Բոխչա է դա խմորով,
Մսով, ջրով, սխտորով,
Շատ շատերի սիրելին,
Արժան նաև հյուրերին:
Պատրաստելիս միշտ հիշեք,
Մի քիչ ալյուր, բայց թաքուն,
Մի խնկալու մեջ լցրեք,
Կատակ դու սա համարեք,
Հենց որ եփվի, մատուցվի,
Ինչ-որ մեկը երբ ուտի,
Վրան ալյուր կթափվի:
2 կգ ալյուր, 700 գ փափուկ միս, 2 հատ սոխ, 3-4 պճեղ սխտոր, կանաչի, սև և կարմիր պղպեղ, յուղ կամ կարագ, 1 ձու, աղ, ջուր
Խմորը: Ալյուրը մաղել, լցնել թասի մեջ, ավելացնել հարած ձու, աղ և այնքան գոլ ջուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: 10-15 րոպե թողնել հանգստանա, որից հետո բաժանել ընկույզից մի քիչ մեծ գնդերի կամ հունցելուց հետո խմորը բաժանել մի քանի մեծ գնդերի, այնուհետև ամեն մի գունդը գրտնակով բացել, թեյի պնակով կտրատել, յուրաքանչյուրի մեջտեղում գդալով լցոնից դնել և փաթաթել (խմորը կողքերից հավաքել բոխչայի պես)։ Պատրաստի խինկալիները գցել եռացող ջրի մեջ, եփել 20-25 րոպե և տաք վիճակում մատուցել յուղով կամ կարագով:
Լցոնը: Միսն աղալ սոխի հետ, ավելացնել սև և կարմիր պղպեղ, կանաչի, ճզմած սխտոր, 1-1,5 թեյի բաժակ ջուր և լավ խառնել: Ամեն անգամ գդալով վերցնելիս լցոնը լավ խառնել, որպեսի ջուրը հավասարապես մսի հետ սպառվի։
Պատրաստի խինկալին մատուցել սև պղպեղով կամ սխտորով պատրաստած մածունի հետ: