10 կգ թթու սալորը լվանալ, վրան լցնել 1 թեյի բաժակ ջուր, եռացնել 10-15 րոպե, որից հետո փլավքամիչով քամել՝ կեղևն ու կորիզները հեռացնելու համար, և ամբողջ զանգվածը եռացնել՝ ընթացքում ավելացնելով 0,5 կգ կանաչ կծու պղպեղ, կտրտած համեմ, աղ, կարմիր պղպեղ: Եռացնել այնքան, մինչև զանգվածը մի քիչ թանձրանա և եռալու պահին լցնել շշերի կամ բանկաների մեջ ու փակել:
Օգտագործել մսեղենի հետ: