ՏԱ­ՆԻՔ, ԿՏՈՒՐ

Տա­նիք շի­նել կամ վե­րա­նո­րո­գել կամ երա­զում տա­նի­քի վրա բարձ­րա­նա­լ՝ նշա­նա­կում է՝ սպաս­վում է ան­սահ­ման հա­ջո­ղու­թյուն:
Եթե տես­նեք քանդ­վող տա­նիք, պատ­րաստ եղեք անս­պա­սե­լի աղ­քա­տու­թյան:
Եթե քնել եք տա­նի­քին, իրա­կա­նում պաշտ­պան­ված կլի­նեք ձեր թշ­նա­մի­նե­րի բան­սար­կու­թյուն­նե­րից և ամուր առող­ջու­թյուն կու­նե­նաք:

ՏԱ­ՌԱ­ՊԱՆՔ

Տա­ռա­պան­քի մա­սին երա­զը վատ նշա­նա­կու­թյուն ու­նի: Այն կան­խազ­գուշ­աց­նում է ան­հանգս­տու­թյան մա­սին, որն, այ­նու­ա­մե­նայ­նիվ, կու­ղեկց­վի ու­րա­խու­թյուն­նե­րով:
Եթե երա­զում տա­ռա­պում եք փո­ղի կամ ու­նեց­ված­քի պա­կա­սից, նշա­նա­կում է մտե­րիմ­նե­րի հի­վան­դու­թյու­նը կամ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը բա­ցա­սա­բար կանդ­րա­դառ­նան Ձեր վրա և մեծ ջան­քեր կպա­հանջ­վեն  ոտ­քի վրա ամուր կանգ­նե­լու հա­մար:

ՏԱ­ՐԵ­ԿԱՆ

Երա­զում տա­րե­կան (աշ­ո­րա) տես­նե­լը բար­գա­վա­ճում է, փայ­լուն արարք­ներ: 
Եթե եղջ­յու­րա­վոր անա­սուն եք տես­նում տա­րե­կա­նի դաշ­տում թա­փա­ռե­լիս՝ հա­ջո­ղու­թյան հույս է:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Ձմե­ռը երա­զում - վա­տա­ռող­ջու­թյուն և ապա­գա­յում մռայլ հե­ռան­կար­նե­րի նա­խան­շան: Այդ­պի­սի երա­զը կա­րող է նշա­նա­կել սե­փա­կան աշ­խա­տան­քի արդ­յունք­նե­րից ան­բա­վա­րա­րու­թյուն:
Գա­րու­նը, գար­նա­նա­մու­տ. ու­րախ ըն­կե­րակ­ցու­թյան և գոր­ծե­րի եր­ջա­նիկ զար­գա­ցում: Տա­քա­նա­լը - շու­տա­փույթ հա­ջո­ղու­թյուն:
Ամառ. ամ­ռան սկս­վե­լու վե­րա­բեր­յալ երազ տես­նե­լը հա­ջո­ղու­թյան և եկա­մուտ­նե­րի նա­խան­շան է:
Հու­լիս­յան շո­գե­րի զգա­լը, ամ­ռան տա­պի նշան­ներ տես­նե­լը - նա­խազ­գուշ­ա­ցում տխուր իրա­դար­ձու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյան մա­սին, որոնք, սա­կայն չեն ընկ­ճի ձեր ոգին: Առա­վե­լա­պես քիչ բա­րե­հա­ջող են ամ­ռան վեր­ջին վե­րա­բեր­վող երազ­նե­րը, այն ոչ գոր­ծե­րում է հա­ջո­ղու­թյուն խոս­տա­նում, ոչ էլ սի­րո մեջ:
Աշ­ուն. Աշ­նա­նա­յին բնան­կա­րը խո­սում է այն մա­սին, որ  կհաղ­թա­հա­րեք որոշ­ա­կի դժ­վա­րու­թյուն­ներ և, վեր­ջի­վեր­ջո, կդառ­նաք ան­շարժ գույ­քի տեր: Ընդ­հան­րա­պես այն ամե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում աշ­նա­նը երա­զում, բա­րի է: Մի­այն եթե երա­զում տես­նում եք տե­ղա­տա­րափ անձրև, շու­տով պետք է մեծ տագ­նա­պի, փոր­ձու­թյան են­թարկ­վեք:

ՏԵ­ՂՈՒՄ­ՆԵՐ

Տե­ղումները  գոր­ծե­րի հա­ջո­ղու­թյուն, խոշ­որ շա­հույ­թի նշան է:
Տե­ղա­տա­րափ անձրև - շու­տով մեծ տագ­նապ կզ­գաք:
Քա­մի - թեթև քա­մի զգա­լը երա­զում նշա­նա­կում է մեծ ձեռք­բե­րում­ներ, որոնք փա­կում են կո­րուստ­նե­րի և սխալ­նե­րի ճա­նա­պար­հը: 
Եթե քա­մին տա­նում է ձեզ, տհաճ նշան է: Լավ է, եթե քա­մին առաջ է քշում, նշանակում է ձեր կո­ղա­կից­նե­րը կա­ջակ­ցեն ձեզ:
Քա­մու թեթև ձայ­ն լսե­լը, նշանակում է իզուր եք հե­ռա­նում այն մար­դուց, որն առանց ձեզ մի­այ­նակ է, ինչ­պես նաև դուք՝ առանց նրա:

ՏԵ­ՍԻԼՔ­ՆԵՐ

Տա­րօ­րի­նակ, ան­հաս­կա­նա­լի տե­սիլք­նե­րը նշա­նա­կում են գոր­ծե­րի խա­փա­նում և հի­վան­դու­թյուն:
Եթե ձեր ըն­կե­րը ծանր հի­վանդ է, նա գիշ­ե­րա­յին տե­սիլ­քում ձեզ հայտն­վում է սպի­տակ շո­րե­րով:
Եթե գուշ­ա­կեք հոգևորա­կա­նի կազմ­ված­քի ուր­վա­գի­ծը, նշանակում է նոր ուղ­ղու­թյուն ձեր գոր­ծե­րում, ձեր շր­ջա­պա­տում հո­գե­կան մթ­նո­լոր­տի փո­փո­խու­թյուն:

ՏՂԱՄԱՐԴ

Եթե տե­սել եք ու­ժեղ, գե­ղե­ցիկ տղա­մար­դու, հա­ջո­ղու­թյան և հարս­տու­թյան նշան է:
Եթե տղա­մար­դը գե­ղե­ցիկ և ար­տաք­նա­պես հա­ճե­լի չէ, դա հի­աս­թա­փու­թյուն ու խն­դիր­ներ է:
Եթե կինն է գե­ղե­ցիկ տղա­մար­դու տես­նում, նրան ճա­նա­չում է սպաս­վում:
Եթե տղա­մար­դը գե­ղե­ցիկ չէ, ու­րեմն կինն իրեն մտե­րիմ հա­մա­րող տ­ղա­մար­դուց տհա­ճու­թյուն­ներ կու­նե­նա:

ՏՈ­ՆԵ­Ր

Ամա­նո­րը կան­խան­շում է բա­րե­հա­ջո­ղու­թյուն: Այդ երա­զը դեռատի աղջիկ­նե­րին ամուս­նու­թյան կան­խա­գուշ­ա­կում է:
Տո­նա­ծառ տես­նե­լը խորհր­դան­շում է ծու­լու­թյուն և տո­նախմ­բու­թյուն:
Ինչ­-որ բա­նի տո­նախմ­բու­թյուն տես­նե­լը ու­րա­խու­թյուն է:
Նվեր ստա­նա­լը ձեր ան­սո­վոր եր­ջա­նիկ լի­նե­լու նշանն է: 
Ինչ­-որ մե­կին նվեր ու­ղար­կե­լը սե­փա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար բա­րե­հա­ջող հնա­րա­վո­րու­թյան կո­րուստ: Եթե դեռատի աղջի­կը գե­ղե­ցիկ նվեր է ստա­նում, նրան սպաս­վում է ամուս­նու­թյուն կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող մար­դու հետ:
Երա­զում ինչ­-որ մե­կին շնոր­հա­վո­րե­լը նշա­նա­կում է ան­հա­վա­տար­մու­թյուն: Փոս­տով շնոր­հա­վո­րանք ստա­նա­լը՝ տհա­ճու­թյուն:
Երա­զում պա­րե­լը - եր­կար սպաս­ված հա­ջո­ղու­թյան նշան է:
Երա­զում ու­րախ պա­րող երե­խա­ներ - ապա­գա­յի հա­մար մի ան­հանգս­տա­ցեք. հա­ջո­ղու­թյամբ կա­մուս­նա­նաք և ամուր ըն­տա­նիք կկազ­մեք: Պա­րող չա­փա­հաս մար­դիկ խոս­տա­նում են գոր­ծե­րում փայ­լուն հե­ռան­կար­ներ:
Երա­զում եր­գե­լը - տհա­ճու­թյուն:
Ինչ­-որ մե­կի եր­գե­լը - լուր ստա­նալ:
Բարձրաձայն եր­գե­լը՝ լավ նո­րու­թյուն­ներ, կեղ­ծե­լով եր­գե­լը վե­ճի նշան է:
Հար­բա­ծը - հի­մար ըն­կերն է:
Իր հար­բած լի­նե­լը - կո­րուստ, նվաս­տա­ցում և չքա­վո­րու­թյուն: Եթե երա­զում ձեզ առա­ջար­կում են մի ալ­կո­հո­լա­յին (սպիր­տա­յին) խմիչք, նշանակում է ոչ մեծ քա­նա­կով ու­նեց­ված­քի կամ հա­կա­ռա­կոր­դի պատ­ճա­ռով վեճ:
Գա­րե­ջուր - մուգ գույ­նի. լավ եկա­մուտ­ներ: Բաց գույ­նի - նա­մակ ստա­նալ, լց­նե­լը - տհա­ճու­թյուն:
Հուն­վա­րի 7-ի երազ­նե­րը, իրոք, եր­ջա­նիկ կլի­նեն, հիշ­եք դրանք, բայց ոչ ոքի մի պատ­մեք:
Հուն­վա­րի 9-ի երազ­նե­րը ձեզ նա­խազ­գուշ­աց­նում են անա­խոր­ժու­թյուն­նե­րից: Աշ­խա­տեք այդ օրը ինչ­-որ մե­կին օգ­նել և դրա հա­մար ձեզ հար­յու­րա­պա­տի­կը կհա­տուց­վի:
Հուն­վա­րի 1-ի ամա­նոր­յա երա­զը, որը կսկս­վի սո­վո­րա­բար տո­նա­կան ճաշ­կե­րույ­թից ավե­լի ուշ, պետք է որ իրա­կա­նա­նա շատ շու­տով:
Մի քա­նի կարևոր խոր­հուրդ­ներ՝ կապ­ված տո­նա­կան երա­զա­տե­սու­թյան հետ: 
Հա­ճախ ամա­նոր­յա երազ­նե­րը մե­զա­նից յու­րա­քանչ­յու­րի հա­մար հան­դի­սա­նում են ինչ­-որ բա­րի ու լու­սա­վոր բա­նի նա­խան­շան: 
Հին տո­մա­րով Նոր տար­վա գիշ­ե­րը (հուն­վա­րի 13-ից 14-ը), մտ­քում ցան­կու­թյուն պա­հեք, լավ մտա­ծեք և ճշ­տո­րեն ձևակեր­պեք այն: Խոսքն այդ ժա­մա­նակ ձեռք է բե­րում մարմ­նա­վո­րում: 

ՏՐԱՆՍ­ՊՈՐՏ

Երա­զում ավ­տո­մե­քե­նա գնե­լը բա­րի է, իսկ վա­ճա­ռե­լը՝ տհաճ փո­փո­խու­թյուն­ներ: 
Ավ­տո­մե­քե­նա­յով երթևեկե­լը նշա­նա­կում է գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն: 
Մե­քե­նա վա­րե­լը կան­խա­տե­սում է կո­րուստ­ներ, եր­բեմն էլ՝ հի­վան­դու­թյուն:
Փչա­ցած մե­քե­նա տես­նե­լը նույն­պես ան­հա­ջո­ղու­թյան նշան է: 
Եթե մե­քե­նան գո­ղա­ցել են, արթմ­նի նշանակում է ձեր ծրագ­րե­րի տա­պա­լում: 
Մե­քե­նա­յից դուրս գա­լը ձեր նպա­տակ­նե­րի հա­ջող իրա­կա­նաց­ման նշան է:
Գնացք տես­նե­լը կան­խա­գուշ­ա­կում է ճա­նա­պար­հոր­դու­թյուն: Քեզ գնաց­քում տես­նե­լը, որը հա­զիվ-­հազ է առաջ շարժ­վում, այն­պես, կար­ծես նրա տակ ռել­սեր չկան, նշա­նա­կում է, որ ձեզ սպաս­վում են լուրջ ան­հանգս­տու­թյուն­ներ այն գոր­ծե­րի պատ­ճա­ռով, որոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կդառ­նան ձեր բա­րե­կե­ցու­թյան և հարս­տու­թյան աղբ­յուրը:
Ինք­նա­թիռ տես­նե­լը նշա­նա­կում է առևտրա­կան որոշ գոր­ծե­րի հա­ճե­լի ավարտ: 
Ինք­նա­թի­ռի վթա­րը խոս­տա­նում է ան­կար­գու­թյուն և ան­հանգս­տու­թյուն:
Նավ տես­նե­լը նշա­նա­կում է պա­տիվ և պաշ­տո­նի անս­պա­սե­լի բարձ­րա­ցում:
Նա­վա­բե­կու­թյան մա­սին լսե­լը նշա­նա­կում է, որ ձեզ կխա­բեն:
Եթե տես­նեք, որ զոհ­վել եք նա­վա­բե­կու­թյան ժա­մա­նակ, նշա­նա­կում է ինչ­-որ շատ մո­տիկ մե­կը կպաշտ­պա­նի ձեր պա­տի­վը:
Եթե ու­րիշ­ներն են նա­վա­բե­կու­թյան են­թարկ­վել, ձեզ սնան­կա­ցում և խայ­տա­ռա­կու­թյուն է սպաս­վում, իսկ ձեր ըն­կե­րոջ մոտ պաշտ­պա­նու­թյուն և ապաս­տան գտ­նե­լու փոր­ձե­րը ապարդ­յուն կլի­նեն:
Եթե փո­թոր­կոտ ծո­վում նավ տես­նեք, նշա­նա­կում է գոր­ծե­րում ան­հա­ջո­ղու­թյուն կու­նե­նաք, ձեր գոր­ծըն­կե­րը կաշ­խա­տի ձեզ խա­բել:
Զին­վո­րա­կան նա­վեր տես­նե­լը ըն­կեր­նե­րի և հայ­րե­նի­քի հետ եր­կա­րատև բա­ժան­ման նշան է:
Խփ­ված նա­վը քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րի նշան է: Նա­վե­րի մա­սին երա­զը կա­րող է բա­ցել ակ­տիվ գոր­ծու­նե­ու­թյան շր­ջան:

ՏՈՒՆ

Եթե երա­զում չեք կար­ո­ղա­նում գտ­նել ձեր տու­նը, նշա­նա­կում է, կորց­րել եք հա­վա­տը մարդ­կանց ազն­վու­թյան նկատ­մամբ: 
Եթե հաս­կա­նում եք, որ տուն չու­նեք, ձեզ ան­հա­ջո­ղու­թյուն­ներ են սպաս­վում բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում:
Օթևանի փո­փո­խու­թյու­նը նշա­նա­կում է շտապ լու­րեր և հապ­ճեպ ուղևորու­թյուն:
Շատ հա­ճե­լի է քո հին տու­նը տես­նել ու­րախ և կո­կիկ, դա եր­կա­րատև բա­րե­կե­ցու­թյան նա­խան­շան է: 
Լք­ված տու­նը տխուր դեպ­քեր է կան­խա­տե­սում:


ՑԱՆ­ԿԱ­ՊԱՏ

Երա­զում ցան­կա­պատ բարձ­րա­նա­լը գոր­ծե­րի հա­ջող ավարտ է: 
Եթե նույ­նիսկ ըն­կել եք ցան­կա­պա­տից, այդ երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է, որ լծ­վում եք մի գոր­ծի, որին ըն­դու­նակ եք:
Երա­զը, որում ըն­կեր­նե­րով նս­տել եք ցան­կա­պա­տին կամ քան­դում եք այն պա­տա­հա­կա­նո­րեն, գուշ­ա­կում է դժ­բախտ պա­տա­հար մեր­ձա­վոր­նե­րից ինչ­-որ մե­կի հետ:
Եթե սո­ղոս­կում եք ցան­կա­պա­տի մի­ջով, ու­րեմն իրա­կա­նում ցան­կա­նում եք ոչ պի­տա­նի մի­ջոց­նե­րով հաս­նել ձեր նպա­տա­կին:
Երա­զը բա­րե­հա­ջող է երբ ցան­կա­պատ եք դնում. այն գուշ­ա­կում է ակ­տիվ ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նե­ու­թյուն և բա­րե­կե­ցու­թյուն: 
Այդ­պի­սի երա­զը հատ­կա­պես պա­տա­նի­նե­րին խոս­տա­նում է հոգևոր մտեր­մու­թյուն սի­րե­լի մար­դու հետ:

ՑԱՎ

Այդ­պի­սի երա­զը սո­վո­րա­բար առաջ է գա­լիս ֆի­զի­կա­կան պատ­ճառ­նե­րից և բա­ցատ­րու­թյան կա­րիք չու­նի: 
Բայց հա­ճախ ցա­վը երա­զում գուշ­ա­կում է սպաս­վող փոր­ձանք:
Եթե երա­զում ցա­վից տա­ռա­պում են ու­րիշ­նե­րը, պետք է մտա­ծել, ինչ­պես խու­սա­փել հնա­րա­վոր սխալ­նե­րից:


ՈՒԺ

Եթե ինչ­-որ մե­կը երա­զում Ձեր նկատ­մամ­բ ուժ է կի­րա­ռում, նշա­նա­կում է հա­կա­ռա­կորդ­նե­րը կհաղ­թեն:
Եթե Դուք եք ու­ժի դի­մում, կա­րող եք ձեռ­քից բաց թող­նել հա­ջո­ղու­թյու­նը և կորց­նել մտե­րիմ­նե­րի բա­րե­հա­ճու­թյու­նը:

ՈՒՂ­ՂԱ­ԹԻՌ

Եթե թռ­չում եք ուղ­ղա­թի­ռով և վերևից հետևում տե­ղան­քին, գոր­ծե­րի նկատ­մամբ ման­րախնդ­րու­թյունն ըստ ար­ժա­նա­վույն կգ­նա­հատ­վի: Հնա­րա­վոր է պաշ­տո­նա­կան դիր­քի առաջ­խա­ղա­ցում:
Եթե աշ­խար­հից կտր­ված ան­մար­դաբ­նակ կամ լո­ղա­ցող սառ­ցա­բե­կո­րի վրա եք և հան­կարծ տես­նում եք անց­նող ուղ­ղա­թիռ, որը ձեր օգ­նու­թյան ոչ մի ազ­դան­շա­նի չի պա­տաս­խա­նում, իրա­կան կյան­քում զուր եք ան­հանգս­տա­նում:

ՈՒ­ՏԵ­ԼԻ­Ք

Երա­զում ու­տե­լիք տես­նե­լը նշա­նա­կում է, որ անխ­նա եք վե­րա­բեր­վում փաս­տաթղ­թե­րին՝ դրա­նով մեծ վնաս հասց­նե­լով սե­փա­կան բիզ­նե­սին:
Եթե տես­նում եք մի­այ­նակ ճաշ­կե­րույթ, գուշ­ա­կում է անն­շան կո­րուստ:
Բա­րե­հա­ջող է այն երա­զը, որ­տեղ ու­տում եք հա­ճե­լի հա­սա­րա­կու­թյան մեջ, նշանակում է գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն և օգուտ:

ՈՒ­ՐԱ­ԽՈՒ­ԹՅՈՒՆ

Երա­զում տես­նե­լով ձեզ ինչ­-որ ու­րախ իրա­դար­ձու­թյան մեջ, նշա­նա­կում է՝ ըն­կեր­նե­րի շր­ջա­նում ներ­դաշ­նա­կու­թյուն և հա­մա­ձայ­նու­թյուն:


ՓԱ­ԿԱՆ

Երա­զում փա­կան տես­նե­լը խան­գար­վա­ծու­թյան նշան է:
Եթե փա­կում կամ բա­ցում եք փա­կա­նը, պետք է զգուշ­ա­նաք վնա­սից:
Եթե տես­նում եք փա­կա­նը չի աշ­խա­տում, նշանակում է սի­րո մեջ ծաղ­րի կեն­թարկ­վեք և կն­վաս­տա­նաք, իսկ հա­մար­ձակ ուղևորու­թյու­նը ձեզ ոչ մի օգուտ չի տա:
Այն երա­զը, որ­տեղ տղա­մար­դն իր հարս­նա­ցու­ի ման­յա­կը փա­կի տակ է պա­հում, նշա­նա­կում է նրա սր­տում կաս­կած է առա­ջա­ցել, սա­կայն արդ­յուն­քում նրանք լրիվ ցր­վում են:

ՓԻՂ

Փի­ղը իմաս­տու­թյան, ու­ժի, եր­բեմն էլ վրեժխնդ­րու­թյան ու կոպ­տու­թյան խորհր­դա­նիշն է:
Մեջ­քին աստ­ղե­րով փի­ղը նշա­նա­կում է, որ Ամե­րի­կա­յում իշ­խա­նու­թյան կգա հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը:
Երա­զում սպի­տակ փի­ղը ան­պետք ձեռք­բեր­ման խորհր­դա­նիշն է:
Եթե փղի վրա նս­տած եք տե­ղաշ­արժ­վում, խո­սում է այն մա­սին, որ կա­րո­ղու­թյուն ձեռք կբեր­եք և կար­ժա­նա­նաք մեծ պատ­վի:
Երա­զում արա­ծող փիղ տես­նե­լը նշա­նա­կում է Ձեր շր­ջա­պա­տում կմե­ծար­վեք՝ շնոր­հիվ բա­րու­թյան և ար­դա­րամ­տու­թյան:

ՓՈ­ԹՈ­ՐԻԿ 

Եթե փո­թոր­կի մեջ եք ըն­կել, նշա­նա­կում է շու­տով կքանդ­վեն եր­կար ժա­մա­նակ ձեր մեջ հա­սու­նա­ցած ծրագ­րե­րը: 
Այս երա­զը կա­րող է կան­խա­գուշ­ա­կել ճա­կա­տագ­րի մեծ փո­փո­խու­թյուն­ներ:
Եթե լսեք փո­թոր­կի ոռ­նո­ցը և տես­նեք, թե ինչ­պես է նա ծա­ռեր շուռ տա­լիս, դա խոս­տա­նում է ինչ­-որ տան­ջող ան­գոր­ծու­թյուն: 
Այն կփոխ­վի, եթե վճ­ռա­կա­նո­րեն հա­կազ­դեք տա­պալ­մա­նը:
Եթե քա­մին քան­դում է ձեր տու­նը, դա ապ­րե­լա­կեր­պի և աշ­խա­տան­քի փո­փոխ­ման նշան է:
Փո­թոր­կի հետևանք­նե­րը տես­նելը, նշա­նա­կում է դժ­բախ­տու­թյու­նը կանց­նի ձեր կող­քով:

ՓՈՂ

Երա­զում փող գտ­նե­լը նշա­նա­կում է մանր ան­հանգս­տու­թյուն­ներ, բայց մեծ եր­ջան­կու­թյուն: Փո­փո­խու­թյուն­ներ են լի­նե­լու:
Փող բա­ժա­նե­լը (մու­ծե­լը) ան­հաջո­ղու­թյուն է:
Կորց­րած փո­ղե­րը զգուշ­աց­նում են փոր­ձան­քի մա­սին:
Սե­փա­կան փող հաշ­վե­լը և պա­կա­սորդ հայտ­նա­բե­րե­լը նշա­նա­կում է տհա­ճու­թյուն­ներ կու­նե­նաք մու­ծող­նե­րի հետ:
Մեծ քա­նա­կու­թյամբ փող հաշ­վե­լը միշտ բա­րի է: Դա եր­ջա­նիկ փո­փո­խու­թյուն­նե­րի և լի­ու­թյան նշան է:
Եթե պարտք եք խնդ­րում, ձեզ հոգ­սեր են սպաս­վում թվա­ցող բար­գա­վաճ­ման զգաց­ման ըն­թաց­քում:
Փող տն­տե­սե­լը հարս­տու­թյան լի­ա­կա­տար ու կեն­սա­կան հար­մա­րա­վե­տու­թյան նշան է:
Ու­րիշ­ի փո­ղեր ծախ­սե­լը զգուշ­աց­նում է ձեզ մանր խա­բե­ու­թյու­նից, որի պատ­ճա­ռով կա­րող եք կորց­նել ձեր ըն­կե­րո­ջը:
Փո­ղե­րի կեղ­ծու­մը շատ վատ կան­խա­գուշ­ա­կում է:
Երա­զում տես­նել, որ փող եք գո­ղա­ցել, նշա­նա­կում է վտան­գի մեջ եք և պետք է ավե­լի ուշ­ա­դիր հետևեք ձեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րին:
Շա­հա­դի­տա­կան հե­տաքրք­րու­թյու­նը վկա­յում է այն երա­զը, որ­տեղ դրամ եք կուլ տա­լիս:
Դրամ հաշ­վե­լը նույն­պես բա­րե­գոր­ծու­թյուն է:
Մանր, փայ­լուն դրամ­ներ տես­նե­լը գուշ­ա­կում է ան­բա­վա­րա­րու­թյուն գոր­ծե­րում, կա­րող են ծա­ռա­յո­ղա­կան տհա­ճու­թյուն­ներ լի­նել, մտե­րիմ­նե­րը ձեզ կմե­ղադ­րեն սառ­նու­թյան մեջ:
Մանր դրամ­նե­րի կո­րուս­տը գուշ­ա­կում է ան­հա­ջո­ղու­թյուն:
Գտած փո­ղե­րը խոս­տա­նում են բա­րե­հա­ջող հե­ռան­կար­ներ:
Ոս­կե դրամ­նե­րը նշա­նա­կում են ծաղ­կում և բա­վա­րար­վա­ծու­թյուն, սպաս­վում են հե­տաքր­քիր ուղևորու­թյուն­ներ և ճա­նա­պար­հոր­դու­թյուն­ներ:
Ար­ծա­թյա դրամ­ներ տես­նե­լը, ընդ­հա­կա­ռա­կը, նշա­նա­կում են ան­հա­ջո­ղու­թյուն­ներ և ըն­տա­նե­կան գժ­տու­թյուն­ներ:
Պղնձ­յա դրամ­նե­րը գուշ­ա­կում են այ­լայլ­վա­ծու­թյուն, շփոթ­վա­ծու­թյուն, ֆի­զի­կա­կան գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն:

ՓՈ­ՂՈՑ

Երա­զում փո­ղո­ցով ման գա­լը հու­սադ­րող ոչինչ չի խոս­տա­նում:
Եթե տես­նեք, որ մթն­շա­ղին քայ­լում եք հե­ռա­վոր քա­ղա­քի ան­ծա­նոթ փո­ղո­ցով, նշա­նա­կում է շու­տով կմեկ­նեք ճամ­փոր­դու­թյան, որը ոչ մի օգուտ և ու­րա­խու­թյուն չի բե­րի:
Եթե փո­ղո­ցը պայ­ծառ լու­սա­վոր­ված է, նշա­նա­կում է պետք է մաս­նակ­ցեք մի իրա­դար­ձու­թյան, որը ձեզ հանգս­տու­թյուն կբե­րի:
Եթե փո­ղո­ցն ի վար եք վա­զում, վա­խե­նա­լով որ ձեզ կհաս­նի մար­դաս­պա­նը, նշանակում է, որ կխի­զա­խեք կա­տա­րել հա­մար­ձակ քայլ հա­ճույք­նե­րի փնտր­տու­քի մեջ:

ՓՈ­ՇԻ

Փոշ­ի տես­նե­լը նշա­նա­կում է ձեր շուր­ջը ան­խիղճ, անսկզ­բուն­քա­յին մար­դիկ են:  Ձեր զգո­նու­թյու­նը կօգ­նի ճա­նա­չել նրանց:
Ձեզ փոշ­ե­թա­թախ տես­նե­լը անն­շան կո­րուստ է:
Եթե թափ եք տա­լիս փոշ­ին, նշա­նա­կում է նո­րից իրադ­րու­թյան տերն եք լինելու:

ՓՐՓՐՕՃԱՌ (ՇԱՄ­ՊՈՒՆ)

Եթե երա­զում տես­նում եք, որ ձեր գլու­խը փրփրօճառով եք լվա­նում, նշա­նա­կում է շու­տով ուղևորու­թյուն եք կա­տա­րե­լու, որը ձեզ հս­կա­յա­կան բա­վա­կա­նու­թյուն կպատ­ճա­ռի, եթե մի­այն նրա իրա­կան նպա­տա­կ­ը հնա­րա­վոր է թաքց­նել ըն­տա­նի­քից կամ ըն­կեր­նե­րից:


ՔՈՒՅՐ (ԽՈՐԹ)

Եթե երա­զում խորթ քույր եք­ տե­սել՝ կեն­թարկ­վեք տհաճ վե­րահսկ­ման:

ՔՈՒՆ

Եթե երա­զում տես­նում եք, որ քնել եք թարմ ու մա­քուր ան­կող­նում, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում է խա­ղա­ղու­թյուն և հա­մե­րաշ­խու­թյուն ձեր սի­րած ան­ձանց հետ:
Իսկ եթե քնել եք հանգս­տի հա­մար ոչ հար­մար տե­ղում, նշա­նա­կում է ձեզ սպառ­նում են հի­վան­դու­թյու­նը և գործ­նա­կան ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը:
Եթե քնել եք փոքր երե­խա­յի հետ, սպաս­վում են ըն­տա­նե­կան ու­րա­խու­թյուն­ներ և փո­խա­դարձ սեր:
Քնած մարդ­կանց տես­նե­լը՝ նշա­նա­կում է ձգ­տե­լով կա­նա­ցի բա­րե­հա­ճու­թյան,  կվե­րաց­նեք ձեր ճա­նա­պար­հին ըն­կած բո­լոր ար­գելք­նե­րը:
Եթե քնել եք ձեզ հա­մար ար­տա­կարգ տհաճ ինչ­-որ մե­կի հետ, նշա­նա­կում է  շատ ավե­լի արագ սառ­նու­թյուն կզ­գաք ձեր սի­րեց­յա­լի հան­դեպ, քան նա ձեր նկա­տամբ:
Եթե աղ­ջի­կը քնել է իրեն հա­ճե­լի մար­դու կող­քին, ապա կյան­քում չար­ժե լի­նել չա­փից ավե­լի զի­ջող, այ­լա­պես նա կդառ­նա նրա հմայ­քի կա­մա­կոր զո­հը:


ՕԾԱ­ՆԵ­ԼԻ­Ք

Օծա­նե­լի­քի բույ­րը նշա­նա­կում է եր­ջա­նիկ ար­կած­ներ:
Օծա­նե­լիք լց­նե­լը՝ ու­րա­խու­թյան աղբ­յու­րից զրկ­վել:
Օծա­նե­լի­քի կոտր­ված սր­վակ տես­նե­լը նա­խազ­գուշ­աց­նում է, որ ձեր երա­զանք­ներն ու ցան­կու­թյուն­նե­րը չեն իրա­կա­նա­նա­լու:
Օծա­նե­լիք ցն­ցու­ղե­լն ու­րա­խու­թյուն է:
Նվեր ստա­ցած օծա­նե­լի­քը գուշ­ա­կում է հմա­յիչ, բայց հա­մար­ձակ ու­րա­խու­թյուն:

ՕՃԱՌ

Երա­զում օճառ տես­նե­լը նշա­նա­կում է ըն­կեր­նե­րի կող­մից երե­կո­յին մաս­նակ­ցե­լու հրա­վերք:
Ֆեր­մե­րի հա­մար այդ­պի­սի երա­զը հա­ջո­ղու­թյուն է գուշ­ա­կում:

ՕՎ­ԿԻ­Ա­ՆՈ­Ս

Երա­զում հան­դարտ օվ­կի­ա­նոս տես­նե­լը կամ նրա վրա­յով լո­ղա­լը բա­րի է: 
Նա­վաս­տուն բա­րե­հա­ջող նա­վար­կու­թյուն է սպաս­վում, գոր­ծա­րար մար­դը գոհ է լի­նե­լու իր գոր­ծե­րի ըն­թաց­քից, իսկ պա­տա­նի­նե­րը շր­ջա­պատ­վե­լու են սի­րա­հար­ված­նե­րի հա­սա­րա­կու­թյամբ:
Լո­ղալ օվ­կի­ա­նո­սում և լսել, թե ինչ­պես են ալիք­նե­րը խփում ափե­րին, նշա­նա­կում է գործ­նա­կան կյան­քի տհա­ճու­թյուն­նե­րը և ըն­տա­նե­կան վե­ճե­րը սա­րի հետևում չեն:
Ափից տես­նե­լով, թե ինչ­պես են օվ­կի­ա­նո­սի ալիք­նե­րը մե­կը մյու­սի հե­տևից վա­զում, գուշ­ա­կում են խու­սա­փու­մ ան­բար­յաց­ակամ­նե­րից:

ՕՐԱ­ՑՈՒՅ­Ց

Երա­զում ուղ­ղա­կի օրա­ցույց տես­նե­լը՝ հի­աս­թա­փու­թյուն է: Դուք կս­խալ­վեք ձեր հաշ­իվ­նե­րում:
Ձեռ­քում օրա­ցույց պա­հե­լը՝ ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում սո­վո­րու­թյուն­նե­րը պա­հե­լու և խոս­քի ու արարք­նե­րի ճշ­տա­պա­հու­թյան նշան է:
Ուշ­ա­դիր օրա­ցույց կար­դա­լը կան­խա­գուշ­ա­կում է ապա­գա­յում չն­չին ան­հա­ջո­ղու­թյուն: Դուք հա­ճախ կվ­հատ­վեք և կընկճ­վեք:

ՕՐՈ­ՐՈՑ

Երա­զում չք­նաղ երե­խան օրո­րո­ցի մեջ տես­նե­լը նշա­նա­կում է ծաղ­կում:
Եթե երե­խա­յին օրո­րում եք օրո­րո­ցում, հնա­րա­վոր է ըն­տա­նի­քի որևէ ան­դա­մի հի­վան­դու­թյուն:
Երի­տա­սարդ կնոջ հա­մար օրո­րոց օրո­րե­լը վատ նշան է: Նա պետք է զգուշ­ա­նա բամ­բա­սանք­նե­րից:


ՖՈ­ՏՈ­Ա­ՊԱ­ՐԱՏ

Երա­զում ֆո­տո­ա­պա­րատ տես­նե­լը տհաճ փո­փո­խու­թյուն­նե­րի նշան է: 
Եթե դեռահաս կինը ֆո­տո­ա­պա­րա­տով նկա­րում է, ն­շա­նա­կում է, որ նա կհի­աս­թափ­վի իր սր­տա­կից ըն­կե­րո­ջից: