Ման է գալիս խռխռալով
Նա առվի մեջ ու տան բակում,
Կուլ է տալիսխփշտելով
Մաքուր, կեղտոտ ինչ պատահի,
Չափանիշ է մարդուն փնթի,
Բայց արի տես՝ միսն է համեղ,
Տարեմուտին ձեր տոնական
Սեղանների զարդն է շքեղ:
Խոճկորը կարելի է պատրաստել երկու եղանակով:
1. Խոճկորը լավ մաքրել, վրան լցնել եռացած ջուր, որպեսզի մաշկի վրայի մազերն ամբողջապես դուրս գան, այնուհետև լավ լվանալ, որովայնի մեջ լցնել աղ, սև պղպեղ: 0,5 կգ բրինձը կիսախաշել, ավելացնել 200 գ կարագ, 100 գրամ չամիչ, 2 հատ մանր կտրատած սոխ, մի քիչ կարոս: Այս բոլորը լավ խառնել, լցնել խոճկորի որովայնի մեջ և կարել: Խոճկորի արտաքին շերտին յուղ քսել ու եփել ջեռոցում՝ ժամանակ առ ժամանակ ամանի հատակին հավաքված հյութից գդալով լցնել վրան: Թողնել ջեռոցում այնքան ժամանակ, մինչև կարմրելը: Հանելուց առաջ խոճկորի վրա քամել 1 հատ կիտրոն:
2. Պատրաստել նույն ձևով, միայն առանց լցոնի: