Խմորը։ 1,5 շիշ մածունը լցնել էմալապատ թասի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր, լավ խառնել և հերթականությամբ ավելացնել աղ, 0,5 թեյի գդալ սոդա և այնքան ալյուր, որպեսզի ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր, թողնել 3-4 ժամ:
Լցոն։ Լահմաջոյի միսը պետք է շատ յուղոտ լինի, որ համեղ ստացվի: 1 կգ ոչխարի կամ տավարի փափուկ, յուղոտ միսը աղալ, ավելացնել սև, կարմիր պղպեղ, մանր կտրտած խառը կանաչի, աղացած լոլիկ (3-4 հատ), 4-5 գլուխ աղացած սոխ, 1 գլուխ ծեծած սխտոր: Զանգվածը լավ խառնել և ավելացնել 1-1,5 թեյի բաժակ ջուր, որ հնարավոր լինի լցոնը հավասար շերտով քսել խմորին: Գնդերի բաժանված խմորը գրտնակով բացել, կտրել թեյի պնակով, շարել թիթեղի վրա, վրան քսել լցոնը և միջին կրակով թխել ջեռոցում: Հանելուց հետո երեսի կողմով զույգ-զույգ դարսել իրար վրա:
Մատուցել տաք վիճակում՝ թանի հետ միասին: