ԲԱԴ
Վայրի բադերը գուշակում են երջանիկ ճանապարհորդություն և ծովային ուղևորություն:
Բադերի որսը նշանակում է ձեր պլանների կտրուկ փոփոխություններ:
Թռչող բադեր տեսնելը լավ նշան է. բախտը կժպտա ձեզ:
ԲԱԶԵ
Երազում բազեն կանխազգուշացնում է մրցակիցների զայրույթի մասին, որի պատճառը Ձեր ունեցվածքն ու արժանավոր կենսակերպն է:
Կնոջ երազում բազեն նշանակում է, որ նրա անվան շուրջ զրպարտություններ կտարածվեն:
ԲԱԽՏԱՎՈՐ ՄԱՐԴ
Երազում հաջողակ լինելը լավ հեռանկար է: Այն խոստանում է նվիրական երազանքների և ցանկությունների իրականացում:
ԲԱՂՆԻՔ
Երազում տեսնելով ձեզ թուրքական բաղնիքում լողանալիս՝ գուշակում է տանից հեռու և ընկերների անսպասելի հիվանդություն:
Եթե տեսնում եք՝ ինչպես են լողանում ուրիշները, սպասվում է հետաքրքիր հասարակություն:
Երազը, որտեղ շոգեբաղնիքում եք (սաունա) կանխագուշակում է ձեզ ծայրաստիճան գրգռված մարդկանցով շրջապատելը:
Եթե երազում դուրս եք գալիս բաղնիքից, նշանակում է շուտով կհասկանաք, որ ձեր բոլոր տագնապներն իզուր են:
ԲԱՆԱԼԻ
Երազում բանալի տեսնելը նշանակում է չնախատեսված փոփոխություններ:
Բանալի կորցնելը տհաճ դեպքերի նշան է:
Բանալի գտնելը՝ ընտանիքում խաղաղություն և գործերում աշխուժություն:
Փչացած բանալին բաժանման նշան է:
Եթե դեռահաս կինը երազում տեսնում է բանալիով չփակված դուռ, նշանակում է, որ նա ձեռք կբերի նոր երկրպագու, որը լիովին նրա իշխանության տակ կլինի: Եթե տեսնի, որ դուռը բանալիով փակում է, նրան ամուսնություն է սպասվում: Բայց, եթե նա կորցնում է բանալին, նրա համբավը վտանգի տակ է, թեթևամտությունը նրան կարող է դրդել անմտածված արարքների:
Եթե կինը կորցնի ոսկերչական զարդի փականը, դա կանխատեսում է վեճ սիրած մարդու հետ և անհանգստություն դրա պատճառով:
ԲԱՆԿԱ
Դատարկ բանկաները աղքատության և կարիքի խորհրդանիշերն են:
Ինչ-որ բանով լի բանկաները հաջողություն են խոստանում:
Եթե երազում բանկաներ եք գնում, նշանակում է հաջողությունը խաբուսիկ է և հիասթափությունը շատ ծանր է լինելու:
Կոտրված բանկան ծանր հիվանդության կամ խորը հիասթափության նշանակություն ունի:
ԲԱՆՏ
Եթե տեսնեք՝ բանտում եք, սպասվում են ձեր գործերի վրա վատ ազդող դեպքեր:
Բանտարկությունից փախչելը նշանակում է, որ մի քանի շահութաբեր գործերի մասնակից կլինեք:
Եթե դեռահաս կինը իր սիրածին տեսնի բանտում, նա կկասկածի նրա ազնվությանը:
Երազում կալանավորի ազատում տեսնելը ամենահաջող երազն է բանտի մասին, նշանակում է կխուսափեք դժբախտությունից:
ԲԺԻՇԿ
Եթե դեռատի աղջիկը երազում բժիշկ տեսնի, նշանակում է, ինչ-որ դատարկ ժամանցի համար նա կզոհաբերի իր գեղեցկությունը: Եթե նա իրականում անառողջ է, այդ երազը գուշակում է հիվանդություն և անհանգստություն, որը շատ մոտ ժամանակներում կհաղթահարի, եթե բժիշկը չերևա սաստիկ անհանգստացած: Այդ դեպքում ամեն ինչ կավարտվի տհաճություններով:
Եթե կինը պատրաստվում է ամուսնանալ բժշկի հետ, դա ապագայում հնարավոր խաբեության նշան է:
Խաբեբա բժիշկը, որը ջանադրաբար փորձում է ձեզ բուժել, գուշակում է տագնապ և հիվանդություն:
Վիրաբույժ տեսնելը զգուշացնում է ձեր գործընկերներից սպառնացող վտանգի մասին:
ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ
Երազում ցանկացած բյուրեղյա սպասք տեսնելը՝ սոցիալական հարաբերություններում կամ աշխատանքում վերահաս դեպրեսիայի նշան է:
Եթե կինը երազում տեսնում է ճաշի հարուստ սպասք, նա կասկածելու է իր ընտրյալի արժանապատվության վրա:
ԲՈՒ
Երազում բու տեսնելը նշանակում է, որ հետագայում կհանդիպեք մեկին, որը լիովին տիրապետում է սև մագիային:
Եթե բու եք սպանել, ուրեմն կկարողանաք ազատվել չար մարդու ազդեցությունից:
Երազում բուի ձայն լսելը վատ նշան է. սարսափելի լուր կստանաք, որը Ձեզ մեծ վիշտ կպատճառի:
Սատկած բուն վկայում է այն մասին, որ կկարողանաք խուսափել ծանր հիվանդությունից:
ԲՈՒԽԱՐԻ
Երազում բուխարի տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում կարող է տհաճ բան պատահել, հնարավոր է հարազատներից մեկը հիվանդանա:
Բուխարու մեջ թաքնվելը կանխագուշակում է վիշտ, գործերի խափանում:
Դատարկ բուխարու մեջ նայելը նշանակում է տարբեր վշտերի կանխագուշակում:
Շատ լավ ժամանակներ է խոստանում այն երազը, որտեղ բուխարում կրակ է վառվում:
Եթե տեսնեք բուխարու կողքը դրված փայտերի պատվանդան, դա խոստանում է ընկերների հետ բարի հարաբերություններ:
Իսկ բուխարին, որում աճել են շիվեր, գուշակում է երջանկություն, որն սպասվում է տխրությունից և կորուստներից հետո:
ԲՈՒՐՄՈՒՆՔ
Երազում հաճելի բուրմունքը նվերների ու հրապուրանքի նշան է:
Գարշահոտությունն անհուսալի ծառաներ է նշանակում:
ԲՈՒՔ
Երազում տեսնել, որ բուքը մոտենում է, նախագուշակում է երկարատև հիվանդություն, անհաջողություն և գժտություն ընկերների հետ: Այս բոլորը իրար հետ կդառնան ձեր տառապանքների պատճառը:
Եթե բուքը հանդարտվի, ձեր վիշտն այդքան խորը չի լինի: