ԹՈՔԻ, ԼՅԱՐԴԻ, ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ԵՎ ՍՐՏԻ
1 կգ թոքը (լյարդը, երիկամը կամ սիրտը) տապակելուց առաջ կտրատել մանր կտորերով, լվանալ, ավելացնել աղ, սև պղպեղ, թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից տապակել յուղով, որից հետո ավելացնել մանր կտրատած կանաչ կամ գլուխ սոխ, մի քիչ արգանակ (կամ տաք ջուր) 0,5 թեյի բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ ալյուր, և եփել մինչև թանձրանալը:
Մատուցել տաք վիճակում՝ կարտոֆիլի կամ ցանկացած փլավի հետ: