ԽՈԶԻ ՏՈՏԻԿՆԵՐ ԹԹՈՒ ԴՐԱԾ
Խոզի տոտիկները լավ մաքրել, մի քանի օր պահել ջրի մեջ՝ հաճախակի այն փոխելով: Հետո լավ լվանալ, 10-15 րոպե եռացնել, ջուրը թափել, կրկին վրան տաք ջուր լցնել ու եփել այնքան, որ հնարավոր լինի ուտել (ոսկորը մսից չանջատվի): Այնուհետև ջրից հանել, վրան աղ ցանել: Տաք ջրով պատրաստել աղաջուր (աղաջուրը պատրաստել այնպես, ինչպես փլավի համար), մեջը լցնել մի քանի հատ դափնու տերև, սև կամ հոտավետ պղպեղ (հատիկավոր), ջուրը սառեցնել, մեջը լցնել 3-4 գլուխ ծեծած սխտոր, տոտիկները դասավորել էմալապատ ամանի մեջ (կամ ապակյա տարայի), վրան լցնել պատրաստի աղաջուրն այնքան, մինչև տոտիկները ծածկվեն: Վերջում ավելացնել 1-2 գինու բաժակ քացախ և թողնել 8-10 օր տաք սենյակում:
Օգտագործել որպես սառը նախուտեստ: