ՀԱԳՈՒՍՏ
Երազում հագուստ տեսնելը երազ-նախազգուշացում է: Ձեր գործերի հաջողությունը կախված է նրանից, թե ինչ հագուստ եք հագել:
Կեղտոտ ու պատառոտված հագուստը միշտ նշանակում է խաբեություն և դավաճանություն:
Զգուշացեք անծանոթներից: Բայց դրա փոխարեն մաքուր և ամբողջական հագուստը բարեհաջողություն է:
Իսկ մաքուր հագուստը նշանակում է բարեկեցություն:
Վերնաշապիկ հագնելն զգուշացնում է այն մասին, որ ձեր անհավատարմությունը կարող է սիրած մարդու սառնության պատճառ դառնալ:
Վերնաշապկի կորուստը նշանակում է անազնվություն և աշխատանքում, և սիրո մեջ:
Պատռված վերնաշապիկը կանխատեսում է դժբախտություն:
Եթե վերնաշապիկը ինչ-որ բանից կեղտոտվել է, ձեզ սպասվում է վարակիչ հիվանդություն:
Գլխարկ տեսնելը խոստանում է երկար ճանապարհ:
Եթե երազում ձեռքում բռնել եք ֆետրե գլխարկ, սպասեք անիմաստ ասեկոսների և բամբասանքի: Եթե դեռահաս կինը փորձում է նոր ֆետրե գլխարկ (բայց ոչ սևը), նրան սպասվում է առավել հետաքրքիր հանդիպումներ: Սև ֆետրե գլխարկը նախագուշակում է, որ կհայտնվի կեղծ ընկեր:
Եթե տղանարդուն երազում երևում է նոր ֆետրե գլխարկ, նրան սպասում են բարենպաստ փոփոխություններ:
Եթե երազում կորցնում եք ֆետրե գլխարկը կամ քամին է տանում, տհաճ երազ է. ձեր գործերում կառաջանան դժվարություններ:
Երազում շարֆ տեսնելը նշանակում է զրույց:
Մուշտակ տեսնելը նշանակում է մեծ վեճ:
Տաբատ տեսնելը նշանակում է ձեզ շուտով կդրդեն անազնիվ արարքների:
Եթե տաբատը թարս եք հագել, շուտով կգերվեք ինչ-որ մեկի հմայքին:
Տղամարդու կոստյում տեսնելը նշանակում է դրամի կորուստ:
Դիմակահանդեսային կոստյում տեսնելը գուշակում է գործերի ոչ սովորական շրջադարձ, անհնարին լուրեր:
Վերարկու տեսնելը նշանակում է համառությունից կտուժեք:
Եթե դեռահաս կինը երազում տեսնի լավ կարված բլուզ, նշանակում է իր հաճելի շարժուձևով և արվեստով կառաջացնի համընդհանուր հիացմունք:
Անձրևանոց տեսնելը նշանակում է փառք, հաջողություն, պաշտոնի բարձրացում:
Խալաթ տեսնելը երկարատև ներքին հիվանդության նշան է:
Կիսաշրջազգեստ հագնելը գուշակում է ժամադրություն սիրած մարդու հետ:
Կեղտոտված կիսաշրջազգեստը նշանակում է անհավասար հարաբերություններ, իսկ նորը հիշեցնում է անմոռանալի անցյալը:
Երբ հագել եք շատ պայծառ և գեղեցիկ հագուստ, երազը նախազգուշացնում է զգուշավորության մասին, այլապես ձեր անզգույշ վերաբերմունքը կարող է ձեզ հասցնել աղքատության եզրին:
Բարձրորակ մոդայիկ հագուստը խոստանում է հաջողություն և կայունություն: Բայց եթե երազում չեք ցանկանում հագնել ոչ մոդայիկ զգեստ, շուտով կհեռանաք ձեր շրջապատից, ձեզ սպասում են նոր գործեր, սիրային նոր կապեր, որը ամբողջովին կփոխի ձեզ:
Եթե ձեզ դուր չի գալիս ձեր հագուստը, զգուշացեք հակառակորդներից:
Եթե հիանում եք ուրիշի հագուստով, երազը հուշում է ձեր ընկերոջ խանդոտ կասկածանքի մասին:
Վատ նստող հագուստը նշանակում է ձեր սիրո շուտափույթ ավարտ:
Երազում տեսնել զարդարանքի ինչ-որ մասնիկի կորուստ, նշանակում է կոմերցիոն գործերի և սիրո արգելք:
Տեսնել քեզ հագուստը հանած՝ մերկ, չար նշան է, ձեր մասին կսկսեն բամբասել: Եթե հագնված չեն ուրիշները, այդ նախանշում է ձեզ մոտ գաղտնի ուրախություն:
Թեթև, հաճելի բամբակյա հագուստը բարի նշան է:
Աղջիկներին այն խոստանում է հաջող ամուսնություն, իսկ ամուսնացած կանանց՝ հարմարավետ տուն և ընտանեկան համերաշխություն:
Տեսնել քեզ և ուրիշներին հագնված միայն սպիտակ կամ միայն սև, նշանակում է փոփոխություններ և համարյա միշտ ուրախություններ:
Խայտաբղետ հագնված լինելը ճակատագրի փոփոխություն է, լավը և վատը հաճախ կհաջորդեն մեկը մյուսին:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ
Եթե երազում տեսնում եք հակառակորդ ունեք, նշանակում է կլինեք դանդաղաշարժ, պաշտպանելով սեփական իրավունքները և դրա հետևանքով կորցնելու եք ազդեցիկ մարդկանց բարեհաճությունը:
Այդպիսի երազը աղջկան նախազգուշացնում է անուղղելի սխալներից:
Եթե երազում տեսել եք, որ ձեր հակառակորդը խորամանկել է ձեզ, նշանակում է չափից ավելի անփույթ ու անուշադիր եք աշխատանքի նկատմամբ և չարաշահում եք ձեր ազատությունը:
Եթե տեսնում եք, որ ինքներդ եք հաջողակ հակառակորդ, նշանակում է ձեզ սպասվում են հաջողություններ և ձեր գործնական զուգընկերը կդառնա ձեր գաղափարակիցը:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ-որ մեկից հաղորդագրություն եք ստացել, վկայում է գործերում կատարվելիք փոփոխությունների մասին:
Եթե ինքներդ եք հաղորդագրություն ուղարկում, նշանակում է, որ շուտով կհայտնվեք տհաճ իրավիճակում:
ՀԱՄԱԶԳԵՍՏ
Եթե երազում տեսնում եք համազգեստ, ճակատագիրը ձեզ կշրջապատի ազդեցիկ ընկերներով, որոնք կօգնեն ձեզ կյանքում իրականացնելու ձեր երազանքները:
Եթե դեռատի կինն իրեն տեսնի համազգեստով, երազը գուշակում է հանդիպում այն մարդու հետ, որի հետ նա երջանիկ է լինելու:
Եթե նա չի ցանկանում համազգեստ հագնել, իրականում նրան սպառնում են տհաճություններ ու բամբասանքներ:
Եթե երազում տեսնում եք համազգեստով անծանոթ մարդկանց, նախազգուշացնում է պետական մակարդակով տարաձայնություններ, բայց հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ:
Ձեզ մոտ անձնավորությանը համազգեստով տեսնելը բաժանություն է:
ՀԱՄԲՈՒՅՐ
Համբուրող երեխաները նշանակում են հաշտություն ընտանիքում և բավարարվածություն աշխատանքում:
Երազը, որտեղ համբուրում եք ձեր մորը, նշանակում է հաջողություն ձեր ձեռնարկումներում, ընկերների սերն ու հարգանքը:
Եղբորը կամ քրոջը համբուրելը հաճույքների ու բարի բարեկամության նշան է:
Անծանոթ կնոջը համբուրելը անբարոյական արարքների նշան է:
Տեսնել, որ ձեր հակառակորդը համբուրում է ձեր սիրած անձնավորությանը, նշան է, որ հանդգնում եք կորցնել նրա հարգանքը:
Երազում երբ ամուսինները համբուրում են միմյանց, նշանակում է լիարժեք փոխադարձ ներդաշնակություն:
Եթե համբուրում եք թշնամուն՝ հաշտվելու եք ընկերոջ հետ:
ՀԱՅԵԼԻ
Երազում հայելի տեսնելը հնարավոր խաբեության կամ դժվար հաղթահարելի արգելքների նշան է:
Կնոջ համար այս երազը կարող է ընտանեկան վեճերի և ապահարզանի նախանշան լինել:
Հայելու մեջ նայելը նշանակում է ձեր տանջանքների պատճառը ինչ-որ մեկի հիվանդությունն է:
