ԿԱՐՏՈՖԻԼՈՎ
Վրայի շերտը հեռացրած, լավ լվացած 1 կգ լեզուն առանց կտրատելու եփել և յուղով տապակել, ավելացնել 0,5 թեյի բաժակ գինի, մի թեյի բաժակ արգանակ (որի մեջ եփվել էր լեզուն) և թույլ կրակով շոգեխաշել, ավելացնել 2-3 հատ դափնու տերև:
1 կգ կարտոֆիլը մաքրել և հաստ շերտով օղակաձև կտրել, դասավորել խոր ամանի մեջ, վրան յուղ լցնել, ավելացնել աղ և եփել ջեռոցում:
Եփվելուց հետո դասավորել սկուտեղի մեջ՝ շերտ-շերտ կտրտած լեզվի հետ:
Մատուցել տաք վիճակում՝ թանձրահյութով կամ տոմատի մածուկով: Լեզուն շոգեխաշելիս կարելի է վրան ավելացնել 0,5 թեյի գդալ չաման: