Հին հայկական տոմար
Տոմարի ծագումը
Որևէ դեպքի մասին խոսելիս անհրաժեշտ է լինում պարզել ոչ միայն տյվալ իրադարձության վայրը, այլև` ժամանակը: Այն գիտությունը, որը խնդիր է դնում իր առջև զբաղվելու ժամանակի հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ և լուսաբանությամբ, հայ մատենագրության մեջ հայտնի է «տոմար» կամ «տումար» անունով:
Իր պատմության արշալույսին հանդես եկող մարդու առաջին ժամանակի չափանիշը ցերեկն ու գիշերն է հանդիսացել. Իրար հաջորդող աշխատանքային ցերեկը և հանգստի գիշերը, փաստորեն, նախնադարյան մարդու առաջին օրացույցն է եղել:
Զարգացման համեմատաբար բարձր աստիճանում մարդիկ սկսել են ժամանակը չափել լուսնի պարբերաշրջաններով. Տեսնելով լուսնի նորելու և կլորելու հաջորդականությունը` լուսինն են վերցրել հիմք և նրանով չափել ժամանակը: Հնարավոր է, որ հնագույն շրջանում լուսնական տոմարով առաջնորդված լինեն նաև Հայաստանում: Ի օգուտ դրա խոսում է Անանիա Շիրակացու մի ակնարկը լուսնի պարբերաշրջանի մասին. «Տեսնելով առաջնոցն գլուսինն լցելա և մաշեալ, իմացան զանցաւորութիւն կենաց իւրեանց և ասացին թէ` է մեզ պատկեր»: Այդ ենթադրությունն առավել քան հավանական է, եթե նկատի ունենանք, որ հայկական քանդակներում, արեգակի հետ միասն փորագրված է լինում լուսնի պատկերը, որը, հավանաբար, հեթանոսական ավանդույթի վերապատկերումն է քրիստոնեական քանդակներում:
Ժամանակի ընթացքում լուսնական տարիները մարդիկ սկսել են կապել տարվա եղանակների հետ` տարեմուտ ընդունելով գարնանամուտը և թվարկելով լուսիններն ըստ հաջորդականության` առանց ամիսներին անուններ տալու: Հետագայում, սակայն, սկսում են լուսնական ամիսներին անուններ տալ և նրա հիման վրա կազմել այսպես կոչված լուսնային տոմարը: Միջին դարերում այդ տոմարով են առաջնորդվել մի շարք ժողովուրդներ: Ներկայումս Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդներ ևս առաջնորդվում են այդ տոմարով:
Լուսնային տասներկու ամիսների հիման վրա ստեղծված տարին արեգակնային աստղաբաշխական ճիշտ տարուց պակաս է մոտ 11 օր` ճշգրիտ հաշվումներով լուսնական տարին ունի 354 օր, 8 ժամ, 48 րոպե, 34 վայրկյան, իսկ արեգակնային տարին` 365 օր, 5 ժամ, 498 րոպե, 46 վայրկյան տևողություն:
Տոմարի պատմության մեջ խոշոր բարեփոխություններից մեկը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, որի հանձնարարությամբ եգիպտացի տամարագետ Սոզիգենեսը 46 թ. մ.թ.ա. կազմել է արեգակնային կոչվող անշարժ տոմարը: Սոզեգինեսը տարվա տևողությունն ընդունել է 365 և մեկ քառորդ օր: Քանի որ հնարավոր չէր ամեն տարվա համար հաշվի առնել մեկ քառորդ օրը, ուստի չորս տարվա ընթացքում այդ մեկ քառորդ օրերը հավաքելով դրվել են փետրվար ամսվա վրա` 28 օրը դարձնելով 29: Մինչ օրս ընդունված է փետրվարը 29 օրից բաղկացած այդ տարին կոչել «նահանջ», իսկ մյուս երեք տարիները` «հասարակ»: Բացի այդ, ըստ Հույլան տոմարի տարվա ամանորը սահմանվել է հունվարի մեկը:
Հին հայկական տոմար
Թեև հայկական տոմարի և տոմարագրության ծագման պայմաններն այսօր անհայտ են, այնուամենայնիվ առկա են իրեղեն և մատենագրական այնպիսի վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս լուսավորելու այս մշուշված հարցի ճանապարհը: Այսպես, ըստ Մովսես Խորենացու թողած մի տեղեկության, մեզ հայտնի է դառնում, որ Արտաշես թագավորը (189-160թթ. մ.թ.ա.) հատուկ ուշադրություն է դարձրել մի շարք գիտությունների զարգացմանը, այդ թվում` տոմարագիտությանը:
Իսկ ահա ըստ ավանդության, հեթանոսական շրջանի հին հայկական տոմարի սկիզբը կապվում է Հայկ նահապետի Բելի դեմ տարած հաղթանակի հետ: Եթե հավատանք ավանդությանը, ապա այդ իրադարձությունը տեղի ունեցել 2492թ մ.թ.ա: Այդ թվականը պարզել է Ղևոնդ Ալիշանը: Իր հաշվումների համար նա հիմք է վերցրել «սոթիսի» կամ «հայկական» կոչվող երկու պարբերաշրջանների ետադարձ հաշվումը, վերցնելով 428թ.` այն տարեթիվը, երբ հայկական շարժական ամանորը եղել է օգոստոսի 11-ը, նրանից դուրս է հանել առաջին պարբերաշրջանը (1460-ը), ստացել է 1033 մ.թ.ա., ապա հանել է երկրորդ պարբերաշրջանը, ստացել է 2492, որը և համարել է հայկական տոմարի թվաբանության սկիզբը` կապվազ Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ:
«Ափրիկանոս և Եվսեբիոս իրենց մարմանաս թիւերովը Բելայ թագաւորութեան կը նշանակեն վերոհիշեալ 2492 տարին Քրիստոսէ առաջ: Այս համաձայնութիւնքս Հայկական թուականին և օտար ժամանակագրած տուած թուականի հետ, և վկայութիւնք մեր տօմարագրաց և յայսմաւուրաց, կարծեմ բաւականապէս իրաւունք կու տան մեզի առանձ տարակուսի ընդունելու Հայկայ շրջանին և մեր ազգութեան սկիզբը` Քրստոսէ առաջ 2492 տարին»:
- Ղևոնդ Ալիշան, «Հայկայ շրջան. հին հայոց տօմար և թուական Հայադիր»
Թեև որոշ պատմաբաններ այսօր կասկածի տակ են դնում Ալիշանի արված հաշվարկները, այնուամենայնիվ, Հին հայկական տոմարի և հայ ժողովրդի «ծննդյան» տարեթիվը այնուամենայնիվ համարվում է հենց 2492 թվականը մ.թ.ա.:
2007 թվականին լրացել է հայոց 4500 թվականը:
Հեթանոսական տոմարը Հայաստանում գործածությունից դուրս եկավ քրիստոնեության ընդունումից որոշ ժամանակ անց և աստիճանաբար մոռացության մատվեց: Թեև միջին դարերում նույն Ալիշանը և այլոք գիտական որոշ ուսումնասիրություններ կատարեցին, մինչև վերջերս այդ երևույթի մասին քչերն են տեղյակ: Մինչդեռ Հին հայկական տոմարը հանդիսանում է հազարամյա հայ պատմա-մշակութային ժառանգության անբաժան մասը, ինչպես Ացտեկների հանրահայտ «Արևային» տոմարը, կամ եբրայական տոմարը, որին ծանոթ է ցանկացած հրեան:
Բացի այդ, չի կարելի անտեսել այն, որ Հին հայկական տոմարի առկայությունը վկայում է հայ ժողովրդի` ավելի քան 4500 տարի առաջ ձևավորված լինելու մասին: Այնպես որ, անհրաժեշտ է շարժվել առաջ, բայց ծանոթ լինել արմատներին:
Հայկ թագավորի օրացույցը
«Հայոց բուն տոմար» անունով հայտնի ֆիքսված հայկական օրացույցի մասին շատ բան է հայտնի: Այն ընդունվել է մ.թ.ա. 2492 թվականին Հայոց թագավոր Հայկի հրամանով, որը կրում էր ԿԵՍԱՐ տիտղոսը, այսինքն՝ ԿԵՍ-ԱՐ, Կես Արև, Կիսաստված, քանի որ Հայոց թագավորը միաժամանակ եղել է նաև Գերագույն հոգևորականը կամ Արևի Որդի ու գլխավոր Աստծո՝ Հայր Արիի ներկայացուցիչը Երկրի վրա։ Կեսարը հանդիսանում էր Երկրային Աստվածը: Հայկական կեսար բառը հետագայում Հունաստանից Եվրոպա է անցնում և օգտագործվում որպես ՑԵԶԱՐ, ԿԱՅԶԵՐ, ՑԱՐ և այլն, բայց արդեն կայսր իմաստով։
Ինչպես վկայում է 5-րդ դարի պատմիչ Մ. Խորենացին, թագավոր Հայկը հաղթանակ է տանում Հայաստանը նվաճելու համար արշաված Բաբելոնի զորքի դեմ, նա ճակատամարտում հաղթեց, սպանելով Բաբելոնի տիրակալ Բելին ու հրահանգեց ամեն տարի տոնել այդ օրը և տարվա ամիսները վերանվանել իր ուստրերի ու դուստրերի անուններով։
Մ.թ.ա. 2492 տարեթիվը վերականգնել է 19-րդ դարի պատմաբան Ղևոնդ Ալիշանը։ Հայտնի էր, որ Նոր Տարին (1-ը Նավասարդի) 428 թվին հայկական արեգակնային շարժական օրացույցով համընկնում էր Հուլիանոսի օրացույցի օգոստոսի 23-ի օրվա հետ: Օգտագործելով այս փաստը , և 1460-ամյա Հայկական Ցիկլը, նա հաշվարկել է, որ 1460 - 428 = 1032 + 1460 = 2492։ Ինչպես գրում է Ղ. Ալիշանը, միևնույն մ.թ.ա. 2492 թվականը համարել են որպես Բելի մահվան տարեթիվը նաև հին հեղինակներ՝ Աֆրիկանոսն ու Եվսեբիոսը։
Բուն հայկական տոմարը բաղկացած է 123 ամիսներից, յուրաքանչյուրում 30-ական օր, այսինքն՝ 360 օր գումարած 5 ավելյաց օրերը: Յուրաքանչյուր ամիսը և յուրաքանչյուր օրը, ինչպես նաև 24 ժամից յուրաքանչյուր ժամը ունեն իրենց առանձին անունները՝ հայերեն բառերով: 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացին բերում է այդ անունները։
Ավելյաց 5 օրերը անվանել են այն ժամանակ հայտնի մոլորակների անուններով։Հին Հայկական տոմար Նոր տոմար
1. Նավասարդ (Հայկի աղջիկը), 1-30 օգոստոս 11 - սեպտեմբեր 9
2. Հոռի (աղջիկը), 1-30 սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9
3. Սահմի (աղջիկը), 1-30 հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8
4. Տրե (Հայկի տղան), 1-30 նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8
5. Քաղոց (տղան), 1-30 դեկտեմբերի 9 - հունվարի 7
6. Արած (տղան), 1-30 հունվարի 8 - փետրվարի 6
7. Մեհեկան (աղջիկը), 1-30 փետրվարի 7 - մարտի 8
8. Արեգ (աղջիկը), 1-30 մարտի 9 - ապրիլի 7
9. Ահեկան (հին անուն), 1-30 ապրիլի 8 - մայիսի 7
10. Մարերի (աղջիկը), 1-30 մայիսի 8 - հունիսի 6
11. Մարգաց (աղջիկը), 1-30 հունիսի 7 - հուլիսի 6
12. Հրոտից (տղան), 1-30 հուլիսի 7 - օգոստոսի 5
13. Ավելյաց, 1-5 օգոստոսի 6 - օգոստոսի 10
Ամսվա օրերն անվանել են հայկական սրբազան սարերի, Արևի տաճարների ու աստվածների անուններով։
Օրվա սկիզբը համարվում էր առավոտյան ժամը 6-ը:1. Արեգ 16. Մանի
2. Հրանդ 17. Ասակ
3. Արամ 18. Մասիս
4. Մարգար 19. Անահիտ
5. Ահրանք 20. Արագած
6. Մազդեղ 21. Գրգուռ
7. Աստղիկ 22. Կորդուիք
8. Միհր 23. Ծմակ
9. Ձոպաբեր 24. Լուսնա
10. Մուրց 25. Ցրոն
11. Երեզկան 26. Նպատ
12. Անի 27. Վահագն
13. Պարխար 28. Սիս
14. Վանատուր 29. Վարագ
15. Արամազդ 30. Գիշերավար
Օրվա ժամերը Գիշերվա ժամերը
1. Այգ, 6-7 ժ. 13. Խավարակ, 18-19 ժ.
2. Ցայգ, 7-8 ժ. 14. Աղջամուղջ, 19-20 ժ.
3. Զորացեալ, 8-9 ժ. 15. Մթացեալ, 20-21 ժ.
4. Ճառագահթեալ, 9-10 ժ. 16. Շահավոտ, 21-22 ժ.
5. Շառավեղեալ, 10-11 ժ. 17. Կամավոտ, 22-23 ժ.
6. Երկրատես, 11-12 ժ. 18. Բավական, 23-24 ժ.
7. Շանթարկող, 12-13 ժ. 19. Խոթափեալ, 0-1 ժ.
8. Հրակոթ, 13-14 ժ. 20. Գիզակ, 1-2 ժ.
9. Հուրթափայլ, 14-15 ժ. 21. Լուսակն, 2-3 ժ.
10. Թաղանթեալ, 15-16 ժ. 22. Առավոտ, 3-4 ժ.
11. Արագոտ, 16-17 ժ. 23. Լուսափայլ, 4-5 ժ.
12. Արթող, 17-18 ժ. 24. Փայլածու, 5-6 ժ.
Հայաստանի Սանահին քաղաքի մոտ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի յոթօրյա շաբաթի մի օրացույց-գոտի: Այդ օրացույց-գոտու օրերը անվանված են Արևի, Լուսնի և 5 մոլորակների հին հայկական անուններով։
1. Արև Son - Sunday - կիրակի
2. Լուսին Moon - Monday - երկուշաբթի
3. Հրատ Mars - Tuesday - երեքշաբթի
4. Փայլածու Mercury - Wednesday - չորեքշաբթի
5. Լուսնթագ Jupiter - Thursday - հինգշաբթի
6. Արուսյակ Venus - Friday - ուրբաթ
7. Երևակ Saturn - Saturday - շաբաթ
Հետաքրքիրը այն է, որ շաբաթվա օրերի երկու առաջին ժամանակակից անգլերենով ներկայացված անունները բացարձակորեն համընկնում են հայկական Արև և Լուսին անունների հետ և Saturn /շաբաթ/ բառը, համընկնում է Սատուրն բառի հետ:
Այս տոմարը մինչև հիմա էլ Հայաստանում օգտագործվում է: Շատերը տոնում են նաև հին Նոր Տարին (օգոստոսի 11)։ Ոչ ոք դեռևս չի վերացրել Հայկ թագավորի մ.թ.ա. 2492 թ-ի հրամանը։
Հին եգիպտական օրացույցը, Հին հայկական օրացույցին նման էր, բայց նրա ամիսների օրերն անուններ չուներին: Հայկական բուն տոմարը հնագույն գործող և ճշգրիտ օրացույցն է աշխարհում: 2008թվականի օգոստոսի 11-ին լրացավ Հայկական բուն տոմարի 4500 ամյակը։