ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ
Այն նաև իտալական է կոչվում: Ի հայտ է եկել Վենետիկում՝ Միջին դարերում, երբ ոսկերիչները հազվագույտ զարդեր էին ստեղծում հարուստ վաճառականների ու վերնախավի համար: Հենց ոսկերիչներն էլ կազմում են մի հորոսկոպ, որտեղ համաստեղությունները փոխարինվում են ոսկերչական զարդերով: Ենթադրվում էր, որ եթե մարդ համապատասխան զարդ կրի, այն իրեն անպատճառ հաջողություն կբերի: Նկատի ունեցեք սա: Բացի դա, ճիշտ ընտրված զարդը հրապուրիչ կդարձնի յուրաքանչյուր կախարդուհու:
Ականջողեր (21.03-20.04)
Շատ աշխույժ ես և ուզում ես ամեն ինչ հասցնել: Արագ որոշումներ ես կայացնում, սակայն դրանք իրագործելու համար բավական հետևողակլան չես: Քո հաջողությունները միայն քեզնից են կախված: Կյանքդ հեքիաթ չի լինի: Սակայն եթե ամեն ինչ հոգով և նվիրվածությամբ անես՝ կստացվի:
Մանյակ (21.04-20.05)
Նրբագեղ ու ինքնվստահ ես, երբեք գլուխդ չես կորցնում և թույլ չես տալիս քեզ հակաճառել: Զննիր շրջապատդ և եզրակացություններ արա: Սովորիր ուրիշի սխալների վրա, ոչ թե քո:
Ապարանջան (21.05-21.06)
Քո մեծությունն ու ջերմությունն անմիջապես շահում են մարդկանց համակրանքը: Երեկույթների ժամանակ դու շրջապատի ոգին ես: Կենտրոնացիր առօրյա հոգսերի վրա և մի մոռացիր ընկերներիդ: Մի տխրիր:
Մետաղազարդ (22.06-22.07)
Նուրբ ու քնքուշ խառնվածք ունես: Հրաշալի անուրջները փրկում են քեզ առօրյա տաղտուկից: Եթե անձնականում անհաջողության ես մատնվել, ապա իրավիճակը կփոխվի: Ուրախություն ես լինելու:
Շղթա (23.07-23.08)
Բարձր ես գնհատում քո կարիծքը և սիրում ես փայլել շրջապատում: Ոմանք քեզ անհաշտ ու կռվարար են համարում: Քեզ հնարավորություն կընձեռնվի զբաղվել օտար լեզուներով, ինչպես նաև մի նոր գործով, որին ընդունակ լինելուդ մասին նույնիսկ չէիր էլ կասկածում:
Ակով մատանի (24.08-23.09)
Նպատակասլաց չես: Գերադասում ես մնալ քեզնից բանիմացի ստվերում: Երբեմն ափսոսում ես բաց թողած հնարավորությունների համար: Կավելանան պարտականություններդ, բայց դրանցից գլուխ կհանես:
Ուլունքներ (24.09-23.10)
Կարողանում ես համախմբել ամենատարբեր մարդկանց և միշտ ժամանակ ես գտնում ընկերներիդ լսելու համար: Սակայն ավելորդ չէ մտածել նաև քո մասին: Կբարելավես հարաբերություններդ ընկերներիդ հետ: Ծանոթներիցդ մեկը կդառնա մտերիմ ընկերդ:
Նշանի մատանի (24.10-22.11)
Ընկերներիդ համար անկանխատեսելի ես: Բայց հոգուդ խորքում քեզ մի փոքրիկ աղջնակ ես զգում, որը հոգատարության կարիք ունի: Ցույց տուր իսկական էությունդ: Ուսումդ հեշտությամբ չի տրվի: Հուզիչ արկածներ են ակնկալվում, բայց թույլ մի տուր, որ դրանք խանգարեն կարևոր գործերին:
Թևքաճարմանդներ (22.12-21.01)
Բնածին հասարակական գործիչ ես: Անկասկած քեզ հաճախ են խնդրում միջոցառումներ կազմակերպել: Երբ ուրիշների համար ինչ-որ բան ես անում, մեծ ուրախություն ես ապրում: Աշխատիր չմրսել: Մրգեր կեր և կոփվիր:
Վարսակալ (22.12-21.01)
Համբերությունն ու համառությունը քո գլխավոր արժանիքներն են: Տանել չես կարող անսպասելի փոփոխությունները, սիրում ես, որ ամեն ինչ լինի սահմանված կարգով: Այժմ ընկերությունը քեզ համար սիրահարվածությունից կարևոր է:
Կլիպսեր (21.01-20.02)
Չես հավատում այն ամենին, ինչը չունի տրամաբանական բացատրություն: Քո խելքն ու շրջահայացությունը առաջացնում են շրջապատողների հարգանքը: Ավելի շատ ժամանակ կհատկացնես սովորելուն, լրջությամբ կվերաբերվես այլոց զգացմունքներին և հաշվի կնստես նրանց կարծիքի հետ:
Ճարմանդ (21.02-20.03)
Երկչոտությունդ հաճախ խանգարում է քեզ: Բայց չէ որ դու կարող ես շատ բան տալ ուրիշներին: Մի՛ վախեցիր սիրտդ բաց անելուց: Եղիր ավելի վճռական ու եռանդուն: Հաջողությունը քո կողմից է, այնումենայնիվ ողջամիտ եղիր և հապշտապ մի գործիր: