Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Տորթ 10 ձվով
10 ձուն 2 բաժակ շաքարավազի հետ այնքան հարել, մինչև գոգլին 3-4 անգամ ավելանա, ապա քիչ-քիչ խառնել 2 թեյի բաժակ ալյուր՝ չընդհատելով խառնելը:

Միջին խորության ալյումինե ամանի հատակին կալկա դնել (ամանի շրջագծի չափով), վրան և ամանի կողքերին յուղ քսել, խմորը լցնել, կաթսան սրբիչով ծածկել, ապա փակել կափարիչով և դնել կրակին, նախապես գազի կամ նավթավառի վրա ցանց դնել: Կրակը պետք է միջինից մի քիչ թույլ լինի, որպեսզի խմորը դանդաղ, բայց լավ բարձրանա: Թխվում է մոտավորապես 40-45 րոպե: 

Ստուգել այն ժամանակ, երբ ձվածեղի հոտ գա: Թխվելուց հետո սառեցնել, հորիզոնական ուղղությամբ բաժանել երկու մասի: Տակի շերտին 4-5 ճաշի գդալ շաքարաջուր կամ որևէ մրգահյութ (սիրոպ) շաղ տալ, որպեսզի տորթը փափուկ ու եթերային ստացվի, շերտին կրեմ քսել, ծածկել II շերտով, որին նույնպես շաքարաջուր ցանել, երեսին ու կողքերին կրեմ քսել և զարդարել։ 

ԿՐԵՄ. Օգտագործել  1Ա և 1Բ կրեմներից որևէ մեկը։



Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (08.03.2013)
Դիտումներ: 17001 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց, տորթեր | - Վարկանիշ -: 3.2/6