ՄԱ­ՏԱ­ՆՈՒ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Հնում մա­տա­նի­նե­րը ոչ մի­այն զար­դեր էին, այլև թա­լիս­ման­ներ, մո­գա­կան ատ­րի­բուտ­ներ: Մեծ միս­տիկ­նե­րը՝ ալ­քի­մի­կոս­նե­րը, հա­մա­րում էին, որ յու­րա­քանչ­յուր մատ որոշ­ա­կի հատ­կա­նիշ­ներ են խորհր­դան­շում, իսկ մա­տա­նի­նե­րը կամ ու­ժե­ղաց­նում են դրանք, կամ էլ թու­լաց­նում: Կար­ծում եք, թե դա ան­հա­վա­տու­թյու՞ն է: Բո­լո­րո­վին: Ձեզ կպատ­մենք, թե ինչ­պես սո­վո­րա­կան մա­տա­նու մի­ջո­ցով կա­րե­լի է որոշ­ել մար­դու տրա­մադ­րու­թյու­նը, բնա­վո­րու­թյու­նը, մտադ­րու­թյուն­նե­րն առա­ջին իսկ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Այն­պես որ, եթե հան­դիպ­ման եք գնա­ցել, ան­պայ­ման նա­յեք ապա­գա­յին և իմա­ցեք, թե Ձեզ ինչ է սպա­սում: Այս գուշ­ա­կու­թյու­նը վե­րա­բե­րում է ոչ մի­այն տղա­մարդ­կանց, այլև կա­նանց:

Բթա­մատ՝ Մար­սի մատ

Մար­սի մա­տին դր­ված մա­տա­նին բացահայտում է զգաց­մուն­քա­յին և հս­կա­յա­կան էներ­գի­ա­յով օժտ­ված մար­դու: Նա կա­րող է այն­պի­սի բա­ներ խո­սել, որ շր­ջա­պա­տող­նե­րը դեռ եր­կար ժա­մա­նակ դա կհիշ­են որ­պես մղ­ձա­վանջ: Նրան ինչ­-որ բա­նում հա­մո­զե­լը ժա­մա­նա­կի զուր կո­րուստ է: Մա­տա­նու տերն ինքն էլ հաս­կա­նում է դա, այդ պատ­ճա­ռով բնազ­դա­բար փոր­ձում է սան­ձա­հա­րել բուռն խառն­ված­քը: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, պետք չէ վա­խե­նալ, եթե մար­դը ժա­մադ­րու­թյան է եկել բթա­մա­տին մեծ մա­տա­նի դրած: Ավե­լի շուտ «մա­տա­նու տի­րա­կա­լը» ցան­կա­նում է սան­ձել իր ագ­րե­սի­ան և շփու­մը դարձ­նել ավե­լի ներ­դաշ­նակ: Եր­կու բթա­մա­տին մա­տա­նի դնե­լով՝ նա ձգ­տում է մե­ծաց­նել շր­ջա­պա­տող­նե­րի հետ ընդ­հա­նուր լե­զու գտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:

Ցու­ցա­մատ՝ Յու­պի­տե­րի մատ:

Այս մա­տին դր­ված մա­տա­նին նշա­նա­կում է, որ դրա տի­րա­կա­լը ամաչ­կոտ է, անվճ­ռա­կան, վե­հե­րոտ: Շփ­ման մեջ դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­նա­լով՝ նա հեշ­տու­թյամբ ազ­դե­ցու­թյան տակ են ընկ­նում: Սա­կայն ցու­ցա­մա­տին դնե­լու այդ­պի­սի ամաչ­կո­տը վս­տա­հու­թյուն է ձեռք բե­րում իր ու­ժե­րի նկատ­մամբ, նույ­նիսկ ձգ­տում է լի­դե­րու­թյան: Ցու­ցա­մա­տին դր­ված մա­տա­նի­ով ժա­մադ­րու­թյան եկած մար­դը պատ­րաստ է նվա­ճե­լու և գրա­վե­լու, նա ու­նի ամե­նա­լուրջ մտադ­րու­թյուն­նե­րը: Եթե եր­կու ցու­ցա­մա­տին էլ մա­տա­նի կա, ապա ձեր նոր ծա­նո­թը նպա­տա­կին հաս­նե­լու ճա­նա­պար­հին առաջ չի կանգ­նի:

Միջ­նա­մատ՝ Սա­տուր­նի մատ:

Որ­պես կա­նոն, այս մա­տին տոհ­մա­կան մա­տա­նի են կրում՝ նախ­նի­նե­րի հետ կապն ընդգ­ծե­լու հա­մար: Նման կեր­պով մար­դը, Սա­տուր­նի մա­տին զար­դը դնե­լով, ճա­կա­տագ­րի ազ­դե­ցու­թյունն ան­խու­սա­փե­լի է հա­մա­րում, հա­վա­տում է իր կար­մա­յին և ճա­կա­տագ­րին: Մա­տա­նին «մեղ­մաց­նում» է ճա­կա­տագ­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը: Նման մար­դուն հան­դի­պե­լով վս­տահ եղեք, որ նա հոգևոր մեծ ուժ ու­նի: Եթե նա Ձեզ հետ հան­դիպ­ման է եկել, ապա դա նշա­նա­կում է, որ վերևից էր այդ­պես նա­խա­սահ­ման­ված: Սա­տուր­նի եր­կու մա­տե­րին դր­ված մա­տա­նի­նե­րը մար­դուն օժ­տում են ճա­կա­տագ­րա­պաշ­տու­թյան և ինք­նամ­փո­փու­թյան որոշ­ա­կի աս­տի­ճա­նով:

Մատ­նե­մատ՝ Արևի մատ

Այս մա­տին դր­ված մա­տա­նին ընդգ­ծում է գե­ղեց­կու­թյան, շքե­ղու­թյան և նր­բաձև իրե­րի նկատ­մամբ կիր­քը: Եթե մար­դը մշ­տա­պես մատ­նե­մա­տին մա­տա­նի է կրում, ապա դա նշա­նա­կում է, որ նա ձգ­տում է հա­ճույք­նե­րի, հա­ճե­լի ժա­ման­ցի, զգա­յա­կան վա­յելք­նե­րի: Ընդ որում, նա ան­խոնջ ռո­ման­տիկ է: Ժա­մադ­րու­թյան ժա­մա­նակ Ձեր ընտր­յա­լի մատ­նե­մա­տին մա­տա­նի տես­նե­լով՝ իմա­ցեք, որ նա հրաշ­ա­լի տրա­մադ­րու­թյուն, բա­րի նպա­տակ­ներ ու ռո­ման­տիկ ծրագ­րեր ու­նի: Եր­կու մատ­նե­մա­տե­րին դր­ված մա­տա­նի­նե­րը ցույց են տա­լիս, որ մար­դը դրա­կան էմո­ցի­ա­նե­րի գա­գաթ­նա­կե­տին է:

Ճկույթ՝ Մեր­կու­րի­ի մատ:

Մեր­կու­րին մարմ­նա­վո­րում է ճար­տար խելք և կիրք նուրբ ինտ­րիգ­նե­րի նկատ­մամբ... Ճկույ­թին մշ­տա­կան մա­տա­նի կրե­լը ընդգ­ծում է փո­փո­խա­կան բնա­վո­րու­թյուն, ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյուն և պչ­րա­կա­նու­թյուն: Ավե­լին, սա մո­լե­խա­ղե­րի նկատ­մամբ հակ­վա­ծու­թյան և սի­րա­խա­ղի մշ­տա­կան պատ­րաս­տա­կա­մու­թյան նշանն է: Ի՞նչ կա­րե­լի է ստա­նալ ճկույ­թին դրած մա­տա­նի­ով ժա­մադ­րու­թյան եկած մար­դուց: Ոչ մի լավ բան... Նա մշ­տա­պես կհի­մա­րաց­նի, կպչ­րի և ստեր կա­սի: Մի­ակ բա­նը, որ կա­րող է խել­քի բե­րել այդ­պի­սի մար­դուն, դա եր­կու ճկույ­թին դր­ված մա­տա­նի­ներն են: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, հար­յուր տո­կոս երաշ­խիք չկա: Ուշ­ա­դիր եղեք: Եթե Ձեր ծա­նո­թի ձեռ­քե­րից գո­նե մե­կի բո­լոր մատ­նե­րը զար­դար­ված են մա­տա­նի­նե­րով, ապա դա Ձեզ մո­լո­րու­թյան մեջ կգ­նի... Մի տխ­րեք: Դուք հան­դի­պել եք շատ հե­տաքր­քիր, բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած, մի քիչ անվս­տահ մար­դու: Մի­գու­ցե հենց Դուք պետք է օգ­նեք նրան հա­վա­տալ իր ու­ժե­րին: