ՍԻԲԻՐՅԱՆ
0,5 կգ ալյուրը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել աղ, 1 ձու և այնքան ալյուր, որ ստացվի չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել 2-3 գնդի, 15-20 րոպե թողնել սեղանին, որ խմորը հեշտությամբ բացվի, որից հետո գնդերը գրտնակով բացել, թեյի, սուրճի պնակով կտրտել, մեջտեղում դնել խոզի փափուկ մսից պատրաստած լցոնից և փաթաթել կիսալուսնաձև ու 15-20 րոպե եփել աղաջրում: Մատուցել յուղով կամ թթվասերով:
Սիբիրյան պելմենին շատ համեղ է նաև տապակած վիճակում, միայն տապակելուց առաջ պելմենիները դանակով երկու կողմից լավ հարթեցնել, 5 րոպե աղաջրում եփել, այնուհետև քափկիրով հանել և յուղով տապակել երկու կողմից: