ՆԱՄԱԿ
Նամակ գրելը նշանակում է շտապ և անարդարացի կերպով ինչ-որ մեկին դատապարտել:
Պատվիրված նամակ ստանալը նշանակում է դրամական խնդիրները կխորտակեն հին կապերը:
Անանուն նամակ տեսնելը նշան է, որ խանդում եք ձեր հակառակորդին, որին համարում եք արժանի:
Տհաճ նորություններով նամակը գուշակում է առաջիկա դժվարություններ կամ հիվանդություն: Եթե նորություններն ուրախալի են, կկատարվեն բազում երջանիկ իրադարձություններ:
Եթե սիրալիր նամակ է, բայց գրված է կանաչ կամ գունավոր թղթի վրա, սիրո մեջ ու գործերում կենթարկվեք հիասթափության:
Կապույտ թանաքը նշան է մշտականության, սիրո և հաջողության:
Կարմիր թանաքը գուշակում է բաժանում դատարկ կասկածների ու խանդի պատճառով, սակայն բանական վարքագիծը կարող է հաշտեցնել սիրելու հետ:
Եթե դեռահաս կինը տեսնում է, որ ինքը նամակը թաքցնում է սիրածից, հակառակորդի պատճառով ապրումների կունենա:
Սգո շրջանակով նամակը նշանակում է հիվանդություն կամ ազգականի մահ:
Եթե ամուսինը ձեզ նամակ է տալիս, նշանակում է առջևում բաժանում է սենսացիոն մեղադրանքներով:
Պարուրված նամակը նախազգուշացնում է, որ հիմար սխալները կարող են սպանել ձեր հեղինակությունը:
Դուք ձեր ընկերոջից կստանաք երկար սպասված լուր, եթե երազում նրանից հաճախ եք նամակ ստանում:
ՆԵՏ
Եթե երազում տեսել եք, որ ձեռքում նետ ունեք, ակնկալեք զվարճանքներ, տոնախմբություններ և ճամփորդություններ:
Տառապանքները երկար ժամանակ Ձեզ չեն հետապնդի:
Հին և կոտրված նետը գործերում և սիրո մեջ հիասթափություն է:
ՆԿԱՐ
Եթե երազում նկարում եք, նշանակում է ձեզ սպասվում է մասնակցել ինչ-որ կասկածելի և համարձակ ձեռնարկության:
Եթե փչացրել եք նկարը, պետք է պաշտպանեք ձեր իրավունքները:
Նկար առնելը անարժան սպեկուլյացիայի նախանշան է:
Եթե տեսնեք, որ շրջապատված եք հին և ժամանակակից վարպետների փորագրանկարներով, նշանակում է բարձրագույն բարձունքների հասնելու կրքոտ ցանկությամբ եք լցված:
Երազում պատկերասրահ հաճախելը տարաձայնությունների նշան է: Կսկսեք գործադրել ձեր ջանասիրությունը տանը խաղաղություն և փոխադարձ ըմբռնում ստեղծելու համար՝ հոգով ձգտելով դեպի ուրիշ մարդիկ:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿ
Եթե մեկը երազում կահավորված ննջասենյակ է տեսնում, ապա նրան երջանիկ փոփոխություններ են սպասվում: Մոտ ապագայում ակնկալեք հեռավոր ճամփորդություններ:
Եթե տեսնեք, որ քնել եք անծանոթ ննջարանում, սպասեք հյուրերի:
Մաքուր, սպիտակ անկողինը նշանակում է վերջ հոգսերին ու տանջանքներին:
Եթե երազում անկողին եք գցում (բացում), նշանակում է ձեռք եք բերելու նոր ընկեր:
Եթե հիվանդն իրեն տեսնում է անկողնում պառկած, սպասվում է հիվանդության բարդացում:
Եթե տեսնում եք, որ անկողնում թրջվել եք, նշանակում է երկար ժամանակ հիվանդությունը ձեզ կկոտրի:
Ընկերների հետ հարաբերությունների ժամանակավոր բարդություն գուշակում է այն երազը, որտեղ ձեր ընկերոջը տեսնում եք անկողնում հիվանդ պառկած:
ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ
Երազում անկողին տեսնելը հիվանդություն է:
Ներքնակ տեսնելը, նշանակում է քեզ վրա նոր պարտականություններ վերցնել:
Ներքնակին մերկ քնելը նշանակում է շրջապատվել սիրով:
Ներքնակ պատրաստելը նշանակում է կապ ունևոր գործընկերոջ հետ, շուտով նշանակալից կարողություն կվաստակեք:
Փետրաներքնակը նշանակում է, թե ինչից է կախված մեր ապագան:
Կեղտոտ վերմակ երազում նշանակում է դավաճանություն, նենգություն, իսկ մաքուրն ու նորը՝ գործերում հաջողությունների սպասելիք:
Կյանքը խաղաղ կընթանա, եթե երազում մգդակած վերմակ տեսնեք:
Երազը լավ կլինի այն դեպքում, եթե մաքուր ու սպիտակ ծածկոց տեսնեք, եթե այն կեղտոտ է, անախորժություններ են սպասվում:
Բարձ տեսնելը նշանակում է հանգիստ ու բավարարվածություն: Այդ երազը նշանակում է նաև ծուլություն, հոգնածություն, թմրություն:
Գիշերը մետաքսե բարձին պառկելը գուշակում է ուրիշ մարդկանց տագնապի և անհանգստության գնով հանգիստ:
Գեղեցիկ բարձերը նշանակում են հաջողություն բոլոր գործերում:
Եթե դեռահաս կինը երազում տեսնում է, որ ինքը մետաքսե բարձ է պատրաստում, այդ երազը երջանիկ ամուսնություն է խոստանում:
Փոքր բարձ տեսնելը իր հզորության մի մասի կորուստ է նշանակում, միևնույն ժամանակ, հուշում է, որ ձեր մտերիմներն իրենց գործերում երջանիկ կլինեն:
Այդ երազը կանանց համար գուշակում է հոգևոր կյանքում հետաքրքրություն և ինքնուրույնություն:
ՆՈՐ ՏԱՐԻ
Երջանիկ նախանշան է Նոր Տարվա գիշեր տեսնելը` արևածագ կամ ծովային ճանապարհորդություն:
Թեև, սովորաբար, ոչ մեկը չի ուզում երազում օձ տեսնել, բայց Նոր Տարվա գիշերը տեսած օձը նշանակում է հարստություն ստանալ: Նույն է նշանակում նաև սուր կամ զենք տեսնելը:
Լուսնի լույսը հաջողության և նույնիսկ փառքի նշան է:
Երկրաշարժ տեսնելը բնակության վայրի հնարավոր փոփոխում է:
Ձյունը երազում երջանկություն է:
Երազում սառույց տեսնելը հաջող ամուսնության նշան է:
Այդ գիշերը լավ է միայն անձրև չտեսնեք, որովհետև կարող է ՙտեղալ՚ անհաջողություն:
ՇԱՀՈՒՅԹ, ԵԿԱՄՈՒՏ
Շահույթի վերաբերյալ երազները ձեզ կբերեն իրական հաջողություններ շատ մոտ ապագայում:
ՇԱՏՐՎԱՆ
Արևի տակ փայլող, մաքուր շատրվանը նշանակում է լիություն, արբեցուցիչ ուրախություններ, հետաքրքիր ուղևորություն:
Հիմնականում այդ նախանշանը լավ է հիվանդների և աղքատների համար, քանի որ խոստանում է առողջություն և հարստություն:
Քանդած և չորացած շատրվանը դժբախտության նշան է:
Եթե դեռահաս կինը տեսնում է լուսնի լույսի տակ փայլող շատրվան, նշանակում է նրան խելքահան կանի զվարճանքների մրրիկը, որը կարող է դրամատիկ ավարտ ունենալ:
ՇԱՔԱՐ
Երազում շաքար տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում բարդություններ են երևան գալու: Դուք ենթարկվելու եք նախանձի փորձության, քանի դեռ չեք հասկացել, որ դրա համար ոչ մի հիմք չկա:
Եթե շաքար եք ուտում՝ նշանակում է շուտով ձեզ սպասվում են անախորժություններ, բայց ամեն ինչ ավարտվելու է ձեր սպասածից ավելի լավ:
Շաղ տված շաքարը գուշակում է գործերում ոչ մեծ կորուստ:
Եթե հետաքրքրվում եք շաքարի գնով՝ նշանակում է, որ Ձեզ սպառնում են թշնամիները:
Երազում շաքարի հետ գործ ունենալը կամ մեծ քանակությամբ շաքար ստանալ նշանակում է, որ դժվարությամբ կկարողանաք խուսափել մեծ կորուստներից:
ՇԻՇ ԵՎ ՏԱՐԱ
Երազում շիշ, տարա, կուժ տեսնելը լավ է, եթե դրանք մինչև վերջ լցված են թափանցիկ հեղուկով: Սիրո ճանապարհին կհաղթահարեք բոլոր արգելքները և լավ կդասավորեք ձեր գործերը:
Եթե դրանք դատարկ են, գուժում են դժբախտ օրեր:
Եթե երազում տարա եք գտնում, ձեր հաջողությունը ամուր չի լինի, իսկ հիասթափության բեռը ծանր կլինի:
Կոտրված տարաները հիվանդության և աշխատանքում անհաջողության նշան են:
Կուժից տհաճ խմիչք խմելը նշանակում է մոտակա հիասթափություն և հույսերի խորտակում, բայց եթե երազում կուժից գինի եք խմում, նշանակում է քաջ առողջություն և լավատեսություն:
ՇՊԱՐ
Երազում դեմքին շպար քսելը նշանակում է, որ ձեր նպատակին հասնելու համար կարող եք դիմել խորամանկության:
Երեսից շպարը մաքրելը սպառնում է նվաստացում:
ՇՈՒՆ
Շունը հավատարմություն է խորհրդանշում:
Անտեր շունը վատ նշան է: Դա խոսում է այն մասին, որ մեծ դժվարությամբ վաստակածը հեշտությամբ կկորցնեք Շան տարում:
Սպիտակ շուն տեսնելը նշանակում է, որ իրական կյանքում միշտ կարող եք հույսը դնել մտերիմ ընկերոջ վրա:
Սև շունը նախազգուշացնում է, որ դառը հիասթափություն կապրեք մեկից, ում երկար ժամանակ Ձեր ընկերն էիք համարում: Դժվար պահին նա ոչ միայն Ձեզանից երես կթեքի, այլև կգործածի Ձեր գաղտնիքները՝ Ձեր բարի անունը վարկաբեկելու համար:
Գամփռ շունը նշանակում է շուտով կծանոթանաք մեկի հետ, ով հետագայում կդառնա Ձեր մեծ ընկերը:
Սատկած կամ վիրավոր շունը վատ նշան է. շուտով կլսեք Ձեր լավ ընկերոջ մահացու հիվանդության կամ էլ մահվան մասին:
Եթե երազում Ձեր վրա շուն է հարձակվում, նշանակում է կհանդիպեք չար ուժերի, որոնք կփորձեն Ձեր կյանքն անտանելի դարձնել:
Երազում չար շուն տեսնելը անհաջողության և հակառակորդների կողմից նենգության նշան է:
Վտիտ-կեղտոտ շուն տեսնելը գուշակում է ապագայում անհաջողություն և հիվանդություն: Սիրալիր շունը հավատարմության նշան է:
Երազում ազնվացեղ շուն ունենալը նշանակում է, որ կկարողանաք կայուն կարողություն կուտակել:
Եթե շունը կծի, ընկերներիդ և կնոջդ հետ սպասվում է անհաշտություն:
Թիկունքից շան հաչոց լսելը նշանակում է ինտրիգներ են պատրաստվում ձեր դեմ: Երբեմն նշանակում է պարտություն, բայց սովորաբար ակտիվ դիմադրության նշան է:
Եթե ձեզ կատաղած շուն է հետապնդում, պետք է լարեք ուժերը պայքարում հաղթելու համար:
Լավ նշան է, եթե հետապնդեք և սպանեք այդ շանը:
ՈՍԿԵ ՁԿՆԻԿ
Ոսկե ձկնիկը գուշակում է շատ հաջող և հաճելի արկածներ: Երիտասարդ կնոջն այս երազը խոստանում է ամուսնություն հարուստ և համակրելի տղամարդու հետ:
Եթե ձուկը քնել է, կնոջը սպառնում են դժվար փորձություններ:
ՈՍԿԻ
Ձեռքում ոսկի պահելը նշանակում է առաջադիմություն բոլոր սկվող գործերում:
Եթե կինը ոսկյա իրեր է նվեր ստացել, նա կամուսնանա հարուստ, բայց շահախնդիր մարդու հետ:
Ոսկի գտնելը նշանակում է տեղաշարժ պատվի և հարստության ուղղությամբ:
Եթե երազում ոսկի եք կորցրել, ուրեմն ձեռքից բաց եք թողնելու հնարավորությունը:
ՈՏՔԵՐ
Եթե երազում ձեզ դուր են գալիս կնոջ բարեկազմ ոտքեր, ապա, կորցնելով ձեր բանականությունը, թեթևամտություն կցուցաբերեք բարետես արտաքինով կնոջ հետ հարաբերություններում:
Տգեղ ոտքերը նշանակում է անօգուտ զբաղմունք և տհաճ ընկերներ:
Ոտքի վրա վերքերը կամ խոցերը նախագուշակում են կորուստ:
Եթե երազում ունեք երեք և ավելի ոտքեր, նշանակում է ձեր պատկերացումներում ավելի նախաձեռնող եք, քան իրական կյանքում:
Եթե տեսնեք, որ ոտքերը չեն ենթարկվում ձեզ, աղքատություն է սպառնում:
Եթե ձեր ոտքն անդամահատված է, կկորցնեք լավ ընկերներ, իսկ տնեցիների դաժանությունները ձեր կյանքը անտանելի կդարձնեն:
Երիտասարդ կնոջ համար իր ոտքերով հիանալը նշանակում է, որ անտեղի փառասիրության հետևանքով կվանի թանկագին մարդուն:
Եթե կինը տեսնի մազոտ ոտքեր, նշան է, որ նա կիշխի իր ամուսնուն:
Եթե ձեր ոտքերը բարեկազմ են և լավ ձևի, նշանակում է երջանիկ ապագա և հավատարիմ ընկերներ:
Եթե ոտքերը կարմրած են և ուռած, նախագուշակում է տհաճություններ. հնարավոր է խայտառակություն և ցածրացում, կապերի խզում ընտանիքի հետ, կտրուկ փոփոխություններ՝ գործերում:
Երազում սեփական ոտքերը տեսնելը հաճախ գուշակում է հուսահատ վիճակ:
Ոտքերը լվանալը նշան է, որ ուրիշների խորամանկությունները կխառնեն ձեր պլանները:
ՈՐԲ
Երազում որբին կարեկցելը խոսում է այն մասին, որ շուտով անուշադրության մատնված մարդիկ կարժանանան Ձեր կարեկցանքին՝ ստիպելով զոհաբերել սեփական հաճույքները:
Եթե որբը Ձեր բարեկամն է՝ ապա նոր պարտականություններ կստանձնեք ընկերներից և մտերիմներից:
ՈՐԴԻ
Եթե որդի ունեք և նա երազում գեղեցիկ ու հնազանդ է, հպարտանալու առիթ կունենաք և կձգտեք մեծ պատվի արժանանալ:
Եթե տանջվող երեխա տեսնեք, զգուշացեք դժբախտությունից:
ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնեք, որ որս եք անում, սպասվում է պայքար անիրական պլանների իրականացման համար:
Եթե հետապնդում եք վայրի թռչունի, դա ցանկությունների իրականացման նշան է:
Եթե որսի ժամանակ հաջողություն չեք ունեցել, դա ազդարարում է կորուստներ և գործնական կյանքում սխալ որոշումներ:
Նապաստակ տեսնելը վախի նշան է:
Նապաստակի հետևից ընկնելը՝ խնամախոսություն:
Գայլ տեսնելը զգուշացնում է, որ աշխատակիցների մեջ գողություն ընդունակ մեկը կա:
Եթե սպանեք գայլին, կարող եք գլուխ հանել ձեր թշնամիներից:
Աղվես. աղվեսաորսը նշանակում է համարձակ սիրային արկածներ:
Աղվեսին սպանելը ցանկացած գործում հաղթանակ է:
Անտառում արջ սպանելը հաղթանակ է օտարի նկատմամբ: