1968թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1974թ. գերազանցության դիպլոմով ավարտելով համալսարանը՝ ընդունվել ՀՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1977թ.-ին:
1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1990թ.-ին ստացել է դոցենտի կոչում:
1979թ. մինչ օրս աշխատում է ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնում:
2007-2010թթ.-ից ՀՀ ԿԸՀ անդամ էր:
2007 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
Զոյա Թադևոսյանը 40-ից ավելի գիտական հոդվածների, մեթոդական աշխատանքների և մասնագիտական հրապարակումների հեղինակ է:
Երևանի պետական համալսարանի 015 մասնագիտական խորհրդի անդամ է:
Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ է։