ՏԱՊԱԿԱԾ
1. 1 կգ սունկը մաքրել, լվանալ, մանր կտրտել, ավելացնել 2-3 հատիկ սխտոր, կարոս և մի քիչ ջրով եփել մինչև ջրի սպառվելը, որից հետո 2 ճաշի գդալ յուղով տապակել, ավելացնել սև պղպեղ և մատուցել հաճարով փլավի հետ:
2. Նույն ձևով պատրաստել, միայն սխտորի փոխարեն ավելացնել 2-3 գլուխ սոխ, որը պետք է տապակել սնկի հետ: