աղացած տավարի միսը տոմատի թանձրահյութով
0,5 կգ տավարի փափուկ միսը լվանալուց հետո աղալ, ավելացնել շատ մանր կտրտած կամ տրորած 2 գլուխ սոխ, աղ, պղպեղ, 1 հատ հարած ձու, լավ խառնել և դրանցից պատրաստել գնդիկներ՝ յուրաքանչյուրը 20-30 գրամ, բոլոր կողմերից թաթախել ալյուրի մեջ ու յուղով տապակել, որից հետո լցնել ոչ շատ խոր կաթսայի մեջ, ավելացնել մսի արգանակով կամ ջրով նոսրացրած 0,5 թեյի բաժակ տոմատի մածուկ, 1-2 հատ դափնու տերև, 2-3 պճեղ աղով ծեծած սխտոր, կափարիչով փակել և թույլ կրակով 10-20 րոպե շոգեխաշել: Եթե աղը քիչ լինի, ավելացնել: Մատուցելիս սկուտեղի մեջ լցնել և վրան շաղ տալ մանր կտրտած կարոս կամ համեմ:
Որպես խավարտ՝ կարելի է մատուցել տապակած կարտոֆիլ կամ փլավ: