9. ԱՌԱՏԱՁԵՌՆ ՀԱՐՈՒՍՏԻ ԿԱՐՄԱ
Այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է նյութական և էներգետիկ հարստություն: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1925 թ. նոյեմբերի 15-ից 1926 թ. հունիսի 16-ը,
- 1932 թ. նոյեմբերի 15-ից 1933 թ. հունիսի 15-ը,
- 1939 թ. նոյեմբերի 15-ից 1940 թ. հունիսի 16-ը,
- 1946 թ. նոյեմբերի 15-ից 1947 թ. հունիսի 16-ը,
- 1953 թ. նոյեմբերի 15-ից 1954 թ. հունիսի 15-ը,
- 1960 թ. նոյեմբերի 15-ից 1961 թ. հունիսի 15-ը,
- 1967 թ. նոյեմբերի 15-ից 1968 թ. հունիսի 15-ը,
- 1974 թ. նոյեմբերի 15-ից 1975 թ. հունիսի 15-ը,
- 1981 թ. նոյեմբերի 15-ից 1982 թ. հունիսի 15-ը,
- 1988 թ. նոյեմբերի 15-ից 1989 թ. հունիսի 15-ը,
- 1995 թ. նոյեմբերի 15-ից 1996 թ. հունիսի 15-ը,
- 2002 թ. հունիսի 14-ից 2003 թ. հունիսի 14-ը:
Նման կարմայի բարձրագույն մակարդակով դրսևորումը մարդուն հնարավորություն է տալիս ուրիշներին վերադարձնել առողջությունն ու նյութական բարեկեցությունը: Այս հնարավորությունը նա ընդունում է որպես հնարավոր պարգևներից բարձրագույնը: Մոտավորապես այս կերպ «սովորական» մարդը ոչ մի պարգևատրում չի ակնկալում այն բանի դիմաց, որ համեղ ուտելիք է կերել, քանի որ սիրելի ուտելիք ուտելը ինքին ցանկալի պարգև է:
Դրսևորված լինելով միջին մակարդակով՝ այս կարման մարդուն օժտում է լավ առողջությամբ և կայուն նյութական բարեկեցությամբ: Սա անշահախնդրաբար ցուցաբերած առատաձեռնության դիմաց պարգևն է: Ինչքան շատ է նման մարդը շրջապատողներին ժամանակ, ուժ, գումար և ուշադրություն հատկացնում, այնքան շատ ուժ, գումար, ժամանակ ու հարստություն է ինքը ստանում:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն թույլ չի տալիս անազնիվ ճանապարհով գումար և այլ նյութական միջոցներ ձեռք բերել և նրան ապահովելով ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնով՝ աղքատության չի մատնում:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար այդ մարդը պետք է առատաձեռն ու անշահախնդիր լինի, ամեն կերպ խուսափի խորամանկությունից ու խանդից: Սա ամենահուսալի ճանապարհն է դեպի առողջություն, հոգու ու մարմնի լավ էներգետիկա, ինչպես նաև կայուն նյութական բարեկեցություն:
10. ԽԱՆԴՈՏ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
Գոյություն ունի մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար խանդն ու ժլատությունը իսկական մահացու մեղքեր են: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.
- 1923 թ. մայիսի 22-ից 1924 թ. մարտի 23-ը,
- 1932 թ. մայիսի 3-ից 1933 թ. հունվարի 26ը,
- 1941 թ. մարտի 8-ից 1941 թ. դեկտեմբերի 2-ը,
- 1950 թ. հունվարի 11-ից 1950 թ. հոկտեմբերի 6-ը,
- 1958 թ. նոյեմբերի 17-ից 1959 թ. օգոստոսի 12-ը,
- 1967 թ. սեպտեմբերի 22-ից 1968 թ. հունիսի 17-ը,
- 1976 թ. հուլիսի 28-ից 1977 թ. ապրիլի 23-ը,
- 1985 թ. հունիսի 2-ից 1986 թ. փետրվարի 25-ը,
- 1994 թ. ապրիլի 8-ից 1995 թ. հունվարի 2-ը,
- 2003 թ. փետրվարի 12-ից 2003 թ. նոյեմբերի 7-ը:
Այս մարդկանց հակացուցված է սեփականատիրական զգացումի որևէ դրսևորումը, ուրիշի հաշվին ապրելը: Նրանք պետք է բավարարվեն քիչ քանակությամբ իրերով և ոչինչ չպահեն «սև օրվա» համար: Ղեկավարվելով սեփական բնավորության բացասական հատկանիշներով՝ այս մարդն արագորեն ծանրացնում է իր սև կարման, այնումենայնիվ պատժի առժամանակ բացակայությունը կուրացնում է նրան: Նա չի ցանկանում փոխել իր վերաբերմունքը աշխարհի նկատմամբ և շարունակում է ձրիակերությամբ զբաղվել: Մտովի կամ իրականում գործած սխալների համար պատիժը լինում է մշտական դժվարությունների, նյութական խնդիրների, պարտքերի, մարսողական դժվարությունների տեսքով: Ինչքան էլ վեհանձն են այն նպատակաները, հանուն որոնց այս մարդը սկսում է պաշարաներ կուտակել, միևնույն է նա չի կարողանա օգտագործել դրանք՝ միաժամանակ չծանրացնելով կարման:
Այն մարդիկ, ում մոտ այս կարման դրսևորվում է բարձրագույն մակարդակով, գիտակցում է հնագույն ասույթի ողջ իմաստությունը. «Երջանկությունը նրանում չէ, որ ունենաս այն, ինչ ցանկանում ես, այլ ցանկանաս այն, ինչ ունես»:
11. ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդկանց սպիտակ կարման հնարավորություն է տալիս գիտելիքների առանձին պատառիկներից տեղեկատվության մի ամբողջական համակարգ ստեղծել և դառնալ իսկական գիտելիքների ուղեցուցորդ: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1926 թ. հունիսի 17-ից 1927 թ. հունվարի 17-ը,
- 1933 թ. հունիսի 17-ից 1934 թ. հունվարի 17-ը,
- 1940 թ. հունիսի 17-ից 1941 թ. հունվարի 17-ը,
- 1947 թ. հունիսի 16-ից 1948 թ. հունվարի 17-ը,
- 1954 թ. հունիսի 16-ից 1955 թ. հունվարի 16-ը,
- 1961 թ. հունիսի 16-ից 1962 թ. հունվարի 16-ը,
- 1968 թ. հունիսի 16-ից 1969 թ. հունվարի 16-ը,
- 1975 թ. հունիսի 16-ից 1976 թ. հունվարի 16-ը,
- 1982 թ. հունիսի 16-ից 1983 թ. հունվարի 16-ը,
- 1989 թ. հունիսի 16-ից 1990 թ. հունվարի 16-ը,
- 1996 թ. հունիսի 16-ից 1997 թ. հունվարի 16-ը,
- 2003 թ. հունիսի 15-ից 2004 թ. հունվարի 15-ը:
Դրսևորվելով միջին մակարդակով՝ նման կարման մարդուն օժտում է տեղեկատվության մաքուր, անպղտոր աղբյուրից օգտվելու հնարավորությամբ: Նախկինում կատարած բարի գործերի համար արժանի պարգև ստանալով՝ այս մարդը համարյա ոչ մի խնդիր չունի հարազատների ու հարևանների հետ ունեցած իր հարաբերություններում:
Նրան, ում մոտ կարման դրսևորվում է ամենացածր մակարդակով, այն թույլ չի տալիս ատել ու խաբեությամբ զբաղվել, պահպանում է պատահական անցանկալի ծանոթություններից ու թեթևամիտ կապերից: Հաճախ այն մարդուն ազատում է ոչ պետքական գիտելիքների մտապահումից:
Լույսի աշխարհի հետ ամուր կապեր պահպանելու համար այդ մարդը պետք է շրջապատողներին անդադար մատակարարի հավաստի տեղեկատվություն, օգնի սովորելու հարցում և ծառայի որպես մաքուր գիտելիքների ուղեցուցորդ: Բացի այդ, պետք է խոսքում ամեն կերպ խուսափել մակերեսային, անհարգալից վերաբերմունքից, քանի որ վաղ թե ուշ բառերը վերածվում են գործերի: Պատահական չէ, որ իր և իրականություն, իրացնել և իրականացնել բառերն այդքան նման են:
12. ԻՄ ԼԵԶՈՒՆ ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է
Կան շատ մարդիկ, որոնց ակամա արտաբերած յուրաքանչյուր խոսք կարող է մեծ բեռ դառնալ: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.
- 1924 թ. մարտի 23-ից 1924 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1933 թ. հունվարի 27-ից 1933 թ. հոկտեմբերի 22-ը,
- 1941 թ. դեկտեմբերի 3-ից 1942 թ. օգոստոսի 27-ը,
- 1950 թ. հոկտեմբերի 7-ից 1951 թ. հուլիսի 3-ը,
- 1959 թ. օգոստոսի 13-ից 1960 թ. մայիսի 9-ը,
- 1968 թ. հունիսի 17-ից 1969 թ. մարտի 13-ը,
- 1977 թ. ապրիլի 23-ից 1978 թ. հունվարի 16-ը,
- 1986 թ. փետրվարի 26-ից 1986 թ. նոյեմբերի 26-ը,
- 1995 թ. հունվարի 2-ից 1995 թ. սեպտեմբերի 28-ը,
- 2003 թ. նոյեմբերի 8-ից 2004 թ. օգոստոսի 2-ը:
Այս մարդկանց հակացուցված է վիճաբանել հարազատների և հարևանների հետ, հակասություններ ունենալ ուղեկիցների հետ, հավաքագրվել որևէ նենգության մեջ:
Ցածր մակարդակով դրսևորված կարմայով մարդկանց ուրախություն են պատճառում խաբեությունները, գողությունները, բամբասանքները, թալանը, բառերի, անունների, ազգանունների ամեն տեսակ խեղաթյուրումը: Նրա սիրելի զբաղմունքը կատակելն է: Ստի ու դատարկաբանության մեղքը նա քավում է եղբայրների, քույրերի, հարևանների, բարեկամների հետ ունեցած մեծ հակասություններով: Այնպես, ինչպես նա էր գիտակցաբար կամ անգիտակցաբար խաբում ու կողոպտում նրանց, ճիշտ այդպես էլ ինքն է հեշտությամբ դառնում բամբասանքների ու զրպարտությունների զոհ: Պետք է խուսափել բամբասանքներին ու ասեկոսեներին մասնակցելուց, ինչ-որ մեկի վարքը քննարկելուց, շրջապատողներին գողության դրդելուց և դրամապանակը ուրիշների համար մատչելի տեղում դնելուց:
Մարդը կարողանում է հաղթահարել իր հիմար մանկայնությունը, բառերի ու մտքերի աղճատման, բամբասանքների ու զազրախոսության, գողության ու անտեղի կատակների նկատմամբ ունեցած հակվածության գիտակցման ու արմատապես ոչնչացման ուղղությամբ տարված հսկա հոգևոր աշխատանքի արդյունքում: Նրա անվան հետ այլևս չեն կապվում հերյուրվածքներն ու ասեկոսեները:
13. ԱԶԳԻ ՊԱՀՊԱՆԻՉԻ ԿԱՐՄԱ
Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդուն սպիտակ կարման հնարավորություն է տալիս մշտապես հաղորդակցվել ձեռնադրված մարդկանց հետ և դառնալ միակ Աստծո սպասավորը: Ժամանակաշրջաններն են.
- 1927 թ. հունվարի 18-ից 1927 թ. օգոստոսի 16-ը,
- 1934 թ. հունվարի 18-ից 1934 թ. օգոստոսի 16-ը,
- 1941 թ. հունվարի 18-ից 1941 թ. օգոստոսի 16-ը,
- 1948 թ. հունվարի 18-ից 1948 թ. օգոստոսի 16-ը,
- 1955 թ. հունվարի 17-ից 1955 թ. օգոստոսի 15-ը,
- 1962 թ. հունվարի 17-ից 1962 թ. օգոստոսի 16-ը,
- 1969 թ. հունվարի 17-ից 1969 թ. օգոստոսի 15-ը,
- 1976 թ. հունվարի 17-ից 1976 թ. օգոստոսի 15-ը,
- 1983 թ. հունվարի 17-ից 1983 թ. օգոստոսի 15-ը,
- 1990 թ. հունվարի 17-ից 1990 թ. օգոստոսի 15-ը,
- 1997 թ. հունվարի 17-ից 1997 թ. օգոստոսի 15-ը,
- 2004 թ. հունվարի 16-ից 2004 թ. օգոստոսի 14-ը:
Կարմայի բարձրագույն դրսևորումը ամբողջովին մաքրված գենետիկ կոդ է: Այն մարդը, ում մոտ այս կարման արտահայտվում է միջին մակարդակով, դրա դիմաց ոչ մի պարգևատրում չի ակնկալում: Նա երջանիկ է այն բանով, որ մուտք ունի դեպի Սուրբ Աղբյուրը և կարող է մաքրել պղտոր ակունքները ճիշտ այնպես, ինչպես պարգևատրում չի ակնկալում այն մարդը, որը ջուր է խմում աղբյուրից և ոչ ճանճի նեխած հեղանյութը:
Միջին մակարդակով արտահայտված կարման մարդուն նվիրում է ընտանեկան օջախի մշտական ջերմություն և ընտանիքում լիակատար փոխըմբռնում, նախնիների հետ ջերմ հարաբերություններ ու Հայրենիքում ճանաչման ձեռքբերում:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն մանկության տարիքում տալիս է ընտանեկան անդորր և փոխըմբռնում նախնիների հետ:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման կարմայով մարդը պետք է շատ բան անի լավ ավանդույթների (ընտանեկան, ազգային, կրոնական ու պատմական) պահպանման համար:
Նա պետք է սովորի տանը լինել բարի հանճար, ընտանիքի անդամների միջև խաղաղություն ու համաձայնություն պահպանի, սրբորեն հարգի նախնիների հիշատակը: Արտագաղթելով՝ նման մարդիկ կարող են կորցնել ոչ միայն հայրենիքը, այլև հանգուցյալ նախնիների աներևույթ աջակցությունը:
14. ՕՏԱՐ՝ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ
Մարդկանց մի մեծ խումբ կա, որոնց տան պատերը ոչ միայն չեն օգնում, այլև երբեմն լրջորեն դժվարացնում են նրանց կյանքը: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.
- 1924 թ. դեկտեմբերի 17-ից 1925 թ. սեպտեմբերի 12-ը,
- 1933 թ. հոկտեմբերի 23-ից 1934 թ. հուլիսի 18-ը,
- 1942 թ. օգոստոսի 28-ից 1943 թ. մայիսի 24-ը,
- 1951 թ. հուլիսի 3-ից 1952 թ. մարտի 29-ը,
- 1960 թ. մայիսի 9-ից 1961 թ. փետրվարի 1-ը,
- 1969 թ. մարտի 14-ից 1969 թ. դեկտեմբերի 8-ը,
- 1978 թ. հունվարի 17-ից 1978 թ. հոկտեմբերի 13-ը,
- 1986 թ. նոյեմբերի 23-ից 1987 թ. օգոստոսի 18-ը,
- 1995 թ. սեպտեմբերի 29-ից 1996 թ. հուլիսի 24-ը,
- 2004 թ. օգոստոսի 3-ից 2005 թ. ապրիլի 29-ը:
Այս մարդկանց հակացուցված է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նախնիների նկատմամբ, պղծել ընտանեկան, ազգային, կրոնական ավանդույթները և փայփայել սեփական թաքնված արատները: Մեղքերի համար նրանք պատժվում են ընտանեկան անեծքով, մշտական անախորժություններով, որոնք բերում են հոգեկան անհավասարակշռվածության: Ինչ-որ անտեսանելի ուժ այս մարդուն հեռացնում է իր սեփական տնից, փչացնում է ընտանիքի հետ փոխհարաբերությունները կամ էլ դարձնում մտերիմ մարդու դավաճանության զոհը: Որպես կանոն, այն մարդիկ, ում մոտ այս կարման դրսևորվում է միջին մակարդակով, հայրենիքում չեն ընդունվում, նույնիսկ եթե դրան մեծ ծառայություններ են մատուցել: Այս հանգամանքը նրանց դրդում է երջանկություն որոնել հարազատ վայրերից հեռու:
Հոգևոր մեծ աշխատանքի արդյունքում այս կարմայով մարդիկ մաքուր ավանդույթների ճաշակ են ձեռք բերում, կտրականապես հրաժարվում են ընդունել կեղտոտ ուսմունքները, նրանց մոտ առաջանում է ակնթարթային ռեակցիա, որը թույլ չի տալիս այնպիսի գործընթացների զարգացում, որոնք տանում են կենդանի ակունքների աղտոտման: Լիովին վերանում է թունավորման, անեծքի, ջրահեղձ լինելու վախը:
15. ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդկանց սպիտակ կարման հնրավորություն է տալիս շրջապատողներին ոգեշնչել սեփական օրինակով ու ստեղծագործական աշխատանքով: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1920 թ. օգոստոսի 17-ից 1921 թ. մարտի 18-ը,
- 1927 թ. օգոստոսի 17-ից 1928 թ. մարտի 18-ը,
- 1934 թ. օգոստոսի 16-ից 1935 թ. մարտի 18-ը,
- 1941 թ. օգոստոսի 16-ից 1942 թ. մարտի 18-ը,
- 1948 թ. օգոստոսի 18-ից 1949 թ. մարտի 18-ը,
- 1955 թ. օգոստոսի 15-ից 1956 թ. մարտի 17-ը,
- 1962 թ. օգոստոսի 15-ից 1963 թ. մարտի 17-ը,
- 1969 թ. օգոստոսի 15-ից 1970 թ. մարտի 17-ը,
- 1976 թ. օգոստոսի 15-ից 1977 թ. մարտի 17-ը,
- 1983 թ. օգոստոսի 15-ից 1984 թ. մարտի 17-ը,
- 1990 թ. օգոստոսի 15-ից 1991 թ. մարտի 15-ը,
- 1997 թ. օգոստոսի 15-ից 1998 թ. մարտի 17-ը,
- 2004 թ. օգոստոսի 14-ից 2005 թ. մարտի 16-ը:
Այս կարմայի բարձրագույն դրսևորում ունեցող մարդիկ կարող են տիրապետել բոլոր ստեղծագործական ուժերի առավելագույն համադրությանը:
Միջին մակարդակով արտահայտված կարման մարդուն տալիս է երջանկություն սիրո մեջ, նպաստում է ստեղծագործական ներուժի ամբողջական բացահայտմանը: Այսպիսինն է պարգևատրում, սեփական օրինակով շրջապատողներին ոգեշնչելու կարողության, ստեղծագործական խոշոր նվաճումների և սիրո մեջ հավատարիմ լինելու համար:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն թույլ չի տալիս զբաղվել պոռնկագրությամբ ու մանկական պոռնկությամբ և անվերջ երջանիկ սիրո մեջ պարգևում է գոնե մեկ լուսավոր պահ:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար այսպիսի կարմայով մարդիկ պետք է զարգացնեն իրենց տաղանդը և ստեղծագործական ունակություններն ու իրենց օրինակով ոգեշնչեն շրջապատողներին: Նրանք չպետք է իրենց քանքարը հողում թաղեն և պետք է շարունակեն երիտասարդության հետ տանել մակավարժա-դաստիարակչական աշխատանք: Աշխատելով կրթության ոլորտում՝ նրանք չպետք է մոռանան այն մասին, որ յուրաքանչյուր ուսուցման հիմքում ընկած են ուսուցչի կողմից ձևավորված պատկերները: Դրանց որակից է կախված աշակերտի կրթության մակարդակը:
16. ՍՆԱՊԱՐԾ ՄԱՐԴՈՒ ԿԱՐՄԱ
Կան մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է ուշադրության կենտրոնում լինելը: Նրանք ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.
- 1925 թ. սեպտեմբերի 13-ից 1926 թ. հունիսի 8-ը,
- 1934 թ. հուլիսի 18-ից 1935 թ. ապրիլի 13-ը,
- 1943 թ. մայիսի 25-ից 1944 թ. փետրվարի 17-ը,
- 1952 թ. մարտի 30-ից 1952 թ. դեկտեմբերի 23-ը,
- 1961 թ. փետրվարի 1-ից 1961 թ. հոկտեմբերի 28-ը,
- 1969 թ. դեկտեմբերի 8-ից 1970 թ. սեպտեմբերի 2-ը,
- 1978 թ. հոկտեմբերի 14-ից 1979 թ. հուլիսի 9-ը,
- 1987 թ. օգոստոսի 19-ից 1988 թ. մայիսի 14-ը,
- 1996 թ. հուլիսի 25-ից 1997 թ. մարտի 19-ը:
Այս մարդկանց հակացուցված է ցուցաբերել սնափառություն, ձևամոլություն, եսակենտրոնություն, պոռնկագրության նկատմամբ հետաքրքրություն, նախանձ տաղանդավոր մարդկանց հանդեպ, կիրք մոլեխաղերի և վիճակախաղերի նկատմամբ:
Նման կարմայի ցածր մակարդակով դրսևորում ունեցող մարդիկ տանջում են նրանց, ովքեր սիրում են իրենց և ում իրենք են սիրում: Ճակատագրից և շրջապատողներից ոչ մի դիմադրության չհանդիպելով, նրանք այն կարծիքին են, որ իսկապես գերազանցում են իրենց շրջապատին և այդ պատճառով էլ հատուկ մեծարանքի են արժանի: Որպես պատիժ նրանք դժբախտ են սիրո մեջ, խնդիրներ են ունենում երեխաների հետ (չեն կարող առողջ երեխա ունենալ, խնդիրներ երեխաների հետ փոխհարաբերություններում, կամ էլ սիրելի երեխայի կյանքում տեղի ունեցող դժբախտություն):
Այն մարդիկ, ում մոտ այս կարման արտահայտվում է միջին մակարդակով, ստիպված են տառապանքներ կրել այս աշխարհի ուժեղների և բազմաթիվ նախանձողների բացասական վերաբերմունքի պատճառով: Կարման արագորեն քավելու համար այս մարդիկ չպետք է ձգտեն փառքի, ճանաչման, իշխանության. պետք չէ վշտանալ դժբախտ սիրո պատճառով, կտրականապես արգելվում են վիժումները: Նրանք իրենց սաներին պետք է տան ամեն ինչ՝ փոխարենը երախտագիտություն չակնկալելով:
Կարմայի բարձրագույն դրսևորման դեպքում մարդը հաղթահարում է իր հպարտությունը, վերանում է ուրիշներին կամքը պարտադրելու և մշտապես ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը: Աստիճանաբար բարելավվում են հարաբերությունները երեխաների և սիրելի հետ: