1 կգ փափուկ միս (տավարի կամ խոզի), 250-300 գրամ սպիտակ հաց, 3 հատ սոխ, 1 ձու, սև, կարմիր պղպեղ, կարոս կամ խառը կանաչի, 1/4 բաժակ ջուր, 3 ճաշի գդալ ալյուր (ոչ շատ լիքը)
Միսը թրջած հացի հետ երկու անգամ աղալ, վերջին անգամ՝ սոխի հետ, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղ, ձու, մանր կտրատած կանաչի, ալյուր և լավ խառնել: Այնուհետև քաբաբի տեսք տալով՝ յուղով տապակել թավայում, այս դեպքում կարող եք տապակելուց առաջ թաթախել աղացած պաքսիմատի մեջ: Կարելի է խորովել նաև շամփուրով: Կրակի վրա դնելիս սկսզբում դանդաղ շամփուրը պտտեցնել, որպեսզի միսը բոլոր կողմերից հավասարապես տաքանա, կպչի շամփուրին ու չթափվի:
Մատուցել տաք վիճակում տապակած կարտոֆիլի, խորոված սմբուկի, լոլիկի ու կանաչ պղպեղի հետ: Մատուցելիս քաբաբի երեսին շաղ տալ օղակաձև կտրտած սոխ, մանրացրած կանաչի և սումախ:
ՔՅԱԲԱԲ ԲԱԴՐԻՋԱՆՈՎ ԵՎ ՄՍՈՎ
1-2 կգ փափուկ միս (տավարի, ոչխարի կամ խոզի), 1 կգ սմբուկ, 2-3 գլուխ սոխ, 0,5 թեյի բաժակ ալյուր, 1 ձու, 0,5 թեյի գդալ, և նույնքան էլ կարմիր պղպեղ, կես կապ կարոս, աղ
1 կգ տավարի (կարելի է նաև ոչխարի կամ խոզի) փափուկ միսը երկու անգամ աղալ, երկրորդ անգամ՝ 2 գլուխ սոխի հետ, ավելացնել կես թեյի բաժակ ալյուր, 1 ձու, 0,5 թեյի գդալ սև և կարմիր պղպեղ, կտրտած կարոս, աղ և լավ խառնել: 1 կամ 1,5 կգ լավորակ բադրիջանը լվանալ, 4-5 սմ հաստությամբ օղակաձև կտրատել, հաջորդաբար (մեջընդմեջ) շամփուրի վրա շարել բադրիջան և նույն մեծությամբ պատրաստած կլոր քաբաբ (ոչ երկար) և խորովել կրակի վրա՝ զգուշությամբ շամփուրները պտտեցնելով, մինչև միսը տաքանա և կպչի շամփուրին ու չթափվի: Ձմռանը կարելի է նույն ձևով պատրաստել, միայն առանց բադրիջանի:
Մատուցել տաք վիճակում, վրան ցանել կտրատած սոխ, խառը կանաչի, սումախ, մանր կտրատած կանաչ պղպեղ, իսկ կողքերը զարդարել լոլիկով: