ՍՈԽՈՎ
1 կգ փափուկ միս, 4 հատ խոշոր սոխ, յուղ, աղ, սև պղպեղ
Տավարի փափուկ միսը կտրատել 100-150 գրամանոց կտորներով, լվանալ, թակիչով թեթևակի ծեծել, վրան աղ ու պղպեղ ցանել և երկու կողմից տապակել լավ տաքացրած յուղով:
Առանձին թավայում 3 հատ սոխը յուղով տապակել: Սկուտեղի մեջ միսը դասավորելուց հետո յուրաքանչյուր կտորի վրա լցնել տապակած սոխը և մատուցել տապակած կարտոֆիլի հետ:
ՏԱՊԱԿԱԾ ՍՈԽՈՎ
0,5 կգ փափուկ միսը կտրտել ոչ շատ մեծ կտորներով, լավ լվանալ, ապա թակիչով լավ ծեծել, որպեսզի ամեն մի կտորը բարակ ու լայն ստացվի: Մսի վրա աղ ու պղպեղ ավելացնել, յուղով տապակել: Առանձին թավայով 4-5 գլուխ օղակաձև կտրտած սոխը տապակել: Միսը դասավորել լայն սկուտեղի մեջ, յուրաքանչյուրի մեջտեղում լցնել 1 ճաշի գդալ տապակած սոխ, իսկ շուրջը՝ տապակած կարտոֆիլ: