Տավարի կամ ոչխարի յուղոտ միսը լվանալ, կտրատել,լցնել կաթսայի մեջ, վրան շարել նախապես լավ լվացած, կեղևը չմաքրած ամբողջական բադրիջան, հետո լոլիկ, չկտրտած կարտոֆիլ, կանաչ պղպեղ, ավելացնել խառը կանաչի, աղ, 3 գլուխ սոխ, 1 թեյի բաժակ տաք ջուր, կափարիչով փակել ու մեղմ կրակով եփել կամ դնել ջեռոցը: Եթե միսը յուղոտ չէ, կարելի է յուղ ավելացնել:
1 կգ միս, 5-6 հատ բադրիջան, նույնքան լոլիկ, պղպեղ, 700 գրամ կարտոֆիլ, 0,5 կապ խառը կանաչի, աղ, կարագ:
Մատուցելիս սկուտեղի կողքին հավասարաչափ շարել բանջարեղենը, իսկ մեջտեղում՝ միսը, վրան լցնել կտրատած կանաչի, իսկ կաթսայի միջի հյութը մատուցել առանձին ամանով:
Այս կերակրատեսակը շատ համեղ է, իսկ պատրաստման ժամանակը՝ անհամեմատ արագ: