1 կգ տավարի փափուկ միս, 1 հատ խոշոր կարտոֆիլ, 200 գրամ սպիտակ հաց (այն կլանում է խոնավությունը և կոտլետը հյութալի է ստացվում), 2 հատ սոխ, 1 ձու, 1/3 թեյի բաժակ ջուր, աղ, սև, կարմիր պղպեղ, կարոս, աղացած պաքսիմատ
Միսը կարտոֆիլի, թրջած հացի հետ երկու անգամ աղալ, վերջին անգամ՝ սոխի հետ, որից հետո ավելացնել աղ, պղպեղ, ձու, կարոս (կարելի է նաև խառը կանաչի), ջուր: Վերջինս պետք է, որպեսզի կոտլետը հյութեղի լինի: Պատրաստել կոտլետներ, երկու կողմից թաթախել պաքսիմատի մեջ և տապակել: Մատուցել տաք վիճակում՝ տապակած կարտոֆիլի, փլավի կամ զանազան խավարտների հետ:
ԿՈՏԼԵՏՈՎ ՃԱՇ
Վերցնել 2-3 պճեղ ծեծած սխտոր, սև և կարմիր պղպեղ, մանրացրած խառը կանաչի, աղը խառնել պատրաստի կոտլետներին և տապակել լայն կտրատած կարտոֆիլի հետ: Կաթսայի մեջ 2 գլուխ սոխը յուղով տապակել, ավելացնել 3-4 հատ լոլիկ, որից հետո մի շերտ լցնել կոտլետ, վրան՝ տապակած կարտոֆիլը և այդպես մինչև վերջանալը, ավելացնել 1 ճաշի գդալ տոմատ խառնած այնքան եռացրած ջուր, որպեսզի պարունակությունը ծածկվի։
10-15 րոպե եռացնելուց հետո մատուցել տաք վիճակում: