ա) 1 կգ ոչխարի կամ տավարի միսը կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 գլուխ կտրատած սոխ (ցանկության դեպքում կարելի է սոխի քանակն ավելացնել), 1 կգ կարտոֆիլ, 3-4 հատ լոլիկ, 0,5 - 1 կգ կանաչ լոբի, 4-5 հատ բադրիջան, 200-300 գրամ բամիա, 4 հատ կանաչ պղպեղ, երեսին շաղ տալ կտրատած կարոս, համեմ, աղ, սև պղպեղ, 2 թեյի բաժակ ջուր, կափարիչով հերմետիկ փակել ու եփել թույլ կրակով կամ դնել ջեռոցը:
բ) 0,5 կգ տավարի աղացած միսը լցնել թավայի մեջ, ավելացնել 3 մեծ գլուխ սոխ, 3-4 հատ դափնու տերև, 0,5 թեյի բաժակ ջուր, եփել մինչև ջուրը քաշվի, ավելացնել յուղ կամ կարագ, աղ, կարմիր պղպեղ և տապակել: Երբ պատրաստ լինի, վրան ցանել մանրացրած կարոս: Այնուհետև 2 կգ կարտոֆիլը մաքրել, մեջը փորել, յուրաքանչյուրի մեջ լցնել պատրաստի միսը ու դնել ջեռոցը: Առանձին ամանի մեջ 3 ճաշի գդալ տոմատի մածուկը 3 բաժակ տաք ջրով բացել, ավելացնել աղ, կարմիր պղպեղ, եռացնել, լցնել կարտոֆիլի վրա և մատուցել: