Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ «Արմինե»
200 գր կարագը հալել, ավելացնել 1 թ/բ շաքարավազ, 3 ձու (յուրաքանչյուր ձվից հետո լավ խառնել), 0,5 թեյի բաժակ մածուն, որի մեջ նախապես լցնել 1 թ/գ սոդա: Ստացված զանգվածը լավ խառնելուց հետո ավելացնել 2 թ/բ բարձր տեսակի ալյուր: Ստացվում է թույլ խմոր: 15 րոպե թողնել հանգստանա: Ամանի հատակին յուղ քսել, խմորը լցնել մեջը և 15-20 րոպե մեղմ կրակով ջեռոցում թխել:

Սառչելուց հետո հորիզոնական ուղղությամբ կտրել, շերտերը կրեմով միացնել, երեսին և կողքերին կրեմ քսել, զարդարել փշրանքներով: 

Օգտագործել ԿՐԵՄ 8-ը:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 1731 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 0.0/0