17. ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂԻ ԿԱՐՄԱ
Այն մարդիկ, որոնք ծնվել են ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման ընդունում են որպես աշխարհի սկզբնական ամբողջությունը վերականգնելու հնարավորություն: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1921 թ. մարտի 19-ից 1921 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1928 թ. մարտի 18-ից 1928 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1935 թ. մարտի 18-ից 1935 թ. հոկտեմբերի 17-ը,
- 1942 թ. մարտի 18-ից 1942 թ. հոկտեմբերի 17-ը,
- 1949 թ. մարտի 18-ից 1949 թ. հոկտեմբերի 17-ը,
- 1956 թ. մարտի 17-ից 1956 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1963 թ. մարտի 17-ից 1963 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1970 թ. մարտի 17-ից 1970 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1977 թ. մարտի 17-ից 1977 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1948 թ. մարտի 17-ից 1948 թ. հոկտեմբերի 16-ը,
- 1991 թ. մարտի 17-ից 1991 թ. հոկտեմբերի 16-ը,
Տիեզերքը կաջակցի և գերմարդկային ուժեր կպարգևի այս մարդուն, երբ վերջինս ցանկանա իր վրա վերցնել ուրիշների ցավերն ու պարտքերը և արժանապատվորեն կրի իր խաչը: Նա աշխարհի մասնատվածությունն ու ուրիշների ցավն ընդունում է որպես իր սեփական ցավ, այդ պատճառով ուրիշների տառապանքներին վերջ տալը միաժամանակ թեթևացնում է նրա սեփական տառապանքները: Լավ, հետաքրքիր աշխատանքը պարգևատրումն է այդ բանի դիմաց, որ այս մարդը կարողանում է ենթարկվել հանգամանքներին և կրել իր խաչը՝ առանց կորցնելու սեփական արժանապատվությունը և առանց ընկճվելու:
Նրանց, ում մոտ այս կարման դրսևորվում է ցածր մակարդակով, թույլ չի տալիս դառնալ պետական պաշտոնյա կամ բժիշկ, որը հիվանդին թողնում է առանց բժշկական օգնության: Նման մարդիկ կունենան լավ աշխատանք և ուշադիր, հոգատար ու լրջախոհ տնօրեն:
Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար այս կարմայով մարդիկ պետք է ավելի ուշադիր վերաբերվեն հիվանդներին ու կարքիավորներին և իրենց վրա վերցնեն անշնորհակալ ու տհաճ աշխատանքը:
18. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԽԱԽՏՈՂԻ ԿԱՐՄԱ
Կան այնպիսի մարդիկ, որոնց համար «Մի դատվիր, որ չդատվես» պատվիրանը մեծ կարևորություն ունի և իրենց կյանքում դա իսկապես իրականանում է: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.
- 1927 թ. մարտի 5-ից 1927 թ. նոյեմբերի 28-ը,
- 1936 թ. հունվարի 8-ից 1936 թ. հոկտեմբերի 4-ը,
- 1944 թ. նոյեմբերի 14-ից 1945 թ. օգոստոսի 8-ը,
- 1953 թ. սեպտեմբերի 18-ից 1954 թ. հունիսի 14-ը,
- 1962 թ. հուլիսի 16-ից 1963 թ. ապրիլի 19-ը,
- 1971 թ. մայիսի 30-ից 1972 թ. փետրվարի 23-ը,
- 1980 թ. ապրիլի 5-ից 1980 թ. դեկտեմբերի 29-ը,
- 1989 թ. փետրվարի 8-ից 1989 թ. նոյեմբերի 3-ը,
- 1997 թ. դեկտեմբերի 14-ից 1998 թվականի սեպտեմբերի 9-ը:
Այս մարդկանց հակացուցված է բնավորության այնպիսի բացասական գծեր դրսևորել, ինչպիսիք են հայցամոլությունը, շրջապատողների հետ հարաբերություններում կողմնակալությունը, ամուսնական անհավատարմությունը, երդումների և պայմանագրերի խախտումը, անարդար դատավարությունը, սեփական հստակ կարծիքի բացակայությունը:
Որոշ ժամանակ այսպիսի մարդիկ իրենց մեջ չեն նկատում նման հատկանիշներ, իսկ շրջապատողները դրա շուրջ չեն կարողանում ոչ մի բարի խորհուրդ տալ:
Կատարած մեղքերի դիմաց որպես պատիժ այս մարդիկ ամուսնական կյանքում հսկայական խնդիրներ են ունենում, կյանքում մեծ խնդիրներ են ծագում կապված հասարակական և քաղաքական գործունեության հետ, հաճախ հայտնվում են երկակի, հակասական ու խճճված իրավիճակներում, որոնք տանում են դատաքննությունների: Նրանք պետք է միշտ հիշեն, որ մեղավոր են դառնում հենց այն պահին, երբ սկսում են ապացուցել իրենց անմեղությունը:
Բարձրագույն մակարդակով դրսևորված կարման մարդուն տալիս է պայմանագրերի բոլոր կետերը հստակորեն պահպանելու կարողություն, դատական կարգի թյուրիմացություններ այլևս չեն ծագում: Այնումենայնիվ, նա չպետք է մոռանա, որ արդարությունը շատ նուրբ հասկացություն է և այդ պատճառով ստեղծված իրավիճակը ոչ օբյեկտիվ գնահատական տալու վտանգ կա, հետևաբար սև կարման կարող է դրսևորվել ամենացածր մակարդակով:
19. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿԱՐՄԱ
Կան մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է պետական պաշտոնյա լինել կամ էլ խուսափել օգնություն ցույց տալուց: Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.
- 1926 թ. հունիսի 9-ից 1927 թ. մարտի 4-ը,
- 1935 թ. ապրիլի 14-ից 1936 թ. հունվարի 8-ը,
- 1944 թ. փետրվարի 17-ից 1944 թ. նոյեմբերի 13-ը,
- 1952 թ. դեկտեմբերի 24-ից 1953 թ. սեպտեմբերի 18-ը,
- 1961 թ. հոկտեմբերի 29-ից 1962 թ. հուլիսի 15-ը,
- 1970 թ. սեպտեմբերի 3-ից 1971 թ. մայիսի 30-ը,
- 1979 թ. հուլիսի 10-ից 1980 թ. ապրիլի 5-ը,
- 1988 թ. մայիսի 15-ից 1989 թ. փետրվարի 8-ը,
- 1997 թ. մարտի 20-ից 1997 թ. դեկտեմբերի 14-ը:
Այս մարդկանց հակացուցված բնավորության այնպիսի վատ գծեր դրսևորել, ինչպիսիք են կարիերամոլությունը, քծնանքը, բռնապետությունը, հիվանդների ու թույլերի նկատմամբ անտարբերությունը:
Այս կարմայի ստորին դրսևորում ունեցող մարդիկ ընկեր են ընտրում իրենցից ցածր զարգացվածության և կրթվածության մակարդակով: Նրանք հեշտությամբ և հոժարակամորեն խաղում են բյուրոկրատական ամենավատ կանոններով, զանց են առնում իրենց պարտականությունները և այս կերպ խախտում շրջապատող հասարակության ամբողջականությունը: Խոնարհվելով իրենցից ուժեղների առաջ և միաժամանակ լկտիաբար խաբելով նրանց՝ նման մարդը հեշտությամբ դառնում է ՙերկու տիրոջ ծառա՚, և սկսում է երկուսին էլ խաբել:
Միջին մակարդակով դրսևորված կարմայով մարդկանց ղեկավարությունը սկսում է «թունավորել», իսկ շրջապատողները նրա վրա են բարդում ստորացուցիչ աշխատանքներ: Նա միշտ հետին պլանում է գտնվում: Որպես պատիժ նրանք վատառողջ են լինում, հիվանդությունները հեշտությամբ խորանում են բժշիկների հիմար սխալների պատճառով: Այս մարդիկ պետք է խուսափեն սեփական առողջության վերաբերյալ կասկածամտությունից: Չի կարելի անօգնական թողնել հիվանդներին ու կարիքավորներին:
Ստորաքարշության, կարիերամոլության և քծնողության գիտակցման և արմատախիլ անելու ուղղությամբ տարված մեծ հոգևոր աշխատանքի արդյունքում նրանք իրենց մեջ արմատավորում են բոլոր տեսակի բյուրոկրատներին ճիշտ ժամանակին ճանաչելու կարողություն:
20. ՀԱՇՏԱՐԱՐԻ ԿԱՐՄԱ
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդուն սպիտակ կարման հնարավորություն է տալիս հանդես գալ որպես խաղաղարար, որը պաշտպան է կանգնում երկրային և տիեզերական օրենքներին: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1921 թ. հոկտեմբերի 17-ից 1922 թ. մայիսի 17-ը,
- 1928 թ. հոկտեմբերի 17-ից 1929 թ. մայիսի 18-ը,
- 1935 թ. հոկտեմբերի 17-ից 1936 թ. մայիսի 18-ը,
- 1942 թ. հոկտեմբերի 17-ից 1943 թ. մայիսի 18-ը,
- 1949 թ. հոկտեմբերի 17-ից 1950 թ. մայիսի 18-ը,
- 1956 թ. հոկտեմբերի 16-ից 1957 թ. մայիսի 17-ը,
- 1963 թ. հոկտեմբերի 17-ից 1964 թ. մայիսի 17-ը,
- 1970 թ. հոկտեմբերի 16-ից 1971 թ. մայիսի 17-ը,
- 1977 թ. հոկտեմբերի 16-ից 1978 թ. մայիսի 17-ը,
- 1984 թ. հոկտեմբերի 16-ից 1985 թ. մայիսի 17-ը,
- 1991 թ. հոկտեմբերի 16-ից 1992 թ. մայիսի 17-ը,
- 1998 թ. հոկտեմբերի 16-ից 1999 թ. մայիսի 17-ը:
Այն մարդիկ, որոնք հասել են սպիտակ կարմայի գերագույն դրսևորման, ընդունակ են իրենց զոհաբերել հանուն աշխարհի: Հաշտարարության համար նրանց զոհաբերությունը ոչ մի պարգևատրում չի ակնկալում, քանի որ ներդաշնակության, համաչափության ու արդարության համընդհանուր սկզբունքների վերականգնումը նրանց համար հենց ամենացանկալի պարգևն է:
Միջին մակարդակով դրսևորված այսպիսի կարման մարդուն օժտում է օրենքի մարդկանց աջակցությամբ (իրավաբաններ, կադրերի բաժնի աշխատակիցներ, դատապաշտպաններ): Սա պարգևատրումն է վստահելի և հավատարիմ գործընկեր լինելու կարողության համար: Այս մարու ընտանեկան կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, ամուսինն իր վրա է վերցնում հոգսերի ու խնդիրների առյուծի բաժինը՝ դառնալով նրա պահապան հրեշտակը:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն կյանքի սկզբում տալիս է լավ գործընկեր և երջանիկ ընտանեկան կյանք, փրկում է անարդար դատապարտումից:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նման մարդիկ պետք է ամենուր արդարություն տարածեն, խստորեն պահպանեն երկրային և տիեզերական օրենքները, ակտիվորեն կյանք մտցնեն ներդաշնակությունն ու գեղեցկությունը: Ընդ որում պետք է հստակորեն տեսնեն մի կողմից իրավիճակի պարզաբանման և արդարության վերականգման միջին սահմանը, մյուս կողմից՝ ինչ-որ մեկի վարքը քննադատելը:
21. ՍՊԻՏԱԿ ՄՈԳԻ ԿԱՐՄԱ
Ստորև բերված ժամանակամիջոցներից մեկում ծնված մադու համար սպիտակ կարման նշանակում է բնածին հոգեբանի ձիրք և մաքրազերծող մոգությամբ զբաղվելու հնարավորություն.
- 1922 թ. մայիսի 18-ից 1922 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1929 թ. մայիսի 18-ից 1929 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1936 թ. մայիսի 18-ից 1936 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1943 թ. մայիսի 18-ից 1943 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1950 թ. մայիսի 18-ից 1950 թ. դեկտեմբերի 16-ը,
- 1957 թ. մայիսի 17-ից 1957 թ. դեկտեմբերի 15-ը,
- 1964 թ. մայիսի 17-ից 1964 թ. դեկտեմբերի 15-ը,
- 1971 թ. մայիսի 17-ից 1971 թ. դեկտեմբերի 15-ը,
- 1978 թ. մայիսի 17-ից 1978 թ. դեկտեմբերի 15-ը,
- 1985 թ. մայիսի 17-ից 1985 թ. դեկտեմբերի 15-ը,
- 1992 թ. մայիսի 17-ից 1992 թ. դեկտեմբերի 17-ը:
Այս մարդիկ օժտված են մոգական ունակություններով և իսկական կապեր ունեն Վերին աշխարհի հետ, նրանք մշտապես անողոք պայքար են մղում համաշխարհային չարիքի դեմ: Բարձրագույն մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ Լույսի և Խավարի միջև մղվող ճակատամարտում առաջին շարքերն են զբաղեցնում, ակտիվորեն մասնակցում են աստղային պատերազմներին և Բարու ու Չարի մոգական դիմակայությանը: Մոգական պատերազմներում տոնած հաղթանակների դիմաց ոչ մի պարգևատրում չեն ակնկալում, քանի որ աշխարհի յուրաքանչյուր աղտեղություն ընդունում են որպես սեփական մարմնի անմաքրություն և ամեն ինչ անում են դրանից ազատվելու համար:
Միջին մակարդակով դրսևորված կարման մարդուն հուսալիորեն պաշտպանում է բռնավորներից և դրամաշորթներից, չար կախարդներից և սև մոգերից, այն օգնում է հաջողությամբ պայքարել մարդկային բնության արատների դեմ:
Ցածր մակարդակով դրսևորված կարմայով մարդիկ սկզբնական ժամանակաշրջանում պաշտպանված են ամեն տեսակ արատներից, այլասերումներից և սադոմազոխիզմից, նրանք բնածին նողկանք են զգում կախարդության և սև մոգության նկատմամբ:
Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար նրանք պետք է զարգացնեն հոգեբանի իրենց բնածին տաղանդը, օգնեն շրջապատողներին հոգեկան ցավը բժշկելու հարցում: Իրենց կուտակած կարման նրանց մղում է ինքնաճանաչման և ինքնազարգացման, նրանք կամովի հրաժարվում են իրենց բնավորության բացասական գծերից և չարի նկատմամբ ունեցած բոլոր հակումներից:
22. ՍԵՎ ՄՈԳԻ ԿԱՐՄԱ
Կան մի շարք մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է մոգությամբ և հոգեբանությամբ զբաղվելը: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.
- 1927 թ. նոյեմբերի 29-ից 1928 թ. օգոստոսի 31-ը,
- 1936 թ. հոկտեմբերի 5-ից 1937 թ. հունիսի 29-ը,
- 1945 թ. օգոստոսի 9-ից 1946 թ. մայիսի 5-ը,
- 1954 թ. հունիսի 14-ից 1955 թ. մարտի 10-ը,
- 1963 թ. ապրիլի 20-ից 1964 թ. հունվարի 13-ը,
- 1972 թ. փետրվարի 23-ից 1972 թ. նոյեմբերի 19-ը,
- 1980 թ. դեկտեմբերի 29-ից 1981 թ. սեպտեմբերի 24-ը,
- 1989 թ. նոյեմբերի 4-ից 1990 թ. օգոստոսի 3-ը,
- 1998 թ. սեպտեմբերի 10-ից 1999 թ. հունիսի 5-ը:
Այս մարդկանց հակացուցված է չարարկել իրենց գիտելիքները, զբաղվել հիպնոսով և մոգությամբ:
Այս կարմայի ցածր մակարդակով դրսևորում ունեցող մարդիկ նորմալ են վերաբերվում անառակությանը, սադոմազոխիզմին, բռնությանը, դրամաշորթությանը և երկրայիյ կյանքի վատագույն կողմերին, ավելին, այս ամենը նրանց նույնիսկ դրական լիցքեր են հաղորդում:
Որպես պատիժ նախկինում գործած մեղքերի համար այս մարդիկ հաճախ բախվում են սեքսուալ մոլագարների և դրամաշորթների հետ: Այս ամենը հանգեցնում է ինքնասպանության ցանկության առաջացմանը, քանի որ այս մարդկանց ուժերից վեր է մշտապես սարսափի մեջ ապրելը:
Այսպիսի սև կարմայի միջին մակարդակի դրսևորում ունեցող մարդիկ հաճախակի ստիպված են լինում ապրել նենգաշորթների, բռնավորների, սադիստների, մոլագարների, դրամաշորթների և խելացնորների շրջապատում: Պետք է ստանալ և աննկուն կերպով հաղթահարել բոլոր փորձությունները՝ մշտապես մաքրազերծելով մարմինն ու հոգին:
Անառակության հակվածության արմատախիլ անելու ուղղությամբ կատարած հոգևոր աշխատանքի արդյունքում մարդն անխոցելի է դառնում սև մոգության և հիպնոսի համար, նա կարողանում է ճիշտ ժամանակին ճանաչել մոլագարներին, բռնավորներին, անառակներին և մարդասպաններին:
23. ԻՍԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿԱՐՄԱ
Ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում ծնված մարդու համար սպիտակ կարման նշանակում է ուսուցչություն, մարգարեություն և միսիոներություն: Այդ ժամանակամիջոցներն են.
- 1922 թ. դեկտեմբերի 17-ից 1923 թ. հուլիսի 17-ը,
- 1929 թ. դեկտեմբերի 17-ից 1930 թ. հուլիսի 17-ը,
- 1936 թ. դեկտեմբերի 17-ից 1937 թ. հուլիսի 17-ը,
- 1943 թ. դեկտեմբերի 17-ից 1944 թ. հուլիսի 17-ը,
- 1950 թ. դեկտեմբերի 16-ից 1951 թ. հուլիսի 16-ը,
- 1957 թ. դեկտեմբերի 16-ից 1958 թ. հուլիսի 16-ը,
- 1964 թ. դեկտեմբերի 16-ից 1965 թ. հուլիսի 16-ը,
- 1971 թ. դեկտեմբերի 16-ից 1972 թ. հուլիսի 16-ը,
- 1978 թ. դեկտեմբերի 16-ից 1979 թ. հուլիսի 16-ը,
- 1985 թ. դեկտեմբերի 16-ից 1986 թ. հուլիսի 16-ը,
- 1999 թ. դեկտեմբերի 15-ից 2000 թ. հուլիսի 16-ը:
Այս մարդիկ զբաղվում են կրոնական գիտելիքների տարածմամբ: Սպիտակ կարմայի բարձրագույն դրսևորում ունեցող մարդիկ իսկական դաստեարակ են: Նրանք լավ հասկանում և նրբորեն զգում են տարբեր երկրների կրոնական և մշակութային ավանդույթները և օժտված լինելով գերմարդկային ուժերով՝ դառնում են լավագույն ուսմունքների մարգարեներ: Նրանց գործողությունները շրջապատողների համար վերածվում են ոգեշնչող օրինակների:
Միջին մակարդակով դրսևորված կարման մարդուն ապահովում է հասարակության մեջ արժանապատիվ և կայուն դիրքով, օժտում է անվիճելի հեղինակությամբ և սոցիալապես կարևոր բոլոր գործերում աներևույթ աջակցություն է ցույց տալիս:
Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն սկզբնապես հնարավորություն է տալիս գտնելիր ճշմարիտ ուղին հասարակական, քաղաքական և կրոնական կյանքում: Բացի այդ, կուտակված սպիտակ կարման կարող է մարդուն զրկել հաջողակ կարիերայից, եթե այն վտանգավոր է հոգևոր վերելքի համար:
Լույսի աշխարհի հետ ամուր կապեր ունենալու համար պետք է զբաղվել շրջապատողների կրթությամբ, անբասիր օրինակ լինել նրանց համար, հանդես գալ իմաստուն և հաստատակամ ուսուցչի դերում, որը աշակերտին չի կշտամբում սխալների համար և օգնում է հաղթահարել ամենահնարավոր դժվարությունները: Չի կարելի առանձին, կցկտուր գիտելիքներ տարածել, այլ անհրաժեշտ է մշտապես հոգ տանել աշակերտներին հաղորդվող գիտելիքների ամբողջականության մասին:
24. ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԵԻ ԿԱՐՄԱ
Շատ մարդիկ կան, որոնց կտրականապես հակացուցված է գաղափարական և միսիոներական գործունեությամբ զբաղվելը: Դրանք այն մարդիկ, որոնք ծնվել են ներքոհիշյալ ժամանակամիջոցներից մեկում.
- 1928 թ. սեպտեմբերի 1-ից 1929 թ. մայիսի 20-ը,
- 1937 թ. հունիսի 30-ից 1938 թ. մարտի 26-ը,
- 1946 թ. մայիսի 5-ից 1947 թ. հունվարի 29-ը,
- 1955 թ. մարտի 10-ից 1955 թ. դեկտեմբերի 4-ը,
- 1964 թ. հունվարի 14-ից 1964 թ. հոկտեմբերի 10-ը,
- 1972 թ. նոյեմբերի 20-ից
- 1973 թ. օգոստոսի 3-ից 1997 թ. ապրիլի 30-ը,
- 1999 թ. հունիսի 6-ից 2000 թվականի մարտի 3-ը:
Նրանց սև կարման կեղծ մարգարեությունն է, կեղծ ուսմունքների և աշխարհայացքի տարածումը, բախտախնդրությունը, սնապարծությունը, մեծարանքների և պարգևների նկատմամբ ունեցած հիվանդոտ հակումը, ուրիշների հոգիների ապականացումը:
Ցածր մակարդակով դրսևորված կարման ունեցող մարդիկ չեն տեսնում իրենց նախաձեռնությունների կործարարությունը և դրանց իրականացման հետ կապված չունենալով ոչ մի խնդիր, հեշտությամբ զբաղեցնում են ամենահնարավոր «ղեկավար աթոռներ» և դրանով իսկ ծանրացնում իրենց կարման:
Կարմայի միջին մակարդաակի դրսևորում ունեցող մարդիկ գործած սխալների դիմաց որպես պատիժ խիստ տառապում են տարբեր կեղծ ուսմունքների, կրոնական աղանդների ղեկավարների և սխալ գաղափարախոսություններ տարածողների պատճառով, հատկապես դժվար ու ցավոտ է հոգևոր վերելքի ուղին:
Նման կարմայով մարդիկ պետք է փնտրեն դեպի այն եկեղեցին տանող արահետը, որի հետ կապված է նրանց նախնիների հավատքը և խուսափեն կրոնական ասպարեզում ամեն տեսակի նորարարություններից: Պետք է շատ զգույշ լինել արտասահմանյան ֆիրմաների հետ ցանկացած գործարքի մեջ մտնելիս ինչպես նաև խաբեություններից:
Կարմայի բարձրագույն դրսևորման ժամանակ ձեռք է բերվում հնազանդեցում: Աստիճանաբար իրենք իրեն վերանում են քաղաքական ու կրոնական իշխանությամբ օժտված մարդկանց կողմից արված պրովոկացիաները, կանոնավորվում է կրոնական արժեքների ընկալումը: