Զորավար Անդրանիկ - Ֆիդայական - Ազատամարտ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Ֆիդայական

Զորավար Անդրանիկ

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 
ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 1865 թ. 25 փետրվար - Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար գյու­ղա­քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում ծնվում է Անդրանիկ Թորոսի Օ­զան­յա­նը։
  • 1875-1882 թթ - Սովորում է Շապին-Գարահիսարի Մուշեղյան վարժարանում։
  • 1884-1886 թթ - Անդրանիկը մեկնում է Կոստանդնուպոլիս, աշխատում որպես ա­­տաղձագործ։ Կապեր է հաստատում ազգային-ազատագրական շարժման գոր­ծիչների հետ։
  • 1889 թ. - Ընդունվում է «Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան» կու­սակ­ցու­թյուն։
  • 1892 թ. - Ընդունվում է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կու­սակ­ցու­թյուն։
  • 1892 թ. - Ահաբեկչական գործողություն է իրականացնում Կոնս­տանդ­նու­պո­լ­սի ոստիկանապետի վրա, ով հայտնի էր հայ ազգային-ազատագրական գոր­ծիչ­ների նկատմամբ իր դաժան հաշվեհարդարներով։
  • 1893 թ. - Տարոնում Արաբոյի (Ափրոյի) ֆիդայական խմբում մասնակցում է թուր­քական բանակի դեմ մղվող մարտական գործողություններին։ Սակայն, ար­տա­սահմանյան կոնսուլների ճնշմամբ, ֆիդայինները թողնում են Սասունն ու Տարոնը։
  • 1895 թ. - 26 կամավոր հայդուկների հետ Կարաուրգանով հասնում է Սասուն և Տա­րոն։ Մինչև 1896 թ. գարուն մասնակցում է թուրքական բանակի դեմ մար­տա­կան գործողություններին։
  • 1896 թ. մարտ - Սարիղամիշի կողմից անցնում է ռուսական սահմանը և ժա­մա­նում է Կարս, որտեղից ուղևորվում է Ալեքսանդրապոլ։ 
  • 1896-1897 թթ - Սևաստոպոլում և Յալթայում անցնում է վարձու աշխատանքի։
  • 1897 թ. մայիս - Հայդուկների խմբի հետ հեռանում է Ղրիմից՝ ուղևորվելով Կով­կաս և Պարսկաստան։
  • 1897 թ. 11 հուլիս - Հայդուկների խմբի հետ սահմանամերձ պարսկական Սա­րայ գյուղով անցնում է Արևմտյան Հայաստան։
  • 1897 թ. 27 հուլիս - Նշանակվում է հայդուկների տասնապետ։
  • 1897 թ. 31 օգոստոս - Թաքնվում է Վանա լճի կղզու Կտուց անապատում։
  • 1897 թ. սեպտեմբեր - Սասունում և Տարոնում Աղբյուր Սերոբի խմբում մար­տն­չում է թուրքական բնապետության դեմ։
  • 1899 թ. - Ֆիդայական հեծյալ ջոկատի հրամանատար։ Դառնում է Սասունում և Տա­­րոնում գործող հայդուկական խմբերի հրամանատարներից մեկը։
  • 1900 թ. - Սպանում է հայկական ջարդերի ակտիվ մասնակից Բշարե Խալիլին։
  • 1900 թ. դեկտեմբեր - Սասունում հայդուկական ջոկատների հրա­մա­նա­տար­նե­րի և տեղի հայ բնակչության ներկայացուցիչների հավաք է հրավիրում, որ­տեղ քննարկվում է բնակչությանը զինելու և թուրքական բռնատիրության դեմ պայքարի հանելու հարցը։ 
  • 1901 թ. հուլիս-հոկտեմբեր - Օգնում է սասունցիներին զինված ապս­տամ­բու­թյան նախապատրաստվելուն։
  • 1901 թ. 4 նոյեմբեր - 28 հայդուկներով պատսպարվում է Մշո դաշտում գտնվող Առաքելոց վանքում և 25 օր անառիկ պահում վանքը։
  • 1901 թ. 27 նոյեմբեր - Թուրքական բազմաքանակ զորքի հետ հերոսական մար­տերից հետո Անդրանիկն իր ջոկատին անվնաս դուրս է բերում Ա­ռա­քե­լոց վանքից, ճեղքում է շրջափակումը և հեռանում դեպի Սասնա սա­րե­րը։
  • 1902 թ. - Հայդուկական խմբերով մարտական գործողություններ է կատարում Սա­­սունում և Տարոնում։
  • 1903 թ. - Աշնանը Անդրանիկը հասնում է Շատախ, որտեղից զենք և մթերք է տե­­ղափոխում Սասուն։
  • 1904 թ. հունվար - օգոստոս - Հայդուկական խմբերի գլուխն անցած Անդ­րա­նի­կը մասնակցում է Սասունի և Մուշի հայկական գյուղերի մոտակայքում թուր­քական զորքերի դեմ մարտերին։
  • 1904 թ. 3 օգոստոս - Անդրանիկի ջոկատի Տարոնից նավերով հասնում է Ախ­թա­մար կղզին։
  • 1904 թ. 5-7 օգոստոս - Հայդուկները Անդրանիկի գլխավորությամբ հարձակում են գործում Ախթամար կղզին շրջապատած թուրքական ռազմական նա­վե­րի վրա։
  • 1904 թ. 7 օգոստոս - Անդրանիկի ջոկատը գիշերը նավով հասնում է Կտուց կղզի։
  • 1904 թ. 21 օգոստոս - Անդրանիկն իր զինակիցներով Վարագա վանքում է։
  • 1904 թ. սեպտեմբեր - Իր հայդուկական խմբով Անդրանիկը ուղևորվում է դեպի Պարս­կաստան։
  • 1904 թ. հոկտեմբեր-նոյեմբեր - Անդրանիկը ուղևորվում է Բաքու և Թիֆլիս։ Թիֆ­լիսում հյուրընկալվում է Հովհաննես Թումանյանի մոտ։
  • 1905 թ. հունվար - մարտ - Մեկնում է Փարիզ, որտեղից ապրիլին՝ Ժնև։ Այս­տեղ նա գրում է «Մարտական հրահանգներ հայդուկական խմբերին» աշ­խա­տությունը, որը 1906 թ. լույս է տեսնում Ժնևում։
  • 1906 թ. - Անդրանիկը դիմում է հեղափոխականներին՝ ուժերը միավորելու կո­չով։ 1906-ի վերջերից ապրում է Բուլղարիայում։
  • 1907 թ. 22 փետրվար - Վանում մասնակցում է ՀՅԴ համագումարի աշ­խա­տանք­ներին, հանդես է գալիս կուսակցության հակառակ դիրքորոշմամբ և հայ­տարարում է կուսակցությունից դուրս գալու մասին։
  • 1907 թ. նոյեմբեր - Մեկնում է Սոֆիա, ապա՝ Վառնա։
  • 1908 թ. դեկտեմբեր - Ժամանում է Շվեյցարիա։
  • 1909 թ. փետրվար - Անլեգալ կարպով ժամանում է Կոստանդնուպոլիս, որտեղ հան­դիպում է դաշնակցական մի շարք առաջնորդների հետ։
  • 1909 թ. նոյեմբեր - Վառնայից մեկնում է Փարիզ՝ զենք և զինամթերք ձեռք բե­րե­լու համար։
  • 1910 թ. - Վառնայում փամփուշտների մի փոքր արտադրամաս է ստեղծում։ Սե­պ­­տեմբերին զենք գնելու նպատակով երկրորդ անգամ մեկնում է Ման­չեստր։
  • 1910 թ. հոկտեմբեր - 1912 հոկտեմբեր - Բնակվում է Բուլղարիայում։
  • 1912 թ. հոկտեմբեր - Մեկնում է Սոֆիա և ստանձնում Հայկական կա­մա­վո­րա­կան գումարտակի հրամանատարությունը։
  • Անդրանիկի ղեկավարած Հայկական կամավորական գումարտակը Բուլ­ղար­իայի բանակի կազմում մասնակցում է Թուրքիայի դեմ 1-ին Բալ­կան­յան պատերազմին։
  • 1912 թ. 4-15 նոյեմբեր - Անդրանիկն ակտիվ մասնակցություն է ունենում Մաս­տան­լոյի, Ուզուն-Գյումիդլերի, Բալկան-Դերեսի, Մերգանլի ճա­կա­տա­մար­տե­րին, որտեղ նոյեմբերի 15-ին գերի է վերցնում Յավեր Փաշային։
  • 1912 թ. 22 նոյեմբեր - Անդրանիկի գումարտակը մասնակցում է Մերեֆտեի մար­տերին։
  • 1912 թ. 23 նոյեմբեր - Հայ կամավորականները մտնում են Ռոդոստո։
  • 1912 թ. 16 դեկտեմբեր - 1913 20 հունվար - Մարմարի ծովի ափերի պաշտ­պա­նությունը։
  • 1913 թ. 23 հունվար - Հայ կամավորականների գումարտակը մասնակցում է Շար­կեյի համար մղվող մարտերին։
  • 1913 թ. 25 մայիս - Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հե­տո հայ կամավորականների գումարտակը ցրվում է։ Մինչև 1914 թ. Անդ­րա­նի­կը ապրում է Բուլղարիայում։
  • 1913 թ. 2 դեկտեմբեր - Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելու կա­պակ­ցությամբ Անդրանիկը Վառնայից մեկնում է Օդեսա, ապա Յալթայով, Տուապ­սեով, Փոթիով Թիֆլիս։
  • 1914 թ. 12 օգոստոս - Հանդիպում Կովկասյան ռազմական օկրուգի գլխավոր հրա­մանատար Մալիշևսկու հետ։
  • 1914 թ. հոկտեմբեր - Անդրանիկին հանձնարարվում է կազմավորել Առաջին հայ­կական կամավորական ջոկատը և ստանձնել նրա հրա­մա­նա­տա­րու­թյու­նը։ 
  • 1914 թ. 16 հոկտեմբեր - Անդրանիկը Թիֆլիսից մեկնում է ռազմաճակատ։ 
  • 1914 թ. 25 հոկտեմբեր - Անդրանիկը ժամանում է Խոյ, Սալմաստ (Պարս­կաս­տան) և ստանձնում է Առաջին հայ կամավորական գնդի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը։
  • 1914 թ. 3 նոյեմբեր - Անդրանիկը Դիմանում հանդիպում է ռուսական զորքի ադր­բեջանական ջոկատի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չեռ­նո­զու­բո­վին։
  • 1914 թ. 4-5 նոյեմբեր - Անդրանիկը կամավորականների գնդով մասնակցում է Աշ­նակ գյուղի մարտերին։
  • 1914 թ. 7-16 նոյեմբեր - Անդրանիկի գունդը հաղթական մարտեր է մղում Բու­րուշ Խորանի և Քաշ-քյուլի լեռնանցքներում
  • 1914 թ. 19 նոյեմբեր - 26 նոյեմբեր - Անդրանիկի կամավորականները մաս­նակ­ցում են Սարայի և Ասուրլիի համար մղվող մարտերին։
  • 1914 թ. 1-5 դեկտեմբեր - Գումարտակը գրավում է Պելաչուկ քաղաքը։
  • 1914 թ. 1 դեկտեմբեր - Կովկասյան ռազմաճակատում սկսվում է ռուսական զոր­քերի ընդհանուր նահանջը։ Անդրանիկն իր գնդով նահանջում է Սա­րայ, Կոտուր։
  • 1914 թ. 3 դեկտեմբեր - Կամավորականները նահանջում են Ռազի գյուղի ուղղությամբ։
  • 1914 թ. 5 դեկտեմբեր - Գումարտակը կըռվի է բռնվում քրդական Բելյաջիկ գյուղիմոտ է հետ մղում հակառակորդի հարձակումները։
  • 1914 թ. 31 դեկտեմբեր - Գումարտակը նահանջում է դեպի Ջուլֆա՝ դեպի ռու­սա­կան սահման։ Մարտերում ցուցաբերած խիզախությունների համար Անդ­րանիկը պարգևատրվում է Գեորգիևյան խաչով և սրով։
  • 1915 թ. 11 հունվար - Անդրանիկի Առաջին կամավորական գումարտակը Ջուլ­ֆա­յից հեռանում է Թավրիզի ուղղությամբ։
  • 1915 թ. 12 հունվար - Գումարտակը մտնում է Մարանդ։
  • 1915 թ. 14 հունվար - 10 փետրվար - Գումարտակը տաղաշարժեր է կա­տա­րում Մարանդ-Սոֆիան-Խոյ քաղաքների տարածքներով։
  • 1915 թ. 10 փետրվար - Անդրանիկը մեկնում է Թիֆլիս՝ բուժվելու։
  • 1915 թ. 23 փետրվար - Անդրանիկը վերադառնում է ռազմաճակատ։ Մարտին Գու­մարտակը նորից կայանում է Խոյում, որտեղ մարտական գոր­ծո­ղու­թյուններ է կատարում մինչև ապրիլի 15-ը։
  • 1915 թ. 15-18 ապրիլ - Հայկական առաջին կամավորական գունդը խի­զա­խու­թյուն և անձնազոհություն է դրսևորում Դիլմանի ճակատամարտում, որի ժամանակ ջախջախում է Խալիլ Բայի հիմնական ուժերը։
  • 1915 թ. 20 ապրիլ - 4 մայիս- Գումարտակը հետապնդում է Խալիլ Բեյի ջախ­ջախ­ված զորքի մնացորդներին։
  • 1915 թ. 5 մայիս - Անդրանիկի գումարտակը ռուսական զորքերի Վանի ջոկատի կազ­մում մասնակցում է Բաշ-Կալայի համար մղվող մարտերին։
  • 1915 թ. 15-18 մայիս - Անդրանիկի գումարտակը Բորչալա Դաղի լեռնային շր­ջա­նում միայնակ հարձակում է գործում հակառակորդի վրա և փախուստի մատ­նում նրանց։ 
  • 1915 թ. 31 մայիս - Անդրանիկի գումարտակը մարտերով առաջանում է մինչև Հա­յոցձոր, գրավում է մի շարք բնակավայրեր և ուղղություն է վերցնում դե­պի Վան։
  • 1915 թ. 3 հունիս - Անդրանիկն իր կամավորականներով մտնում է Վան։
  • 1915 թ. 12 հունիս - Գումարտակը մտնում է Ոստան։
  • 1915 թ. 16-17 հունիս - Անդրանիկի գումարտակը Զևանի համար մղվող մար­տե­րում կործանիչ հարված է հասցնում հակահարձակման անցած հա­կա­ռա­կորդին և նրան դրդում է փախուստի։ Մարտում ցուցաբերած խի­զա­խու­թյան և գումարտակը հմուտ ղեկավարելու համար Անդրանիկը պար­գևա­տր­վում է Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչով։
  • 1915 թ. 29 հունիս - Գումարտակը մասնակցում է Վանա լճի վրա մղվող մար­տե­րին։
  • 1915 թ. 7-17 հուլիս - Կռիվ Ուրտաբ գյուղի մոտակայքում։ Գումարտակը արյունալի մարտերով առաջանում է Դատվանի և Տարոնի ուղղությամբ, գրավում է Դատվանի նավահանգիստը և Մուշի հովտի մի քանի գյուղեր։
  • 1915 թ. 11 հուլիս - Սկսվում է ռուսական զորքերի ընդհանուր նոր նահանջը։ Անդրանիկը նահանջում է դեպի Ախլաթ նավահանգիստը։
  • 1915 թ. 17 հուլիս - Դավթանի մարտերին ակտիվ մասնակցելու համար Անդ­րա­նի­կը պարգևատրվում է Գեորգիևյան 1-ին աստիճանի խաչով։
  • 1915 թ. 17 հուլիս - Գումարտակը ժամանում է Բերկլի-Կալե, մասնակցում է մար­­տերին՝ պատշպանելով հայ փախստականների քարավանները, ո­րոնք գնում էին դեպի ռուսական սահման։
  • 1915 թ. 26 հուլիս - Հայկական առաջին գումարտակը կանգ է առնում Իգ­դի­րում։
  • 1915 թ. 8 օգոստոս - Անդրանիկը ժամանում է Երևան։
  • 1915 թ. 12 օգոստոս - Անդրանիկը մեկնում է Թիֆլիս։
  • 1915 թ. 25 օգոստոս - Անդրանիկը պարգևատրվում է Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի մեդալով։
  • 1915 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր - Անդրանիկն զբաղվում է իր գումարտակի համար ռազմամթերքի լրացմամբ, զինմամբ և ուսուցմամբ։
  • 1915 թ. 14 հոկտեմբեր - Վերազինված Հայկական առաջին կամավորական գուն­դը՝ Սմբատի հրամանատարությամբ ժամանում է Վան։
  • 1915 թ. 2 նոյեմբեր - Անդրանիկն ուղևորվում է ռազմաճակատ և ստանձնում գու­մարտակի հրամանատարությունը։ Հայ կամավորներն անդադար մար­տեր են մղում թշնամու դեմ՝ Վանա լճի հյուսիս-արևմտյան և արևմտյան ա­փե­րին։
  • 1915 թ. 23 դեկտեմբեր - Անդրանիկը Վանում է։
  • 1916 թ. 10 հունվար - Անդրանիկը ժամանում է Վարչաշ։
  • 1916 թ. 20 հունվար - 13 փետրվար - Մարտ Նորաշեն գյուղի մոտ։ Գու­մար­տա­կը գրավում է Ադիլջեվազը։
  • 1916 թ. 2 փետրվար - Գումարտակը գրավում է Ախթալան։
  • 1916 թ. 2 փետրվար - Գումարտակը գրավում է Դատվանը։
  • 1916 թ. 15-21 փետրվար - 1 մարտ - Անդրանիկի գումարտակը գեներալ Ա­բա­ցի­ևի ջոկատի կազմում ուժգին մարտեր է մղում Բիթլիսի ուղղությամբ։ Այս մար­տերում դրևորած արիության համար Անդրանիկը պարգևատրվում է Վլա­դիմիրի 4-րդ աստիճանի մեդալով, սրով և ժապավենով։
  • 1916 թ. 1 մարտ - Գումարտակը մտնում է Բիթլիս։
  • 1916 թ. 8 մարտ - Հետապնդելով նահանջող հակառակորդին Անդրանիկի գու­մար­տակը մտնում է Մշո դաշտ։
  • 1916 թ. 13 մարտ - Անդրանիկը մտնում է Մուշ։
  • 1916 թ. 14-18 մարտ - Գումարտակը թշնամու հարձակումներից պաշտպանում է Մուշ-Բիթլիս ճանապարհը։
  • 1916 թ. 18 մարտ - Գեներալ Աբացիևի հետ տարաձայնությունների արդյունքում Անդ­րանիկը գումարտակի հրամանատարությունը հանձնում է Սմբատին և մեկնում է Թիֆլիս։
  • 1916 թ. մայիս - Հայկական կամավորական գումարտակն ու կանոնավոր բա­նա­կը բաց թողնելու կապակցությամբ Անդրանիկը հրաժարական է տալիս։
  • 1916 թ. հուլիս - օգոստոս - Անդրանիկը մեկնում է Բաքու, այնտեղից Հյու­սի­սա­յին Կովկաս։ Պյատիգորսկի, Արմավիրի, Մայկոպի և այլ բնակավայրերի հայ­կական գաղթօջախներում օգնություն է կազմակերպում հայ փա­խս­տա­կան­ների համար։
  • 1916 թ. սեպտեմբեր - Նույն նպատակով մեկնում է Նոր Նախիջևան (Ռոստով)։
  • 1917 թ. հունվար - Անդրանիկը կրկին Արմավիրում է։
  • 1917 թ. 14 ապրիլ - Անդրանիկը, գրող Վ.Թոթովենցը, Ա.Բոնապարտյանը և Տեր-Հակոբյանը Թիֆլիսում պայմանագիր են կնքում՝ «Հայաստան» օ­րա­թերթը հրատարակելու համար։
  • 1917 թ. 22 դեկտեմբեր - Հրապարակվում է Կովկասյան ռազմաճակատի գլ­խա­վոր հրամանատարության հրամանը՝ Հայկական հատուկ հարվածող դի­վիզիա կազմավորելու մասին՝ Անդրանիկի հրամանատարությամբ։
  • 1918 թ. 23 հունվար - Անդրանիկին շնորհվում է գեներալ-մայորի կոչում։
  • 1918 թ. փետրվար  - Անդրանիկը ժամանում է Ալեքսանդրապոլ՝ ջոկատը կազ­մա­վորելու նպատակով։
  • 1918 թ. 15 փետրվար (2 մարտ) - Անդրանիկը ժամանում է Էրզրում և գլ­խա­վո­րում Էրզրումի շրջանի պաշտպանությունը։
  • 1918 թ. 27 փետրվար - Դաժան մարտերից հետո Անդրանիկի կանոնավոր ջո­կա­տը թողնում է Էրզրումը։
  • 1918 թ. 11 մարտ - Անդրանիկը վերադառնում է Ալեքսանդրապոլ։
  • 1918 թ. 12 մարտ - Բրեստ-Լիտովսկյան խաղաղության պայմանագրի կնքման ա­ռիթով կազմալուծվում է հայկական կանոնավոր ջոկատը։
  • 1918 թ. 10 ապրիլ, Ալեքսանդրապոլ - Կազմավորվում է Հայկական հատուկ հարվածող գունդ՝ Անդրանիկի հրամանատարությամբ։
  • 1918 թ. 11 ապրիլ - Անդրանիկը Հայկական հատուկ հարվածող գունդը գրա­վում է իրեն հատկացված սահմանային դիրքերը։
  • 1918 թ. 15 ապրիլ - Թուրքական զորքերը ողջ ճակատով անցնում են հար­ձակ­ման։ Ալեքսանդրապոլի անկումը։ Անդրանիի ջոկատը մարտեր է մղում թշ­նա­մու գերազանցող ուժերի դեմ։
  • 1918 թ. 16-17 ապրիլ - Համառ, պաշտպանական մարտերից հետո Անդրանի­կի գունդը հետ է քաշվում դեպի Վորոնցովկա։
  • 1918 թ. 4 մայիս - Գունդը  մարտերով նահանջում է դեպի Ջալալօղլի։ Անդ­րա­նի­կը եռանդուն միջոցներ է ձեռնարկում հակառակորդին հակահարված տա­լու համար։
  • 1918 թ. 17 մայիս - Արյունալի մարտերից հետո գունդը  թողնում է Ջալալօղլին։
  • 1918 թ. 18 մայիս - Գունդը մտնում է Դսեղ։ Անդրանիկը հյուրընկալվում է Հով­հան­­նես Թումանյանին։
  • 1918 թ. 25 մայիս - Գունդը դուրս է գալիս Դսեղից։
  • 1918 թ. 28 մայիս - Գունդը Նիկիտինո գյուղի մոտակայքում կասեցնում է թուր­քա­կան բանակի առաջխաղացումը դեպի Դիլիջան։
  • 1918 թ. 1-3 հունիս - Հայկական հատուկ հարվածող Անդրանիկի գունդը Դի­լի­ջանում է։ 
  • 1918 թ. 5 հունիս - Գունդը ժամանում է Ելենովկա։
  • 1918 թ. 9 հունիս - Գունդը մտնում է Նոր Բայազետ։
  • 1918 թ. 10 հունիս - Գունդը հեռանում է Նոր Բայազետից։
  • 1918 թ. 13-16 հունիս - Գունդը ժամանում է Քեշիշքենդ։
  • 1918 թ. 17 հունիս - Նախիջևանի շրջանում Անդրանիկի հրահանգով ավիրվում են երկաթգծի կամուրջներ, քանդվում թունելներ, ապամոնտաժվում ռել­սեր՝ թուրքական զորքի առաջխաղացումը կանխելու համար։
  • 1918 թ. 20 հունիս - Գունդը մտնում է Նախիջևան։
  • 1918 թ. 21 հունիս - Գունդը  գրավում է Ջուլֆայի ռուսական և պարսկական հատ­վածը և գերում թուրքական պահակազորին։
  • 1918 թ. 21 հունիս - Գունդը շարժվում է Խոյի ուղղությամբ։
  • 1918 թ. 22 հունիս - Անդրանիկի գունդը Խոյի մոտակայքում մարտի է բռնվում  թուր­քական բանակի խոշոր (600 զինվոր) առաջատար զորամիավորման հետ։
  • 1918 թ. 23 հունիս - Հայկական գունդը պաշտպանելով բազմահազարանոց փախստականների շարժը՝ նահանջում է դեպի Ջուլֆա։
  • 1918 թ. 25 հունիս - Ջուլֆայում Անդրանիկի գնդին է միանում Վանի հա­յե­րի կամավորական գումարտակը։ Միավորված գունդը շարժվում է Նա­խիջ­ևանի ուղղությամբ։
  • 1918 թ. 3 հուլիս - Անդրանիկի Գունդը Նախիջևանում է։
  • 1918 թ. 7 հուլիս - Նախիջևանի հայկական ազգային խորհուրդը խնդրում է Անդ­րանիկին իր վրա վերցնել տեղի հայ բնակչության պաշտ­պա­նու­թյունը թուր­քական ոտնձգություններից։
  • 1918 թ. 12 հուլիս - Անդրանիկի գունդը մտնում է Աբրակունիս։
  • 1918 թ. 14 հուլիս - Անդրանիկը հրաման է ստորագրում դունդը Սովետական Ռու­սաստանի տիրապետության տակ անցնելու և Նախիջևանի գավառը Սո­վետական Ռուսաստանի անքակտելի մաս հայտարարելու և ռազմական դրու­թյուն մտցնելու մասին։
  • 1918 թ. 16-19 հուլիս - Ջուլֆայում և Նախիջևանում կատաղի մարտեր են ըն­թա­նում Անդրանիկի մասի և այնտեղ ներխուժած թուրքական զորքերի միջև։
  • 1918 թ. 19 հուլիս - Նախիջևանի անկումը։
  • 1918 թ. 20 հուլիս - Անդրանիկի գունդը փախստականների հետ Նա­խիջ­ևա­նից նա­հանջում է Աբրակունիսի ուղղությամբ։
  • 1918 թ. 27 հուլիս - Անդրանիկի գունդը և փախստականները հասնում են Կա­պան։
  • 1918 թ. 3 օգոստոս - Անդրանիկի գունդը և փախստականները մտնում են Գո­րիս։
  • 1918 թ. 3 օգոստոս - Անդրանիկի գունդը և փախստականները ժամանում են Սի­սիանի շրջանի Անգեղակոթ գյուղը։
  • 1918 թ. 1 սեպտեմբեր - Մի քանի հրամանատարներ իրենց ենթակաների հետ լքում են Հայկական հատուկ հարվածային գունդը և ուղղություն են վերց­նում դեպի Դարալագյազ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը։ Անդ­րա­նիկի տրամադրության տակ 4 հազար զինվորից մնում են 1300-ը։
  • 1918 թ. 3 սեպտեմբեր - Անդրանիկն սկսում է իր գնդի վերակազմավորումը։
  • 1918 թ. 4 սեպտեմբեր - Անդրանիկի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի բնա­կ­չության ներկայացուցիչների հավաք է կազմակերպվում։ Որոշվում է գուն­դը թողնել շրջանում և պաշտպանություն կազմակերպել թուրքական սպառնալիքից։
  • 1918 թ. 17-25 սեպտեմբեր - Սիսիանի բնակչությունը Անդրանիկի գլխա­վո­րու­թյամբ պատրաստվում է թուրքական զորքի դիմադրությանը։
  • 1918 թ. 28 սեպտեմբեր - Մուսաֆաթական ռազմական ուժերի հարձակումը Գո­րիսի շրջանի վրա։ Անդրանիկն իր գնդով շտապում է օգնության։ Ճա­նա­պար­հին, Աղուդի ու Վաղուդի գյուղերի մերձակայքում նորից տեղի է ու­նե­նում զինված ընդհարում տեղի բնակչության հետ։
  • 1918 թ. 29 սեպտեմբեր - Անդրանիկի գունդը մտնում է Գորիս։
  • 1918 թ. 1-10 հոկտեմբեր - Անդրանիկը կազմակերպում է Գորիսի պաշտ­պա­նու­թյունը։
  • 1918 թ. 14 հոկտեմբեր - Անդրանիկի գունդը Շուշիի ու Գաձակի գումար­տակ­նե­րի հետ գրավում է Գորիս-Սիսիան պաշտպանական գիծը։
  • 1918 թ. 16 հոկտեմբեր - Գունդը նորից կենտրոնանում է Գորիսում։
  • 1918 թ. 19 հոկտեմբեր - Ռազմաճակատի գծի երկայնքով ավարտվում են Անդ­րա­նիկի գնդի և մյուս զինվորական մասերի պաշտպանական դիրքերի կա­­­­ռուցումը։
  • 1918 թ. 20 հոկտեմբեր - Անդրանիկը Գորիսի բնակչությունից կազմավորում է 2 պահեստային վաշտ։
  • 1918 թ. 26 հոկտեմբեր - Անդրանիկը Ղարաբաղից նամակ է ստանում՝ շու­տա­փույթ օգնության խնդրանքով։
  • 1918 թ. 16 նոյեմբեր - Անդրանիկի ուժերի մի մասը ուղղվում է դեպի Խնձորեսկ։
  • 1918 թ. 18 նոյեմբեր - Անդրանիկի զինված ուժերն ուղղություն ենա վերցնում դե­պի Ղարաբաղ։ Գունդն առաջանում է դեպի Զաբուղի կիրճը՝ անընդմեջ մար­տեր մղելով թուրքական և մուսաֆաթական ուժերի դեմ։  
  • 1918 թ. 30 նոյեմբեր - Գունդը գրավում է տեղանքում գերիշխող դիրք ունեցող  Մար­­կիզ գյուղը։
  • 1918 թ. 1 դեկտեմբեր - Անդրանիկի ռազմական ուժերը հետ են մղում հա­կա­ռա­կորդի հակահարձակումները և գրավում մի շարք այլ բնակավայրեր։
  • 1918 թ. 2 դեկտեմբեր - Անդրանիկին այցելում են Անդրկովկասում անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատար Թոմսոնի ներկայացուցիչները և նրա անունից վերջնագիր ներկայացնում՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։
  • 1918 թ. 3 դեկտեմբեր - Անդրանիկի գունդը դադարեցնում է ռազմական գոր­ծո­ղությունները։
  • 1918 թ. 4 դեկտեմբեր - Անդրանիկի ուժերը վերադառնում են Գորիս։
  • 1918 թ. 22 դեկտեմբեր - Գորիսում Անդրանիկին այցելում է անգլիացի մայոր Գիբ­բոնը և բանակցություններ վարում ռազմա-քաղաքական դրության և հայ գաղթականների իրավիճակի հարցերի շուրջ։
  • 1919 թ. 6 հունվար - Անդրանիկի և մայոր Գիբբոնի 2-րդ հանդիպումը Գո­րի­սում։
  • 1919 թ. 10 հունվար - Հանդիպում անգլիացի կապիտան Բոշերի հետ։
  • 1919 թ. 25 հունվար - Հանդիպում Կապանի պղնձի հանքերի սեփականատեր Ռո­բենի հետ։
  • 1919 թ. 24 փետրվար - Հանդիսավոր պայմաններում Անդրանիկը պար­գևա­տ­րում է գնդի աչքի ընկած սպաներին ու զինվորներին Գեորգիևյան խա­չե­րով։
  • 1919 թ. 25 փետրվար - Անդրանիկին է այցելում անգլիական բանակի կա­պի­տան Թաունսենդը։
  • 1919 թ. փետրվար - Անդրանիկը գնդի համար նախատեսված պարենից ցորեն է հատկացում է փախստականներին և որբերին։
  • 1919 թ. 5-6 մարտ - Մայոր Գիբբոնի նոր այցելությունը Անդրանիկին։ Նա բա­նակ­ցություններ է վարում Անդրանիկի հետ Հայկական հարվածող հատուկ գուն­դը Զանգեզուրից դուրս հանելու մասին։ 
  • 1919 թ. 25 մարտ - Հայկական հարվածող հատուկ գուն­դը Անդրանիկի հրա­մա­նա­տարությամբ սկսում է Զանգեզուրի էվակուացիան։ 
  • 1919 թ. 2 ապրիլ - Գունդը դուրս է գալիս Անգեղակոթից։
  • 1919 թ. 5 ապրիլ - Գունդը հասնում է Դարալագյազ։
  • 1919 թ. 11 ապրիլ - Անդրանիկի գունդը մտնում է Դավալու։
  • 1919 թ. 13 ապրիլ - Անդրանիկի գունդը ժամանում է Էջմիածին։
  • 1919 թ. 17-23 ապրիլ - Անդրանիկը ցրում է գունդը։ 
  • 1919 թ. 27 ապրիլ - Անդրանիկի զանքն ու զինամթերքը հանձնելով Կաթո­ղի­կո­սին ուղևորվում է Թիֆլիս։
  • 1919 թ. 28 ապրիլ - Թիֆլիսում Անդրանիկը Հովհաննես Թումանյանի հյուրն է։ 
  • 1919 թ. 30 ապրիլ - Անդրանիկի զրույցը Վրաստանի մենշևիկյան կառա­վա­րու­թյան Արտաքտին գործերի նախարար Գեգեչկորիի հետ։
  • 1919 թ. 7 մայիս - Կովկասում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցչության ղե­կա­վարը Անդրանիկին Եվրոպա մեկնելու վիզա է տրամադրում։ Անդ­րանիկը Թիֆլիսից մեկնում է Բաթում, այնտեղից էլ՝ Կոստանդնուպոլիս։ 
  • 1919 թ. հունիս - Կոստանդնուպոլսից Անդրանիկը մեկնում է Մանչեսթր (Անգ­լիա)։
  • 1919 թ. նոյեմբեր - Պողոս-Նուբար Փաշայի հրավերով Անդրանիկը ժամանում է Փարիզ։
  • 1919 թ. 12 նոյեմբեր - Անդրանիկը Հայկական ազգային պատվիրակության կա­զ­մում ժամանում է Նյու-Յորք։
  • 1920 թ. հունվար - Անդրանիկը պատվիրակության հետ այցելում է Բոստոն և Չելսի։
  • 1920 թ. ապրիլ - Անդրանիկը ժամանում է Ֆրեզնո (Կալիֆոռնիա)։
  • 1920 թ. մայիս - Այցելություն Չիկոգո։
  • 1920 թ. հունիս - Այցելություն Նյու-Յորք։
  • 1920 թ. 29 հունիս - Անդրանիկը վերադառնում է Փարիզ։ Հյուրընկալվում է Պողոս-Նուբար Փաշայի մոտ։ Այցելում է Իզմիր, ապա՝ Եգիպտոս։
  • 1920 թ. նոյեմբեր - Անդրանիկը այցելում է Ալեքսանդրիա (Եգիպտոս)։
  • 1921 թ. մարտ - Մանչեսթրում Անդրանիկը գլխավորում է հայ գաղթականների ու որբերի օգնության Հայ-անգլիական օգնության կոմիտեն։
  • 1922 թ. փետրվար - Ժամանում է ԱՄՆ՝ հայ գաղթականներին ու որբերին օգ­նե­լու նպատակով հանգանակություն կազմակերպելու համար։
  • 1922 թ. 15 մայիս - Անդրանիկի ամուսնությունը օրիորդ Նվարդ Քյուրքչյանի հետ Փարիզում։
  • 1922 թ. 6 հունիս - ԱՄՆ Պետքարտուղարությունը Անդրանիկին ԱՄՆ-ում մշ­տա­կան բնակության թույլտվություն է տալիս։
  • 1922 թ. 1 հուլիս - Անդրանիկը կնոջ հետ Մանչեստրից մեկնում է Լոնդոն։
  • 1922 թ. 5 հուլիս - Վերադարձ ԱՄՆ։
  • 1922 թ. հոկտեմբեր - Անդրանիկը հիմնովին բնակություն է հաստատում Ֆրեզ­նո­յում։
  • 1926 թ. հունիս - Անդրանիկը Ֆլորիդայում է։
  • 1927 թ. փետրվար - Այցելություն Սան-Ֆրանցիսկո։
  • 1927 թ. ապրիլ - Ուղևորություն Բոստոն։
  • 1927 թ. մայիս - Ուղևորություն Նյու-Յորք, Ֆիլադելֆիա։
  • 1927 թ. օգոստոս - Անդրանիկը Ռիչարդսոն-Սփրինգ առողջարանում բուժման կուրս է անցնում։
  • 1927 թ. 31 օգոստոս - Անդրանիկի վախճանը Ֆրեզնոյում։
  • 1927 թ. 3 սեպտեմբեր - Անդրանիկի հուղարկավորությունը Ֆրեզնոյի Արա­րատ­յան գերեզմանատանը։
  • 1928 թ. - Անդրանիկի մասունքները Ֆրեզնոյից տեղափոխվում է Փարիզ՝ Պեր-Լաշեզ գերեզմանատուն։
  • 2000 թ. 13-19 փետրվեր - Անդրանիկի մասունքները տեղափոխվում են Երևան և վերաթաղվում Եռաբլուրում։

wŸՀղումներ



Կատեգորիա: Ֆիդայական | Ավելացրեց: armenlur (25.02.2013)
Դիտումներ: 2401 | Տեգեր: Անդրանիկ, կենսագրականներ | - Վարկանիշ -: 0.0/0