500 գրամ լոբի, կես բաժակ բուսական յուղ, 2-3 հատ գլուխ սոխ, 1 ճաշի գդալ քացախ:
Կարմիր լոբին խաշել, ջուրը քամել և լավ տրորել մինչև միասեռ դառնալը, ավելացնել աղ, պղպեղ, բուսական յուղով տապակած սոխ, քացախ, լավ խառնել, լցնել ափսեի մեջ, երեսը զարդարել կտրտած կանաչիով, նռան հատիկներով կամ ձիթապտղի հատիկներով և մատուցել որպես սառը նախուտեստ: