1 կգ տավարի փափուկ միսը երկու անգամ աղալ, երկրորդ անգամ՝ 4 հատ միջին մեծության սոխի հետ, ավելացնել աղ, սև ու կարմիր պղպեղ, խառը կանաչի, 1 ձու, 1/4 թեյի բաժակ ջուր, լավ խառնել, ապա պատրաստել ընկույզից մի քիչ մեծ գնդիկներ և յուղով տապակել: Պատրաստի միսը լցնել ուրիշ ամանի մեջ: 0,5 կգ սոխը մաքրել, կտրել օղակաձև, ավելացնել 3-4 հատ լոլիկ կամ 1 լիքը ճաշի գդալ տոմատի մածուկ, 1-2 հատ կծու պղպեղ (եթե ամառ լինի), 10 րոպե եռացնել, որից հետո մեջը լցնել տապակած միսը, 5 րոպե թողնել կրակին:
Սկուտեղի մեջ լցնելուց հետո կողքերին շարել մեծ կտորներով տապակած կարտոֆիլ:
Մատուցել տաք վիճակում: