Համեղ ճաշ կա ազգային,
Դուր է գալիս ամենքին
Անուն ունի մազալու:
Եփում են այն միշտ մսով,
Թարմ լոլիկով, պղպեղով
Կամ տնական լեչոյով,
Կանաչիով սուսուփուս,
Առանց ջանքեր թափելու՝
Ստացվում է կերուսուս:
1-1,5 կգ տավարի միս, 4-5 հատ սոխ, 2-3 հատ կանաչ պղպեղ, 4-5 հատ լոլիկ, խառը կանաչի, աղ, 4-5 թեյի բաժակ արգանակ
Միսը կտրատել բաժիններով, լվանալուց հետո խաշել՝ ընթացքում ավելացնել աղ: Առանձին կաթսայում սոխը տապակել, ավելացնել լոլիկ (ձմռանը՝ լեչո կամ 2-3 ճաշի գդալ տոմատի մածուկ), կանաչ պղպեղ, խառը կանաչի: 15 րոպե եռացնելուց հետո ավելացնել միսը, մսի արգանակը:
Թողնել 10 րոպե եռա, որից հետո մատուցել: