Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Սպանվել է Դեդ Հասանը՝ Ասլան Ուսոյանը
15:28
Սպանվել է Դեդ Հասանը՝ Ասլան Ուսոյանը



ՌԴ Ներքին Գործերի Նախարարությունը հաստատել է, որ Ասլան Ուսոյանը, ով հանցաշխարհին հայտնի է Դեդ Հասան մականվամբ, մահացել է ստացած հրազենային վերքերից՝ հիվանդանոցի ճանապարհին։

Դատելով վերքի բնույթից, հայտարարվում է, որ Ուսոյանը մահացել է դիպուկահարի զրահաճեղքող գնդակից։ Ենթադրվում է, որ կրակել են մոտակա շենքերից մեկի տանիքից կամ պատուհանից, քանի որ գնդակը փաստացի պոկել է գլխի կեսը, սակայն «Դեդ Հասանը» որոշ ժամանակ դեռ ողջ է եղել:

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի «Հին ֆաետոն» ռեստորանի մոտ՝ ժամը 13։30-ին, Բոլշոյ Նիկիտինսու փողոցում։ Հայտնի է դարձել, որ կրակոցի հետևանքով ոտքի հատվածում վնասվածք է ստացել դեպքի հետ կապ չունեցող, պատահական անցորդ 30-ամյա Մարիա Վիկչուրինան։  

Ներկայիս հարձակում Ուոյանի վրա առաջինը չէր: Նախորդ մահափորձը եղել է 2010 թվականի սեպտեմբերի 16-ի երեկոյան՝ Մոսկվայի կենտրոնում, Տվերսկի փողոցի մի տան բակում։ Այ ժամանակ Դեդ Հասանի հետ վիրավորվել էր նաև իր թիկնապահը՝ Արթուր Բաղրամյանը։ Մարդասպանը կրակել էր հարևան տան պատուհանից։ Ուսոյանին հաջողվեց այդ անգամ վերապրել՝ գնդակը վնասել էր աղիքները։ Հանցանքի վայրը լքած մարդասպանին նկարահանել էր տեսահսկող սարքը, սակայն նրա դեմքը տեսագրության մեջ չէր երևացել։

Ուսոյանը հանցաշխարհի խոշոր հեղինակություն էր, ով, ըստ որոշ աղբյուրների, վերահսկում էր Ռուսաստանի հարավային շրջանների հանցագործ խմբավորուներըՆրա հիմնական եկամուտը եղել է անօրինական մոլախաղերի, թմրանյութերի և զենքի շրջանառությունից և բնական ռեսուրսների շահագործումից։

Հունվարի 5-ին մեր կյաքը «2013-ին սպասվում է գողականների պատերազմը» հրապարակման մեջ նշում էր, որ հանցաշխարհի  սպասվող պատերազմը նախատեսվում է Ասլան Ուսոյանի և Ռովշան Ջանիևի կլանների միջև։ Ըստ այդմ, սպանության թիվ մեկ կասկածյալը իրավապահները համարում են հենց Ռովշան Ջանիևին՝ Ռովշան Լենքորանսկի մականունով: «Օրենքով գողերի» պաշտոնական «հավաքի» արդյունքում Ջանիևը զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Իրավապահների կարծիքով  հենց դա էլ կարող է լինել սպանության մոտիվը։
Կատեգորիա: Հանցաշխարհ | Դիտումներ: 1065 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Քրեական, Դեդ Հասան | - Վարկանիշ -: 5.0/1