ԱԶԴԱԳԻՐ
- Տեսնել՝ լուրեր կստանաք
- Փակցնել՝ բամբասանքի առարկա կդառնաք:
- Պոկել՝ կբախվեք իշխանությունների հետ:
ԱԾՈՒԽ
- Շիկացած պայծառ ածուխները հաճույքներ և բազմաթիվ հաճելի փոփոխություններ են խոստանում:
- Եթե խառնում եք վառվող ածուխները, սպասվում է հսկայական ուրախություն:
- Հանգած ածուխները անհանգստության և հիասթափության նշան են:
ԱԿՈՐԴԵՈՆ
- Եթե երազում ակորդեոնի երաժշտություն եք ունկնդրել, նշանակում է, որ կմասնակցեք զվարճանքի և կազատվեք անցյալի տհաճ խոհերից:
- Եթե դեռատի կինը երազում ակորդեոն է նվագում, շատ տխուր իրադարձությունների կանխանշան է, որի արդյունքում նա, այնուամենայնիվ, կհանդիպի սիրելի տղամարդուն: Նրանց միությունը երկար և երջանիկ կլինի:
ԱԿՎԱՐԻՈՒՄ
- Եթե երիտասարդ կինը երազում տեսնում է գեղեցիկ ձկներով ակվարիում, նշանակում է ամուսնություն հարուստ մարդու հետ: Սակայն այդ ամուսնությունը երջանիկ համարել չի կարելի, քանի որ ամուսինների միջև փոխըմբռնում չի լինի:
- Եթե փոխում եք ակվարիումի ջուրը՝ իրական կյանքում կանգնած եք փոփոխությունների նախաշեմին:
ԱՂ
- Աղը խորթ միջավայրի խորհրդանիշն է:
Հավանաբար նկատել եք, որ երազում աղ տեսնելիս ոչինչ չի ստացվում, իսկ ընտանիքում անընդհատ վեճեր են ծագում:
- Երազում մսի վրա աղ ցանելը նշանակում է պարտքերը Ձեզ հանգիստ չեն տա:
- Եթե աղջիկը երազում տեսել է, որ աղ է ուտում, ուրեմն նրա սիրեցյալը իրեն կթողնի հանուն ավելի գայթակղիչ մրցակցուհու, ինչն էլ շատ խորը կխոցի աղջկան:
ԱՂՅՈՒՍ
- Երազում աղյուս տեսնելը չդասավորված առևտրական գործերի և սիրային գործերում անհամաձայնության նշան է:
- Աղյուս պատրաստելը նշան է այն բանի, որ ձեր ջանքերի շնորհիվ մեծ հարստություն կուտակել չեք հասցնի:
ԱՂՋԱՄՈՒՂՋ
- Աղջամուղջը տխրության նշան է: Այն վկայում է չիրականացված երազանքների մասին:
Հնարավոր են անհաջողություններ գործերում, որոնք կկարողանաք հաղթահարել՝ հավաքելով Ձեր բոլոր ուժերը:
ԱՂՔԱՏ
- Տեսնելով ձեզ կամ ձեր ընկերներից որևէ մեկին աղքատ՝ վատ է: Դա հոգսերի ու զրկվածության նշան է:Երիտասարդ կնոջը այդ երազը հուշում է ինչ-որ մեկի չմտածված միջամտությունը նրա կենսական պլանների մեջ:
- Եթե աղքատը ձեր երազներում ծեր ու զառամյալ է, գործնական մարդկանց համար նախազգուշացում է, որ աշխատանքն անհրաժեշտ է լավ կազմակերպել՝ մեծ վնասներ չկրելու համար:
- Աղքատին ողորմություն տալը նշան է, որ կյանքում անհրաժեշտ են փոփոխություններ, այլապես իրավիճակը հուսահետեցնող է:
Երազը բարեհաջող չէ, երբ հրաժարվում եք ողորմություն տալուց:
ԱՄԱՆ
- Մաքուր ամանը բարեհաճ ժամանակաշրջանի սկսվել է նշանակում:
- Կեղտոտ ամանը նախանշում է անմխիթար ապագա:
- Եթե հիանում եք պահարանում դրված փայլուն ամաններով, տանը լիություն է լինելու:
- Եթե դեռահաս կինը մտնում է գեղեցիկ ամանեղենի խանութ, նրան երջանիկ ամուսնություն է սպասվում:
Դատարկ դարակաշերտով խառնիխուռն խանութը գուշակում է խառնաշփոթություն աշխատանքում և հոգևոր անկում:
ԱՄԲՈԽ
- Երազում խնջույքում մեծ քանակի լավ հագնված մարդկանց տեսնելը նշանակում է հանդիպում երկար սպասված ընկերների հետ:
- Լավ հագնված ամբոխը եկեղեցում գուշակում է բազմաթիվ մանր տհաճություններ կամ լուրջ դժբախտություն:
- Ամբոխը փողոցներում նշանակում է գործերում անհաջողություն:
- Անհաջող երազ է, երբ ամբոխը մռայլ գույնի հագուստով է:
- Եթե երազում տեսնում եք, որ հիպնոսը, իր կամքին ենթարկելով ամբոխին, չի կարող ձեզ վրա ազդել, նշանակում է ձեզ հետ գաղտնի դժբախտություն է լինելու, և աշխարհում ոչ ոք ձեզանից բացի չի կարող կանխել:
ԱՄՊ
- Սև-սև ամպերը նախագուշակում են անհաջողություններ և աշխատելու անկարողություն:
- Փայլող և սպիտակ, արևի թափանցիկ ճառագայթներով ամպեր տեսնելը նշանակում է, որ տագնապներից և հուզմունքներից հետո կհասնեք հաջողության:
- Թափանցիկ ամպերը, որոնց միջից երևում են առկայծող աստղերը, նշանակում են կարճատև ուրախություններ և աննշան հաջողություններ գործերում:
ԱՄՍԱԹՎԵՐ
- Երազում ամսաթիվ տեսնելը ձեր գործերի անորոշ դրության նշան է, որը անհանգստության և անբավարարվածության պատճառ է դառնալու:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐՍԱՆԻՔ
- Երազում ամուսնական արարողություն տեսնելը նշանակում է ուրախություն ու բավարարվածություն, եթե երազում հյուրերը միայն սպիտակ հագուստով լինեն և ուրախ: Սև հագուստով հյուր գնալը տխրության նշան է:
- Երազում երբ ձեզ տեսնում եք ինչ-որ մեկի հարսանիքում՝ նշանակում է, որ դժվարին կացությունից դուրս գալու արագ ելք եք գտնելու:
- Հարսանիքի ժամանակ դժբախտ դեպքը տառապանքի նշան է:
- Եթե դեռահաս կինը երազում տեսնի, որ ինքն ամուսնանում է ծեր մարդու հետ, նշանակում է ամեն տեսակ անհաջողություններին ավելանալու է նաև հիվանդություն: Եթե նա երազում տեսնում է, որ ծնողները հավանություն չեն տալիս այդ ամուսնությանը, իրականում նշանակում է նրա նշանադրությունը հարազատների հավանությանը չի արժանանա:
- Եթե դեռահաս կինը ամուսնության առաջարկություն է ընդունել, կյանքում նրա սպասելիքներն իրականանալու են:
- Երազում հարսանեկան շրջազգեստ տեսնելը նշանակում է, որ շուտով կհանդիպեք նոր ընկերների:
- Շրջազգեստը կեղտոտված կամ անկարգ տեսնելը նշանակում է, փչացնել հարաբերությունները ամենաթանկ մարդու հետ:
- Եթե դեռահաս կինն իրեն հարսնացու է տեսնում, նշանակում է նա ժառանգություն է ստանալու, բայց միայն այն դեպքում, եթե հաճույքով է հագնում հարսանեկան հագուստը: Եթե դրա հետ մեկտեղ նրա մոտ տհաճ զգացում կա, կհիասթափվի իր մտերիմներից:
- Հարսնացուին համբուրելը՝ ընկերների երջանիկ հաշտություն է:
- Եթե հարսնացուն համբուրում է ուրիշներին, ձեզ սպասվում են շատ հաճույքներ ու ընկերական հանդիպումներ:
- Եթե հարսնացուն համբուրում է ձեզ, երազը կանխագուշակում է հրաշալի առողջություն: Հնարավոր է ձեր սիրած անձնավորությունը անսպասելի ժառանգություն ստանա:
- Եթե իրական հարսնացուն երազում տեսնում է, որ ինքն իր ամուսնու նկատմամբ անտարբեր է, նշանակում է բազում տհաճ իրավիճակներ, որոնք մի քանի օր փչացնելու են նրա նոր կյանքը:
- Եթե երազում տեսնում եք, որ ձեր ամուսինը հեռանում է, նշանակում է կարճ ժամանակով օտարացում, որը նորից փոխարինվելու է հաշտությամբ:
- Շատ լավ երազ է վեճը սեփական ամուսնու հետ, նշանակում է իրական կյանքում վստահություն և հարգանք:
- Ամուսնուն մահացած տեսնելը մեծ պատուհասի նշան է: Դրա փոխարեն եթե ձեր ամուսինը սիրահարված է ուրիշին, ձեր տանը լիություն կլինի:
- Եթե երազում տեսնում եք, որ ձեր ամուսինը սիրահարված է ուրիշին, մտածեք՝ արդյո±ք ձեր կյանքը միապաղաղ չէ:
- Երազում կնոջը տեսնելը գուշակում է անավարտ գործեր ու երկրպագություններ տանը:
- Երազում հարսանիքին մասնակցելը հին ընկերների հետ ուրախ երեկույթ անցկացնել է խորհրդանշում: Գուցե այդ երեկույթի ժամանակ ծանոթանաք մեկի հետ, որը հետագայում դառնա Ձեր կյանքի իմաստը:
- Երազում հարսանիքին մասնակցելը հուշում է, որ շուտով դժվար որոշում պետք է կայացնեք: Հավանաբար այդ որոշումից կախված կլինի հետագա ողջ կյանքը:
- Եթե հարսանիքին ներկա եք «պատվավոր հյուրի» կարգավիճակով, ապա իրական կյանքում մտերիմներից մեկը Ձեր օգնության կարիքը կունենա: Մի մերժեք նրան, քանի որ շուտով Դուք էլ նրա կարիքը կունենաք:
ԱՅԳԻ
- Եթե երազում Ձեր սիրելիի հետ քայլում եք ծաղկած այգով, նշանակում է երկար սիրահետումը հրաշալի ավարտ կունենա:
- Եթե այգին լի է հասած մրգերով՝ կվարձատրվեք հավատարիմ ծառայության համար: Նման երազ տեսած կինը կարող է երջանիկ տուն, հավատարիմ ամուսին և խելոք երեխաներ ակնկալել:
- Մրգեր հավաքելը բարեկեցության նշան է:
- Եթե այգին առանց մրգերի է, ապա կյանքի աստիճաններով բարձրանալու համար հնարավորություն կընձեռնվի:
ԱՆԴՈՒՆԴ
- Երազում տեսնելով, որ նայում եք անդունդին, նշանակում է սեփականության կորուստի սպառնալիք կա: Հնարավոր են վեճեր:
- Կանանց համար անդունդին նայելը նշանակում է իր վրա վերցնել անցանկալի հոգսեր:
- Ով անդունդն է ընկում, նրան սպասվում է խոր հուսահատություն: Եթե հաջողվում է խուսափել ընկնելուց, կհաջողվի շտկել դրությունը:
- Պղտոր գետի մի ափից մյուսն արագ անցնելու համար նավակին սպասելը նախանշում է բոլոր պլանների ձախողում: Իսկ մաքուր և հանդարտ ջրի միջով անցնելը հաջողության նշան է:
ԱՆՁԵՌՈՑԻԿ
- Երազում անձեռոցիկ տեսնելը նշանակում է զվարճություններ, որոնցում կենտրոնական դեր կխաղաք:
- Եթե կինը երազում կեղտոտ անձեռոցիկ է տեսնում՝ իրական կյանքում նրան ստորացուցիչ գործեր կպարտադրվեն:
ԱՆՁՐԵՎ
- Եթե անձրև է տեղում, սպասվում են տհաճություններ և հիվանդություններ:
ԱՆՁՐԵՎԱՆՈՑ
- Եթե երազում քայլում եք անձրևանոցի տակ, ուրեմն իրական կյանքում կբախվեք տհաճությունների հետ:
- Եթե ուրիշներն են անձրևանոցով քայլում՝ Ձեզնից օգնություն կխնդրեն:
- Եթե ինչ-որ մեկից անձրևանոց վերցնեք, նշանակում է շրջապատողների հետ փոխըմբռնման չեք հասնի:
- Անձրևանոց կորցնելը խորհրդանշում է մտերիմի տհաճություններ:
ԱՇԽԱՏԱՆՔ
- Երազում սեփական ծանր աշխատանքը տեսնելը նշանակում է, որ կհասնեք վաստակած հաջողության:
- Ուրիշի աշխատանքը դիտելով երազը, լավի հույս է ներշնչում:
- Աշխատանք փնտրելն ինչ-որ չնախատեսված գործերին օգտակար է:
- Առանց աշխատանքի մնալը նշանակում է, որ ձեզ համար սարսափելի չէ ոչ մի դժվարություն, միշտ հավատալու եք ձեր ուժերին:
- Եթե ձեր աշխատանքը հանձնարարում եք ուրիշին, ծառայության մեջ անհաջողություններ են սպասվում:
ԱՇՏԱՐԱԿ
- Աշտարակ տեսնելը նշանակում է, որ ուզում եք կյանքում շատ բանի հասնել:
- Աշտարակ բարձրանալը, հաջողության հասնելու նշան է:
- Եթե իջնելուց հետո աշտարակը փլվի, ձեզ սպասվում է հիասթափություն:
ԱՊԱԿԻ
- Երազում ապակու միջով նայելը դժբախտության կանխանշան է:
- Ապակի կոտրելը գուշակում է գործերի անհաջող ավարտ, որի համար շատ ջանք եք գործադրել:
- Եթե հիանում եք պատուհանի մաքուր լվացված ապակիներով, հնարավոր է հեղինակավոր տեղ ստանաք:
- Պղտոր ապակին անհաջողության նշան է:
ԱՊՈՒՐ
- Եթե ապուր եք տեսել երազում, լավ լուրեր ակնկալեք:
- Եթե տեսել եք, ինչպես են մարդիկ ապուր ուտում, ամուսնանալու հրաշալի հնարավորություններ կունենաք:
- Եթե աղջիկն ապուր է եփում, նշանակում է, որ ստիպված չի լինի տնարարությամբ զբաղվել, քանի որ կամուսնանա ունևոր մարդու հետ:
- Երազում ապուրն, ընդհանրապես, խոսում է ընկերների անկեղծության մասին, որոնք անհրաժեշտ պահին կաջակցեն ձեզ:
ԱՍԵՂ
- Ասեղ գտնելը նշանակում է կունենաք հավատարիմ ընկերներ:
- Կոտրված ասեղը մենակության և աղքատության նշան է:
ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
- Աստիճաններով բարձրանալ նշանակում է դառնալ ինչ-որ մեկի նախանձի, ատելության առարկա:
- Աստիճաններով ցած իջնելը նշանակում է անհաջողություն ծառայողական գործերում և անպատասխան սեր:
- Գեղեցիկ, լայն սանդուղք՝ սպասվում է հարստություն և պատիվ:
- Սանդուղքի աստիճաններին նստելը աստիճանաբար հաջողության հասնելու նշան է:
ԱՍՏՎԱԾ
- Եթե երազում Աստված եք տեսնում, այդ երազը ոչ մի լավ բան չի խոստանում: Ձեզ կարող է իշխել բռնակալ կին:
- Եթե Աստվածը խոսում է ձեզ հետ, զգույշ եղեք, ձեզ կարող են դատել: Գործերը նույնպես հաջող չեն լինի:
- Այդպիսի երազը կանխատեսում է առողջության քայքայում և նույնիսկ կարող է նշանակել վաղաժամ մահ:
- Եթե տեսնեք, որ Աստված բարյացակամ է ձեր նկատմամբ, ուրեմն սպասվում է հայտնի անձնավորության հովանավորություն, որը հաջողություն կբերի:
- Եթե տեսնում եք աղոթող Աստծուն, ձեզ սպասվում է զղջում և խորը ափսոսանք կատարվածի առիթով:
- Աստվածամայր տեսնելիս սպասեք երջանիկ իրադարձությունների:
- Զոհասեղանը հայտնվում է երազում, որ ձեզ պաշտպանի սխալներ գործելուց: Այդ երազը կարող է նշանակել շուտափույթ զղջում:
ԱՎՏՈԲՈՒՍ
- Ավտոբուսով երթևեկելը նշանակում է, որ սպասելիք հաջողությունն անիրականանալի է:
- Եթե ավտոբուսը լիքն է և ստիպված կանգնած եք, պատրաստվեք մրցակցության՝ բիզնեսում սահմանափակումներ չունենալու համար:
- Եթե տեսնում եք, որ սխալմամբ այլ ավտոբուս եք նստել, ուրեմն կյանքում սխալ ուղի եք ընտրել: Կանգ առեք և մտածեք. արդյո±ք ամեն ինչ ճիշտ է Ձեր կյանքում:
ԱՏԱՄՆԵՐ
- Եթե երազում տեսնում եք, որ զրկվել եք ատամներից, սպասեք դժբախտության:
- Եթե ատամը բժիշկն է հեռացրել, ձեզ սպասվում է ծանրագույն հիվանդություն:
- Եթե մաքրում կամ ողողում եք ատամները, նշանակում է, որ ձեզանից պահանջվում է հսկայական պայքար, ձեր սերը պահպանելու համար:
- Բերանում արհեստական ատամներ տեսնելը՝ դաժան փորձություն է, որը ջարդվելու է ձեր վրա:
- Եթե կոտրել են ձեր ատամները, նշանակում է պետք է ուշադիր վերաբերվեք գործերին, քանի որ թշնամիները չեն նիրհում:
- Երբ ատամները խախտվում են կամ կոտրված են, ձեր աշխատանքը կամ առողջությունը կարող են տուժել չափից ավելի ծանրաբեռնվածությունից:
- Եթե ատամները թքում եք, դա նշան է ձեր կամ ձեր հարազատների հիվանդության:
- Սխալ հանված ատամները ամենասարսափելի երազն է: Դա սպառնում է բազմաթիվ դժբախտություններ. դա և աղքատություն է, և հույսերի խորտակում, նույնիսկ՝ առողջ մարդկանց հիվանդություն:
- Եթե մեկ ատամ է ընկնում, նշանակում է տխուր լուր, եթե երկուսը՝ ձախորդություն, եթե երեքը՝ հետևում են շատ լուրջ տհաճություններ: Եթե բոլոր ատամներն են ընկել՝ մեծ դժբախտություններ:
- Եթե ատամները փչացել են և քաշել-հանել եք դրանք, նշանակում է, որ ձեզ սպասում են սովն ու մահը:
- Եթե տեսնում եք, որ ձեր ատամները դառնում են առողջ ու սպիտակ, նշանակում է ձեր տխրությունը ժամանակավոր է:
- Ձեր ատամների սպիտակությամբ հիանալը ցանկությունների կատարման նշան է և ձեր սրտի սիրելի ընկերոջ սպասում:
ԱՏՐՃԱՆԱԿ
- Ատրճանակը երազում դժբախտության նշան է:
- Եթե երազում լսում եք ատրճանակի մասին խոսակցություն, նշանակում է, որ ձեզ կհաջողվի տապալել ձեր դեմ ուղղված պլանները:
ԱՐԵՎ
- Ծագող արևը ուրախության և հաջողությունների նշան է:
- Մայր մտնող արևը նշանակում է, որ Ձեր փառասիրությունը բավարարված է, իսկ հնարավորություններն՝ անսահման:
- Ամպերի հետևից շողացող արև տեսնելը խոսում է այն մասին, որ հոգսերն ու դժվարությունները մնացել են հետևում և Ձեզ մեծ հաջողություն է սպասվում:
ԱՐԾԱԹ
- Արծաթը նախազգուշացման նշան է. չպետք է չափից ավելի տրվել փողին՝ ձգտելով իսկական երջանկության և բավարարվածության:
- Արծաթե դրամ գտնելը վկայում է փողի պակասության մասին:
- Արծաթե սպասքը նշանակում է անհանգստություն և ցանկությունների անբավարարվածություն:
ԱՐՁԱԳԱՆՔ
- Երազում արձագանք լսելը նշանակում է ձեզ համար սկսել են տխուր ժամանակներ: Լուրջ հիվանդությունը ձեզ կստիպի թողնել աշխատանքը, իսկ ընկերները դժվարին պահին կլքեն ձեզ:
ԱՐՅՈՒՆ
- Նա, ով արյունոտ հագուստ է տեսնում, պետք է զգուշանա ընկերական խորհրդավոր կապերից:
- Վերքից հոսող արյունը՝ ֆիզիկական անառողջ վիճակի նշան է: Այդպիսի երազը նաև կարող է գուշակել անհաջող գործարքներ արտասահմանյան ֆիրմաների հետ:
- Սեփական ձեռքերում արյուն տեսնելը ճակատագրական ձախորդություն է, եթե անհապաղ ոչինչ չձեռնարկեք:
ԱՐՑՈՒՆՔՆԵՐ
- Եթե երազում լաց եք լինում, նշանակում է, որ շուտով ձեզ փորձանք է սպասվում:
- Եթե տեսնում եք լացող մարդկանց, նշանակում է, Ձեր տառապանքն ու ցավը կհուզեն շրջապատողներին: