Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Ապրիլ

Ապրիլի 22-ին

22 ապրիլ 2013 թվական, երկուշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՀԵԿԱՆ, օրը՝ Կորդուիք, երկուշաբթին՝ Լուսնի օր։  

Տարվա 112-րդ օրը, 
17-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 253 օր

3-ին Արևային օր, 
արևածագ՝ 4։28, արևամուտ՝ 18։40, 
օրվա տևողությունը՝ 14 ժամ 11 րոպե։ 

13-րդ լուսնային օր` 14։47-02։33, 
Լուսինը՝ Կույսում է, 
երկրորդ քառորդ 19-24 ապրիլ։

Տոներ, հիշատակման օրեր
  • Երկիր մոլորակի միջազգային օրը
  • Ծառատունկի օրը (ԱՄՆ)


Այսօր Երևանի քաղաքապետի Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու 
Վահագն Խաչատրյանի ծննդյան օրն է

Ծնունդներ 

1987 - Դավիդ Լուիզ Մորեյրա Մարինյո, բրազիլիացի ֆուտբոլիստ
1982 - Կակա (Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեյտե), բրազիլացի ֆուտբոլիստ
1980 - Քրիստինե Պեպելյան, փոփ երգչուհի
1974 - Շավո Օդաջյան, բաս կիթառիստ System of a Down
1964 - Արթուր Ջավադյան, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
1959 - Վահագն Խաչատրյան, քա­ղա­քական գործիչ
1952 - Ֆրանսուա Բեռլեան, ֆրանս. դերասան հայկ. ծագմամբ
1937 - Ջեք Նիկոլսոն, ամեր. նշանավոր դերասան, «Օսկարի» եռակի դափնեկիր
1912 - Քեթլին Ֆերրիեր, անգլիացի ակադեմիական երգչուհի (կոնտրալտո)
1912 - Կանետո Սինդո, ճապոնացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1904 - Ռոբերտ Օպենհեյմեր, ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծողը
1899 - Վլադիմիր Նաբոկով, ռուս գրող
1884 - Աշոտ Մադաթյան, հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ
1884 - Արշակ Ադամյան, երաժշտագետ
1870 - Վլադիմիր Իլյիչ Լենին, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ
1724 - Իմա­նու­իլ Կանտ, գերմանացի փի­լի­սո­փա
1707 - Հենրի Ֆիլդինգ, անգլիացի գրող և դրամատուրգ

Պատմության այս օրը

2001 - Տեղի է ունենում ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջենսոնի «Շրեկ» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիազը և այլոք։
1996 - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին: 
1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց  «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։ Շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
1981 - ԱՄՆ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գանը իր ելույ­թում ասաց. «Ինչ­պես վա­ղօ­րոք կա­տար­ված հայ­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյան« այն­պես էլ դրան հա­ջոր­դած այլ ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի դա­սե­րը չպետք է մո­ռա­նալ»։ 
1960 - Բրա­զի­լի­ա­յի մայ­րա­քա­ղա­քը Ռիո դե Ժա­նեյ­րո­յից տե­ղա­փոխ­վում է Բրա­զի­լի­ա:
1945 - Խորհրդային բանակը սկսեց նախապատրաստվել Բեռլինի գրոհին:
1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։
1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
1889 - ԱՄՆ-ի հարավային մասում, Օկլահոմա նահանգում՝ հիմնադրվեց Օկլահոմա Սիթին (անգլ.՝ Oklahoma City, 35°29′ հս. լ. 97°32′ ամ. ե.)։ 2005թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 541 500 մարդ: 
1864 - ԱՄՆ-ի Կոնգրեսը օրենք է ընդունում, համաձայն որի, ամե­րիկյան թղթադրամների վրա հայտնվում է «In God We Trust» (Աստված մեզ պահապան) գրությունը։
1370 - Հիմ­նադր­վում է Բաս­տի­լը:

Մահեր

1994 - Ռիչարդ Նիքսոն, ԱՄՆ 37րդ նախագահը (ծն, 1913)
1935 - Տիգրան Մուշեղյան, հայ ֆիզիոլոգ (ծն. 1886)

Կատեգորիա: Ապրիլ | Ավելացրեց: armenlur (22.04.2013)
Դիտումներ: 1223 | Տեգեր: ծնունդներ, ՏՈՆԵՐ, իրադարձություններ | - Վարկանիշ -: 0.0/0