Հավը լավ լվանալ, եփել սովորականից մի քիչ շատ, որպեսզի ոսկորները հեշտությամբ առանձնանան մսից: 2 թեյի բաժակ ընկույզը, 1-2 պճեղ սխտորը, 1 հատ միջին չափի սոխը երկու անգամ աղալ, միքսերով մի քիչ հարել, մինչև զանգվածի սպիտակելը, ավելացնել ոսկորներից հեռացրած միսը, սև պղպեղ, աղ, համեմի ծեծած սերմ, սունելի, լավ խառնել, մաս-մաս ավելացնել հավի արգանակից այնքան, որպեսզի ստացվի պատառաքաղով ուտելու թանձրություն, դնել կրակին, մինչև թույլ մի եռ գալը (հենց որ ձայնը լսվի) կրակից վերցնել: