ԺԱՄԱՑՈՒՅՑ
Երազում ժամացույց տեսնելը նշանակում է, որ բորսայի խաղում հաջողություն եք ունենալու:
Եթե նայում եք ձեր ժամացույցին, ուրեմն ինքներդ ձեզ ժամանակ կտաք ինչ-որ որոշում կայացնելու համար:
Կոտրված ժամացույցը փորձանքների ու կորուստների նշան է:
Եթե կինը երազում ժամացույց է կորցնում, դա գուշակում է ընտանեկան անախորժություններ:
Ժամացույց գողանալու ձեր երազը նշանակում է, որ հակառակորդներ ունեք, որոնք ձգտում են վարկաբեկել ձեզ:
Մեկին ժամացույց տալը անախորժությունների նախանշան է:
Ժամացույցի զարկ լսելը նշանակում է տրտմեցնող լուր եք լսելու:
ԺՈՂՈՎ, ՀԱՎԱՔ
Երազում ժողով տեսնելը խոսում է առևտրական գործերում անսովոր ակտիվության և նշանադրության մասին:
Տհաճ հավաքույթը, որտեղ չկա համաձայնություն, Ձեզ հիասթափություն կբերի:
ԻՆՔՆԱԹԻՌ
Երազում ինքնաթիռը ճանապարհորդելու խորհրդանիշ է:
Ինքնաթիռով թռչելը բիզնեսի հաջողության նշան է:
Երկարատև թռիչքը վկայում է, որ մի գործ ձեզանից հսկայական ջանքեր կպահանջի, սակայն արդյունքները ձեզ չեն բավարարի:
Վայրէջք կատարող ինքնաթիռը անախորժությունների սպասելիք է:
ԼԱՊՏԵՐ
Լապտերի շարժվող լույս տեսնելը հանկարծակի հարստության նշան է: Եթե հանկարծ լապտերը հանգչի, նշանակում է, որ ապագա հաջողությունը ամուր չէ:
Ձեռքում լապտեր ունենալը նշանակում է, որ առատաձեռնությունն ու անշահախնդրությունը շատ լավ մարդկանց կգրավի ձեզ մոտ:
Կոտրված կամ մարած լապտերը նշան է սխալ կգործեք:
Ճանապարհին լապտեր կորցնելը գործերում լճացման նշան է:
Լապտեր գնելը առևտրական գործերում հաջողություն է խոստանում:
Եթե դեռահաս կինը լապտերով լուսավորում է իր սիրածի ճանապարհը, շուտով կամուսնանա արժանի մարդու հետ:
ԼԱՑ
Երազը, որտեղ ուրշներն են լաց լինում, գուշակում է երկար և տխուր թյուրիմացություններից հետո հաճելի հաշտեցում:
Վաճառականին այդպիսի երազը գուշակում է գործերի ժամանակավոր անկում և մանր անհաջողություններ:
Երազում քո լացը նշան է վատ նորության և ընտանեկան կյանքի անհանգստության:
ԼԻՈՒԹՅՈՒՆ
Եթե դեռատի կինը երազում տեսնի, որ ինքն ապրում է հեքիաթային լիության մեջ, նշանակում է, որ կխաբվի, թեպետ որոշ ժամանակ նրա իրական կյանքը կհամընկնի երազի հետ:
Սակայն հետագայում նա կիմանա աղքատությունը և ամոթը:
Երբ դեռատի կանայք տեսնում են, որ վայելում են հարստություն և հարմարավետություն, արթնացումը նրանց հիասթափություն կբերի, քանի որ իրենց ծուլությունը և սթափ հաշվարկի բացակայությունը երազանքները թողնում են լոկ երազանք:
ԼՈՂԱԼ
Եթե երազում լողում եք և հաճույք եք ստանում, շուտով ձեզ հաջողություն է սպասվում: Եթե սկսում եք սուզվել, կենթարկվեք խորը հիասթափության և փորձության:
Ջրի տակ լողալը անհանգստության ու տագնապի նախանշան է:
Եթե լողում եք ոչ շատ մեծ նավակով, ձեր ցանկասիրությունները կգերազանցեն ձեր հնարավորությունները:
Ծովային ճանապարհորդության վերաբերյալ երազը նախանշում է ժառանգություն ստանալը:
Եթե լողալիս դժբախտ դեպք եք տեսնում, կհանդիպեք շահադիտական նպատակներով սիրահարված անազնիվ մարդու:
ԼՎԱՑՔ
Երազում լվացք տեսնելը խոսում է հաղթանակով պսակվող և հաջողություն բերող պայքարի մասին:
Եթե հագուստը լավ է լվացած, Ձեր ջանքերը երջանկություն կբերեն:
Երազում լվացք անող գեղեցկուհի տեսնելը նշանակում է, որ կտրվեք արգելված հաճույքների:
ԼՈՒՅՍ
Եթե երազում լույս եք տեսել, ապա Ձեզ հաջողություն է սպասվում:
Երազում առեղծվածային կամ հանգչող լույս տեսնելը նշանակում է, որ Ձեզ տհաճորեն կզարմացնի նախաձեռնած գործի արդյունքների բացակայությունը:
Աղոտ լույսը խորհրդանշում է չնչին հաջողություն նպատակին հասնելու ճանապարհին:
Լույսի ճառագայթներ տեսնելը երջանկություն է:
Փարոսի լույսը նշանակում է ցանկությունների կատարում:
Այն ջերմ և անսասան մտերմության նշան է: Այդպիսի երազը հիվանդին խոստանում է անհապաղ առողջացում:
Կայծերը նշանակում են ընկերներ:
Կայծի լույսը՝ կարճատև երջանկության նշան է:
Քեզ վրա կայծակ տեսնելը լավ է, խոստանում է ուրախություն և կայուն եկամուտ:
Մթության մեջ լուսավորվող կայծակը միշտ գուշակում է կորուստներ և հիասթափություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐ
Երազում լուսանկար տեսնելը խաբեության նշան է:
Եթե ստանաք սիրեկանի լուսանկարը, իմացեք, որ նա լիովին նվիրված չէ ձեզ, միայն փորձում է այդպիսի տպավորություն թողնել:
Եթե տեսնեք, որ ինքներդ ձեզ եք լուսանկարում, նշանակում է պատահաբար կվշտացնեք ձեզ և ուրիշներին:
ԼՈՒՍԻՆ
Լիալուսինը գուշակում է հաջողություն սիրո մեջ և հաջողություններ ձեռնարկումներում:
Խորհրդավոր և անսովոր մեծության լուսինը նշանակում է անհաջող սիրային կապ:
Լուսնի խավարումը կանխատեսում է ձեր շրջապատում վարակիչ հիվանդության համաճարակ:
Նորալուսին տեսնելը նշանակում է բարեկեցության բարձրացում:
Եթե դեռահաս կինն իր ճակատագիրն իմանալու համար դիմում է լուսնին, նրան սպասվում է ամուսնություն արժանավոր մարդու հետ: Եթե տեսնում է երկու լուսին, իր չարչիությամբ վտանգում է սերը:
Արյունակարմիր լուսինը պատերազմի և երկպառակության նշան է:
ԽԱՆՈՒԹ
- Դատարկ դարակաշերտով խառնիխուռն խանութը գուշակում է խառնաշփոթություն աշխատանքում և հոգևոր անկում:
ԽԱՉ
Խաչի վերաբերյալ երազները նախազգուշացնում են դժբախտության մասին, որի մեջ շրջապատողները կներքաշեն ձեզ:
եթե խաչը համբուրում եք, նշանակում է ձեզ բաժին ընկած դժբախտությունը կընդունեք պատշաճ տոկունությամբ:
Դեռատի կինը խաչն իր ձեռքին տեսնելը նշանակում է պետք է պահպանի համեստությունը և բարյացակամությունը, որով կշահի ուրիշների սերն ու բախտի բարեհաճությունը:
Եթե տեսնեք մոմը ձեռքին մարդու, իմացեք, որ այդ երազը ձեզ կդրդի բարեգործության և այլոց նկատմամբ հոգատարության:
Երազում խաչելություն տեսնելը՝ կնշանակի հույսերն ի դերև են եղել: Սակայն ցուցաբերեք կայունություն և շարունակեք ձեր գործը:
ԽԽՈՒՆՋՆԵՐ
Երազում շաղ տված խխունջներ տեսնելը նախանշում է բարգավաճում և բավարարվածություն:
Եթե տեսել եք դատարկ ծանծաղուտներ, կորուստ է, որ կբերի վհատություն և հոգեկան խռովություն:
Եթե թափառելիս խխունջներ եք հավաքում, գուշակում է տհաճություններ շռայլության և անզուսպ կրքերի պատճառով:
Ձեզ սպասում են դառը զղջում և ափսոսանք զուր վատնած ժամանակի համար:
ԽՆՋՈՒՅՔ
Երազում խնջույք տեսնելը լավ է, ընկերները ձեր նկատմամաբ բարեհաճ կլինեն:
Երազում իրեն տեսնելով ուրախ բազմության, շքեղ հագնված հյուրերի մեջ, որոնք ուտում են թանկարժեք ամանեղենից և հին գինի խմում, գուշակում է մեծ հաջողություն ցանկացած նախաձեռնությունում:
Զգալ հյուրերի անբարյացակամությունը, դատարկ սեղաններ տեսնելը՝ թյուրիմացություն է և հիասթափություն:
ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում գտնվում եք ինչ-որ խոնավ տեղում, նշանակում է, որ պետք է պայքարեք թշնամիների դեմ, բայց նրանց գերազանցող ուժերը Ձեզ կարող են պարտության մատնել, եթե կամքի ուժ չդրսևորեք:
ԽՈՏ
Երջանիկ է միայն կանաչ և հյութալի խոտի մասին երազը:
Չորացած խոտը տրտմություն է գուշակում:
ԾԱՂԻԿՆԵՐ
Երազում թարմ և պայծառ ծաղիկներ տեսնելը գուշակում է հաճույքներ և ձեռքբերումներ:
Թոռոմած և չորացած ծաղիկները գուշակում են տհաճություններ, սպիտակ ծաղիկները՝ վիշտ:
Երազում ինքդ քեզ ծաղկեպսակի մեջ տեսնելը նշանակում է արագ հարստացում:
Թոռոմած պսակ տեսնելը հիվանդության և կործանվող սիրո նշան է: Հարսնացուի պսակ տեսնելը խոստանում է դժվարին կացության երջանիկ ավարտ:
Հովտաշուշան տեսնելը նշանակում է դաժան փորձություններ՝ հիվանդության կամ վշտի հետ:
Կակաչները գուշակում են շլացնող հաճույքների և հաճելի զբաղմունքների ժամանակաշրջան, բայց այս ամենը՝ շատ թույլ և ոչ կայուն:
Եթե երազում շնչեք կակաչի բույրը, իրականում կդառնաք խարդախությունների զոհ:
Ծաղկող և անուշաբույր վարդեր տեսնելը խոստանում է մոտեցող ուրախ իրադարձություններ և ձեր ընտրյալի հավատարմությունը: Շնչել վարդի բույրը նշան է ոչնչով չմոռացված ուրախության:
Եթե աղջիկը երազում վարդեր է պոկում, շուտով առաջարկ կստանա, եթե մազերը զարդարի վարդերով, խաբեություն է սպասվում:
Թոռոմած վարդերը խոսում են սիրած անձնավորություն չունենալու մասին£
Դեռ չծաղկած վարդի թուփը գուշակում է ամուր նյութական վիճակ:
Չորացած վարդի թուփը նշանակում է հարազատների հիվանդություն կամ այլ վշտեր:
Վառ կարմիր վարդի թուփը ձեր ընտանիքի մեծ հույսերի իրականացման նշան է:
ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
Գեղեցիկ ծաղկեփունջը նշանակում է, որ ինչ-որ ձեզ անծանոթ հարուստ բարեկամից ժառանգություն կստանաք:
Երիտասարդների համար այդ երազը հաճելի և ուրախ հանդիպումներ է խոստանում:
Թոռոմած ծաղկեփունջը հիվանդության և վշտի նշան է:
Ալ կարմիր վարդերի փունջ ստանալը երջանկության նշան է:
Դեռատի կինը եթե երազում տարբեր ծաղիկներից փունջ է ստանում, կունենա բազմաթիվ երկրպագուներ:
ԾԱՆԾԱՂՈՒՏ
Եթե երազում անցնում եք մաքուր ջրի ծանծաղուտով, նշանակում է մասնակցելու եք անցողիկ, բայց հոգեզմայլ ուրախությունների:
Եթե ջուրը կեղտոտ է, շուտով ձեզ սպառնալու է հիվանդությունը:
Մաքուր ջրի միջով անցնող երեխաներ տեսնելը երջանիկ երազ է, որը հաջողության նշան է:
Մաքուր ու փրփրադեզ ջրի միջով երիտասարդ կնոջ անցնելը՝ նշան է նրա ամենափափագելի երազանքի իրականացման:
ԾԱՌԱ
Երազում ծառան հետագա հաջողությունների նշան է:
Եթե ծառային աշխատանքից ազատել եք, նախազգուշացում է կորստի մասին:
Եթե ծառան Ձեզ թալանել է, ուրեմն Ձեր կողքին կա մեկը, ով չի հարգում ունեցվածքի անձեռնմխելիության իրավունքը:
ԾԵՐՈՒՆԻՆԵՐ
Ծերունիներ երազում տեսնելը վկայում է այնպիսի հոգսերի մասին, որոնք Ձեզ կզրկեն հոգեկան հավասարակշռությունից:
ԾԻԱԾԱՆ
Երազում ծիածան տեսնելը կանխագուշակում է աննախադեպ երջանկություն:
Եթե սիրահարվածները ծիածան տեսնեն, նշանակում է, որ նրանց միությունը շատ երջանիկ կլինի:
ԾԻԾԱՂ
Եթե երազում ուրախ եք և ծիծաղում եք, մեծ հաջողությունների կհասնեք ձեռնարկատիրական գործունեության մեջ:
Ճակատագրի նշանների վրա անզուսպ ծիծաղելը նախազգուշացնում է հիասթափության և շրջապատողների հետ ներդաշնակության բացակայության մասին:
Երազում մանկական երջանիկ ծիծաղ լսելը ուրախություն և առողջություն է խոստանում:
Քմծիծաղը նախանշում է հիվանդություն և հիասթափություն գործերում:
ԾԻՐԱՆ
Երազում ծիրանանոց տեսնելը նշանակում է, որ վարդագույն թվացող ապագան իր մեջ թաքնված թախիծ է պարունակում:
Երազում ծիրան ուտելը տհաճ իրադարձությունների խորհրդանիշ է:
ԾՆՈՂՆԵՐ
Երազում ծնողներին ուրախ տեսնելը նշանակում է մարդկանց հետ ներդաշնակություն, ինչպես նաև հաճելի շփումներ:
Եթե ծնողները երևում են մահանալուց հետո, դա մոտալուտ անախորժությունների նախազգուշացում է:
Այդպիսի երազից հետո պետք է ուշադիր լինեք ձեր գործերում:
Ձեզ սպասվում են լուրջ հիասթափություններ, եթե ձեր ծնողները սև հագուստով են:
Եթե ձեր ծնողները ողջ են և ձեր երազում նրանք վատ կամ տխուր են նայում, հաջողությունը ձեր կողքով է անցնելու: Եթե նրանք առողջ են ու գոհ՝ բախտը կպահպանի ձեզ, դուք ծաղկելու եք:
Դեռատի կնոջն այդպիսի երազը սովորաբար խոստանում է ամուսնություն և բարեհաջողություն:
ԾՆՈՒՆԴ
Եթե երազում տեսնում եք, որ երեխա է ծնվում, նշանակում է ձեր կենսավիճակի բարելավում և հնարավոր է, իրոք, ձեզ համար լույս աշխարհ է գալու հրաշալի երեխա:
Եթե դեռահաս կինը դեռևս մինչև հարսանիքը երազ է տեսնում փոքրիկի ծնվելու մասին, նախազգուշացում է նրան վարկը պահպանելու անհրաժեշտության մասին: Այդ երազը նաև կարող է նշանակել ժառանգություն ստանալու ուրախալի տեղեկություն:
ԾՈՎ
Ծովի վերաբերյալ երազները վկայում են ձեր սպասումների ունայնության մասին:
Եթե երազում լսում եք ծովի աղմուկը, ձեզ վիճակված է անպտուղ ու տանջալի կյանք՝ սիրուց ու ընկերությունից զրկված:
Ալիքներ՝ խոչնդոտներ գործերում:
Ջրապտույտ՝ այդ երազը նշանակում է, որ ձեր գործերի գլխին մեծ վտանգ է կախված, և ձեր վարկը կարող է լրջորեն տուժել, եթե ծայրաստիճան զգույշ չլինեք:
ԾՈՎԱՀԵՆ
Ծովահեն տեսնելը նշանակում է, կարող եք մերկացնել կեղծ ընկերների վատ մտադրությունները:
Եթե ձեզ ծովահեն եք տեսնում, ձեր ընկերների կարծիքը ձեր մասին կփչանա:
Եթե աղջիկն իր սիրածին ծովահեն է տեսնում, կբռնի նրան ստախոսության մեջ:
Եթե աղջկան գերի են վերցրել ծովահենները, կեղծավորությամբ նրան կստիպեն թողնել իր տունը:
ԾՈՎԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿ
Ծովային փոթորկի մեջ ընկնելը անհաջողության նշան է:
Եթե փոթորկվող ծովը հատում է փարոսի լույսը, նշանակում է՝ շուտով սև շրջանը կանցնի և կսկսվի ձեր կյանքի լուսավոր շրջանը:
ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆ
Երազում եթե տանջվում եք անգործությունից, անհաջողություն է գործերում և չիրականացված մտադրություններ:
Ծուլությունից ուժաթափված ընկերներին տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով լսելու եք նրանց դժբախտության մասին:
Եթե դեռահաս կինը տեսնում է իրեն անգործ, գուշակում է, որ նրան սպասվում է անհաջող ամուսնություն: