ՄԱԶԵՐ
Եթե կինը երազում իր մազերն է սանրում, նախանշում է նրա թեթևամտությունն իր արարքներում, որի համար հետո նա կզղջա:Եթե տղամարդը երազում տեսնի նոսրացած գանգուրներ, իրականում չարդարացված մեծահոգությունը կհանգեցնի անհաջողության ու աղքատության:Եթե տեսնում եք, որ ունեք սև գանգուր մազեր, նշանակում է ընկնելու եք գայթակղիչ սիրային թակարդի մեջ:Գեղեցիկ սանրվածքը գործերի հաջող շրջադարձի նշան է, եթե մազերը կտրված են չափից ավելի կարճ, նախազգուշացնում է. չի կարելի լինել վատնող՝ դժբախտությունից խուսափելու համար:Փափուկ մազերի փարթամ սանրվածքը նշանակում է անսահման երջանկություն:Եթե կինը տեսնում է իր միաժամանակ և՛ մուգ, և բաց մազեր, առաջիկա ընտրությունում զգույշ լինելու անհրաժեշտության կասկած է:Խառնված, չհավաքված մազերը անհաջողություն են:Սեփական մազերի սպիտակելը փորձանքի նշան է:Երազում ալեհեր մարդկանց տեսնելը նույնպես տհաճ փոփոխությունների նշան է, սիրահարների համար դա հակառակորդի հայտնվել է: Միաժամանակ, ձյունաճերմակ գանգուրները գուշակում են դրանց տիրոջը հանգստացնող լուրեր, ուղևորություններ ու հանդիպումներ:Մազերի թափվելը հիվանդության ու աղքատության նշան է:Երազում ինչ-որ մեկի մազերը հարդարելը հաջող շրջադարձ է սիրային գործերում:Ծաղիկները մազերի մեջ՝ նշանակում է մոտեցող անախորժություններ, որոնք, սակայն ձեզ չեն կարող հավասարակշռությունից հանել:
ՄԱՀ
Սեփական մահը երազում տեսնելը նշանակում է, որ Ձեզ սպասվում է երկար և երջանիկ կյանք սիրելի մարդու կողքին:Եթե երազում տեսել եք ինչ որ կարևոր մարդու մահը, կանխազգուշացում է, որ շուտով աշխարհի զարգացած երկրներից մեկում իշխանության կանցնի մի իմաստուն ղեկավար, որը պետությունների միջև կկարողանա խաղաղություն և համաձայնություն հաստատել:Շատ մարդկանց մահը սարսափելի համաճարակի նշան է, որի արդյունքում կմահանան միլիոնավոր մարդիկ:Եթե տեսնում եք կլինիկական մահվան վիճակում գտնվող մարդու, նշանակում է, որ երկար ժամանակ անտեղյակ կլինեք Ձեր հին ծանոթների ծրագրերին: Նրանք այդ ծրագրերը կիրականացնեն, որի հետևանքով Դուք շատ կտառապեք:Եթե մեռած հարազատ ես տեսնում, հարազատդ փորձությունների կենթարկվի:Մահվան մասին երազը մեկնաբանվում է որպես նախազգուշացում:Երազում մահացած հոր հետ խոսելը նշանակում է, որ անհրաժեշտ է լրջորեն խորհել սկսվող գործերի մասին:Մահացած մոր հետ զրույցը, առողջության նկատմամբ ուշադիր լինելու կոչ է:Մեծ ուշադրությամբ պետք է վերաբերվել, թե երազում ինչ են ասում մահացած մերձավորների ստվերները: Քնածը կարող է նրանցից ստանալ արժեքավոր խորհուրդ:Երազում դագաղ տեսնելը նշանակում է ծանր կորուստներ և թանկագին հարազատների կյանքից վաղաժամ հեռացում:Ծաղիկներով պատված դագաղը եկեղեցում՝ անհաջող ամուսնություն է:
ՄԱՀՃԱԿԱԼ
Երազում մահճակալ տեսնելը դժբախտության, հիվանդության կամ դժբախտ պատահարի նախանշան է:Կողքը դրված մահճակալը նշանակում է, որ փորձանքի մեջ միայնակ չեք հայտնվելու, ընկերները ջերմորեն ցավակցելու են ձեզ:
ՄԱՅՐՈՒՂԻ
Երազում տենելով՝ որ նայում եք մայրուղուն կամ գնում եք այդտեղով, նշան է, որ ձեզ սպասվում է երկարատև ու հաճելի ճանապարհորդություն, որից մեծ օգուտ կստանաք:Երիտասարդ մարդկանց այդ երազը խոստանում է ուժեղ ու ազնիվ ցանկություններ:
ՄԱՐԳԱԳԵՏԻՆ
Երազում մարգագետին տեսնելը խոստանում է երջանիկ վերամիավորում ձեր մերձավորների հետ և ուրախալի հեռանկար ապագա ընտանեկան կյանքում:
ՄԱՐԳԱՐԻՏ
Երազում մարգարիտ տեսնելը խոստանում է լավ բիզնես, հաջող առևտուր:Եթե դեռատի կինը տեսնում է, որ սիրեցյալն իրեն մարգարիտ է նվիրում, անչափ երջանիկ է լինելու. նրան սպասվում է թե՛ երջանկություն, թե՛ ուրախություն, թե՛ սիրող ու նվիրված փեսացու:
ՄԵՂՐ
Երազում մեղր տեսնելը նշանակում է շուտով տիրելու եք նշանակալի կարողության:Մեղր ուտելը հարստության և սիրո նշան է:
ՄԵՋՔ
Երազում մերկ մեջք տեսնելը նշանակում է իշխանության կորուստ: Այն զգուշացնում է, որ տվյալ իրավիճակում խորհուրդներ կամ գումար տալը վտանգավոր է: Այն քրոնիկ հիվանդությունների նշան է:Եթե երազում ինչ որ մեկը Ձեզ մեջքով է կանգնած, ապա նախանձն ու խանդը, միավորվելով, փորձում են Ձեր դեմ գործել:Սեփական մեջքը տեսնել ոչ մի լավ բան չի խոստանում:
ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ
Երազում ինքդ քեզ մերկ տեսնելը կանխատեսում է սկանդալներ:Ուրիշին մերկացած տեսնելը նշանակում է, որ չարակամ մարդիկ փորձելու են ձեզ շեղել ճիշտ ուղուց:Եթե երազում հանկարծակի նկատեք ձեր մերկությունը և փորձեք ծածկել այն, նշանակում է, որ ձեր ազնվաբարո զգացմունքները հակասության մեջ կլինեն անթույլատրելի կրքերի ծարավի հետ:Եթե դեռահաս կինը երազում հիանում է իր մերկությամբ, նա իր հմայքի շնորհիվ շատ հաջողակ կլինի: Եթե տեսնի, որ վատ կառուցվածք ունի, հեղինակությանը վտանգ է սպառնում:Եթե նա տեսնում է մաքուր ջրում լողացող մերկ տղամարդկանց, շատ երկրպագուներ կունենա: Եթե ջուրը կեղտոտ է՝ խանդոտ երկրպագուն նրա մասին չար բամբասանք կտարածի:
ՄԻՋԱՏՆԵՐ
Երազում վխտացող միջատներ տեսնելը նշանակում է հիվանդություն և բազում տրտմություններ:Եթե նրանցից ազատվեք, ուրեմն ձեր բախտը բերել է:Թիթեռը ծաղիկների և կանաչ խոտի վրա նշանակում է ուրախություն:Ճախրող թիթեռները լուր են բերելու բացակայող ընկերներից:Սպիտակ թիթեռը հիվանդություն է:Լվերը զայրույթի ու բորբոքման նշան են:Լու բռնելը տհաճությունների նշան է:Եթե լվերը կծում են՝ փորձանք է:Փայտոջիլները կանխագուշակում են երկարատև հիվանդություն կամ ուրիշ դժբախտություն: Եթե նրանց տեսնում եք մեծ քանակներով, կարելի է սպասել ճակատագրական իրադարձությունների:Ով երազում մրջյուն է տեսնում, նրան ամբողջ օրը մանր անախորժություններ են հետապնդելու:Ճանճը նախազգուշացնում է չափից ավելի թշնամիների մասին:
ՄԻՐԳ
Պտուղները, որոնք հասունանում են տերևների միջև, ընդհանրապես կանխագուշակում են երջանիկ ապագա:Կանաչ պտուղները նշանակում են անտեղի ջանքեր և չմտածված արարքներ:Եթե դեռահաս կինը երազում պտուղ է ուտում, կանխագուշակում է նրա բարոյական անկումը և ժառանգության կորուստ:Ընդհանրապես պտուղ ուտելը տհաճ երազ է:Պտուղ առնելը և վաճառելը նշանակում է խոշոր, բայց քիչ օգտավետ գործարք:Ծիրան՝ տհաճ դեպքեր:Ձմերուկ - տղամարդկանց խոստանում է տհաճություններ, կանանաց՝ հղիություն, օրիորդներին՝ շտապ ամուսնություն:Անանաս - հաջողություն ամենամոտ ապագայում:Ծառի վրա նարինջ տեսնելը առողջության նշան է: Բայց դրանք ուտելը՝ ընկերոջ կամ բարեկամի հիվանդություն:Խաղող - շահույթ, հաջողություն, ուրախություն և առողջություն:Խաղողի ողկույզները՝ հասարակության մեջ առաջավոր դիրք: Խաղող ուտելը՝ արցունքներ:Բալ տեսնելը տխրության նշան է:Նուռ ուտելը նշանակում է ենթարկվել ինչ-որ բանի դյութանքին:Սեխը նշանակում է հիվանդություն և համարձակ գործարքներ:Մորի - նվեր է, բայց ուտելը՝ հիվանդություն:Կիտրոն ուտելը նշանակում է նվաստացում և հիասթափություն:Կանաչ կիտրոնը նախատեսում է հիվանդություն:Չորացած կիտրոնը՝ հարաբերությունների խզում կամ ապահարզան:Զեյթուն - ուրախություն և անակնկալներ:Սալոր - վաղանցիկ ուրախություններ:Խնձոր - մեծ մասի համար լավ երազ է, եթե պտուղները փչացած չեն:
ՄԿՐԱՏ
Մկրատը երազում լավ նշան չէ. կանայք խանդոտ և խոսացող կլինեն, սիրահարվածները կվիճեն, գործնական հեռանկարները մշուշոտ կլինեն:Եթե տեսնեք սուր լավ սրված մկրատներ, նշանակում է ստիպված կզբաղվեք ձեզ համար տհաճ գործերով:Մկրատը կոտրելը վեճի նշան է:Եթե տեսնեք արդեն կոտրված մկրատ, արթմնի կարող եք կորցնել ձեր ընկերներին և հասարակության մեջ ձեր գրաված դիրքը՝ էքսցենտրիկ պահվածքի պատճառով:Մկրատ կորցնելը նշանակում է՝ ուզում եք ազատվել տհաճ պարտականություններից:Ընդհանրապես, մկրատ տեսնելը վկայում է, որ ժլատ և անբարյացկամ եք դառնում ընկերների նկատմամբ:
ՄՈԳՈՒԹՅՈՒՆ
Մոգությամբ ձեր զբաղվելու մասին երազը նշանակում է հաճելի անակնկալ:Եթե մոգությունն ուրիշներն են անում, սպասեք շահույթի:Երազում մոգի հայտնվելը գուշակում է շատ հետաքրքրիր ուղևորություններ:Կարևոր է, որ երազները չշփոթվեն կախարդության կամ ոգեկոչության հետ: Դրանք տարբեր երազներ են: Օրինակ՝ երազում իրեն կախարդ (գրբաց) դարձնելը նշանակում է մեծ դժբախտություն:Եթե ընթերցողը այդպիսի տարբերակման վրա ուշադրություն չի դարձնում, այդ դեպքում նա կարող է ենթադրել դրան միանգամայն հակառակ բան, քանի որ իսկական մոգությունը բնության առեղծվածների հետազոտությունն է, մարդկային բանականության համար դեռևս թաքնված գաղտնիքների ըմբռնում:
ՄՈՂԵՍ
Երազում մողես տեսնելը նշանակում է պաշտպանվեք բազում թշնամիների հարձակումից:Եթե սպանեք մողեսին, կարող եք վերադարձնել հաջողությունը, բայց ծանր գնով:Եթե կինը երազում տեսնում է, որ մողեսը հանում է կաշին կամ իրեն կծում, նշանակում է, որ դժբախտություններ են սպասվում:Հնարավոր է, որ նա կարող է որոշ ժամանակ շատ ճնշվել և նրան պետք է կամքի ուժ հավաքել, որպեսզի ընդդիմանա այդ փորձությանը:
ՄՈՄ
Մոմը հավատքի, ռոմանտիկ զգացմունքների խորհրդանիշն է:Երազում այրվող մոմ տեսնելը լավ նշան է: Այսպիսի երազը երկրի վրա երկար սպասված հանգիստ ու խաղաղություն է խորհրդանշում:Եթե երազում, ջանում եք, բայց չեք կարողանում մոմ վառել, իրական կյանքում Ձեզ վիճակված է մարդու մահվան պատճառ դառնալ:Երազում մոմ հանգցնելը վատ լուրերի կանխանշան է:Եթե աչքի առաջ հանգչում է մոմը, ապա շուտով կհիվանդանաք: Միգուցե այն լուրջ հիվանդություն լինի, որը կարելի է հիմա կանխել:Մոմերով լուսավորված փողոցով քայլելը նշանակում է, որ Ձեզ առջևում մեծ սեր է սպասվում:Երազում մի քանի վառված մոմ տեսնելը երջանկություն ու փոխըմբռնում է խոստանում:Վառվող մոմ տեսնելը նշանակում է վաղուց բացակայած ընկերների հետ հանդիպում:Այդ երազը կարող է նախանշել նաև նոր հանդիպումներ, որոնք նպաստելու են ձեր գործերին:Պայծառ, մաքուր բոցով վառվող մի քանի մոմերը գուշակում են երջանկություն և փոխըմբռնում:Փչվող բոցով մոմ տեսնելը՝ տհաճ լուրեր են ձեր անվան շուրջը:Փչելով մոմ հանգցնելը պատուհասներով իրադարձություն է:Ամբողջական մոմով մոմակալ տեսնելը նշանակում է փայլուն ապագա, գերազանց առողջություն և երջանկություն: Եթե մոմակալը դատարկ է, բախտը որոշ ժամանակով երես է դարձնելու ձեզնից:Երազում մեղրամոմ տեսնելը գուշակում է վատը, իսկ հիվանդին՝ մահ:
ՄՈՐԹԻ (ԿԱՇԻ)
Ինչ որ կենդանու մորթու մասին երազը լիովին բարեհաջող է: Դա գուշակում է զբաղմունք սիրած գործով, հանգիստ և բարօրություն:
ՄՈՐՈՒՔ
Երազում տեսած մորուքը նշանակում է, որ ձեզ կարող է ընդիմանալ ինչ-որ կին անձնավորություն, հնարավոր է դաժան պայքար մղվի իշխանության համար:Ալեհեր մորուքը գուշակում է վեճ և գժտություն:Եթե տեսնեք, որ ինչ որ մեկը քաշում է ձեր մորուքից, նշանակում է, որ արթմնի վտանգի կենթարկվեք, եթե չզիջեք սեփականությունը:Սեփական մորուքը սանրելը կամ ձեռքով սիրալիր շոյելը զգուշացնում է անսահման փառասիրությունից, ավելացնելով ձեր ունեցածը, կարող եք կորցնել ձեր ընկերներին:Երազում մորուքով կին տեսնելը գուշակում է տհաճ հանդիպում կամ հիվանդություն:Եթե դեռահաս կինը երազում իրեն մորուքով տեսնի, նրան սպասվող ամուսնությունը դժվար է երջանիկ անվանել:
ՄՐՑԱԿԻՑ
Եթե երազում տեսել եք, որ մրցակից ունեք, նշանակում է, որ անձնական կյանքում դանդաղաշարժ կլինեք՝ պաշտպանելով սեփական իրավունքները և արդյունքում կկորցնեք ազդեցիկ մարդկանց բարեհաճությունը:Աղջկան նման երազը նախազգուշացնում է, որ պետք է պահպանել սերը, քանի որ նա կարող է անուղղելի սխալ թույլ տալ:Եթե երազում ինքներդ հանդես եք գալիս որպես հաջողակ մրցակից, ուրեմն Ձեզ իրական կյանքում մեծ հաջողություն է սպասվում, իսկ գործընկերը շուտով կդառնա Ձեր համախոհը:
ՄՈՒՐԱԲԱ
Երազում մուրաբա եփելը նշանակում է առաջադիմություն սիրված զբաղմունքում:Մուրաբա ուտելը հաջողություն է սիրո խնդրում: