1 հատ խոշոր ճարպոտ հավ, 2 թեյի բաժակ չաղացած ձավար, 12 թեյի բաժակ արգանակ, յուղ կամ կարագ, աղ
Համով-հոտով հարիսա,
Շիլաների զարդն է սա,
Հավն է, ափսոս, շատ եփվում,
Որ լուռ մնա իր տեղում,
Չկչկչա կաթսայում:
Ճարպոտ հավը լվանալուց հետո առատ ջրով լավ եփել, թողնել մի քիչ սառչի, այնուհետև ոսկորները հեռացնել, միսը մանրացնել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակը, ձավարը և թույլ կրակով եփել 4-5 ժամ՝ առանց խառնելու: Երբ հարիսայի երեսին քիչ հեղուկ մնա, իսկ ձավարն արդեն եփված լինի, գդալով այնքան խառնել, տրորել, մինչև դառնա միասեռ զանգված:
Արգանակը լցնել 1:6 հարաբերությամբ (1 բաժակ ձավարի համար 6 բաժակ արգանակ, եթե քիչ լինի վերջինս, ավելացնել տաք ջուր):
Մատուցել տաք վիճակում՝ յուղով կամ կարագով։