Գլխավոր էջ » Հոդվածներ » Օրացույց » Հունվար

30 հունվար

30 հունվար 2013 թվական, չորեքշաբթի

Ըստ հայկական տոմարի՝ 4506 թվական, ամիսը՝ ԱՐԱՑ, օրը՝ ԳԻՇԵՐԱՎԱՐ, չորեքշաբթին՝ Փայլածուի օր



Տարվա 30-րդ օրը, 
4-րդ շաբաթ,  
Տարեվերջին մնում է 335 օր

16-րդ արևային օր
Արևածագ՝ 7։11, արևամուտ՝ 16։25, 
Օրվա տևողությունը՝ 9 ժամ 14 րոպե

20-րդ լուսնային օր`20։29-08։04, 
Լուսնային փուլը՝ Լիալուսին, 
Լուսինը՝ Կույսում է


Տոներ
  • Բորոտների պաշտպանության համաշխարհային օրը
  • Անկախության համար պայքարող մարտիկների օրը (Հնդկաստան)
  • Ձմեռ պապու և Ձյունանուշիկի օրը սլավոնների մոտ



        Ծնունդներ

         410 - Մովսես Խորենացի, պատմիչ
        1799 - Էդուարդ Հյուրմուզյան, Մխիթարյան միաբանության հիմնադիրներից 
        1882 - Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, քաղաքական գործիչ, ԱՄՆ 32-րդ նախագահ
        1901 Աղասի Խանջյան, կուսակցական, պետական գործիչ 
        1923 - Լեոնիդ Գայդայ, խորհրդային կինոռեժիսոր
        1925 - Կառլ Դուգլաս Էնգելբարտ, համակարգչային մկնիկի ստեղծողը
        1930 - Ջին Հեքմեն, ամրիկացի գրող, դերասան, ստացել է 2 Օսկար
        1951 - Ֆիլ Քոլինզ, անգլ. երգիչ-երգահան
        1974 - Քրիստիան Բեյլ, ամերիկյան օսկարակիր կինոդերասան



        Պատմության այս օրը

        1829 - Թեհրանում սպանվել է Ռուսաստանի դեսպան Ա.Ս.Գրիբոյեդովը:
        1915 - Հարձակվելով ֆրանսիական Հավր նավահանգստի վրա, Գերմանիան առաջին անգամ աշխարհում օգտագործում է սուզանավերը։
        1927 - Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը:
        1930 - Բաց թողնվեց աշխարհում առաջին ռադիոզոնդը մթնոլորտի ուսումնասիրման նպատակով 
        1933 - Գերմանիայի կանցլեր դարձավ Ադոլֆ Հիտլերը։
        1948 - Տեղի ունեցավ V Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա):
        1948 - Վախճանվեց Հնդկաստանի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ և գաղափարախոս, ոչ բռնության փիլիփոփայության՝ սատյահրահայի ստեղծող Մհաթմա Գանդին։ 
        1975 - Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
        2000 - Վախճանվեց հայ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը։
        2001 - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց 1915-ի Օսմանյան կայսրության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը:
        2009 - Պլեսեցկի տիեզերակայանից «Ցիկլոն 3» հրթիռակրի միջոցով տիեզերք դուրս բերվեց ռուսական «Կորոնաս Ֆոտոն» տիեզերական ապարատը։



        Կատեգորիա: Հունվար | Ավելացրեց: armenlur (01.02.2013)
        Դիտումներ: 830 | Տեգեր: իրադարձություններ, ՏՈՆԵՐ, ծնունդներ | - Վարկանիշ -: 0.0/0