Կոտրված հայելին գուշակում է ազգականի հանկարծակի մահ:
Եթե դեռահաս կինը կոտրված հայելի է տեսնում, գուշակում է անհաջող ընկերություն և ոչ շատ երջանիկ ամուսնություն:
Ուրիշներին հայելու մեջ տեսնելը նրանց դրդում է ձեր հանդեպ անազնիվ արարքների:
Հայելու մեջ կենդանի տեսնելը հիասթափության և կորուստների նշան է:
ՀԱՆԳԻՍՏ
Երազում տեսնելով, որ հանգստանում եք, նշանակում է շուտով կմասնակցեք հաճելի, բայց անծանոթ մարդկանց հյուրասիրությանը:
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Երազում հանգիստ ծով տեսնելը կասկածելի նախաձեռնության հաջող ավարտի նշան է:
Երազում հանգիստ ու երջանիկ զգալը վկայում է երկար, բարեկեցիկ կյանքի և բարի, եռանդուն ծերության մասին:
ՀԱՆՑԱԳՈՐԾ
Հանցագործի հետ նույն ընկերության մեջ լինելը նշանակում է, որ անազնիվ մարդիկ ուզում են ձեր ընկերությունն օգտագործեն իրենց շահադիտական նպատակների համար:
Տեսնել հանցագործին, որը փախչում է արդարադատությունից, նշանակում է, որ կիմանաք ուրիշի գաղտնիքները, որի պատճառով վտանգի մեջ կհայտնվեք:
ՀԱՇԻՎ
Եթե երազում տեսնում եք, որ Ձեզ հաշիվներ են ներկայացրել վճարումներ կատարելու համար՝ կհայտնվեք վտանգավոր իրավիճակում:
Իրավիճակից դուրս գալու համար դիմեք օրենքի օգնությանը:
Դեռատի կին-հաշվապահը երբ երազում հաշիվներն է ի մի բերում, ֆինանսական և սիրո գործերում հնարավոր տհաճություններ են:
Սակայն ամենադժվար պահին նրան հաջողությունը կժպտա:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում բարգավաճել եք ձեր ինչ-որ սկսած գործում, դա խոստանում է ծառայողական աշխատանքում արագ տեղաշարժ և սիրո երջանիկ ընտրություն:
ՀԱՌԱՉԱՆՔ
Դա վատ երազ է: Եթե հառաչանք եք լսում, արթուն ժամանակ պետք է ի մի բերեք ձեր բոլոր ուժերը, քանի որ ձեր շուրջը բարդ իրավիճակներ են ստեղծվում:
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Երազում ամուսնական հավատարմության խախտումը իրականում կարող է շրջվել դատի՝ օրենքը խախտելու համար:
Եթե կինը դավաճանում է ամուսնուն վերջինիս ընկերոջ հետ, իրական կյանքում նա կարող է մերժվել իր ամուսնուց:
Եթե կինը երազում գայթակղում է պատանուն, դա նախազգուշացում է լքված լինելու կամ ինքն իր ընտանիքը լքելու վտանգի մասին՝ ակնառու սիրային կապի պատճառով:
Երիտասարդ կնոջ համար երազում ամուսնական անհավատարմությունը նշանակում է նվաստացում, անփոփոխ կրքեր, թեև անսովոր արկածները նրան հաճույք կպատճառեն:
Միշտ լավ է երազում տեսնել, որ հաջողությամբ ընդդիմանում եք գայթակղությանը:
Նա, ով երազում տեսնում է սիրային զվարճություններ, պետք է բամբասանքներից զգուշանա:
ՀԱՐԱԶԱՏՆԵՐ
Եղբայրներին երազում առողջ և էներգիայով լի տեսնելը հաջողություն է: Եթե նրանք աղքատ են, պատուհասի մեջ և օգնություն են խնդրում, սպասեք շատ տհաճ իրադարձությունների:
Երազում քրոջը տեսնելը նշանակում է պնդերես խնամակալություն: Իսկ քրոջ շրջազգեստը հագնելը, նրանից հետո ժառանգության ստանալու նշան է:
Եթե երազում նամակագրություն ունեք եղբոր (քրոջ) հետ, նշանակում է, որ ընտանիքների միջև վերջնականապես տեղի կունենա խզում:
Զարմիկին կամ զարմուհուն երազում տեսնելը տխրություն է գուշակում:
Տատին կամ պապին երազում հանդիպելը և նրանց հետ զրուցելը գուշակում է դժվարություններ, որոնք հեշտ չէ հաղթահարել, սակայն բարի խորհուրդը կօգնի ձեզ հաջողությամբ հաղթահարել դժվարությունները:
Երազում սկեսրայրը և սկեսուրը՝ տարաձայնություններից հետո հաշտեցման նշան են:
Եթե որդի ունեք և նրան երազում տեսնում եք գեղեցիկ ու լսող, կարող եք պարծենալ:
Եթե երազում տեսնում եք տառապող կամ հաշմանդամ երեխա, ուրեմն պետք է զգուշանաք ինչ-որ փորձանքից:
Եթե մայրը երազում տեսնում է, որ իր որդին ջրհորի հատակն է ընկել, և ինքն այնտեղից լսում է ճիչը, նրան բազում պատուհասներ են սպասվում: Իսկ եթե երազում նրան հաջողվի փրկել որդուն, նշանակում է սպառնացող վտանգն անմիջապես կվերանա:
Որպես կանոն, դստերը տեսնելը իրականում նշանակում է տհաճություններ:
Դստերը երազում առողջ ու գեղեցիկ տեսնելը նշանակում է հաճելի հեռանկարներ:
Եթե դուստրը գունատ ու նիհար է, նշանակում է ձեր ընտանքում հիվանդ է երևան գալու:
ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Եթե երազում տեսել եք Ձեր հարևաններին, ապա շատ ժամեր կվատնեք անիմաստ վեճերի և բամբասանքների վրա:
Եթե հարևանները տխուր կամ բարկացած տեսք ունեն՝ Ձեր շրջապատում ծագած լուրջ տարաձայնությունների կանխանշան է:
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք, որ հարուստ եք, նշանակում է ծառայողական աստիճանով բարձրանալու եք՝ ձեր աշխատանքի նկատմամբ մշտական ջանասիրության և ուշադրության շնորհիվ:
Բախտը ձեզ առիթ չի ներկայացնի նախատելու իրեն, եթե միայն ինքներդ չխորտակեք ձեր երջանկությունը՝ խաբելով ձեր կնոջը:
Հարստության մասին երազը գուշակում է հաջողություններ, թեև համարձակ նախաձեռնությանը գործնական կյանքում:
Ընկերներին հարուստ տեսնելը նշան է, որ դժվար րոպեին ձեր կողքին կլինեն շատ ընկերներ:
Դեռատի կանանց համար այդ երազը պետք է դառնա իրենց ծնողների հանդեպ առավել ուշադիր հարաբերությունների թելադրանք:
ՀԱՑ
Եթե կինը հաց է ուտում, նրան տրտմություն է սպասվում:
Եթե հաց եք ուտում ուրիշների հետ, խոսում է ամբողջ կյանքում ձեր ապահովվածության մասին:
Չորացած հացը գուշակում է կարիքն ու տառապանքները: Փորձանքը թափվում է նրա գլխին, ով երազն է տեսել: Սակայն եթե հացը լավն է և ուզում եք վերցնել այն՝ բարեհաջող երազ է:
Սև հաց՝ ձեզ հաշտ ու աղուհացով տուն խոստացող երազ է:
Եթե ձեռքում պահել եք հացի կտոր, այդպիսի երազը նախազգուշացնում է գալիք փորձանքներին դիմակայելու անկարողության մասին, ձեր պատրաստակամությունն արհամարհելու պատճառով:
Երազում ինչ-որ ճաշատեսակ եփելը նշանակում է, որ մոտակա ժամանակում ձեզ սպասվում են թանկագին հյուրերի այցելություններ:
Երազում տեսած կաղապարի հացը նշանակում է խնայողություն, որը ձեզ, հավանաբար, պակասում է:
Եթե երազում նայում եք, ինչպես է թխվում այդ հացը, երազը տեսնողի համար պատճառ կդառնա ուրախանալ իր հաջողություններով, սիրով ու հարստությամբ:
Կտորների բաժանված կաղապարի հացը հուշում է սիրահարվածների միջև դժգոհություն ու վիճաբանություն:
Եթե տեսնում եք կաղապարի հացեր, որոնք ձեր աչքի առաջ շարունակ ավելանում են և բուրավետ հացի լեռը ձեր առջև է, դա մեծ հաջողության նշան է, իսկ սիրահարները այդ տեսնելիս երջանիկ կլինեն:
ՀԵՌԱԳԻՐ
Եթե երազում հեռագիր եք ստացել, ձեզ սպասվում են տհաճ լուրեր: Հնարավոր է լուրը, որին անհամբեր սպասում էիք, ձեզ չի հասնի անբարյացակամ մարդկանց պատճառով: Երազը կարող է նաև գուշակել վտանգավոր աշխատանքի սկիզբ, որը հաջողության դեպքում ձեզ պատիվ ու լիություն կբերի:
Եթե հեռագիր եք ուղարկում, արթմնի հնարավոր է ձեզ անհանգստացնեն սկանդալային ասեկոսեները և այլ դատարկ բաներ, որոնց այնքան էլ լուրջ չեք մոտենա:
Եթե հեռագրատան շենքը տեսնեք կամ ներս մտնեք, նշանակում է ձեր սկսած գործը անհաջող ավարտ կունենա:
ՀԵՌԱԽՈՍ
Եթե երազում հեռախոս եք տեսել, նշանակում է, կհանդիպեք մարդկանց, որոնք կաշխատեն շեղել ձեզ ճանապարհից:
Եթե կինը տեսնում է, որ ինքը խոսում է հեռախոսով, նշանակում է նա շատ նախանձողներ կունենա, սակայն կարող է պաշտպանվել:
Եթե հեռախոսով խոսելիս վատ է լսում խոսակցին, սիրածին կորցնելու սպառնալիք է: Հնարավոր են նաև չար բամբասանքներ:
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ
Չար ոգի - վատ ծանոթություն, գայթակղություն:
Չար ոգուց վախենալը - պատիժ ծառայության համար:
Չար ոգուն հաղթելը - փառք, բայց հիվանդների համար - մահ:
Դև, սատանա - եթե նրան գյուղացին է տեսնում, ուրեմն պետք է սպասել բերքի կամ անասունների ոչնչացման: Եթե դևը ներկայանա գեղեցիկ հագնված ջենթլմենի կերպարանքով, որը ձեզ կանչում է իր տուն, պետք է խուսափել որոգայթից, երկերեսանի մարդկանցից:
Այդպիսի երազներին հատկապես լուրջ պետք է մոտենան դեռատի աղջիկները: Ընդհանրապես սատանաների հետ երազները ավելորդ վստահության նախազգուշացում են:
Վամպիր - Սարսափելի տագնապ: Եթե նրան հիվանդն է տեսնում, հիվանդը կառողջանա:
Վհուկ - երազում նշանակում է արկածախնդրության զգացում, աղմկոտ ուրախություն, որը կարող է հանգեցնել նվաստացման ու վիրավորանքի: Այդ երազը հուշում է նաև հիասթափություն տնային գործերում:
Վիշապ տեսնելը նախազգուշացնում է՝ հսկեք ձեզ հակամարտություններից խուսափելու համար: Այլ իրավիճակում՝ հարստություն է:
Հաճելի արտաքինով թզուկ կամ գաճաճ տեսնելը միշտ լավ է:
Սակայն չարադեմ գաճաճները գուժում են դժբախտություն:
Ջրահարսը ճակատագրի ավետաբեր է, ցանկությունների իրականացում է գուշակում:
Փերի տեսնելը բարեհաջող է բոլորի համար, այն իր հետ ուրախություն է բերում:
Երազում կախարդի կամ հմայողի երևալը խոստանում է ձեր գործերի հաճելի շրջադարձ:
Երազում հրեշը նշանակում է սարսափ, վախ ու տխրություն: Իսկ եթե նրան սպանեք, հաջողությամբ ձեր թշնամիների հարցերը կլուծեք:
Երազում ոչ մի հրեշից մի վախեցեք, այլ հարցրեք նրանց անունը և նվեր խնդրեք:
ՀԻՊՆՈՍ
Երազում ինքդ քեզ հիպնոսային վիճակում կամ ինչ-որ մեկի իշխանության տակ տեսնելը նշանակում է, որ իրական կյանքում ձեզ անհրաժեշտ է զգուշանալ ձեր կամքի և բանականության համար, որի վրա ձեր թշնամիները հանցավոր կերպով կարող են ոտնձգություններ անել:
Եթե ինքներդ ստրկացնեք ինչ-որ մեկի կամքը, կյանքում ձեր իշխանության օրոք էլ կառավարելու են շրջապատող մարդիկ: Դրա համար աշխատեք ձեր ուժը չօգտագործել չարի համար:
Եթե դեռահաս կինը երազում իրեն կզգա տարօրինակ հիպնոսացված իրավիճակում, նա պետք է զգաստ լինի, քանի որ իրական վտանգը մոտերքում է:
Ընդհանրապես, մեր երազներում յուրաքանչյուր հիպնոսային սեանսը կարող է իրական կատակլիզմների և երկրում անկայունության արդյունք լինել:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Եթե երազում հիվանդանոց եք պառկել, նշանակում է հիվանդության է մոտենում:
Հիվանդին այցելելը՝ տհաճ լուրեր:
Հիվանդանոցից դուրս գրվելը նշանակում է կարող եք ազատվել նենգ թշնամիներից:
Հոգեբուժարանը գուշակում է դժվարությունները հաղթահարելիս հոգեկան մեծ լարվածություն:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Եթե երազում ձեռքը ցավում է, պետք է ենթադրել իշեմիկ նոպա կամ կաթված:
Սրտի գործունեության խանգարման մասին նախազգուշացնում է երազը, որտեղ ընկնում եք բարձունքից, ինչպես նաև եթե երազում տեսնում եք դեղին կամ կարմիր սարդ:
Երազում տեսած սարդոստայնը խորհրդանշում է բարեհաջողություն, եթե այն սպիտակ գույնի է: Ցանկացած գույնի սարդոստայնը նախազգուշացնում է առողջության վատթարացման մասին:
Երազում ձեզ միջատ է խայթել կամ կենդանի կծել: Ուշադրություն դարձրեք կծած տեղին. հնարավոր է հենց այդտեղ է ձեզ նշան տալիս ռադիկուլիտի (իշիասի) կամ միոզիտի մասին:
Կոկորդի հետ կապված սյուժեները երևան են գալիս անգինայով հիվանդանալուց առաջ: Եթե երազում զգում եք շնչահեղձություն, առանց օդի, ճնշող շենքից դուրս գալը, նշանակում է շնչուղիների հետ կապված խնդիր կունենաք:
Իսկ գրիպից առաջ մարդիկ հաճախ խորասուզվում են քնի մեջ կամ դժվարությամբ են լեռ բարձրանում:
Ամփոփ տարածության թեմաները կարող են հայտնվել երազներում գաստրիտի հերթական նոպայից առաջ: Ում նյութափոխանակությունը խախտված է, հաճախ կանաչ սարդեր են տեսնում:
Եթե երազում ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ճնշում է, դա կարող է հիպերտոնիկ հիվանդության առաջին նշանը լինել: Իսկ եթե ամբողջ մարմինը զրկված է ազատ շարժումներից, չի կարելի շարժվել ոչ ձեռքերով, ոչ էլ ոտքով. հնարավոր է կաթված:
Եթե պարբերաբար մղձավանջային երազներ եք տեսնում, կարելի է ենթադրել, որ ջղային խանգարում է սկսվում, որը, եթե մատնեք անուշադրության, կարող է հանգեցնել հոգեկան խանգարման:
Բոլոր դեպքերում, եթե ձեզ պարբերաբար հիվանդություն կանխագուշակող երազներ են երևում, պետք է պրոֆիլակտիկ դեղեր ընդունել կամ դիմել մասնագետի:
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ
Եթե կինը երազում իրեն հղի է տեսնում, նշանակում է երջանիկ ամուսնություն:
Օրիորդի համար այդպիսի երազը անպատվություն և կշտամբանք է:
Եթե քնած կինը պատրաստվում է մայր դառնալ, կանխատեսում է բարեհաջող ազատում և ուժերի շուտափույթ վերականգնում:
ՀՅՈՒՍՆ
