Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 8 » «Ժողովուրդ»․ «Նորակոչիկ» 7000 ՀՀԿ-ականները անդամավճարներ չեն մուծել
11:52
«Ժողովուրդ»․ «Նորակոչիկ» 7000 ՀՀԿ-ականները անդամավճարներ չեն մուծել

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում: «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի: Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 2100 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: «Ժողովուրդ» | - Վարկանիշ -: 0.0/0