Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Խմորներ

Դեռ շատ հնուց մեզ է հասել՝
Հայը խմոր շատ է սիրել.
Ինքն է թխել միշտ իր հացը,
Երկար, բարակ մեր լավաշը,
Համով-հոտով մատնաքաշը,
Քաղցրավենիք հազար անուն,
Պեչենիներ, կարկանդակներ,
Հազար ու մի տեսակ տորթեր,
Արքայական, անվանական՝
«Միգատոն» է ու «Պրահան»
Կամ «Զարուհին» ու «Գայանեն»,
Թագավորը՝ «Տիրան» արքա,
Բիսքվիթը, մեկ էլ բեզեն,
«Նեգրի ժպիտ» ու «Նապոլեոն»,
Համեղ «Գարուն» և «Կուտուզով»,
Ե՛վ  «Տոնական», և «Կիտրոնով»,
Կլոր գաթա, նաև հատով:
Իսկ ընկույզի միջուկներով
Ինչեր միայն չեն պատրաստվում՝
Էլ «Սիգարետ», համով «Բոխչա»,
«Ոզնի», «Արջուկ» ու փախլավա:
Ինչքան թվեմ, որ լավ լինի,
Ձեր սեղանը միշտ զարդարի:
Դրա համար արժե թերթել
Սույն գրքույկը ու միշտ հիշել,
Թե որոնք են համեղ, լավը,
Դա կիմանա սոսկ թխողը,
Մեկ էլ, ինչ խոսք, վայելողը:

Շերտավոր խմոր 

2 ձվի դեղ­նու­ցը մի քիչ հա­րել, ավե­լաց­նել 200 գ կա­րագ կամ մար­գա­րին, լավ խառ­նել, ավե­լաց­նել 1 թե­յի բա­ժակ գոլ ջուր, 1 ճաշ­ի գդալ քա­ցախ, մի պտ­ղունց աղ, 3-4 թե­յի բա­ժակ ալ­յուր (նկա­տի ու­նե­նա­լով ձվի մե­ծու­թյու­նը) ալ­յու­րը մաս-­մաս ավե­լաց­նել, մինչև ստաց­վի ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խմոր: Այն բա­ժա­նել եր­կու գն­դի, 20-30 րո­պե թող­նել հանգս­տա­նա, հե­տո 200 գրամ կա­րա­գը քսել բա­ցած գն­դե­րին, ծրա­րի պես ծա­լել, 15 րո­պե դնել սառ­նա­րա­նում։ Նույ­նը կրկ­նել երկ­րորդ, եր­րորդ ան­գամ։ 2-3 ժամ մնա­լուց հե­տո կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել։

Տր­ված խմո­րով թխ­ված­քը չա­փա­զանց փխ­րուն ու հա­մեղ է, որով կա­րե­լի է թխել.
  1. Գա­թա (խո­րի­զով)
  2. «Նա­պո­լե­ոն» (կրե­մի հա­մար վերց­նել 200 գրամ խտաց­րած կաթ, որը մաս-­մաս պետք է ավե­լաց­նել 300 գրամ հա­րած կա­րա­գին. վեր­ջում ավե­լաց­նել 1 հատ վա­նի­լին):
  3. Փախ­լա­վա։
  4. Սի­գա­րետ (ըն­կույզ՝ 1 թե­յի բա­ժակ, շա­քա­րա­վազ՝ 1 թե­յի բա­ժակ, հիլ՝ 4-5 հատ կեղևից մաք­րել, լավ ման­րաց­նել, խառ­նել մի­ջու­կին):
  5. Բա­դամ-­բու­դի (մի­ջու­կը նույնն է, ինչ սի­գա­րե­տի­նը, մի­այն հի­լի փո­խա­րեն կես թե­յի գդալ դար­չին խառ­նել և մի­ջու­կը լց­նել կլոր բա­ցած խմո­րի վրա, փա­թա­թել բոխ­չա­յի պես, թխ­վե­լուց հե­տո վրան շա­քա­րի փոշ­ի ցա­նել):
  6. Խա­չա­պու­րի, մսով, կար­տո­ֆի­լով կար­կան­դակ և այլն:
Շեր­տա­վոր ընտ­իր խմոր

800 գրամ կա­րագ կամ մար­գա­րին, 4 ձվի դեղ­նուց, 6-7 թե­յի բա­ժակ ալ­յուր, 1,5 թե­յի բա­ժակ գոլ ջուր, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, 1 պտ­ղունց աղ

4 ձվի դեղ­նու­ցը մի քիչ հա­րել, ավե­լաց­նել 400 գ կա­րագ, խառ­նել, վրան լց­նել 1,5 թե­յի բա­ժակ գոլ ջուր, մի պտ­ղունց աղ, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, 6-7 թե­յի բա­ժակ ալ­յուր (ի դեպ՝ կախ­ված ձվի մեծու­թյու­նից՝ ալ­յու­րը հար­մար է վեր­ջում քիչ-­քիչ ավե­լաց­նել):
Ամ­բողջ զանգ­վա­ծը լավ հուն­ցել, որ­պես­զի ստաց­վի­ ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խմոր: Այն բա­ժա­նել 4 գն­դի, 20-25 րո­պե դնել սառ­նա­րա­նում, որից հե­տո 400 գ կա­րա­գը բա­ժա­նել 12 մա­սի, ամեն մի գուն­դը գրտ­նա­կով բա­ցել, երե­սին կա­րագ քսել, ծա­լել երեք տակ, այ­նու­հետև մյուս ծայ­րից դարձ­յալ երեք տակ։ Նույն պրո­ցե­սը կրկ­նել երեք ան­գամ բո­լոր գն­դե­րի հետ, որից հե­տո1-1,5 ժամ դնել սառ­ցախ­ցի­կում, այ­նու­հետև հա­նել և թխել (գա­թա, նա­պո­լե­ոն, խա­չա­պու­րի, մսով կար­կան­դակ, սի­գա­րետ և այլն)։


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 7815 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 4.1/7