Երազում հյուսն տեսնելը խոստանում է առաջին հայացքից հաճելի աշխատանք, որը կատարելիս կպահանջեն Ձեր ողջ ուշադրությունը:
ՀՈՂ ՏԵՍՆԵԼԸ
Երազում բարեբեր (բերքատու) հող տեսնելը լավ նշան է, իսկ եթե հողը պտղաբեր է և քարոտ, ձեզ սպասվում են անհաջողություններ և կործանում:
Հրաշալի երազ է, երբ ծովագնացության ժամանակ հանկարծ ցամաք եք տեսնում: Դա փայլուն հեռանկարի նախանշան է:
Եթե ձեր հագուստը հողոտվել է, ստիպված եք լքել ձեր տունը՝ փրկվելով հիվանդությունից և օրենքի հետապնդումից:
ՀՐԱԺԵՇՏ
Երազում մարդկանց աշխույժ հրաժեշտ տալը նշանակում է, որ ձեզ սպասվում են հաճելի այցելություններ և աշխարհիկ հաճույքներ, բայց եթե հրաժեշտը տխուր է, ձեզ սպասվում է կորուստ:
Եթե հրաժեշտ եք տալիս տանը՝ մեկնելով երկրից, ձեր ուղևորությունը անհաջողակ է:
Երբեմն երազում հրաժեշտ տալը չի գուշակում տհաճ լուրերի սրացում:
Եթե դեռահաս կինը երազում հրաժեշտ է տալիս իր ընկերոջը, հնարավոր է նրանց հարաբերություներում սառնություն ի հայտ գա: Բայց եթե նա դրա հետ մեկտեղ ուրախ լինի, շուտով նրան մեկ ուրիշը կհանգստացնի:
Երազում օդային համբույրներ ուղարկելը ձեր սիրած անձնավորությանը, իմացեք, որ շուտով ճամփորդելու եք, որից հետո ձեզ մնալու են ամենագեղեցիկ հիշողություններ:
ՀՐԱՄԱՆ
Երազում տեսնել, որ ձեզ հրամայում են, նշանակում է, գործընկերները մեղադրելու են ձեր ցուցադրական արհամարհանքը ղեկավարության դեմ:
Եթե երազում զորահրաման եք տալիս, նշանակում է ստանալու եք ինչ-որ պարգև: Բայց եթե հրամայում եք գոռոզաբար կամ բռնությամբ, սպասեք հուսախաբության:
ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Հրավառությունը երազում երևում է ուրախ տոնի ժամանակ և գուշակում է լավ առողջություն:
Դեռատի կնոջ համար այդ երազը խոստանում է զվարճություն և հաճելի ուղևորություն հեռավոր երկրներ:
ՀՐԴԵՀ
Երազում մեծ հրդեհ տեսնելը, որի ժամանակ զոհեր չկան, նշանակում է ձեզ սպասվում է երջանիկ ապագա և օգուտ:
Նավաստիներին սպասվում է հաջող և անվտանգ նավարկություն, գրականագետներին խոստանում է հաջողություն և պատիվ, գործարար մարդկանց՝ բացարձակ հաջողություն իրենց գործերում;
Ձեր տունը հրդեհված տեսնելը նշանակում է ունենալ սիրող ընկերներ և լսող երեխաներ:
Երազում նորից հրդեհ տեսնելը նվեր ստանալու նշան է, միայն պետք չէ երազը որևէ մեկին պատմել:
Հրշեջ տեսնելը նշանակում է, որ պետք է ցրվեն ձեր բոլոր կասկածները ձեր ընկերների հավատարմության վերաբերյալ:
Եթե դեռատի աղջկան երևում է վիրավոր հրշեջ, նրա ընկերոջը իրականում վտանգ է սպառնում:
Երազում կրակի հետ կռվելը և չթողնելը, որ նա շիկանա, ձեզ համար անհանգիստ աշխատանքի նշան է:
ՀՐԵՇՏԱԿ
Երազում տեսած հրեշտակները կանխատեսում են այնպիսի տպավորություններ, որոնք շփոթեցնում և անհանգստացնում են ձեր հոգին: Այդ երազը խոստանում է վիճակի փոփոխություն:
Եթե երազը անսովոր հաճելի է, լուր կստանաք ընկերների բարեկեցության կամ էլ անծանոթ բարեկամների կողմից ստացվող ժառանգության մասին:
Բարի մարդկանց համար հրեշտակների մասին երազը նշանակում է հանգստություն, իսկ չարերին դրդում է զղջման: