1 կգ տավարի փափուկ միսը կամ սիրտը կտրտել ոչ այնքան մեծ կտորներով, լավ լվանալ, վրան աղ ու պղպեղ ցանել և տապակել 2-3 գլուխ սոխի հետ, այնուհետև միսը թաթախել ալյուրի մեջ և մի քանի րոպե դարձյալ տապակել: Տապակած միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան տաք ջուր, որպեսզի միսն ամբողջությամբ ծածկվի, ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 1-2 դափնու տերև, կափարիչով ծածկել և 1-1,5 ժամ թույլ կրակով շոգեխաշել:
Մատուցել տապակած կարտոֆիլի հետ: