(ПОДЛИВКА)

Թանձ­րահ­յութ կա­րե­լի է պատ­րաս­տել տար­վա բո­լոր եղա­նակ­նե­րին, ինչ­պես թարմ լո­լի­կով և ամեն տե­սակ հա­մե­մունք­նե­րով, այն­պես էլ ձմ­ռա­նը՝ տնա­յին ­պայ­ման­նե­րում պատ­րաստ­ված լե­չո­յով կամ տո­մա­տի մա­ծու­կով:
3-4 գլուխ սո­խը տա­պա­կել, ավե­լաց­նել 3-4 հատ կա­նաչ պղ­պեղ, 5 րո­պե տա­պա­կել, ավե­լաց­նել 5-6 հատ լո­լիկ կամ 2-3 ճաշ­ի գդալ ջրով նոս­րաց­րած տո­մա­տի մա­ծուկ, աղ, հա­մեմ կամ կա­րոս:Եթե կա­նաչ պղ­պե­ղը կծու չէ, ավե­լաց­նել սև կամ կար­միր պղ­պեղ: 
Այն կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել խաշ­ած մսի, կար­տո­ֆի­լի, ձկան և գրե­թե բո­լոր փլավ­նե­րի հետ: 
Թանձ­րահ­յութ կա­րե­լի է պատ­րաս­տել նաև առանց սո­խի: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



Ինչ­պես պատ­րաս­տել մսե­ղե­նի հետ մա­տուց­վող սո­ուս

1 ճաշ­ի գդալ ալ­յու­րը 1 ճաշ­ի գդալ յու­ղի հետ բո­վել՝ մինչև բաց շա­գա­նա­կա­գույն դառ­նա­լը, այ­նու­հետև ավե­լաց­նել 2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, խառ­նել մինչև մի­ա­սեռ դառ­նա­լը, որից հե­տո լց­նել 2 թե­յի բա­ժակ մսի ար­գա­նակ, թեթևակի տա­պա­կած սոխ և թույլ կրա­կով եփել 20-30 րո­պե: Վեր­ջում ավե­լաց­նել աղ, 2-3 ճաշ­ի գդալ կար­միր գի­նի, լավ խառ­նել և ողջ զանգ­վա­ծը մա­ղով քա­մել: