1 կգ տավարի փափուկ միսը կտրտել կոտլետի մեծությամբ, երկու կողմից թեթևակի ծեծել, ապա թաթախել հարած ձվի ու պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել: Մատուցելիս յուրաքանչյուրի վրա դնել կիտրոնի մի շերտ, իսկ որպես խավարտ՝ կարելի է մատուցել ինչպես տապակած կարտոֆիլ, փլավ, այնպես էլ խորոված բանջարեղեն՝ բադրիջան, լոլիկ, կանաչ պղպեղ: