Ապարանցին Ոսկե ձկնիկ է բռնում: Ոսկե ձկնիկն ասում է.
- Ո՛վ մարդ, երեք ցանկություն ասա, և ես դրանք կկատարեմ:
Ապարանցին համաձայնվում է:
- Դե առաջին ցանկությունդ ասա,- ասում է Ոսկե ձկնիկը:
- Ուզում եմ մի հատ 12 հարկանի կիսակառույց տուն:
- Երկրորդ ցանկությունդ ասա:
- Ուզում եմ 16 հարկանի կիսակառույց տուն:
- Իսկ երրորդ ցանկությունդ ո՞րն է:
- Դե, եթե կարաս դրանց տերերին ասա, որ մեջի գաջը ես ու ախպերս անենք։
***
Ապարանցի տղեն մորն ասումա.
- Մամ կարամ տելեվիզր նայեմ։
Մերն ասումա.
- Հա, բայց չմիացնես։
***
Ապարանցին մեռնելուց զավակներին ասում է.
- Վերջին ցանկությունս կատարեք. ինձ գրանցեք հանրապետական կուսակցության շարքերում:
Որդիները նայում են իրար ու ասում.
- Հա պապ, կգրանցենք, բայց գոնե պատճառն ասա:
Հայրը.
- Գրանցեք, ես մեռնեմ` դրանցից մեկը պակասի, ես դրանց ...
***
Ապարանցին գնում ա գործի ընդունվելու, հարցնում են, թե որտեղից ա, ասում ա՝ ապարանցի եմ, բայց ուշք ու միտքս Ղարաբաղն ա:
***
Ապարանցին կոկորդիլոսին հանում է ման տալու, ոստիկանը բռնում, ասում է.
- Արա, էս ի՞նչ ես անում, տար գազանանոց սրան։
Հաջորդ օրը էլի կոկորդիլոսին հանում է ման տալու, էլի ոստիկանը բռնում է.
- Արա, քեզ չասե՞ցի սրան տար գազանանոց։
Ասում է.
- Էրեկ տարել եմ, էսօր էլ կինո եմ տանում։
***
Ապարանցուն ասում են.
- Կնիկդ ման ա գալիս։
Ասում ա.
- Ինչի քոնը հլը չոչ ա անու՞մ։
***
Գաիշնիկն Ապարանի մարշրուտկեն կանգնացնում ա, սա չի կանգնում։ Գաիշնիկն լարում, բռնում ա, ասում ա.
- Որ կանգնացնում եմ, ինչի՞ չես կանգնում։
Ասում ա.
- Չե՞ս տեսնում, մեջը տեղ չկա... մարդիկ ոտի վրա են...
***
Ապարանցում ասում են՝ մի հատ խելքին մոտ բան ասա, ասում ա՝ ականջ
***
Էշով գնացող Ապարանցին դևը բռնում ա, ասում ա՝ երկուսիդ էլ պիտի ուտեմ ու սկսում ա էշին ուտել, հերթը հասնում ա ապարանցուն,ապարանցին հարցնում ա՝ բայց ինչի՞ էշին սկզբից կերար: Դևն ասում ա՝ մինչև քեզ ուտեի էշը կփախներ...