նե­րալ Անդ­րա­նի­կի ջո­կա­տին. պաշտ­պա­նել Լո­ռու տա­փաս­տա­նը, բա­զա­վոր­վե­լով Վա­րան­ցով­կա գյու­ղում:
Կոր­պու­սի հրա­մա­նա­տար՝ գե­նե­րալ-­լեյ­տե­նանտ ՆԱ­ԶԱՐ­ԲԵ­ԿՅԱՆ,
Գլ­խա­վոր շտա­բի պետ՝ Գե­նե­րալ-­մա­յոր ՎԻՇ­ԻՆՍ­ԿԻ 
ՀՊՊ­ԿԱ ֆ-121, գ-1, ց-30, թ-3

Եթե Զո­րա­վար Անդ­րա­նի­կը չկա­տա­րեր սույն հրա­մա­նը, կհա­մար­վեր դա­սա­լիք և զին­վո­րա­կան օրեն­քով կձեր­բա­կալ­վեր, կա­րող էին և գն­դա­կա­հա­րել նրան։ Նրան ձեր­բա­կա­լե­լու փոր­ձեր նախ­կի­նում եղել էին։


Կատեգորիա: Ֆիդայական | Ավելացրեց: armenlur (29.05.2013)
Դիտումներ: 3145 | Տեգեր: Անդրանիկ, Իլյիչ Բեգլարյան | - Վարկանիշ -: 5.0/1